Հասարակություն 10:35 24/11/2021 Հայաստան

Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել

Ամիրյան փողոցում գրեթե կողք կողքի գործող միևնույն ընկերությանը՝ ««Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի Անգուս» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) սննդի կետերում սնված մարդիկ հայտնվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Պաշտոնական տվյալների հաղորդմամբ, 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Չնայած լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չկան, Burgery Angus&More ռեստորանը շտապել է սլաքներն ուղղել թռչնամիս մատկարարած ընկերության վրա։

«Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում հաճախացել են թռչնամսի օգտագործմամբ պայմանավորված թունավորման դեպքերը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Burgery Angus&More ռեստորանում»,- նշել են ռեստորանի ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ ռեստորանը փակ է։

Չնայած նույն փողոցում  նույն ընկերությանը պատկանող այլ ռեստորաններ էլ են գործում, բայց դրանց գործունեության դադարեցման մասին որևէ բան նշված չէ։

Հիշեցնենք, որ  «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, ինչպես նաև «Լիվինգսթոն»-ը, «Սմոքինգ շեֆ»-ը, «Պանդոկ Երեւան. գետափին»-ը։

Ավելին քիչ առաջ՝ «Պանդոկ Երևան»-ն իր ֆեյսբուքյան էջում հայկական թանապուր է առաջարկում։

Աղիքային վարակի նշաններ գրանցվել են նաև «Տաթև» դպրոցի սաների մոտ։ Panorama.am-ի այն հարցին, արդյոք դպրոցին ու ռեստորանին նույն ընկերությունն է թռչնամիս մատակարարում,  ՍԱՏՄ-ից ասացին՝ դեռ չգիտեն։ Վերջին թարմ տեղեկությունները երեկոյան հրապարակվածն են, նորություն լինելուն պես խմբագրությանը տեղյակ կպահեն։

Տեղեկությունների թարմացմամբ են զբաղված նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Կենտրոնից երեկ երեկոյան նշել էին, որ նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ ռեստորաններում սնված 13 հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Burgery Angus&More ռեստորանի ֆեյսբուքյան էջում իրենց վիճակի, թունավորման պատճառ դարձած ռեստորանի վերաբերմունքի, մեղքը թռչնամսի վրա գցելու միտումի մասին պատմել  ու կարծիք են հայտնել հիվանդանոց ընկած քաղաքացիները։

«Եվ դեռ ինչքան մարդ կա, որ չի դիմել հիվանդանոց համավարակից խուսափելու պատճառով ու դեռ տանը տանջվում է ցավից, իսկ տվյալ ընկերությունը ասում է՝ կուզեք կաթիլային դեղ ուղարկեն բուժքրոջ հետ, ձեզ կաթիլային տա: Երևի էտ ուղեղով էլ ինքնաբուժության մակարդակի սննդի կետ ու ռեստորան են պահել»։

«Ու լավ կլինի ձեր անփութությունն ու հիգիենայի պակասը ընդունեք»։

«Ուղղակի, որ ժամանակ և համբերություն լիներ միայն հոգեբանական , ֆիզիկական ցավի համար կարելի էր դատի տալ ու հաստատ շահել դատը: Այ որ ժամանակին հետևող լինեք էս վիճակը չի լինի ու նման ընկերությունները կփակվեն ընդմիշտ: Ինքս էլ թունավորվել եմ ուրբաթ օրվա սննդից ու ահավոր վատ եմ եղել: Հերիք չի ուտելու փող ենք տվել ու գցել աղբը, մի բան էլ դեղի: Երկրում, որ ամեն տեսչություն իր գործով զբաղվիէս վիճակը չի լինի»։

«Ինքս տուժող եմ, 3 օր անտանելի վատ, շտապ օգնություններով գոյատևել եմ: Առանձնակի վատ բաներ գրել չեմ ուզում, բայց վերջին անգամն է, որ ձեր որեւիցե սննդից կօգտվեմ: Իհարկե կսպասենք արդյունքներին, բայց ասեմ, հավի միս չի եղել»։

Կան օգտատերեր, որոնք  մեկնաբանութուններում գովել են ռեստորանն ու  ուտելիքը։
Օրինակ Hayk Varosyan անունով օգտատերերը գրել է, որ ինքն էլ թունավորված է, բայց Yeremyan projects-ը կապ չունի, թունավորումն էլ տարօրինակ է որակել։ Նա երեք ընկեր ունի, էջում հրապարակված որևէ լուսանկար չկա։

Նման գրառումներին արձագանքել է մի քաղաքացի.

«Նյարդերս խախտվեց ողղակի այսքան ֆեյքերով գրված քոմենթներից, մի մասն էլ պարզապես աշխատող են երևի շողոքորթում են»։

Այս համատեքստում ուշագրավ է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ուշացած հաղորդագրությունը, մարդիկ փսխումով, լուծով ու այլ գանգատներով դիմել սկսել են նոյեմբերի 18-ից, պաշտոնական հայտարարությունը եղել է  չորս օր անց՝ նոյեմբերի 22-ին։ ՍԱՏՄ-ին այս դեպքի մասին ընդհանրապես չի խոսել։

Նշենք, որ նոյեմբերի սկզբին մասսայական աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին «Տաշիր Պիցցա» ցանցի սննդի երկու կետերում սնված քաղաքացիների շրջանում։ Տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասնում էր 180-ի, ոչ պաշտոնական տվյալներով, նրանք ավելի շատ էին։

Տեսչական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում ցանցի մասնաճյուղերում  հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,  ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում  3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա։

ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են իրականացրել  նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր և որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Սակայն, ինչպես Panorama.am-ին հայտնեցին տեսչական մարմնից, այդ ընկերություննում խախտումներ չեն հայտնաբերվել։ Երեկվանից ստուգումներ են մեկնարկել «Տաշիր Պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում։

Ավելի ուշ աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին նաև «Էլկա» զարգացման կենտրոնում։ ՍԱՏՄ-ն հայտարարեց  կենտրոնի գործունեության կասեցման ու հայտնաբերած բազմաթիվ խախտումների մասին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Կյանքից հեռացել է բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ և բրոդվեյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:46
WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն
Հանրահայտ WhatsApp-ի վեբ տարբերակը ստացել է սթիքերներ ստեղծելու գործառույթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սուրեն Պապիկյանի պահանջը
Նոյեմբերի 27-ին  ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը»
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլան ապաստան է ստացել Իտալիայում
Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Անի Սամսոնյան. Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կործանեց Հանձնեց Տվեց Լքեց Թողեց Թալանեց Կերավ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մեքսիկայում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
13:15
Նաիրա Կարապետյան. Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը  գրում է. «Երբ հասարակությունը միայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում սնված...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝ փոխանցում է վրացակա...
Աղբյուր` Panorama.am
12:44
Որպես հայ ցավ եմ ապրում «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ անվստահության խոսակցությունների համար. Արմեն Սարգսյան
«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ, որպես նվիրատու և հայ մարդ, ցավ եմ ապրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}