Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է
Քաղաքական
11:06 27/07/2026
Հայաստան

Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է։

«Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի՝ Լոռի բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ և հակառակ ուղղություններով»,-տեղեկացնում է «Արմատ Մեդիա»-ն։

Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ մի քանի օր շրջել էր այն համայնքներում, որտեղ իրենց քաղաքական ուժն առավել շատ քվեներ էր ստացել, գույքագրել էր բնակիչների ու համայնքի խնդիրները։ Կարապետյանն արդեն հայտարարել էր, որ կոմբայն է նվիրել, ինչը կթեթևացնի բերքհավաքի հոգսերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder