Տարածաշրջան

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:15 Աշխարհում
Սուպերհերոս Սարդ-մարդը Վատիկանում հանդիպել է պապին

Թեև Վատիկանի հավաքույթների աստղը սովորաբար Հռոմի Ֆրանցիսկոս պապն է, սակայն չորեքշաբթի՝ պապի հետ հանդիպան ժամանակ, հասարակության ուշադրությունն առավել գրավել է նրան մոտեցած Սարդ-մարդը, կամ այդ կերպարում հանդես եկող Մատեո Վիլարդիտան: 28-ամյա Վիլարդիտան օգտագործում է սուպերհերոսի հանդերձանքը՝ ուրախացնելու համար Վատիկանի հիվանդանոցում գտնվող երեխաներին: Վիլարդիտան ասել է, որ ինքը պապից խնդրել է աղոթել երեխաների և նրանց ընտանիքների համար:

Աղբյուր՝ apnews.com

16:59 Աշխարհում
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոնները հինգշաբթի ժամանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան կանչել են՝ նախորդ օրը Սեւ ծովում ՌԴ տարածքային ջրեր բրիտանական նավատորմի Էսկադրային ականակրի մուտք գործելու հետ կապված միջադեպի պատճառով:

Աղբյուր՝ tass.ru

16:38 Աշխարհում
Բախը Տոկիո կժամանի հուլիսի 9-ին

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա  կարանտինում կմնա երեք օր:

Աղբյուր՝ ՀԱՕԿ

16:26 Աշխարհում
Հնդկաստանում մահացել է կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով առաջին հիվանդը

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում գրանցվել է կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակված առաջին մահը, հինգշաբթի՝ հունիսի 24-ին, լրագրողներին հայտնել է նահանգապետ Վիշվաս Սարանգին: Նահանգում այս շտամով վարակման հինգ դեպք է գրանցվել:

Աղբյուր՝ iz.ru

16:17 Աշխարհում
Թայվանի արտգործնախարարն ասում է. «մենք պետք է պատրաստվենք Չինաստանի հետ ռազմական բախման»

Ըստ Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուի, Չինաստանի կողմից Թայվանի նկատմամբ ռազմական ահաբեկման սրումը ցույց է տալիս, որ ինքնակառավարվող կղզին «պետք է պատրաստվի» հնարավոր ռազմական բախմանը: Նրա նախազգուշացումը եղավ մեկ շաբաթ անց այն բանից, երբ կղզին հայտարարեց՝ չինական ռազմական ինքնաթիռների կողմից Թայվանի ինքնահռչակված ՀՕՊ նույնականացման գոտի ամենամեծ ներխուժման մասին:

Աղբյուր՝ cnn.com

16:06 Աշխարհում
Մերկելը ԵՄ-ին կոչ արեց միահամուռ կերպով պատասխանել «Ռուսաստանի սադրանքներին»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ին կոչ է արել նապաձեռնությունն իր վրա վերցնել  Ռուսաստանի հետ բանակցություններում՝ հարաբերությունների հետագա վատթարացումից խուսափելու համար: Ռուսական սադրանքների ֆոնին «ԵՄ-ն պետք է անմիջական կապ հաստատի Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի հետ», - ասել է նա հինգշաբթի՝ հունիսի 24-ին, Գերմանիայի Բունդեսթագում կառավարության հայտարարությամբ հանդես գալով:

Աղբյուր՝ dw.com

15:54 Աշխարհում
Սքարլեթ Յոհանսոնը կնկարահանվի «Սարսափի աշտարակ» ֆիլմում

Ֆիլմը կպատմի Դիսնեյլենդի համանուն ատրակցիոնի մասին: Նախագիծը ղեկավարում է Դիսնեյ կինոստուդիան: Դերասանուհին կլինի նաեւ ֆիլմի պրոդյուսերը, սցենարի հեղինակն է  է Ջոշ Քուլին:

Աղբյուր՝ news.ru

15:24 Աշխարհում
Շենքի փլուզում Մայամիում. Փրկարարները փլատակների տակ որոնում են ողջ մնացածներին

Ֆլորիդա նահանգի Մայամի-Դեյդ շրջանում հսկայական փրկարարական գործողություն է ընթանում այն բանից հետո, երբ 12 հարկանի շենքը մասամբ փլուզվեց: Հյուսիսային Surfside լողափի նկարներից երևում է փլատակների հսկայական կույտը՝ բնակելի բազմաբնակարան շենքի մի կողմում: Մեկ կին զոհվել է, առնվազն ութ մարդ վիրավորվել է, և կան կասկածներ, որ փլատակների տակ կարող են էլի մարդիկ լինել: Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել ժամը 02:00-ի սահմաններում:

Աղբյուր՝ bbc.com

15:06 Աշխարհում
Դեղամիջոցներ, որոնք շոգին կարող են այտուց առաջացնել

Շոգ եղանակին որոշակի դեղամիջոցների օգտագործումը կարող է այտուց առաջացնել: Այս մասին ասել է սրտաբան Աննա Կորենեվիչը: Մասնագետի խոսքով՝ որոշ դեղամիջոցներ, մասնավորապես՝ կալցիումական անցուղիների պաշարիչները, շոգ եղանակին ընդունվելիս, կարող են ուժեղ այտուց առաջացնել, բայց նա հորդորեց չվախենալ այս երեւույթից:

Աղբյուր՝ ria.ru

14:43 Աշխարհում
Կոտ դ 'Իվուարում ցմահ ազատազրկման է դատապարտվել նախկին վարչապետ Գիյոմ Սորոն

Փղոսկրի Ափի Հանրապետության դատարանը հեռակա կարգով դատապարտեց նախկին վարչապետին և ապստամբների առաջնորդին ցմահ ազատազրկման՝ 2019-ի վերջին Նախագահ Ալասան Ուատտարայի դեմ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Չորեքշաբթի դատավճիռը կայացավ այն բանից հետո, երբ 49-ամյա Սորոն, ով շուրջ երկու տարի աքսորված էր Եվրոպայում, մեղադրվեց դավադրության և պետական իշխանության վրա հարձակման փորձ կատարելու մեջ:

Աղբյուր՝ aljazeera.com

14:21 Աշխարհում
Ուինսթոն Չերչիլի նկարը վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ստեղծագործությունը վաճառվել է Նյու Յորքի Phillips աճուրդում: 1921 թվականին ստեղծված կտավում պատկերված են անտառ եւ ջրով խանդակ Անգլիայի նահանգներից մեկում: Կտավը հայտնաբերվել է ստեղծումից հարյուր տարի անց: Այն աճուրդի է դրվել Արիստոտել Օնասիսի ընտանեկան հավաքածուից:

Աղբյուր՝ style.rbc.ru

13:54 Աշխարհում
Բեռլինի հրեական թանգարանը Նոյյան տապանի վերաբերյալ թանգարան է բացել

Երբ այցելուները մտնում են մանկական նոր թանգարան, հորդառատ անձրև է սկսվում, ալիքները բախվում են միմյանց, և մեծ ջրափոսեր են առաջանում: Դա զարմանալի չէ, քանի որ ցուցահանդեսը նվիրված է Նոյի տապանի հնագույն պատմությանը և սկսվում է աստվածաշնչյան ջրհեղեղի ընթացքում:

Աղբյուր՝ apnews.com

13:10 Աշխարհում
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 20 182 դեպք

Ցուցանիշն առավելագույնն է հունվարի 24-ից ի վեր: Մեկ օրվա ընթացքում 568 հիվանդ է մահացել COVID-19-ից, այն առավելագույնն է հունվարի 28-ից ի վեր:

Աղբյուր՝ tass.ru

12:41 Աշխարհում
Զախարովան հույս է հայտնել, որ McAfee-ի հիմնադրի մահվան գաղտնիքը կբացահայտվի ոչ 50 տարի անց

Դիվանագետը հիշեցրեց, որ Ջոն Մաքաֆին նախօրեին պարտվել էր գործը և բախվել ԱՄՆ արտահանձնման հեռանկարին՝ հարկերից խուսափելու և կրիպտոհամակարգերի միջոցով փողերի լվացման մեղադրանքով:

Աղբյուր՝ tass.ru

12:29 Աշխարհում
Փոխնախագահ Քամալա Հարիսի առաջին ուղևորությունը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, ուրբաթ իր առաջին այցը կկատարի ԱՄՆ հարավային սահման: Նա բախվել է հարցերի այն մասին, թե ինչու չի այցելել սահման այն օրվանից ի վեր, երբ Սպիտակ տունը իրեն մարտին հանձնարարեց լուծել միգրացիայի «հիմնական պատճառները»: Այցի մասին հայտարարվեց մեկ շաբաթ անց այն բանից ի վեր, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ հունիսի 30-ին կմեկնի սահման: 

Աղբյուր՝ bbc.com

12:05 Աշխարհում
Վաշինգտոնում փլուզվել է հետիոտնային կամուրջը

ԱՄՆ մայրաքաղաքի DC-295 մայրուղու վրա փլվել է կամրջի շինությունը: Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, անձրևաջրերի հեռացման համակարգ է լցվել՝ փլուզված կամրջի տակ հայտված ավտոցիստեռնի վառլիքը: Ենթադրվում է, որ կամուրջը կարող էր փլուզվել՝ հենասյուներից մեկին բեռնատարի բախման պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

11:49 Աշխարհում
Մահացավ Ֆիլիպինների նախկին առաջնորդ Բենինյո Ակինոն

Ֆիլիպինների նախկին նախագահ, ժողովրդավարամետ Բենինյո Ակինո III-ը ով օգնեց տապալել դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսին կյանքից հեռացավ հինգշաբթի, 61 տարեկանում: Ընտանիքի անդամների կողմից նրա մահվան մանրամասներ չեն հրապարակվել, սակայն կառավարության նախկին պաշտոնյաներից մեկը՝ Ռոջելիո Սինգսոնը, հայտնել է, որ Ակինոն դիալիզի էր ենթարկվում և պատրաստվում էր երիկամի փոխպատվաստման:

Աղբյուր՝ apnews.com

11:31 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 861 մարդ: Վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 361 484 դեպք, որից առողջացել է 347 653 մարդ, մահացել է 5 228-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:20 Աշխարհում
Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել «Ինդիանա Ջոնս 5»-ի նկարահանման ընթացքում

Հարիսոն Ֆորդը ուսի վնասվածք է ստացել՝ Ինդիանա Ջոնսի մասին վերջին ֆիլմի մարտական տեսարանի փորձերի ժամանակ: Հոլիվուդյան աստղը 78 տարեկանում վերադարձել է հնէաբանի իր ակտիվ դերին: Դիսնեյ կինոստուդիան չի հայտնել Ֆորդի վնասվածքի լրջությունը, սակայն նշել է, որ նկարահանումների ժամանակացույցը կճշգրտվի «առաջիկա շաբաթներին»: Շարքի հինգերորդ և վերջին ֆիլմը վերջին շաբաթների ընթացքում նկարահանվում է Մեծ Բրիտանիայում և կթողարկվի 2022 թվականին:

Աղբյուր՝ bbc.com

11:08 Աշխարհում
Եթովպիայի Տիգրայ շրջանում ավիահարվածից զոհվել է ավելի քան 50 մարդ

Ըստ բուժաշխատողների, երեքշաբթի օրը Եթովպիայի հյուսիսում գտնվող Տիգրայ շրջանի Տիգոգա գյուղի բանուկ շուկայում օդային հարվածի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, իսկ զինվորները արգելափակել են բժշկական թիմերի դեպքի վայր տանող ճանապարհը: Տիգրայի առողջապահական բյուրոյի աշխատակիցը հայտնել է, ր ավելի քան 100 մարդ վիրավորվել է, 50-ից ավելին`ծանր, և առնվազն 33 մարդ դեռ անհայտ կորած է:

Աղբյուր՝ apnews.com

10:54 Աշխարհում
Հույն քահանան եկեղեցու դատավարության ժամանակ ծծմբական թթու է լցրել յոթ մետրոպոլիտների վրա

Դեպքը տեղի է ունեցել եկեղեցական դատավարության ժամանակ, որի ընթացքում քննարկվել է քահանային կարգալույծ անելու հարցը: Տուժած հովվապետերը, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող ոստիկանը հոսպիտալացվել են: Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի արդյունքում վիրավորվել է եւս երկու մարդ: Հանցագործը ձերբակալվել է:

Աղբյուր՝ gazeta.ru

10:42 Աշխարհում
Դատարանի կողմից արտահանձման թույլտվությունից հետո Ջոն Մաքաֆին մահացած է հայտնաբերվել բանտում

McAfee հակավիրուսային ծրագրի 75-ամյա ստեղծողը մահացած է հայտնաբերվել Բարսելոնայի իր բանտախցում այն բանից հետո, երբ Իսպանիայի բարձր դատարանը թույլատրեց արտահանձնել նրան ԱՄՆ: Կատալոնիայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Աղբյուր՝ reuters.com

10:13 Աշխարհում
Իսպանիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի եզրափակիչ՝ երրորդ, տուրի խաղում Իսպանիայի հավաքականը 5:0 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին: Սեւիլիայի Օլիմպիական մարզադաշտում կայացած հանդիպմանը գրանցվեց ընթացիկ մրցաշարի ամենախոշոր հաղթանակը:

Աղբյուր՝ tass.ru

10:02 Աշխարհում
Շվեդիայում Լոֆվենի վարչապետ մնալու շանսերը մեծանում են

Չորեքշաբթի վարչապետ Ստեֆան Լոֆվենի՝ քաղաքական ճգնաժամը վերապրելու հույսերը փոքր-ինչ մեծացան, երբ «Կենտրոնական կուսակցության» իր դաշնակիցները հայտնեցին, որ հետ կվերցնեն՝ բնակարանների վարձավճարների բարեփոխման վիճահարույց առաջարկը: 2018 թվականից Լոֆվենը ղեկավարում է կառավարությունը և նրան աջակցում են նախկին քաղաքական մրցակիցներ «Կենտրոնական կուսակցությունը» և լիբերալները: Սակայն երկուշաբթի խորհրդարանը Լոֆվենին անվստահության քվե տվեց:

Աղբյուր՝ reuters.com

18:00 Աշխարհում
Ռեյչել Զեգլերը Դիսնեյի նոր էկրանավորման մեջ մարմնավորելու է Սպիտակաձյունիկին

Դերասանուհի Ռեյչել Զեգլերը, որն առավել հայտնի է «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում իր գլխավոր դերակատարմամբ, կստանա «Ձյունանուշի» դերը Դիսնեյի դասական մուլտֆիլմի նոր ադապտացիայում:

Աղբյուր՝  gazeta.ru

17:12 Աշխարհում
Փարիզում հայտնի մարդկանց տներ կողոպտելու մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել 8 անձ

Յոթ տղամարդիկ և մեկ կին դատարանի առջև են կանգնել Փարիզում հայտնիներից կատարված մի շարք գողությունների համար: 27-ից 31 տարեկան անձինք մեղադրվում են 2018 և 2019 թվականներին ազդեցիկ մարդկանց, այդ թվում`ֆուտբոլիստ Տիագո Սիլվային թիրախավորելու մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաքի տներից հափշտակվել է մոտ 4,2 միլիոն եվրո արժողության զարդեր և այլ արժեքավոր իրեր:

Աղբյուր՝ bbc.com

16:29 Աշխարհում
Մազերը, հնարավոր է, սթրեսից սպիտակեն, բայց դա կարող է նաև ժամանակավոր լինել

Նյու Յորքի գիտնականները պարզել են, որ երբ սպիտակած մազերով մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, նոր մազերի աճը ավելի մոտ է լնում նրանց բնական գույնին:

Աղբուր՝ dailymail.co.uk

16:04 Աշխարհում
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոյի մնացած խաղերը

Ֆուտբոլի Նիդեռլանդների ազգային հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգը բաց կթողնի Եվրոպայի առաջնության մնացած մասը մարզման ընթացքում ստացված ծնկի վնասվածքով: Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ tass.ru

15:46 Աշխարհում
Թողարկվել է Սելենա Գոմեսի մասնակցությամբ «Only Murders in the Building» սերիալի թրեյլերը

Hulu տեսանյութերի ծառայությունը հրապարակել է «Սպանություններ նույն շենքում»  (Only Murders in the Building) կատակերգական դետեկտիվի թրեյլերը: Սերիալում խաղում են Սթիվ Մարտինը, Մարտին Շորթը և երգչուհի Սելենա Գոմեսը: Պիլոտային սերիայի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:19 Աշխարհում
Պակիստանի Լահոր քաղաքում ոստիկանությանը թիրախավորող ռումբի պայթյունի զոհ է դարձել երեք անձ

Չորեքշաբթի օրը երեք մարդ է զոհվել Պակիստանի արեւմտյան խոշոր Լահոր քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով: Պաշտոնատար անձանց խոսքով՝ հարձակումը ուղղված էր ոստիկանության ու անվտանգության ուժերի դեմ:

Աղբյուր՝ france24.com

15:00 Տարածաշրջան
Թեհրանը հերքում է Պենտագոնի ենթադրությունները՝ իրանական տիեզերագնացում խափանման մասին

Իրանի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ-Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր՝ հունիսի 23-ին, հերքել է ԱՄՆ լրատվամիջոցների տեղեկություները՝ այս ամսվա ընթացքում Իսլամական Հանրապետության երկու արբանյակների անհաջող արձակման մասին: Նրա խոսքով, իր ղեկավարած գերատեսչությունը դեռ արբանյակներ չի հասցրել տիեզերագնացին և շարունակում է վերահսկել դրանց արձակման աշխատանքները:

Աղբյուր՝ eadaily.com

14:34 Աշխարհում
Ռեմբրանդտի հսկայական «Գիշերային ժամացույցը» ավելի են մեծացրել արհեստական ինտելեկտի շնորհիվ

Արվեստի և արհեստական բանականության համադրությունը Ամստերդամի պետական թանգարանին թույլ տվեց վերստեղծել խորհրդանշական «Գիշերային ժամացույց»-ի հատվածները, որոնքհանվել էին՝ Ռեմբրանդ վան Ռեյնի կողմից դրա ստեղծումից 70 տարի անց: Տպագրված շերտերը այժմ ամբողջացրել են թանգարանի պատվո պատկերասրահում գտնվող 1642 թ. նկարի եզրերը:

Աղբյուր՝ apnews.com

14:19 Աշխարհում
Պլատինին Ֆրանսիայի հավաքականին անվանել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտ

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Միշել Պլատինին Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն անվանել է Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտ: Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ խաղը կանցկացնի չորեքշաբթի օրը Բուդապեշտում`Պորտուգալիայի ընտրանու հետ:

Աղբյուր՝ tass.ru

13:48 Աշխարհում
Զելենսկին ու Մերկելը Կիև և Բեռլին այցելելու հրավերներ են փոխանակել

ԳԴՀ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ: Զելենսկիի հետ նա քննարկել է երկկողմ այցերի հեռանկարները, իսկ Պուտինի հետ` Ժնեւում Ջոզեֆ Բայդենի հետ գագաթնաժողովի արդյունքները:

Աղբյուր՝ dw.com

13:31 Աշխարհում
Արդյո՞ք հրաբխի տարիքը ազդեցություն ունի դրա ժայթքման ուժգնության վրա

Հրաբխային ակտիվությունը դժվար է կանխատեսել, նույնիսկ երբ այն ուշադրությամբ վերահսկվում է: Սակայն հետազոտողները այժմ կարծում են, որ խառնարանի տարիքը կարող է հուշել՝ ավելի հին հրաբուխների դեպքում քիչ հաճախակի, բայց ավելի խոշոր և ավելի վտանգավոր ժայթքումների մասին:

Աղբյուր՝ dailymail.co.uk

13:16 Աշխարհում
Աքիլլեսը կանխատեսել էր Շվեդիայի ազգային հավաքականի հաղթանակը Եվրո-2020-ի Լեհաստանի հետ խաղում

Էրմիտաժի կատու Աքիլլեսը կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Շվեդիա - Լեհաստան հանդիպման վերաբերյալ: Խուլ սպիտակ կատուն ընտրել է Շվեդիայի ազգային հավաքականը: Ընտրությունն իրականացվել է ավանդական եղանակով. Լեհաստանի և Շվեդիայի դրոշների կողքին դրվել են կերով լի ամաններ:

Աղբյուր՝ sport-express.ru

12:53 Աշխարհում
Ճապոնիայում սահմանադրորեն արգելվեց ամուսիններին ունենալ տարբեր ազգանուններ

Ճապոնիայի Գերագույն դատարանը չորեքշաբթի որոշում կայացրեց սահմանադրական ճանաչել օրենսդրության դրույթը, որն արգելում է ամուսիններին ունենալ տարբեր ազգանուններ: Երկրի բարձրագույն իրավական մարմնի 11 անդամ կողմ է քվեարկեց, չորսը՝ դեմ: Նման վճիռ Գերագույն դատարանն արդեն կայացրել էր վեց տարի առաջ, սակայն այն վիճարկել էին Տոկիոյի երեք ընտանիքներ, որոնք համապատասխան քաղաքացիական հայց էին ներկայացրել:

Աղբյուր՝ tass.ru

12:31 Աշխարհում
Brexit-ի քվեարկությունից 5 տարի անց. բաժանումից հետո Մեծ Բրիտանիան դեռ ցնցումներ է ապրում

5 տարի առաջ բրիտանացիները հանրաքվեով պարզեցին Բրիտանիայի չկարգավորվող հարաբերությունները եվրոպական հարևանների հետ: Ընտրողների որոշումը 2016-ի հունիսի 23-ին փոքր տարբերությամբ էր, բայց հստակ. 52% կողմ և 48% դեմ ձայներով նրանք նախընտրեցին դուրս գալ Եվրամիությունից: Ավել քան 4 տարի պահանջվեց վերջնական բաժանման համար, իսկ նախկին գործընկերները դեռ պայքարում են, ինչպես շատ ամուսնալուծված զույգեր, փողի և վստահության համար:

Աղբյուր՝ apnews.com

12:17 Աշխարհում
Audi-ն արտադրելու է միայն էլեկտրոմոբիլներ

Գերմանական ավտոարտադրող Audi-ն ամբողջությամբ կհրաժարվի ներքին այրման շարժիչներով մեքենաներից: Բոլոր նոր մոդելները կլինեն էլեկտրոմոբիլներ 2026 թվականից, իսկ ավանդական մեքենաները աստիճանաբար դուրս կգան արտադրությունից մինչև 2033 թվականը: Այս մասին Բեռլինում կայացած կլիմայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կոնցեռնի ղեկավար Մարկուս Դուզմանը:

Աղբյուր՝ korrespondent.net

12:00 Աշխարհում
Եմենի կառավարական ուժերի և հութի ապստամբների միջեւ մարտերը երկու օրվա ընթացքում 90 մարդու կյանք են խլել

Երեքշաբթի իշխանամետ ռազմական աղբյուրները հայտնել են, որ մարտերը Եմենի կառավարական ուժերի և հութի ապստամբների միջեւ, որոնք ձգտում են գրավել հյուսիսային ռազմավարական Մարիբ քաղաքը, երկու օրվա ընթացքում 90 կյանք են խլել:

Աղբյուր՝ france24.com

11:45 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 575 մարդ: Վերջին մեկ օրում 12 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 360 828 դեպք, որից առողջացել է 346 792 մարդ, մահացել է 5211-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:31 Աշխարհում
Թալիբների հարձակումից աֆղանական հիվանդանոց է այրվել

Աֆղանստանում հիվանդանոց է հրթիռակոծվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ պատճառելով մեծ վնասներ և ոչնչացնելով COVID-19-ի պատվաստանյութերը: Հարձակման մեջ կասկածվում են թալիբ գրոհայինները: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Աղբյուր՝ reuters.com

11:15 Աշխարհում
F-35-ները Իրաքում և Սիրիայում բրիտանական ավիակիրից առաջին անգամ հարվածել են ԴԱԻՇ-ին

Բրիտանական ռազմաօդային ուժերի 617-րդ ստորաբաժանման F-35B ինքնաթիռները, որոնք հիմնված են HMS Queen Elizabeth ավիակիրի վրա, հունիսի 22-ին կատարել է առաջին մարտական թռիչքները Իրաքում և Սիրիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ամերիկյան և բրիտանական համատեղ առաքելությունների շրջանակներում:

Աղբյուր՝ eadaily.com

10:57 Աշխարհում
Համակարգչային տոմոգրաֆիա՝ եգիպտական մումիայի գաղտնիքները բացահայտելու համար

Հին Եգիպտոսը ծանոթացել է ժամանակակից բժշկական տեխնոլոգիային, երբ մումիայի գաղտնիքները հայտնաբերելու հետազոտական նախագծի շրջանակներում՝ Իտալիայի հիվանդանոցներից մեկում կատարվել է տոմոգրաֆիկ հետազոտություն: Հին եգիպտական քուրմ Անխեխոնսուի մումիան տեղափոխվել է Բերգամոյի քաղաքային հնագիտական թանգարանից Միլանի «Պոլիկլինիկո» հիվանդանոց, որտեղ մասնագետները լույս կսփռեն գրեթե 3000 տարի առաջվա նրա կյանքի և թաղման սովորությունների վրա:

Աղբյուր՝ reuters.com

10:39 Աշխարհում
Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ գործարք է կնքել Netflix-ի հետ

Amblin Partners-ը՝ Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ, և Netflix հոսքային ծառայությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Այժմ Սփիլբերգի կազմակերպությունը պլատֆորմի համար տարեկան առնվազն երկու նոր գեղարվեստական կինոնկար կթողարկի:

Աղբյուր՝ ria.ru

10:19 Աշխարհում
Երկրաբանական ակտիվության նշաններ են հայտնաբերվել Վեներայում

Գիտնականները ապացույցներ են գտել այն մասին, որ Վեներայի մակերեսի մասերը շարժվում են, ինչպես մայրցամաքի մասերը՝ Երկրի վրա: Եվ չնայած այս շարժը, հավանաբար, պայմանավորված չէ սալերի տեկտոնիկայով, ինչպես Երկրի վրա, այն կարող է լինել այս գործընթացի «զարմիկը»: ՆԱՍԱ-ն պատրաստվում է երկու տիեզերանավ՝ Veritas and DaVinci+, ուղարկել Վեներա մինչ այս տասնամյակի ավարտը:

Աղբյուր՝ bbc.com

10:02 Աշխարհում
Բենքսին զրկվել է իրավունքներից երկու աշխատանքի նկատմամբ՝ ինքնությունը չբացահայտելու պատճառով

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հերթական անգամ կորցրել է իր աշխատանքի նկատմամբ մտավոր սեփականության հեղինակային իրավունքը: Վեճի առարկաներն այս անգամ երկու մոնոխրոմ գրաֆիտի էին՝ «Ռումբը գրկած» և «Սիրահարված առնետը»: Այսպիսով, վերջին 10 ամիսների ընթացքում Բենքսին կորցրել է մտավոր սեփականության իրավունքը իր վեց աշխատանքների նկատմամբ:

Աղբյուր՝ tass.ru

18:00 Աշխարհում
Թալիբները գրավել են Աֆղանստանի և Տաջիկստանի հիմնական սահմանային անցակետը

Պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնեցին, որ «Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի գլխավոր սահմանային անցումը Տաջիկստանի հետ: Անվտանգության ուժերը լքել են իրենց դիրքերը, իսկ ոմանք փախել են սահմանից այն կողմ: Շիր Խան Բանդարի գրավումը Աֆղանստանի հեռավոր հյուսիսում՝ Կունդուզ քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա, «Թալիբան» շարժման համար ամենանշանակալից նվաճումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մայիսին սկսեց իր զորքերի դուրսբերման վերջին փուլը:

Աղբյուր՝ france24.com

17:36 Աշխարհում
Ուգանդայի ազգային հավաքականը կարանտինի մեջ է Ճապոնիայում

Ուգանդայի ութ հոգանոց հավաքականը, որը ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին, կարանտինում կմնա մինչև հուլիսի 3-ը՝ նոր կորոնավիրուսով վարակվելու հավանականության պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուգանդայի ազգային հավաքականի անդամներից մեկը վարակվել էր Տոկիոյի «Նարիտա» օդանավակայան ժամանելուն պես:

Աղբյուր՝ tass.ru

17:11 Աշխարհում
Անգլիայի երկու ֆուտբոլիստներ մեկ շաբաթ բաց կթողնեն կորոնավիրուսի պատճառով

Անգլիայի հավաքականի պաշտպան Բեն Չիլուելը և թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունտը բաց կթողնեն Եվրո-2020-ի անցնող շաբաթը: Երկու խաղացողներն էլ ինքնամեկուսացել են՝ հնարավոր կորոնավիրուսային վարակի պատճառով: Այսպիսով, Մաունտն ու Չիլուելը այսօր՝ հունիսի 22-ին, չեն խաղա Չեխիայի դեմ, ինչպես նաև բաց կթողնեն թիմի Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի հանդիպումը:

Աղբյուր՝ korrespondent.net

16:55 Աշխարհում
Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին պատրաստ է հրաժարվել iPhone 13-ից՝ նախապաշարմունքի պատճառով

Միացյալ Նահանգների յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը պատրաստ է հրաժարվել հաջորդ սերնդի iPhone գնելուց`անվանման մեջ «13» թվիցից վախենալու պատճառով: Այդ մասին վկայում է Cult of Mac լրատվական կայքի անցկացրած հարցումը:

 

16:34 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում օդի ջերմաստիճանը գերազանցել է ռեկորդը

Կրկին ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Սանկտ Պետերբուրգում, որտեղ երեքշաբթի օրվա երկրորդ կեսին օդը տաքացավ մինչև գրեթե 33 աստիճան: «Մոսկվայից հետո այսօր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գերազանցվել է օդի առավելագույն ջերմաստիճանի հերթական, արդեն չորրորդ անընդմեջ ռեկորդը: Ժամը 14-ին Սանկտ Պետերբուրգի գլխավոր օդերեւութաբանական կայանում ջերմաստիճանը հասել է 32,9 աստիճանի, ինչը 0,4 աստիճանով բարձր է, քան 1917-ի այդ օրն էր»,- գրել է նա:

Աղբյուր՝ ria.ru

15:56 Աշխարհում
Կանադական ընկերությունը կշահի Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցներից

Պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրող կանադական Nutrien ընկերությունը նախատեսում է 500 հազար տոննայով ավելացնել կալիումի կարբոնատի արտադրությունը՝ համաշխարհային շուկաներում մատակարարման պակասի ֆոնին: Ընկերությունն ակնկալում է, որ տարվա վերջին կկարողանա շատ ավելի բարձր շահույթ ստանալ, քան կարելի էր ակնկալել առաջին եռամսյակից հետո:

Աղբյուր՝ lenta.ru

15:16 Աշխարհում
Ապացուցվել է կապը մսի օգտագործման և աղիների քաղցկեղի միջև

Կարմիր մսի չափազանցմեծ քանակի օգտագործումը վնասում է աղիքային բջիջների ԴՆԹ-ն՝ դրանով իսկ առաջացնելով քաղցկեղի զարգացում, հայտնում է Medical Xpress պորտալը՝ վկայակոչելով Բոստոնի (ԱՄՆ) Dana-Farber քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գիտնականների աշխատանքը:

Աղբյուր՝ ria.ru

14:53 Աշխարհում
Մկների ժանտախտը Ավստրալիայի բանտում ստիպել է տարհանել աշխատակիցներին և բանտարկյալներին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում մկների ժանտախտը բանտ է ներթափանցել՝ ստիպելով տարհանել առնվազն 420 բանտարկյալների և 200 աշխատակիցների, հայտնում են տեղական իշխանությունները: Կրծողները խափանել են շենքի ենթակառուցվածքի աշխատանքը՝ վնասելով ներքին էլեկտրալարերը և առաստաղի պանելները:

Աղբյուր՝ cnn.com

14:19 Աշխարհում
Շոգին չափից շատ պաղպաղակ ուտելու դեպքում հնարավոր է

կարճատև քթարտադրություն: Քիթ-կոկորդ-կոկորդ-ականջաբան Իվան Լեսկովի խոսքերով, սա թափառող նյարդի արձագանք է գրգռմանը, որը ոչ մի կապ չունի վարակի հետ:

Աղբյուր՝ tass.ru

14:06 Աշխարհում
Ֆրանսիացի չորս ղեկավարներ մեղադրվում են Լիբիայի և Եգիպտոսի ընդդիմադիր գործիչներին լրտեսելու մեջ

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել ֆրանսիական երկու ընկերությունների չորս ղեկավարների, որոնք մեղադրվում են Լիբիայի նախկին ուժեղ Մուամմար Քադդաֆիին և Եգիպտոսի իշխանություններին օժանդակելու մեջ՝ լրտեսելով ընդդիմադիր գործիչներին, որոնք ավելի ուշ ձերբակալվել և խոշտանգվել էին, երեքշաբթի հայտնել է իրավապաշտպան կազմակերպությունը:

Աղբյուր՝ france24.com

13:49 Աշխարհում
Իսպանիայի ընդդիմությունը խոստացել է բողոքարկել նախարարների կաբինետի որոշումը

Իսպանիայի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը մտադիր է երկրի Գերագույն դատարանում բողոքարկել կառավարության՝ կատալոնացի քաղաքական գործիչներին ներում շնորհելու որոշումը: Գործիչները դատապարտվել են՝ 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերակատարման համար:

Աղբյուր՝ tass.ru

13:20 Աշխարհում
Ուկրաինայում երեք օրվա ընթացքում ջրահեղձ է եղել 40 մարդ

Մահացածներից վեցը երեխաներ են: Ողբերգական դեպքերը Կիևի մարզում սկսվել են հունիսի 20-ից: Վիշգորոդի շրջանի Լեբեդեվկա գյուղի մոտակայքում՝ Կիեւի ջրամբարում, լողալիս խեղդվել են մեկ ընտանիքից երեք անդամներ, այդ թվում՝ երկու երեխա: Եվս երկու մարդու՝ 1985 թվականին ծնված տղամարդու և 2010 թվականին ծնված աղջկա որոնումները շարունակվում են: Հիմնական դեպքերում պատճառը սեփական անզգուշությունն է:

Աղբյուր՝ korrespondent.net

13:00 Աշխարհում
Գիտնականները բացատրել են, թե ովքեր են հիպերտոնիայի զարգացման ռիսկի խմբում

Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնականները պարզել են հիպերտոնիայի գենետիկ ռիսկի գործոնը՝ Կենտրոնական Ռուսաստանի եվրոպական բնակչության շրջանում: Ստացված տվյալների հիման վրա բժիշկները կկարողանան ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել ռիսկային խմբերում:

Աղբյուր՝ ria.ru

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}