Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուլիսի 27-ից ուժի մեջ են մտնում Հայաստանում արտադրված կաթնամթերքի՝ ՌԴ արտահանման սահմանափակումները։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ավելի վաղ Ռոսսելխոդնադզորի տարածած հաղորդագրությունը։
«Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով նախորդ տարիների վիճակագրական տվյալները, նշում է, որ սահմանափակումների հետևանքով Հայաստանը կզրկվի պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսից։
Հիշեցնենք, որ ռուսական պետական մարմինն ավելի վաղ հայտնել էր՝ հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու՝ հիմնվելով անասնաբուժական ծառայության տրամադրած երաշխիքների վրա։
Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, իրականացված աշխատանքները հաստատել են 2023–2024 թվականների ստուգումների ընթացքում նախկինում արձանագրված խախտումների կրկնությունը։ Այդ խնդիրները վերաբերում են հետագծելիության համակարգերի վարմանը, հումքի և պատրաստի արտադրանքի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական հսկողության ծրագրերի կիրառմանը։
«Ընթացիկ ստուգումը բացահայտել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ։Հաստատվել են դեպքեր, երբ ռուսական շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել են երրորդ երկրներից ստացված հումքեր՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախնական հավաստիացումներին, թե օգտագործվում են բացառապես տեղական կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքեր։
Ի պատասխան ՍԱՏՄ-ից հայտարարեցին, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել: Ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ: