Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված մեծածավալ հրդեհը սպառնում է ռազմական գործարաններին
Հասարակություն
09:56 27/07/2026
Աշխարհ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված մեծածավալ հրդեհը սպառնում է ռազմական գործարաններին

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը սպառնում է Բորդոյի մոտակայքում գտնվող ռազմական գործարաններին։ Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով իշխանությունների աղբյուրներին։

«Արևմտյան Բորդոյի շրջանի կարևոր պաշտպանական և գիտական ​​​​հաստատությունները վտանգի տակ են Արկաշոնի ծոցի տարածքը ընդգրկած և ագլոմերացիային մոտեցող մեծ հրդեհի պատճառով», - նշվում է հրատարակության մեջ։

Մասնավորապես, խոսքը ArianeGroup-ի չորս օբյեկտների մասին է, այդ թվում՝ M51 բալիստիկ հրթիռների համար վառելիք արտադրող գործարանի մասին: Dassault-ը, Safran-ը և Thales-ը նույնպես գտնվում են այդ տարածքում:

Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է այդ ձեռնարկությունների անվտանգությունն ապահովելու համար ուժերի և ռեսուրսների հատկացման մասին։

Նախորդ օրը SNCF-ն դադարեցրել էր Բորդոյից հարավ գտնվող բոլոր գնացքների երթևեկությունը՝ անտառային զանգվածային հրդեհի պատճառով։ BFMTV-ն հայտնել է, որ Ժիրոնդ դեպարտամենտում տարհանվածների թիվը գերազանցել է 220,000-ը, իսկ տարածաշրջանում այրվում է 42,000 հեկտար հողատարածք։

Աննորմալ շոգի պատճառով հրդեհները տարածվել են ամբողջ Ֆրանսիայի անտառներում։ Ինչպես հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, այս ամռանը երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ռեկորդային թվով անտառային հրդեհներ է ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder