Տնտեսություն 09:00 10/09/2019 Հայաստան

Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել

ԳԱԱ էկոլոգանեոսֆերային ինստիտուտի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը տարիներ շարունակ հետազոտություն է իրականացրել՝ պարզելու Հայաստանի լեռնահանքային  շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենի աղտոտվածությունը ու մարդու առողջության վրա դրա թողած ազդեցությունը։

Կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում, վկայակոչելով հետազոտությունների արդյունքները, հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության հանքալեռնային շրջաններում կա ծանր մետաղների միգրացիա դեպի սննդի շղթա։

Կենտրոնի մասնագետները հետագայում՝ 5-6 տարի շարունակ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել են, թե տարբեր լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղեններն ինչպիսի աղտոտվածության մակարդակ ունեն և ինչպիսի ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա։

«Աղտոտվածության մակարդակն ու մարդու օրգանիզմի վրա թողած ազդեցությունը պահանջում է միջազգայնորեն հաստատված ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,-բացատրում է գիտնականը։

Նա մանրամասնում է, քանի որ ծանր մետաղները մարդու առոջության վրա թողնում են քրոնիկ ազդեցություն, կարևորվում է այդ սննդի օգտագործման հաճախականությունը և քանակը։

«Օրինակ, Սյունիքում մեր իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ ծանր մետաղներով ամենաաղտոտված սնունդը կանաչեղեն է, բայց մարդու առողջության վրա կանաչեղենը շատ ավելի ցածր ազդեցություն է թողնում, քան լոբին, կարտոֆիլը, որովհետև դրանք ավելի հաճախ ու ավելի մեծ քանակությամբ են օգտագործում»,-ասաց Պիպոյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում է գտնվում Արծվանիկի պոչամբարը,   գիտնականի ահազանգին ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր։

Ինչ վերաբերում է Ամուլսարում հանքի շահագործման դեպքում հնարավոր հետևանքներին, ապա կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ սա էլ խնդրահարույց է։

«Տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրները թաքցվում են։ Մենք իրականացրել ենք քաղցկեղածին ու ոչ քաղցկեղածին հետազոտություն, հայտնաբերել ենք սննդի մեջ քաղցկեղածին էլեմենտների քաղցկեղածին մակարդակներ։ Մասնավորապես, մեր հետազոտությունները տպագրվել են հեղինակավոր միջազգային ամսագրերում։  Սյունիքում իրականացրած մոլիբդենի ռիսկի գնահատում աշխատանքը հենք է ընդունվել Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի կողմից մոլիբդենի անվտանգության վերաբերյալ պաշտոնական կարծիքի մեջ»,-հետազոտությունների լրջությունը գնահատելու համար հիշեցրեց Պիպոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում պատկան մարմիններից որևէ մեկը՝ գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունները, սննդի անվտանգության պետական մարմինը  երբևիցե չեն արձագանքել իրենց ահազանգած որևէ խնդրի մասին։

Նրա խոսքով, պատկան մարմինները մշտապես մի պատասխան ունեն՝ շատ դժվար է հիվանդությունները պայմանավորել ինչ-որ բանով առանց համապատասխան հետազոտությունների։

«Իսկ ո՞վ է ձեզ խանգարել իրականացնել այդ հետազոտությունները։ Քանի տարի է ահազանգում ենք այս խնդիրների մասին նաև սննդի անվտանգության համատեքստում։ Նույնիսկ եթե մարդկանց աճեցրած պտուղ բանջարեղենը նախատեսված չէ շուկայահանման համար, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ սնունդը սեփական կարիքների համար օգտագործող քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,-ընդգծեց նա։

Կենտրոնի ղեկավարը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումն ազդելու է ողջ հանրապետության վրա։

«Հանքավայրը հարուստ է առաջին և երկորդ կարգի վտանգավորության տոքսիկ նյութերով, որոնք շատ արագ մոբիլիզացվելու ենք, հենց որ սկսեն սարը քանդել։ Ակտիվ ներգրավելու են երկրաքիմիական կազմի մեջ, դառնալով դոմինանտ իրենց տոքսիկության շնորհիվ։ Կապանի, Քաջարանի բոլոր սուլֆիդային հանքավայրերում մենք այդ խնդիրն ունենք, ես չեմ ասում, որ դա միայն Ամուլսարի խնդիրն է։ Բայց քանի որ հանքավայրին ձեռք չեն տվել, հանքանյութն իր բնական վիճակում է, այսինքն տարրերը «քնած» վիճակում են հանքանյութի մեջ։ Հենց որ սկսենք քանդել, դրանք աղտոտելու են ամեն ինչ՝ հող, ջուր, բուսականություն, հիմնական հանքային տարրերը հետին պլան են մղվելու, քանի որ սրանք ավելի ագրեսիվ են։ Եվ հիշենք, որ բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրման հատկություն չունի։ Եվ այս ազդեցությունը լինելու է երկարատև քրոնիկ հիվանդությունների տեսքով՝ կանցերոգեն, մուտագեն և այլն»,-հնարավոր հետևանքները ներկայացնում է սննդագետը։

Պիպոյանը պնդում է, նման շրջաններում պետք է իրականցվի պտուղ-բանջարեղենի ռիսկի գնահատում։

«Մեր կողմից տարիներ շարունակ  իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, ռիսկը առկա է՝  և քաղցկեղածին, և ոչ քաղցկեղածին»,-ընդգծեց նա՝  ավելացնելով, որ այս կառավարության օրոք էլ շարունակում է ոտնահարվել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը»։

Նա  հիմնավորում է՝ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ջանք չպահանջող, ընդամնեը երկու տողանոց որոշումը՝ ռիսկի գնահատման մասին կառավարությունն ընդունել չկարողացավ։


«Հիմա այդ նույն կառավարությունը այդ փոքրիկ խնդիրները, որոնց լուծումը չի պահանջում ռեսուրս, ֆինանսներ, չի կարողանում լուծել, այսօր ասում է՝ հենց հանքը շահագործենք, կստուգենք։ Հենց սա է խնդիրը։ Մի կառավարություն, որը մեկ ու կես տարի չի կարողանում որոշում ընդունել, հնարավորություն ուներ այդ հանքերում հետազոտություն իրականացներ, իմ կողմից միամտություն կլինի ասել ու մտածել, որ ռսիկերի գնահատման մասին որոշման համար խոչընդոտներ կան, միգուցե կառավարությունը չի՞ ուզում, որ ռիսկերն անաչառ գնահատվեն ու հաղորդակցվեն գիտական կենտրոնի կողմից»,-ասաց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընկերությունը հայտարարել է 100 տոկոսանոց անվտանգ շահագործման մասին, ապա գիտնականը նշում է՝  նման եզրույթ գոյություն չունի։

«Տարրական օրինակ եմ բերում, մի բոստան, այգի մշակելն անգամ անվտանգ չէ։ Տնամերձ այգին նույնիսկ մշակելիս օգտագործում ենք թունաքիմիկատ, հարևաններին եթե հարցնեք, դրանց կիրառման ժամանակ մի քանի մարդ հասցնում է թունավորվել՝ կամ սրսկողը կամ նրան օգնողը։ Բնության մեջ 100 տոկոսանոց անվտանգ հասկացություն գոյություն չունի, ո՞նց կարող է լեռնահանքային շրջանը, թթու դրենաժի գոյացմամբ հանքի շահագործմանը ասել զրո տոկոս վտանգ։ Դա արդեն խոսում է ոլորտին բառիս բուն իմաստով չտիրապետելու մասին»,-ընդգծեց նա։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սուրենյանց. Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»
Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նալբանդյան գյուղում զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է
Նախօրեին Արմավիր մարզի Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ
«Նոա»-«Չելսի» խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դրան սպասում ենք մեծ ոգևորությամբ։ Metaratings.ru -ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաստատել է, որ շուտով մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Քննարկվել են Սրբազան շարժման առաջիկա անելիքները
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսկ Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ չի կարելի անել, եթե երեխան մաքրող միջոց է խմել. Բժշկի խորհուրդը
Մուրացան համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում է մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հնդկաստանում մոտ երեք տասնյակ մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով
Հնդկաստանի Թելանգանա կոչվող նահանգում հորդառատ անձրևների հանգեցրել են ջրհեղեղի, որի  հետևանքով 29 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:06
Ում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել. Բժշկի մի քանի խորհուրդ
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև հոդատապով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել լոլիկ ուտելուց։ Ռուս բժիշկ,...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արմավիրի մարզում ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծին» ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է
Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աղբյուր` Panorama.am
09:28
Մի այրեք խոզանները. ՆԳ նախարարությունը զգուշացնում է հետևանքների մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհները...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
Մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանnւթյան, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում  ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}