ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
Զամբիայի նախագահը կորցրել է գիտակցությունը շքերթի ժամանակ

Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում 64-ամյա նախագահ Էդգար Լունգուն կորցրել է գիտակցությունը զորահանդեսի ժամանակ: Պետության ղեկավարը հանկարծակի գլխապտույտ է զգացել, սակայն անմիջապես ուշքի է եկել ու մեկնել է իր նստավայր: Լունգուն հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում և շարունակում է կատարել իր նախագահի պարտականությունները:

Աղբյուր՝ lenta.ru

17:24 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում Սլովակիայի հավաքականի հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի հյուրանոցում, որտեղ իջևանել է Սլովակիայի հավաքականը, հրդեհ է բռնկվել: Դեպքն անցել է առանց լուրջ հետևանքների: Հրդեհը մարվել է, ոչ ոք չի տուժել:

Աղբյուր՝ championat.com

17:12 Աշխարհում
Ինդոնեզիայում հազվագյուտ տեսակի ճավայական ռնգեղջյուր են հայտնաբերել

Ինդոնեզիայի ազգային պարկում նկատվել են երկու ճավայական ռնգեղջյուրի ձագեր, որոնք աշխարհում առավել վտանգված կաթնասուններից են: Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, տեսախցիկը ֆիքսել է 3 ամսականից մեկ տարեկան տարիքի զույգի:

Աղբյուր՝ france24.com

16:44 Տարածաշրջան
Հայտնաբերվել է մոտ երկու հազար տարվա կնոջ հնագույն արձան

Թուրքիայում՝ Իզմիր քաղաքի մերձակայքում, հնէաբանները հայտնաբերել են կնոջ 1800 տարեկան արձան: Աշխատանքներն ընթանում են հնագույն Մետրոպոլիս քաղաքում՝ Իզմիրից 40 կիլոմետր հեռավորության վրա, և հնագույն Եփեսոս քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա: Քանդակը պատրաստված է առանց գլխի: Այն շքեղ հանդերձանքով է: Բազմաթիվ հնագույն նմուշներ են հայտնաբերվել պեղումների այս վայրում:

Աղբյուր՝ korrespondent.net

15:46 Աշխարհում
Երկրպագուն լուրջ վնասվածք է ստացել՝ Եվրո-2020-ի Անգլիա-Խորվաթիա խաղի ժամանակ

Երկրպագուն լուրջ վնասվածք է ստացել՝ «Ուեմբլի» մարզադաշտի տրիբունայից վայր ընկնելուց հետո: Ականատեսները հայտնել են, որ հանդիսականներից մեկը ընկել է ժամը 14-ի սահմաններում, երբ խաղը մեկնարկել է: Ըստ հաղորդումների նա հայտնվել է ներքևի նստարանների և բետոնի վրա: Մարզադաշտի մամուլի խոսնակը հայտնել է, որ անձը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում: ՈւԵՖԱ-ն նույնպես հաստատել է լուրը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:31 Աշխարհում
Մակրոնը զրուցել է Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար զրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ՝ առաջ շարժվելով հստակությամբ, հարգանքով և խստապահանջությամբ»,- գրել է Մակրոնը Twitter-ում:

Աղբյուր՝ ria.ru

15:16 Աշխարհում
Իրաքը եղբայրական գերեզման է բացել

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ կիրակի օրը զանգվածային գերեզմանից հանվել են՝ «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների կողմից սպանված 123 մարդու աճյունները՝ նրանց նույնականացնելու նպատակով: Բադուշի բանտի սպանդը ԻՊ-ի կողմից իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն էր այն բանից հետո, երբ 2014-ին խմբավորումը կայծակնային հարձակմամբ գրավեց Իրաքի մեկ երրորդ մասը:

Աղբյուր՝ france24.com

14:50 Աշխարհում
Էստոնիայի խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է օգոստոսի 30-ին

Սկզբում պետության ղեկավար կփորձի ընտրել երկրի խորհրդարանը: Եթե նրան չհաջողվի, կգումարվի Ընտրիչների կոլեգիա, որում ընդգրկված են 208 անդամ:

Աղբյուր՝ tass.ru

14:12 Աշխարհում
Հնդկաստանում մահացել է աշխարհի ամենամեծ ընտանիքն ունեցող մարդը

Հնդկաստանի Միզորամ նահանգում մահացել է 76-ամյա Զիոնա Չանան, ով համարվում է աշխարհի ամենամեծ ընտանիքն ունեցող տղամարդը: Կրոնական աղանդի ղեկավարը, որը բազմակնություն էր վարում, մահացավ կիրակի օրը՝ թողնելով 38 կին, 89 երեխա և 36 թոռ: Հաղորդվում է, որ Չանան տառապում էր շաքարախտով և հիպերտոնիկայով:

Աղբյուր՝ bbc.com

13:56 Հայաստան
Հայաստանի և Ղազախստանի կանանց ազգային հավաքականների խաղում հաղթեցին տանտերերը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված ընկերական համդիպման ժամանակ, Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ, Հայաստանը հաղթեց 2:1 հաշվով: Վաղը՝ հունիսի 15-ին, նույն վայրում դարձյալ կհանդիպեն նշված հավաքականները:

Աղբյուր՝ ՀԱՕԿ

13:31 Աշխարհում
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սեւ ծով

Երկուշաբթի ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ, որոնք զինված են կառավարվող հրթիռներով, մտել են Սև ծով: Նրանց հետևում են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ուժերը: Լրագրողներին հայտնել է ՌԴ Ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը:

Աղբյուր՝ ria.ru

13:18 Աշխարհում
Թագուհի Էլիզաբեթ երկրորդը հայտնել է այն երկու պատճառը, որոնց դեպքում նա կթողնի գահը

Գրող Մեթյու Դենիսոնը իր նոր կենսագրականում գրել է. «Կյանքի իններորդ տասնամյակում Էլիզաբեթը շարունակում էր նվիրված լինել միևնույն սկզբունքներին»: Ըստ հեղինակի, Էլիզաբեթ II-ը իր զարմուհի Մարգարեթ Ռոդսին ուղղված նամակում ասել է, որ գահը կթողնի միայն ինսուլտի կամ Ալցհեյմերի հիվանդության դեպքում:

Աղբյուր՝ dailystar.co.uk

12:49 Աշխարհում
Ավստրալիայում ավտոարշավի ժամանակ մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են

Դեպքը տեղի է ունեցել ունիսի 14-ին Ավստրալիայի Ալիս Սպրինգս քաղաքում: Երկրի Հյուսիսային տարածքի ոստիկանության հաղորդմամբ՝ մրցարշավային մեքենաներից մեկը թռել է հանդիսատեսի խմբի մեջ՝ վերջնագծից 35 կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ պատահարի արդյունքում զոհվել է ավտոմրցարշավի 60-ամյա հանդիսատես, իսկ 50-ամյա մի տղամարդ՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ահա կին վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել:

Աղբյուր՝ gazeta.ru

12:24 Աշխարհում
Իսպանիայում բողոքում են կատալոնացի անջատողական առաջնորդներին ներում շնորհելու դեմ

Հազարավոր մարդիկ Մադրիդում բողոքի ցույց են արել՝ Իսպանիայի կառավարության կողմից անջատողական առաջնորդներին ներում շնորհելու ծրագրի դեմ: Նրանք դատապարտվել էին Կատալոնիայի անկախության համար ձախողված պայքարում իրենց դերակատարության համար: Ցույցը կազմակերպվել է կիրակի քաղաքացիական հասարակության խմբի կողմից՝ ծայրահեղ աջ քաղաքական հանրահավաքների խորհրդանիշ դարձած կենտրոնական հրապարակում:

Աղբյուր՝ france24.com

12:15 Աշխարհում
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 936 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում տասներկու հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 354 276 դեպք, որից վերականգնվել է 340 328 մարդ, մահացել է 5 060-ը:

Աղբյուր՝ apsny.ge

12:00 Աշխարհում
Անգլիայում կարանտինի մեղմացումը կարող է հետաձգվել չորս շաբաթով

Կառավարության աղբյուրները BBC-ին հայտնել են, որ ներկայումս կորոնավիրուսի կանոնակարգերի մեծ մասը, որ հունիսի 21-ին պետք է մեղմացվեր, ուժի մեջ կմնա եւս չորս շաբաթ: Վարչապետ Բորիս Ջոնսոնը մամուլի ասուլիսում պետք է հաստատի հետաձգումը: Երկարաձգումը քվեարկության կդրվի Համայնքների պալատի կողմից այս ամիս, և դա կարող է լուրջ ընդվզում առաջացնել պահպանողականների շրջանում:

 

11:44 Աշխարհում
Անօդաչու սարքն ընկել է դպրոցի վրա Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգում

Պայթուցիկով զինված անօդաչու սարքը կիրակի օրը ընկել է Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգի դպրոցներից մեկի վրա, հայտնել են Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունն ու պետական լրատվական գործակալությունը (SPA)՝ հավելելով, որ վիրավորներ չկան: Քաղաքացիական պաշտպանության մարմինները հաղորդագրություն են ստացել այն մասին, որ արկը արձակվել է Եմենից՝ Հութի շարժման կողմից:

Աղբյուր՝ reuters.com

11:36 Աշխարհում
Կարպատներում ձյուն է տեղացել

Կարպատները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը հասել է զրո աստիճանի: Ուկրաինայում, երկուշաբթի՝ հունիսի 14-ի առավոտյան ժամը յոթի դրությամբ, ամպրոպի և քամու ուժգին պոռթկումների հետևանքով յոթ շրջանների 62 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:

Աղբյուր՝ korrespondent.net

11:20 Աշխարհում
Թենիսիստ Ցիցիպասի տատիկը մահացել է «Ռոլան Գարոսի» եզրափակչից հինգ րոպե առաջ

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը, ով «Ռոլան Գարոսի» եզրափակչում պարտվեց Նովակ Ջոկովիչին, հայտնել է, որ խաղից առաջ կորցրել է տատիկին: «Կորտ մտնելուցս հինգ րոպե առաջ իմ սիրելի տատիկը պարտվեց կյանքի համար պայքարում: Իմաստուն կին, որի՝ կյանքի հանդեպ հավատն ու կիսվելու և օգնելու պատրաստակամությունը չի կարող համեմատվել իմ հանդիպած ցանկացած այլ մարդու հետ»,- Instagram-ում գրել է մարզիկը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:00 Աշխարհում
ՆԱՏՕ-ն կվերանայի իր ռազմավարական հայեցակարգը՝ որպես պատասխան Ռուսաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է վերանայել իր ռազմավարական հայեցակարգը՝ Ռուսաստանի գործողություններին պատասխանելու համար: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն կպատասխանի նաև Չինաստանի մարտահրավերներին: Փաստաթուղթը պատրաստվում է՝ 2022-ին ընդունելու համար:

Աղբյուր՝ gazeta.ru

10:45 Աշխարհում
Բայդենն ասել է՝ Էլիզաբեթ թագուհին հիշեցնում է իր մորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին հարցրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Վինձորի ամրոցում 95-ամյա բրիտանացի միապետի հետ թեյից հետո Բայդենը լրագրողներին ասել է. «Չեմ կարծում, որ նա կվիրավորվի, բայց նա ինձ հիշեցնում է մայրիկիս՝ թե՛ արտաքին տեսքով, թե ՛ մեծահոգությամբ»:

Աղբյուր՝ reuters.com

10:26 Աշխարհում
Բայդենը ԱՄՆ-ին անվանել է Իսրայելի լավագույն ընկերը

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա հետ իշխանությունը կիսող Յայիր Լապիդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և խոստացել զարգացնել համագործակցությունը Իսրայելի հետ:  «Իմ վարչակազմը լիովին հավատարիմ է Իսրայելի նոր կառավարության հետ համագործակցելուն՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման համար»,- ասվում է Բայդենի գրավոր հայտարարության մեջ:

Աղբյուր՝ ria.ru

10:03 Աշխարհում
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը

Կիրակի օրը Նովակ Ջոկովիչը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության իր երկրորդ տիտղոսը` եզրափակչում Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ 6-7 (6) 2-6 6-3 6-2 6-4 հաշվով տարած հաղթանակով:

Աղբյուր՝ reuters.com

16:00 Աշխարհում
Հնդկաստանում ահաբեկչության զոհ է դարձել հինգ մարդ

Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու ոստիկան և երեք քաղաքացիական անձ: Եվս երկու ոստիկան ծանր վիրավորվել է:

Աղբյուր՝ ria.ru

15:39 Աշխարհում
Նատալի Փորտմանը և Ջուլիան Մուրը կնկարահանվեն «Մայիս, դեկտեմբեր» դրամայում

Ֆիլմի ռեժիսորն էր «Քերոլ» ֆիլմի հեղինակ Թոդ Հեյնսը: Ֆիլմում նկարահանվելու է նաեւ Ուիլ Ֆերրելը: «Մայիս, դեկտեմբեր» դրամայի պրեմիերայի օրը դեռ որոշված չէ:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:26 Աշխարհում
Ուղեւորը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը

Լոս Անջելեսից Ատլանտա մեկնող «Դելտա» չվերթի ուղեւորը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը, ոստիկանությունը բերման է ենթարկել նրան Միջադեպի ականատեսներից մեկի խոսքերով, սկանդալի հեղինակը գնացել է դեպի ինքնաթիռի կապի համակարգը և հայտարարություն արե, որ բոլոր ողևորները նստեն իրենց տեղերում և պատրաստ լինեն թթվածնի դիմակներ դնելուն: նա փորձեց բացել դուռը: Ուղեւորներից մեկը նկարահանել և համացանցում է տեղադրել միջադեպի կադրերը:
 

15:10 Աշխարհում
5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում շաբաթ օրը տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ասվում է Չինաստանի սեյսմիկ կենտրոնի հայտարարության մեջ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա:

Աղբյուր՝ ria.ru

14:43 Աշխարհում
Պուտինը մեկնաբանել է Իրանին արբանյակային համակարգ տրամադրելու մասին լուրերը

Վլադիմիր Պուտինը կեղծիք է անվանել լուրերը, թե Ռուսաստանը Ռուսաստանն առաջարկել է Իրանին հանձնել գերժամանակակից արբանյակային համակարգ, որը Թեհրանին հնարավորություն կտա հետևել Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական թիրախներին:

Աղբյուր՝ eadaily.com

14:31 Աշխարհում
Ամերիկյան Laboon Էսկադրային ականակիր նավը մտել է Սեւ ծով

ԱՄՆ Ռազմածովային նավատորմի Arleigh Burke դասի Laboon հրթիռային էսկադրոնային ականակիրը կմասնակցի տարածաշրջանում ծովային անվտանգության ապահովմանը՝ Atlantic Resolve օպերացիայի շրջանակներում: Դա ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավն է, որն այցելում է Սեւ ծով 2021 թվականին:

Աղբյուր՝ korrespondent.net

14:18 Աշխարհում
Ալժիրում խորհրդարական ընտրություններ են

Շաբաթ օրը Ալժիրում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները: Իշխող համակարգը հուսով է, որ այն կփոխի երկու տարվա քաղաքական անկայունության էջը, սակայն սպասվում է, շատ ընտրողներ ընտրություննեը կանտեսեն: Նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը կոչ է արել մեծ մասնակցություն ունենալ, սակայն վերջին ընտրություններում հասարակության մոտ մեծ ոգևորություն չկար, քանի որ շատ ալժիրցիներ համոզված են, որ իրական իշխանությունը պատկանում է բանակին և անվտանգության ուժերին:

Աղբյուր՝ reuters.com

13:47 Աշխարհում
«Ամեն ինչ մթնեց». սապատավոր կետը կուլ է տվել ջրասուզակին, ապա դուրս նետել նրան

56-ամյա Մայքլ Փաքարդը Քեյփ Քոդի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո WBZ-TV-ին հայտնել է, որ նա գտնվում էր Պրովինսթաունի ափերի ջրերում՝ մոտ 14 մետր խորության վրա, երբ հանկարծ ուժեղ ցնցում զգաց, և ամեն ինչ մթնեց»: Ըստն նրա, մոտ 30 վայրկյան ինքը գտնվել է կետի բերանում բայց շարունակում էր շնչել, քանի որ իր հետ էր շնչառական ապարատը: Հանկարծ կետը բարձրացել է ջրի մակերևույթ, ցնցել գլուխը և դուրս նետել նրան: Նրան փրկել է վերգետնյա նավի վրա եղած թիմակիցը:

Աղբյուր՝ theguardian.com

13:31 Աշխարհում
Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են հարսանիքի հինգ մասնակիցներ

Առնվազն հինգ մարդ է զոհվել Աֆղանստանի Քաբուլ նահանգում զինված հարձակումից: Ոստիկանությունից հայտնել են, որ Պաղման շրջանում զինված մարդիկ առևանգել են հարսանեկան արարողությունից վերադարձած մարդկանց, ապա սպանել նրանց: Մահացածների մեջ է եղել մոջահեդների նախկին հրամանատար, իսկ մյուս զոհերը նրա ազգականներն են:

Աղբյուր՝ ria.ru

13:17 Տարածաշրջան
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը պահանջում է բացատրել որակազրկման պատճառները

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին շաբաթ օրը ընտրությունների դիտորդական կազմից բացատրություն է պահանջել այն մասին, թե ինչու է նրան արգելվում առաջադրվել հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրություններին: Անցյալ ամիս Պահապանների խորհուրդը հաստատեց ընդամենը յոթ դիմորդի թեկնածություն`ուրբաթ օրը կայանալիք քվեարկությանը մասնակցելու համար, և որակազրկեց մի քանի հայտնի թեկնածուների, այդ թվում`Լարիջանիին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Աղբյուր՝ reuters.com

12:39 Աշխարհում
Ֆրանսիայի չեմպիոն Իկոնեն կարող է «Բորուսիայում» փոխարինել Սանչոյին

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիական «Լիլլի» կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեին որպես փոխարինող Ջեյդոն Սանչոյին, ում նկատմամբ հավակնություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ սրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո:

Աղբյուր՝ tass.ru

12:23 Աշխարհում
Իսրայելում հայտնաբերվել է 7000 տարվա գրավոր կնիք

Իսրայելի Բեյթ Շեանի հովտում հայտնաբերվել է մոտ 7000 տարվա վաղեմության կավե դրոշմվածք: Հնարավոր է, որ կնիքը օգտագործվել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ առաքումների համար ստորագրման: Այն կարող էր օգտագործվել սիլոսի հորեր կամ ամբարներ փակելու համար, ինչը նշան է, որ այդտեղ մարդ է ապրել: Այս կնիքի վրա երկու տարբեր երկրաչափական շտամպեր են եղել: Պատկերներից կարելի է հասկանալ, որ գործարքին մասնակցել է երկու մարդ:

Աղբյուր՝ dailymail.co.uk

12:09 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 498 վարակված մարդ, մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 353 443 դեպք, որից առողջացել է 338 318-ը, մահացել է 5 034 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

11:51 Աշխարհում
Ֆրանսիացի զինվորականները սպանել են՝ երկու լրագրողի սպանության մեջ մեղադրվող ջիհադիստին

Ֆրանսիացի զինվորները սպանել են մալիացի ջիհադիստին, ով կասկածվում է 2013 թվականին երկու ֆրանսիացի լրագրողների առեւանգման և սպանության մեջ: Փարիզի Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին ասաց, որ Սահելի շրջանում գտնվող ֆրանսիական ուժերը սպանել են «չորս ահաբեկիչների» Մալիի հյուսիսում հունիսի 5-ին տեղի ունեցած օպերացիայի ժամանակ: Նրանց թվում է եղել Ֆրանսիական միջազգային ռադիոյի լրագրողներ Գիսլեն Դյուպոնի և Կլոդ Վերլոնի մահվան գլխավոր կասկածյալ Բայես Ագ Բակաբոն:

Աղբյուր՝ theguardian.com

11:35 Հայաստան
Հայ-վրացական հանդիպում՝ Բագրատաշենի անցակետում

Քննարկվել են մաքսային ոլորտում էլեկտրոնային տվյալների փոխանակմանը և համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Նախատեսվում է փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը`ավարտին հասցնելու նպատակով Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:

Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

11:20 Արցախ
ԱՀ պետական նախարարը հանձնարարություններ է տվել քաղաքացիական պաշտպանության ոլորտներում

Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին: Քննարկվել են 2020թ. պատերազմի հետևանքով քաղպաշպանության ոլորտում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները: Ներկայացվել են առայսօր կատարված աշխատանքի արդյունքները և խմբի գործունեության շրջանակներում պատերազմի դասերի վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

10:59 Աշխարհում
Չինաստանում ութ մարդ է մահացել քիմիական նյութերի արտահոսքի պատճառով

Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գույչժոու նահանգում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ է մահացել, եւս երեքը տուժել են, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նախնական հետաքննության համաձայն, քիմիական նյութը արտահոսել է այն ժամանակ, երբ Sanqiang Xingxing Chemical հաստատության տարածքում Հուբեյ նահանգի համարանիշով տրանսպորտային միջոցից մեթիլ ֆորմիատ է բեռնաթափվել:

Աղբյուր՝ ria.ru

10:46 Աշխարհում
Իդալիան 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային. Եվրո-2020

ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելու նվաստացուցիչ անհաջողությունից հետո Իտալիան արդեն վերադարձել է ճիշտ հունի. որակավորման փուլում թիմը անցկացրած 10 խաղում տարավ 10 հաղթանակ: Այժմ Ռոբերտո Մանչինիի թիմը սկսել է իր առաջին խոշոր միջազգային մրցաշարը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 3-0 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով Թուրքիայի նկատմամբ:

Աղբյուր՝ apnews.com

10:32 Տարածաշրջան
Իրանը սկսել է սեփական դեղամիջոցով պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Իրանի բնակչության պատվաստումը սեփական «Իրան Բարաքյաթ» դեղամիջոցով սկսվել է շաբաթ օրը՝ երկրի արեւելքում գտնվող Մեշհեդ քաղաքում:

Աղբյուր՝ tass.ru

10:26 Աշխարհում
Մահացել է է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էյ-Իչի Նեգիշին

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճապոնացի գիտնական Էյ-Իչի Նեգիշին: Նեգիշին Նոբելյան դափնեկիր է դարձել 2010-ին՝ ամերիկացի գիտնական Ռիչարդ Հեքի և Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ակիրա Սուզուկիի հետ միասին: Նրանք մշակել են բարդ օրգանական միացությունների սինթեզի նոր մեթոդներ:

Աղբյուր՝ ria.ru

10:02 Աշխարհում
Նովակ Ջոկովիչը հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալի նկատմամբ

Նովակ Ջոկովիչը վերջ դրեց Ռաֆայել Նադալի իշխանությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ հաղթելով դասական չորս սեթերից բաղկացած կիսաեզրափակիչ, որը կարող է համարվել Ռոլան Գարոսի խոշորագույն կավե հանդիպումներից մեկը: Սերբ խաղացողը 3-6 6-3 7-6 (7-4) 6-2 հաշվող պարտության մատնեց նախորդ չորս տարիների չեմպիոնին: Իր 14-րդ տիտղոսին ձգտող Նադալի համար սա 3-րդ պարտությունն է անցկացրած 108 խաղերում: 34-ամյա Ջոկովիչը եզրափակչում հանդիպելու է  Ստեֆանոս Ցիցիպասին:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
Կիմ Չեն Ընը K-Pop-ն անվանել է «թունավոր քաղցկեղ» նոր մշակութային պատերազմում

Ըստ երկրի առաջնորդի՝ այն փչացնում է «Հյուսիսային Կորեայի երիտասարդների հագուկապը, սանրվածքները, խոսքը, պահվածքը»: Նրա պետական լրատվամիջոցները նախազգուշացնում են, որ եթե չհսկեն, դրանից Հյուսիսային Կորեան «կփլուզվի ինչպես խոնավ պատը»: Ամբողջ աշխարհում երկրպագուներ ձեռք բերելով՝ հարավկորեական փոփ մշակույթը հասել է վերջին սահմանին՝ Հյուսիսային Կորեան, որտեղ դրա աճող ազդեցությունը մղել է տոտալիտար պետության ղեկավարին հայտարարելու նոր մշակութային պատերազմ՝ դա կանխելու համար:

Աղբյուր՝ nytimes.com

17:47 Աշխարհում
Չինաստանում 27 մարդ պատասխանատվության է ենթարկվել Գանսուի պատահարի առնչությամբ

Չինաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Գանսու նահանգում ուլտրամարաթոնի համար պատասխանատու 27 անձանց: Ուլտրամարաթոնի ընթացքում մահացել էր 21 մարզիկ:

Աղբյուր՝ tass.ru

17:12 Տարածաշրջան
Էրդողանը միջպետական համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի հետ

Թուրքիան մտադիր է լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ,այս մասին այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցը Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ին:

Աղբյուր՝ ria.ru

16:52 Աշխարհում
Բելգիայի հավաքականի առաջատարը բաց կթողնի Եվրո-2020-ի Ռուսաստանի հետ հանդիպումը

Ֆուտբոլի Մանչեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քեվին դե Բրյունեն բաց կթողնի Ռուսաստանի դեմ Եվրոպայի առաջնության հունիսի 12-ին կայանալիք մեկնարկային խաղը: Ֆուտբոլիստը նշել է, որ ակնկալում է վերականգնվել մինչ խմբային փուլի երկրորդ խաղը Դանիայի դեմ, որը կկայանա հունիսի 17-ին: Ըստ բելգիացու, նա դեռ ցավեր ունի, բայց իրեն ավելի լավ է զգում:

Աղբյուր՝ lenta.ru

16:22 Աշխարհում
Չինացի հետազոտողները չղջիկների մեջ հայտնաբերում են նոր կորոնավիրուսների խմբաքանակ

Չինացի հետազոտողները հինգշաբթի օրը հայտնել են, որ չղջիկների մեջ գտել են նոր կորոնավիրուսների խմբաքանակ, այդ թվում՝ մեկը, որը, հնարավոր է, գենետիկորեն երկրորդ ամենամոտը լինի Covid-19 վիրուսին: Հետազոտողները հաղորդմամբ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի մեկ փոքր շրջանում հայտնագործությունները ցույց են տալիս, թե քանի տեսակի կորոնավիրուսներ կան չղջիկների օրգանիզմներում, և դրանցից քանիսը կարող են տարածվել մարդկանց շրջանում:

Աղբյուր՝ cnn.com

15:56 Աշխարհում
Դիջեյ Դեյվիդ Գետտան վաճառքի է հանել իր էլիտար բնակարան`37 բիթքոյնով

Երաժիշտը Մայամի-բիչում գտնվող գույքը ձեռք է բերել 2018-ին, որի վաճառքից նախատեսում է վաստակել 4,5 միլիոն դոլար: Նա որպես վճար համաձայն է ընդունել նաև Ethereum-ը:

Աղբյուր՝ rbc.ru

15:18 Աշխարհում
Պակիստանի նահանգը կարգելափակի չպատվաստվածների հեռախոսները

Պակիստանի նահանգը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարգելափակի այն մարդկանց բջջային հեռախոսները, ովքեր հրաժարվում են պատվաստվել Covid-19-ի դեմ` որպես չպատվաստվածներին պատժելու քայլ: Եվ դա կատարվել է մի երկրում, որտեղ պատվաստվել է բնակչության փոքր մասը: Մինչ այդ Սինդ նահանգում հայտարարել էին, որ հուլիս ամսից չեն վճարվի այն քաղաքացիական ծառայողները, ովքեր հրաժարվում են պատվաստումներից:

Աղբյուր՝ france24.com

14:33 Աշխարհում
Դիզայները մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Նորաձեւության հույն դիզայներ Նասոս Կատրիսը մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց մեկ օր անց: Մոդելավորողը կյանքից հեռացել է 40 տարեկան հասակում: Երեքշաբթի՝ հունիսի 8-ին, ոճաբանին գտել են մահացած Լագոնիիսիի իր սեփական տանը:  Կատրիսին գտել են ընկերները, որոնք անհանգստացել են, որ նա մեկ օր չի պատասխանել իրենց հեռախոսազանգերին: Տղամարդու մահվան պատճառները չեն բացահայտվել:

Աղբյուր՝ lenta.ru

13:56 Աշխարհում
Հնդկաստանում «սեւ բորբոսի» դեպքերի թիվը երեք շաբաթվա ընթացքում աճել է 150%-ով

Հնդկաստանում «սեւ բորբոսի» դեպքերի քանակը երեք շաբաթում հասել է 31 216 հազար դեպքի, ավելի քան երկու հազար մարդ մահացել է:

Աղբյուր՝ ria.ru

13:39 Աշխարհում
Lorde-ը թողարկել է վերջին 4 տարվա ընթացքում իր առաջին տեսահոլովակը

Երգչուհի Լորդը վերադարձել է՝ չորս տարվա ընթացքում իր առաջին Solar Power երգով, որի տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում: Երգը կհայտնվի երգչի նոր՝ Solar Power ալբոմում, որի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ gazeta.ru

13:20 Աշխարհում
Պերուի ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է, սակայն հաղթողը հայտնի չէ

Պերուն ավարտել է նախագահական ընտրությունների լարված երկրորդ փուլի ձայների հաշվարկը, սակայն պաշտոնական հաստատումը կարող է օրեր տևել: Ձախակողմյան Պեդրո Կաստիլյոն մոտ 60,000 ձայնի առավելություն ունի պահպանողական Կեյկո Ֆուջիմորիի նկատմամբ, որը հայտարարել է խարդախության մասին՝ առանց մանրամասն ապացույցներ տրամադրելու: Նա ցանկանում է, որ վերանայվեն հարյուր հազարավոր ձայներ:

Աղբյուր՝ bbc.com

13:15 Աշխարհում
Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը կտեղադրվի նոյեմբերին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը տեղադրվելու է 2021 թվականի նոյեմբերին Վագանկովսկոյե գերեզմանատանը, որտեղ թաղված է դերասանը: Հուշարձանը կբացվի նրա մահվան տարելիցի օրը՝ նոյեմբերի 14-ին:

Աղբյուր՝ tass.ru

12:58 Աշխարհում
Հունաստանում գործադուլ է սկսվել աշխատանքային շաբաթվա կրճատման դեմ

Հունաստանի բնակիչները, համավարակի մեկնարկից ի վեր, մասնակցել են առաջին ցույցին՝ դժգոհություն հայտնելով կառավարության կողմից առաջարկվող աշխատաշուկայի բարեփոխումներից: Օրինագծի կետերից մեկի համաձայն, որը հաջորդ շաբաթ խորհրդարանում կդրվի քվեարկության, աշխատանքային շաբաթը կրճատվում է՝ դառնալով չորս օր, սակայն աշխատանքային օրը կերկարացվի է:

Աղբյուր՝ bloomberg.com

12:41 Աշխարհում
Դանիայում կորոնավիրուսով վարակված ջրաքիսների սպանդն արժեցել է 90,6 միլիոն դոլար

Պահպանողական ժողովրդական կուսակցությունը և Լիբերալ կուսակցությունը քննադատել են կաբինետին՝ համարելով, որ այն մոլորության մեջ է գցել խորհրդարանին՝ պնդելով, թե կան վիրուսի հնարավոր մուտացիաների վտանգներ:

Աղբյուր՝ tass.ru

12:25 Աշխարհում
«Մատանիների տիրակալի» հիման վրա կնկարահանվի անիմե ֆիլմ

Warner Bros. կինոստուդիայում կարտադրվի անիմե գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքի հիման վրա: «Մատանիների տիրակալ. Ռոհիրիմի պատերազմը» պատմությունը կլինի լեգենդար ճակատամարտի մասին, որը ձևավորեց Միջերկիրը 2001թ. «Մատանիների տիրակալը» ֆիլմի իրադարձություններին նախորդող տարիներին: Ֆիլմի ռեժիսորը կլինի անիմե կինոռեժիսոր Քենջի Կամիյաման: Թողարկման ամսաթիվ դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ reuters.com

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}