Իրավունք

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12:39 Աշխարհում
Ավստրալիան Չինաստանի հետ գինու վեճը տեղափոխում է ԱՀԿ

Ավստրալիան պաշտոնական բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) այն բանից հետո, երբ Չինաստանն անցյալ տարի գինիների համար սահմանեց մինչև 218% տարիֆ: Չինաստանը ասում է, որ սակագները բարձրացվել են առևտրի մեջչարաշահումների պատճառով, ինչը Ավստրալիան հերքում է: Չինաստանը ավստրալիական գինիների արտահանման առաջատար շուկան է, իսկ գինու գործարանները հայտարարում են, որ այս գերաճից մեծապես տուժել են:

Աղբյուր՝ bbc.com

12:24 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 769 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 358.360 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 460 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացածների թիվն աճել է՝ դառնալով 343 837: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 17 նոր մահ: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 5148 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

12:06 Աշխարհում
Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը միաձայն ընտրեց Անտոնիո Գուտերեշին`երկրորդ ժամկետով Գլխավոր քարտուղարի պաշտոնում` տալով նրան եւս հինգ տարի 193 անդամ ունեցող կազմակերպության ղեկավարի պաշտոնում միշրջանում, երբ խորապես բաժանված աշխարհը բախվում է բազմաթիվ հակամարտությունների, կլիմայի փոփոխության աճող ազդեցությանը, իսկ համավարակը դեռ շրջում է երկրագունդը:

Աղբյուր՝ france24.com

11:47 Աշխարհում
Ղազախստանն ու Աֆղանստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Հունիսի 18-ին Աֆղանստանի ու Ղազախստանի միջեւ կնքվել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Աֆղանստանի ազգային անվտանգության խորհուրդը:

Աղբյուր՝ eadaily.com

11:33 Աշխարհում
Շանհայի պատկերասրահը հեռացրել է՝ «ամենագեղեցիկից ամենատգեղ» կանանց վարկանիշային ցուցահանդեսը

Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող գեղարվեստական պատկերասրահը ներողություն է խնդրել աջակցելու համար ցուցահանդեսին, որում կանանց պատկերները դասվում են «ամենագեղեցիկից ամենատգեղ»: Նկարիչ Սոնգ Թայի «Տգեղը ու տգեղը» արվեստի գործերը ներառում էին շուրջ 5000 նկարներ և տեսանյութեր  համալսարանի կանանց իրական կյանքից: Այնուհետեւ նկարիչը գնահատեց դրանք ըստ իրենց գրավչության: Սոցիալական ցանցերում բողոքներից հետո, Շանհայի OCAT պատկերասրահը հայտնեց, որ հեռացրել է ցուցահանդեսը:

Աղբյուր՝ bbc.com

11:17 Աշխարհում
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովը բաց կթողնի Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ավելի վաղ խաղերին մասնակցելուց հրաժարվել էին իսպանացի Ռաֆայել Նադալը, ավստրիացի Դոմինիկ Թիմը և ճապոնացի Նաոմի Օսական: 

Աղբյուր՝ tass.ru

10:54 Աշխարհում
Բրազիլիան դեռ քննարկում է կասկածելի վիրուսային դեղամիջոցը 500,000 մահվան ֆոնին

Բրազիլիայի Սենատը, որը, հավանաբար, այս հանգստյան օրերին կհասնի կարևոր եզրահանգման, հրապարակայնորեն հետաքննում է, թե ինչից է զոհերի թիվը այդքան մեծացել՝ կենտրոնանալով, թե ինչու է նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ծայրահեղ աջ կառավարությունը անտեսել պատվաստանյութերի գնումները ամիսներ շարունակ: Կառավարույունը միաժամանակ անխնա խթանում էր  հիդրօքսիքլորոքինը և մալարիայի դեմ դեղամիջոցը, թեև հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք անարդյունավետ են COVID-19-ի բուժման հարցում:

Աղբյուր՝ apnews.com

10:34 Աշխարհում
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կեմերովոյի շրջանում

Կեմերովոյի շրջանում վթարի է ենթարկվել ինքնաթիռը, որում եղել են մարզիկ- պարաշյուտիստներ, չորս մարդ զոհվել է, եւս ութը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Աղբյուր՝ tass.ru

10:19 Աշխարհում
Ավստրալիայի ձերբակալվել է Իսլամական պետությանը անդամակցության մեջ մեղադրյալի

Ավստրալիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնեց, որ Սիդնեյի մի բնակիչ, որը ծայրահեղական հռետորաբանություն է հրապարակել և ունեցել պայթուցիկ նյութեր պարունակող բաղադրատոմսեր, ձերբակալվել է «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար: 24-ամյա երիտասարդի անունը առայժմ չի հրապարակվում:

Աղբյուր՝ reuters.com

10:00 Տարածաշրջան
Իրանի նախագահի թեկնածուն շնորհավորել է Իբրահիմ Ռաիսիին՝ հաղթանակի կապակցությամբ

Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ուրբաթ օրը Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Անգլիայի ֆուտբոլային միությունը երկրպագուներին խնդրում է հարգել Շոտլանդիայի հիմնը

Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուներին խնդրել են կոռեկտ լինել և չսուլել հակառակորդի հիմնի ժամանակ: Եվ հիշեցրել են 1872 թվականը, երբ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը:

Աղբյուր՝ sportrbc.ru

17:18 Աշխարհում
Յալթայում ռեկորդային ջրհեղեղ է եղել վերջին 100 տարվա ընթացքում

Եղանակը Յալթայում բարելավվում է, անձրևը գրեթե դադարել է: Քաղաքում տեղացել է ավելի քան 135 միլիմետր տեղումներ, նման իրավիճակ գրանցվել է մոտ 100 տարի առաջ: Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

Աղբյուր՝ lenta.ru

16:47 Աշխարհում
Բրիտանական ավիաուղիների ինքնաթիռը վնասվել է Հիթրոու օդանավակայանում՝ դեպի առաջ թեքվելով

British Airways-ի ինքնաթիռը վնասվել է, երբ այն քթամասի վրա առաջ է թեքվել Հիթրոու օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Boeing 787 Dreamliner-ը կանգնած էր ասֆալտի վրա`արեւմտյան Լոնդոնի օդանավակայանում: Ավիաընկերությունից հայտնել են, որ այն բեռնատար ինքնաթիռ է, և ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել:

Աղբյուր՝ bbc.com

16:17 Աշխարհում
Մոսկվայում COVID-19-ի դեպքերի 89.3%-ում հայտնաբերվել է հնդկական շտամ

Մոսկվայում քովիդով վարակվածների գրեթե 90%-ը հիվանդացել է կորոնավիրուսի նոր հնդկական շտամով, որին դիմակայելու համար մարդը պետք է ունենա երկու անգամ ավելի շատ հակամարմիններ, քան Ուհանի վիրուսի դեպքում: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ նոր շտամը, պարզվում է, ավելի ագրեսիվ է և ավելի արագ է տարածվում:

Աղբյուր՝ ria.ru

15:57 Աշխարհում
Իսպանիան կչեղարկի դիմակի ռեժիմը

Հունիսի 26-ից Իսպանիայում չեղյալ կհայտարարվի COVID-19-ի համավարակի սկզբում ներդրված դիմակի ռեժիմը: Առաջին անգամ Իսպանիայում դիմակները պարտադիր են դարձել հասարակական տրանսպորտում 2020 թվականի մայիսին, և մի քանի շաբաթ անց դիմակները անհրաժեշտ են դարձել նաև փողոցում 6 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար:

Աղբյուր՝ interfax.ru

15:34 Աշխարհում
Ուկրաինայում սիրահարները հանել են 4 ամիս իրենց իրար կապող շղթան ու բաժանվել

Խարկովից զույգը, որը իրար էր շղթայել միմյանց ձեռքերը՝ գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, բաժանվել է: Նրանք շղթայված էին միմյանց ավելի քան 120 օր: Ինչպես ասում են ուկրաինական ռեկորդների գրքի ներկայացուցիչները, աշխարհում նմանօրինակ այլ նվաճում չկա: Նախկին սիրահարները խոստովանել են, որ եթե չլիներ շղթան, նրանց հարաբերությունները շատ ավելի շուտ կավարտվեին: Չնայած բաժանվելուն, զույգը մտադիր է աճուրդի հանել շղթան 3 միլիոն դոլարով:

Աղբյուր՝ gazeta.ru

15:16 Աշխարհում
Կիմ Չեն Ըն պատրաստվում է ԱՄՆ-ի հետ «երկխոսության և առճակատման»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը պետք է նախապատրաստվի թե՛ ԱՄՆ-ի հետ «երկխոսությանն ու առճակատմանը», և թե՛  «հատկապես լիովին պատրաստ լինի առճակատման»: Սա առաջին դեպքն է, երբ Կիմը անմիջական մեկնաբանություն է անում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերաբերյալ:

Աղբյուր՝ bbc.com

14:57 Աշխարհում
Նիգերիայում զինյալները հարձակվել են դպրոցի վրա և առեւանգել 80 մարդու

Նիգերիայի Կեբբի նահանգում զինված անձինք հարձակվել են դպրոցի վրա, գնդակահարել ու սպանել ուսումնական հաստատությունը հսկող ոստիկանին և առևանգել առնվազն 80 աշակերտի և ուսուցիչի: Սա թվով երրորդ մեծամասշտաբ առեվանգումն է վերջին երեք շաբաթվա ընթացքում Նիգերիայի հյուսիս-արևմտքում, Այն, ըստ իշխանությունների, վերագրվել է զինված ավազակներին, որոնք փրկագին են պահանջելու:

Աղբյուր՝ reuters.com

14:31 Աշխարհում
ՈւԵՖԱ-ն վստահ է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կանցկացվի Լոնդոնում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հերքել է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի Լոնդոնից Բուդապեշտ տեղափոխման մասին տեղեկությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է՝ որոշիչ խաղը Բուդապեշտ տեղափոխելու տարբերակը, եթե Լոնդոնի իշխանությունները չկարողանան մոտ 2,5 հազար պաշտոնյաների ընդունել խաղեր՝ առանց կարանտին անցնելու անհրաժեշտության:

Աղբյուր՝ tass.ru

14:18 Աշխարհում
Ջոլիի և Փիթի 3 երեխաները ցանկանում են դատարանում հանդես գալ իրենց հոր դեմ

Հայտնի է դարձել, որ դեռևս 2020-ի դեկտեմբերին Անջելինա Ջոլիի փաստաբանները փաստաթղթեր էին ներկայացրել, համաձայն որոնց`վեց երեխաներից երեքը ցանկություն են հայտնել ցուցմունք տալ Բրեդ Փիթի դեմ:

Աղբյուր՝ usmagazine.com

13:56 Աշխարհում
«Ֆանտաստիկ գազաններ 3»-ը կարող է չհայտնվել կինոթատրոններում

Դեյվիդ Յեյթսի «Ֆանտաստիկ գազաններ 3»-ը կարող է վարձույթի չհանվել կինոթատրոններում: Վարձույթի հարցը Warner Media կինոընկերության ղեկավարության օրակարգում է: Ֆիլմը կարող է անմիջապես թողարկվել HBO Max-ի հոսքային ծառայության միջոցով: Նախորդ մասերից ստացված հասույթը սպասվածից շատ ավելի քիչ է եղել, իսկ ֆրանշիզայի ստեղծողների հասցեին շատ քննադատություններ են հնչել: «Ֆանտաստիկ գազաններ 3»-ի պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը 2022 թվականի հուլիսի 15-ն է:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:30 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 657 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 357 591 դեպք, որից առողջացել է 343 377 մարդ, մահացել է 5 131 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

13:18 Աշխարհում
Հոնկոնգյան թերթը ձերբակալություններից հետո հինգ անգամ ավելացրել է տպագրությունը

Հոնկոնգյան «Apple Daily» ժողովրդավարամետ թերթը տպաքանակն ավելացրել է ավելի քան հինգ անգամ՝ 500000 օրինակով, երբ ուրբաթ օրը բնակիչները հերթագրվեցին թերթը գնելու համար՝ ի պաշտպանություն մամուլի խախտված ազատությունների: Նախորդ օրը ոստիկանությունը ձերբակալել էր հինգ գլխավոր խմբագիրներին և ղեկավարներին:

Աղբյուր՝ apnews.com

12:57 Աշխարհում
Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է Ադրբեջանի մեղադրանքներին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԻԱ Նովոստիին ասաց, որ ինքը դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացել միջազգային հետախուզում հայտարարվելու մասին: Նրա խոսքով՝ Բաքվի իր դեմ մեղադրանքները անհեթեթություն են, և նա չի վախենում հետեւանքներից:

Աղբյուր՝ ria.ru

12:46 Աշխարհում
ԱՄՆ-ում ստրկության վերացման օրը հայտարարվել է դաշնային տոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հինգշաբթի օրը ստորագրել էն օրինագիծ, որով հունիսի 19-ը դաշնային տոն կդառնա: Այդ օրը  ԱՄՆ-ում նշվում է որպես՝ ստրկացված սեւամորթ ամերիկացիների ազատագրման տոն:

Աղբյուր՝ france24.com

12:28 Աշխարհում
Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ավստրիացիներին և դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Նիդեռլանդների ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Ամստերդամում: Խփած գոլերը խփեցին Մեմֆիս Դեպայը (11-րդ րոպե, 11 մետրանոց) և Դենզել Դումֆրիսը (67-րդ րոպե):

Աղբյուր՝ tass.ru

12:17 Տարածաշրջան
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության և «Տաշիր» խմբի ղեկավարների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Royalsys Engineering-ի ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զենքի, զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի մաքսանենգություն կազմակերպելու մեղադրանքով:

Աղբյուր՝ tass.ru

11:53 Աշխարհում
Էշլի Յանգը «Ինտերնացիոնալից» անվճար տրանսֆերով վերադառնում է «Աստոն Վիլլա»

Էշլի Յանգը կրկին միացել է «Աստոն Վիլլային»: 35-ամյա ունիվերսալ ֆուտբոլիստը վ 2007-ից 2011 թվականներին «Վիլլայի» կազմում անցկացրած 190 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ, մեկ տարվա պայմանագիր է կնքել:

Աղբյուր՝ theguardian.com

11:39 Աշխարհում
Դիսնեյը հայտարարել է «Չիպը և Դեյլը» մուլտսերիալի նոր տարբերակի թողարկման մասին

Ուոլթ Դիսնեյ ընկերությունը հայտարարեց «Չիպը և Դեյլը» անիմացիոն շարքի վերագործարկման մասին: Նոր մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 28-ին Disney + ծառայության միջոցով:

Աղբյուր՝ tass.ru

11:14 Տարածաշրջան
Իրանը ընտրողներին հորդորել է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք ընտրություններին

Իրանի նախագահը ընտրողներին կոչ է արել հետաձգել իրենց բողոքները և մասնակցել այսօրվա նախագահական ընտրություններին, որոնք, ինչպես սպասվում է, ռեկորդային թվով մարդիկ բոյկոտելու են` տնտեսական դժվարությունների և կոշտ իշխանությունից դժգոհ լինելու պատճառով:

Աղբյուր՝ france24.com

10:56 Աշխարհում
Թուրքիան ապահովելու է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ԱՄՆ-ի հեռանալուց հետո

Թուրքիան նախատեսում է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նրա խոսքով, այս մասին երկու երկրների նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը խոսել են այս շաբաթ կայացած հանդիպմանը:

Աղբյուր՝ ria.ru

10:43 Աշխարհում
Թենիսի չեմպիոն Նաոմի Օսական դուրս է գալիս Ուիմբլդոնից

«Մեծ սաղավարտի» հաղթողի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա շրջանցում է Ուիմբլդոնը, որպեսզի «Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ փոքր-ինչ ժամանակ անցկացնի ընկերների և ընտանիքի հետ»:

Աղբյուր՝ nbcnews.com

10:31 Աշխարհում
Աշխարհի հինգերորդ ռակետ Դոմինիկ Թիմը հրաժարվեց մասնակցել օլիմպիական խաղերին

Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում: Տոկիոյի Օլիմպիական խաղերը անցկացվելու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աղբյուր՝ tass.ru

10:02 Աշխարհում
Մահացել է Զամբիայի հիմնադիր նախագահ Քեննեթ Կաունդան

Աֆրիկայի ազատագրման վերջին կենդանի առաջնորդներից մեկը մահացավ 97 տարեկանում, Լուսակայի ռազմական հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր թոքաբորբից: Նա ղեկավարել է Հարավային Աֆրիկայի ժողովրդին 1964 թվականից երբ այն անկախացավ Մեծ Բրիտանիայից, և կառավարել մինչ 1991 թվականը:  Նրան հարգում են ամբողջ մայրցամաքում՝ որպես սերունդներից մեկը, որը պայքարել է իր երկիրը գաղութային իշխանությունից ազատելու համար:

Աղբյուր՝ theguardian.com

18:00 Աշխարհում
Ինչ են միմյանց նվիրել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարները

Վլադիմիր Պուտինը Ժնեւում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում իր գործընկեր Ջո Բայդենին նվիրել է Խոխլոմա նկարով «Մոսկվա» հավաքածուն: Իր հերթին Բայդենը Պուտինին նվիրել է բիզոնի բյուրեղյա արձանիկ և ավիատորային ակնոցներ:

Աղբյուր՝ tass.ru

17:19 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է Բայդենի՝ Թուրքիա գնալու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա: Դեռևս ժամկետներ չեն նշվել, այս ուղղությամբ նախնական աշխատանքներ են սկսվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Աղբյուր՝ korrespondent.net

16:52 Աշխարհում
Գերմանիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային նահանգի Էսպելկամպ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ կին և մեկ տղամարդ: Նախնական տվյալներով՝ հանցագործին հաջողվել է փախչել:

Աղբյուր՝ ria.ru

16:31 Աշխարհում
Մկների ժանտախտ. Նոր աղետ Ավստրալիայում

Ավստրալիան նոր բնական աղետ է պատել:  Հրդեհներից, ջրհեղեղներից և երաշտից հետո երկրում տեղի ունեցավ մկների ժանտախտը՝ կրծողների հսկայական արշավանք: Մկները ներխուժում են տներ, ոչնչացնում բերքը, կրծում կենցաղային տեխնիկան, բազմոցները, մեքենաները և մարդկանց զրկում ապրուստի միջոցներից:

Աղբյուր՝ korrespondent.net

16:17 Աշխարհում
Ռաֆայել Նադալը բաց կթողնի Ուիմբլդոնի և Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ռաֆայել Նադալը չի խաղա Ուիմբլդոնում և Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ հինգշաբթի օրը ասելով, որ «լսելով» իր մարմնին որոշել է բաց թողնել երկու մրցաշարերը:

Աղբյուր՝ apnews.com

15:48 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախատեսում է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա շուտով: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը հստակ ժամկետներ չի նշել:

Աղբյուր՝ gazeta.ru

15:12 Աշխարհում
ԱՄՆ-ում նոր պետական տոն կլինի՝ ստրկության ավարտը նշելու համար

ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են ԱՄՆ-ի նոր պետական տոնը, որը նշում է ստրկության ավարտը: Տոնը հայտնի է Juneteenth անվանումով («հունիս» և «տասնինը» բառերի միացությունը) և նշվելու է հունիսի 19-ին՝ 1856 թվականի իրադարձությունների տարեդարձին, երբ քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում ազատվեցին վերջին ստրուկները: Այժմ նոր տոնի մասին օրենքը սպասում է Նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը:

Աղբյուր՝ abcnews.go.com

14:46 Աշխարհում
Սինգապուրում հայտնաբերվել են եզակի իրերով երկու նավեր

Հաղորդվում է, որ նավերից մեկը, հավանաբար, խորտակվել է 14-րդ դարում: Բեկորների թվում մասնագետները հայտնաբերել են չինական կերամիկե իրեր: Գիտնականները ենթադրում են, որ երկրորդ նավը ստեղծվել է Հնդկաստանում և նախատեսված է եղել կոմերցիոն նպատակներով: Նավը, ըստ ենթադրությունների, խորտակվել է Չինաստանից մեկնելիս 1796 թվականին: Վերականգնված նմուշները նախատեսվում է ցուցադրել Սինգապուրի թանգարաններում այս տարվա վերջին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:18 Տարածաշրջան
Էրդողանը ասել է Բայդենին , որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ս-400-ների հարցում

Թայիփ Էրդողանն ասել է, որ իր առաջին հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ռուսական Ս-400 հրթիռային պաշտպանության վերաբերյալ, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է ձեռնարկել Անկարայի նկատմամբ: Բայդենն ու Էրդողանը, երկուշաբթի օրը կայացած դեմ-դիմաց բանակցություններից հետո, լավատես էին թվում, չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցները վեճերի, այդ թվում՝ Ս-400-ի, Սիրիայի և այլ հարցերի շուրջ, որևէ լուրջ բեկում չեն հայտարարել:

Աղբյուր՝ reuters.com

13:52 Աշխարհում
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Դեյվիդ Բոուիի՝ հնոտիաշուկայում գտնված նկարը

Հնոտիաշուկայում հայտնաբերված նկարը, պարզվել է, ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուիի աշխատանքն է: Դրա տերը սովորական մարդ է, ով շուկայում գնել է այն: Կտավը աճուրդի է դրվել Cowley Abbott-ում: Աշխատանքի նախնական գինը 9 հազար դոլար է:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:31 Աշխարհում
Սատյա Նադելլան էլ ավելի ազդեցիկ է դարձել Microsoft-ում:

Չորեքշաբթի օրը տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Նադելլան նշանակվեց խորհրդի նախագահ՝ բարձրացնելով իր ներկայիս դերը աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկում: Նադելլան 2014 թվականից ի վեր զբաղեցնում էր Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Աղբյուր՝ cnn.com

13:16 Աշխարհում
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային սով է սպառնում

Սպասվող խնդիրների պատճառը նա համարում է բերքի անբավարարությունը և կորոնավիրուսը՝ նախազգուշացնելով քաղաքացիներին պատրաստվել բարդ ժամանակահատվածի: Նրա կարծիքով, ընդունված սահմանափակումները դժվարացրել են «բնակչությանը հագուստով, սնունդով և կացարանով ապահովելու պայքարը»:

Աղբյուր՝ korrespondent.net

13:11 Աշխարհում
Ջանլուիջի Բուֆֆոնը 20 տարի անց վերադարձավ «Պարմա»

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պայմանագիր է կնքել իտալական «Պարմա» ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը: Հաջորդ մրցաշրջանում ակումբը հանդես կգա Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում:

Աղբյուր՝ tass.ru

12:55 Աշխարհում
Էրիկսենին կամրացնեն սրտային մոնիտորինգի սարք

Սրտի տարբեր զննումներ անցնելուց հետո, որոշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել Քրիստիան Էրիկսենին դեֆիբրիլյատոր՝ այսպես կոչված ICD սարք տեղադրելու: Այն տեղադրվում է սրտի կանգից հետո, որի պատճառը սրտի ռիթմի խանգարումն է։ Դանիացի ֆուտբոլիստը բուժում է անցնում Կոպենհագենում:

Աղբյուր՝ apnews.com

12:26 Աշխարհում
Հնդկաստանում կորոնավիրուսը հաղթահարած հիվանդի մոտ «կանաչ բորբոս» է ախտորոշվել

Հնդկաստանի Ինդուար քաղաքում կորոնավիրուսից հետո հիվանդի մոտ ախտորոշվել է «կանաչ բորբոս» կորվող սնկային հիվանդություն: Նախնական տվյալներով՝ սա երկրում «կանաչ բորբոս» հիվանդության առաջին դեպքն է: Նշվում է, որ 34-ամյա տղամարդը վերջին մեկուկես ամսվա ընթացքում բուժում էր անցնում հիվանդանոցում, նրա թոքերը վարակից ախտահարվել էին 90%-ով:

Աղբյուր՝ gazeta.ru

12:12 Աշխարհում
Դիանա Ռոսը, 15 տարվա դադարից հետո, վերադառնում է նոր ալբոմով

Դիանա Ռոսը երաժշտություն կվերադառնա 22 տարվա ընթացքում առաջին օրիգինալ կատարումներով և 2006 թվականից ի վեր առաջին ալբոմով: Մեկուսացման ընթացքում գրված «Շնորհակալություն»-ը (Thank You) գրվել է տարբեր ժամանակակից փոփ պրոդյուսերների, այդ թվում`Ջեք Անտոնոֆի հետ, որը հայտնի է Թեյլոր Սվիֆթի, Լանա Դել Ռեյի և Լորդի հետ իր աշխատանքներով:

Աղբյուր՝ theguardian.com

11:57 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 945 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 356 920 դեպք, որից վերականգնվել է 342 720 մարդ, մահացել է 5 114-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:35 Աշխարհում
Victoria's Secret-ը հրաժարվում է «հրեշտակներից»

Ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշը «հրեշտակներ» անվամբ հայտնի իր մոդելները փոխարինում է «ձեռքբերումներով, ոչ թե համաչափությամբ» առանձնացող կանանցով: Օրինակ, ապրանքանիշի մոդելների ցանկում են 35-ամյա ֆուտբոլիստ և գենդերային հավասարության քարոզիչ Մեգան Ռապինոն, 17-ամյա չին-ամերիկացի դահուկորդ Էյլին Գուն, 29-ամյա երկու ռասաների ներկայացուցիչ մոդել և ներառական հասարակության պաշտպան Պալոմա Էլզեսերը և 38-ամյա հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:21 Աշխարհում
Բեռլինում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել

Գերմանիայի ոստիկանության վաթսուն աշխատակիցներ վիրավորվել են Բեռլինում ապօրինի գրավված շենքի շուրջ անկարգությունների հետևանքով: Դատարանը թուրյլատրել էր պատասխանատուներին հրշեջ ստուգում անցկացնել, բայց երբ չորեքշաբթի առավոտյան ոստիկանությունը փորձել է ապահովել տարածքը, նրանց վրա քարեր են նետել: Rigaer Straße 94 հասցեի ապօրինի բնակիչները վախեցել են, որ այդ քայլը կարող է հանգեցնել իրենց վտարմանը քաղաքում մնացած վերջին կացարաններից  մեկից:

Աղբյուր՝ bbc.com

11:07 Աշխարհում
Ե՞րբ մարդիկ կհայտնվեն այլ աստղերի վրա

Միջաստղային թռիչքները հասանելի կլինեն ոչ շուտ, քան 250-300 տարի անց, հայտնել է Վյաչեսլավ Տուրիշևը՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի առաջատար հետազոտողը, որը մասնակցել է NASA-ի շուրջ 40 առաքելությունների:

Աղբյուր՝ ria.ru

10:56 Աշխարհում
Միջազգային երիտասարդական համաժողով՝ «Eurasia Global»

2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը ՌԴ Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային համաժողովը: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը: Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
 

 

10:42 Աշխարհում
Հյուսիսային Կորեան Մյանմային համար 300,000 ԱՄՆ դոլար ֆինանսական օգնություն է ցուցաբերել

Հյուսիսային Կորեան 300,000 դոլար է նվիրաբերել Մյանմայի համար ՄԱԿ-ի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, որը 2005 թվականից ի վեր առաջին նվիրատվությունն է այլ երկրներին: Այս մասին հինգշաբթի ներկայացվել է ՄԱԿ-ի հրապարակած տվյալներում: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ֆինանսական հետախուզական ծառայությունը ցույց տվեց, որ Հյուսիսային Կորեան վճարել է այդ ներդրումը մայիսի 24-ին Մյանմայի հումանիտար հիմնադրամին:

Աղբյուր՝ reuters.com

10:24 Աշխարհում
Գորբաչովը գնահատել է Պուտինի ու Բայդենի համատեղ հայտարարությունը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը դրականորեն արձագանքեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարությանը, որոնք վերահաստատել են իր և Ռոնալդ Ռեյգանի բանաձևը միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ, և հաջողություն մաղթեց ռազմավարական կայունության վերաբերյալ հետագա խորհրդակցություններին:

Աղբյուր՝ ria.ru

10:03 Աշխարհում
Բոտսվանայի ադամանդը կարող է լինել աշխարհում մեծությամբ երրորդը

Բոտսվանում ցուցադրվում է երբևէ հայտնաբերված երրորդ ամենամեծ ադամանդը: 1098 կարատ քաշ ունեցող քարը ցույց է տրվել նախագահ Մոկվեթսի Մասիսիին՝ Debswana ադամանդի ֆիրմայի կաղմից դրա հայտնաբերումից երկու շաբաթ անց: Հսկա թանկարժեք քարը շատ քիչ է փոքր երկրորդ ամենամեծ ադամանդից, որը նույնպես Բոտսվանայում է հայտնաբերվել: Բոտսվանան Աֆրիկայում ադամանդի խոշորագույն արտադրողն է:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
Հնդկաստանում, երկամսյա դադարից հետո, կրկին թույլատրվում է այցելությունը Թաջ Մահալ

Մուտքը Ճարտարապետական հուշարձանի տարածք սահմանափակ կլինի: Այցելուները պետք է դիմակ կրեն: Տոմսեր կարելի է ձեռք բերել միայն առցանց:

Աղբյուր՝ korrespondent.net

16:18 Աշխարհում
Միլիարդատեր Մաքքենզի Սքոթը ավելի քան 2.5 միլիարդ դոլար նվիրատվություն է արել

Միլիարդատեր ՄաքՔենզի Սքոթը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը, այս անգամ, 2.7 միլիարդ դոլար է նվիրաբերել մի շարք բարեգործական կազմակերպությունների:  Սքոթը իր բլոգում գրառման մեջ ասել է, որ ցանկանում է գումարը տալ նրանց, ովքեր «պատմականորեն չեն ֆինանսավորվել և անտեսվել են»: Նա գրել է, որ ընտրել է 286 կազմակերպություն, որոնք աշխատում են ռասայական խտրականության, արվեստի և կրթության հարցերի շուրջ: Սքոթը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է:

Աղբյուր՝ bbc.com

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}