Մշակույթ 09:25 03/09/2021 Հայաստան

InClassic. Ինչպես ընդամենը երկու ամսում մեկտեղվեցին աշխարհահռչակ երաժիշտներ, նվագախմբեր ողջ աշխարհից

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արդեն մի քանի օր է Դուբայում տեղի է ունենում InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը, որն իր շուրջ է համախմբել աշխարհահռչակ երաժիշտների։ Մինչև սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր և 12 անվանի դիրիժորներ։

Փառատոնային համերգներն անցկացվում են Dubai Opera-ում և Մերձավոր Արևելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։։ Համաշխարհային դասական երաժշտության փառատոնին մասնակցում են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դենիս Մացուևը, Ալեքսանդր Կնյազևը, Սերգեյ Խաչատրյանը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, որոնք  փառատոնային համերգների ընթացքում ներկայացնում են ոչ միայն Բախի, Բեթհովենի, Վերդիի, Դվորժակի, Մենդելսոնի, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Չայկովսկու և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այլև ժամանակակից կոմպոզիտորների գործեր։ Մանսավորապես, փառատոնի շրջանակներում հնչում են ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Նշենք, որ InClassica հոբելյանական փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնի անցկացման նպատակը մեկն է՝ դասական երաժշտության առաջընթացը, իսկ դա կարելի է անել տարբեր ճանապարհներով։

«Փառատոնին հրավիրելով աշխարհահռչակ արվեստագետների, մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ՝ ինչ է դասական երաժշտությունը։ Գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունը բավարար չափով տարածված չէ։ Այդ պատճառով մարդիկ՝ լսելով նման մեծ երաժիշտների, հասկանում են՝ որքան հիասքանչ է դասական երաժշտությունը, և սկսում են հաճախակի գնալ համերգների։ Դա բերում է նրան, որ նաև հասարակությունն է զարգանում»,- ասաց Կոնստանտին Իշխանովը։

Բացի այդ, ըստ նրա, փառատոնի շրջանակներում կազմակերպում են կրթական միջոցառումներ` մաստեր-կլասեր, որոնց հրավիրում են մեծ թվով ուսանողներ, երիտասարդներ, ինչպես նաև արդեն կայացած դաշնակահարներ։

Կոնստանտին Իշխանովի խոսքով՝ այս տարվա փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև «Classic piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը, որի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Մաստեր-կլասերի ժամանակ երիտասարդները շփվելով պրոֆեսորների հետ՝ ինչ-որ նոր բան են ստանում, զարգանում են, և այդպես մենք ստանում ենք ապագա աստղեր»,- ասաց նա։

Նշենք, որ «Classic piano»-ի առաջին փուլին մասնակցել է 70 երաժիշտ, որոնք 2019-2020 թթ․ Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։

Ինչ վերաբերում է կորանավիրուսի համաճարակով պայմանավորված դժվարություններին, Կոնստանտին Իշխանովն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախատեսում էին փառատոնն անցկացնել Մալթայում, սակայն սահմանափակումների պատճառով այն այնտեղ տեղի չունեցավ։

«Երկու տարի պատրաստվում էինք փառատոնին, սակայն համավարակը խանգարեց և պայմանավորված սահմանափակումներով՝ որոշվեց այն անցկացնել Դուբայում։ Ընդամենը  երկու ամսում ստիպված էինք այլ վայր տեղափոխել։ Անկասկած, դժվարությունները շատ էին՝ կապված նվագախմբերի, երաժիշտների ծրագրերի հետ, կրկին պետք է համերգային հարթակներ գտնեինք։ Նման թվով աստղերին, նվագախմբերին մեկտեղելն իսկապես բարդ խնդիր էր»,- նշեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի տնօրենը։

Կոնստանտին Իշխանովը նաև ասաց, որ փառատոնին մասնակցում են նվագախմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Գերմանիայից, Իսրայելից, Մալթայից։ Ցավոք, ըստ նրա, եղել են նվագախմբեր, որոնք սահմանափակումների պատճառով չեն կարողացել ներկա գտնվել։ 

Բարձր գնահատելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական վարպետությունը, նա նշեց, որ նվագախմբի հետ ոչ միայն համագործակցում են, այլև համատեղ մի շարք միջոցառումներ են կազմակերպում։ Իշխանովը, մասնավորապես, կարևորեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի անցկացումը, որին մասնակցել են նաև InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնում ներկայացված աշխարհահռչակ երաժիշտներ։

«Մենք շատ հաջող համագործակցում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ աստիճանաբար կհասնենք նրան, որպեսզի այն փառատոնը, որն անցկացվում է Հայաստանում, վերածվի նման մեծ իրադարձության։ Իհարկե, դրա համար ժամանակ է պետք, իսկ ներկայումս դրան խանգարում է համավարակը»,- նշեց Կոնստանտին Իշխանովը։

Ի դեպ, փառատոնի շրջանակներում հայտնի ջութակահար Սերգեյ  Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ Դուբայի օպերային թատրոնում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Լուսանկաները՝ Panorama.am-ի և Ալեքսեյ Մոլչանովսկու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}