Իրավունք

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:12 Հայաստան
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովին բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ. Հարությունյանը ներկայացրել է

2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:  Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

16:33 Հայաստան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրել է բաժանմունքի 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

16:06 Աշխարհում
ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակով երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Արգենտինայի ԱԳ արտաքին հարաբերությունների քարտուղար Գ. Սլաուվինենն ընդունել է

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, կարևորել երկու պետությունների միջև հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերակատարումը, քննարկել առևտրատնտեսական, կրթական և մշակութային կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները:
Աղբյուր՝ mfa.am

15:44 Աշխարհում
Մարտի 22-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, ՖՄԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել

«Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը Ֆրանսիայում՝ ՖՄԿ ադմինիստրատոր Ա. Ուանի, ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Ք. Տեր-Ստեփանյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հ. Տոլմաջյանի, ֆիլմի հեղինակ Ա. Դասո Տեր-Մեսրոպյանի, համաարտադրող Ս. Ավեդիկյանի, ֆրանսիացի ռեժիսոր Դ. Վ. Դյուրանի:
Աղբյուր՝ mfa.am

 

15:30 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը

Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

15:21 Հայաստան
«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ,

որոնք կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12:00-ն:
Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 58 07 24 հեռախոսահամարով:
«Հերացի» հիվանդանոցային համալիր

14:21 Հայաստան
Փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք.

ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով: Երևանում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:
Աղբյուր՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

13:53 Հայաստան
«Ավրորա» մարդասիրական նախագիծը հնարավորություն կտա «Միացյալ աշխարհի քոլեջների» ուսանողներին իրենց ներդրումն ունենալ մարդասիրական հրատապ հիմնախնդիրների լուծման գործում

««Ավրորան»՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի հայտերի ընդունումը սկսված է: Այն հնարավորություն է տալիս UWC ցանցի դպրոցների և քոլեջների ուսանողներին մշակել նախագծեր, որոնք կառաջարկեն մարդասիրական լուծումներ և դրական փոփոխություն կապահովեն համայնքներում: Նախագիծն իրագործելու համար հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
«Ավրորա» մարդասիրական հիմնադրամ

13:40 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել կառավարության նիստ,

որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

13:25 Հայաստան
Մարտի 28-ին 18:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ տնտեսության ոլորտին նվիրված ապրանքանիշերի, հանրային ծառայությունների,

առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների վարկանիշով առաջատար ընկերություններին, համայնքներին և անհատներին նվիրված «Մերկուրի» միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացված են 23 անվանակարգ: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով:
Մամուլի հաղորդագրություն

17:53 Աշխարհում
Համապետական շաբաթօրյակի աշխատանքերին ակտիվորեն ներգրավվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերությունը

Շաբաթօրյակի շրջանակներում ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ հանրապետության մայրաքաղաքում և բոլոր մարզերում, Աշոցքից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Վարդենիս, մասնակցել են մաքրման և խնամքի աշխատանքներին: Աշխատանքների արդյունքում մաքրվել և կարգի են բերվել ջրաղբյուրներն իրենց սանիտարական գոտիներով հանդերձ, խոշոր և բնակավայրերում տեղակայված բակային պոմպակայանների և այլ ինժեներական կառույցների տարածքներ, հավաքվել և վերացվել են ձմռան ընթացքում կուտակված աղբը, կոտրատված ճյուղերը, հին օգտագործված մեխանիզմները և այլն:
Մամուլի հաղորդագրություն

17:00 Հայաստան
ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը, պատգամավորները, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց մասնակցությունն են ունեցել համապետական շաբաթօրյակին

ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ և երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված:
Մամուլի հաղորդագրություն

16:33 Հայաստան
Համապետական շաբաթօրյակին Երևանի քաղաքապետը մասնակցել է ընտանիքի հետ

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին միացած բոլոր բնակիչներին և ընդգծել, որ մաքուր քաղաք ունենալու համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:44 Հայաստան
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից ներգրավվել են

ՔԿ վարչական շենքերի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներին: ՔԿ աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում: ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում կատարվող աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտե

15:05 Հայաստան
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ: Ծառայության վարչական շենքում և հարակից տարածքներում կատարվել են մաքրման, ծաղիկների, ծառերի տնկման ու կրապատման աշխատանքներ: Շաբաթօրյակ ու ծառատունկ կատարվել են նաև Ծառայության բոլոր մարզային բաժիններում:
Մամուլի հաղորդագրություն

14:42 Հայաստան
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ինչպես նաև բոլոր հիմնարկների աշխատակիցները նույնպես իրականացրին ծառայության շենքի, հիմնարկների տարածքների մաքրության և բարեկարգման ակտիվ աշխատանքներ: Ծառայության անձնակազմի կողմից թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ տարվեցին նաև վարչական շենքի հարակից փողոցում:
Մամուլի հաղորդագրություն

13:40 Հայաստան
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Գևորգյանը նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին

Բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ենթակա կառույցների ներկայացուցիչները: Նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման, աղբահավաքման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի անվան պանթեոնում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

11:00 Հայաստան
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանն ընդունել է ՀՀ- ում ԱՄԷ- ի դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին

Վ. Օսիպյանը կարևորել է երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թմրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ակաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Աղբյուր՝ ՀՀ ոստիկանություն

10:51 Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Արարատի մարզպետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը և Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը

Այս նախաձեռնությունը կնպաստի մարզի բնակիչների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի նրանց իրավական խնդիրների լուծմանը:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
Մարտի 22-ին ներկայացվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» 3.3 մլն եվրո ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի է ունեցել Ձորաղբյուրում վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման  նպատակով:
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն

10:25 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում,

որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Ս. Մակյանը: Նոր գործիքի  ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է։ Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի ենթադրում։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ 

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
14:09 25/03/2019

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}