Տնտեսություն 11:55 03/03/2023 Հայաստան

Ո՞վ է երաշխավորելու, որ թշնամին կրկին չի ռմբակոծի Ամուլսարի շուրջն արդեն լիքը լցված ցիանիդային հարթակով. Վարդանյան

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն դոլար՝ հանքավայրի  շինարարական աշխատանքներն ավարտելու, անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Պաշտոնյաները նշում են, որ հանքի շահագործումը ՀՀ-ի ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով, կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Չնայած այս պնդումներին, բնապահպանները դժգոհություն են հայտնում՝ նշելով, որ որևէ ռիսկ հաշվի չի առնվել. հաշվի չի առել ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը, «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, անտեսվել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի  հետ կապված ռիսկերը և արդեն ամենաառաջնայինը՝ անվտանգությունը։

Հենց այդ ռիսկերի, կառավարության հայտարարությունների, հանքի շահագործման դեպքում վտանգերի մասին Panorama.am-ը զրուցել է «Հայաստանի անտառներ»  ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանի հետ։

Panorama.am- Կա՞ արդյոք նոր ՇՄԱԳ, որը թույլատրելի է դարձնում Ամուլսարի հանքարդյունաբերումը: Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են արվել, որոնք չեզոքացնում են վտանգները։

Նազելի Վարդանյան- Կառավարության պաշտոնական որևէ որոշում չկա հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Կա մի փաստաթուղթ, որն իրավական ուժ չունի, այսինքն պայմանագիր դեռ չկա։ Հուշագիր է, որն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ։ Պայմանագիրը դրանից հետո պետք է լինի։

Խայտառակ հուշագիր է։ Ես հույս ունեմ՝ դա դեռ փոխվելու է, քանի որ այսպիսի պարտավորություն վերցնել մեր երկրի, կառավարության վրա, մեր ժողովրդի վրա բարդել այդ բոլոր հետևանքները, մեղմ ասած, կամ տգիտություն է, կամ հատուկ միտում կա, որ մեր երկիրն, իրոք, բերեն ծանր վիճակի, որևէ ճար չունենանք դուրս գալու այս վիճակից։ 

Ռիսկերն ընդհանրապես չեն գնահատվել։ Տնտեսական, սոցիալական, առողջությանը պատճառվող, բնապահպանական վնասներն ընդհանրապես գնահատված չեն։

Տնտեսական վնասի մասին ՇՄԱԳ  օրենքում գրված է, որ պետք է մեթոդաբանություն մշակվի, 2014 թվականից առ այսօր մեթոդաբանություն չի մշակվել, նույնիսկ տնտեսական վնասը չեն հաշվել։ Խոսում են՝  այսքան աշխատատեղ, բայց ինչքան է փակվելու դրա փոխարեն։

Ինձ թվում էր՝ գոնե օգուտն են հաշվել, բայց այդ հուշագրի ստորագրելուց հասկացա, որ իրենք իրենց օգուտներն էլ չգիտեն։ Չգիտեմ՝ ինչից ելնելով են որոշումներ կայացնում։

Մեր օրենսդրության հերն անիծել են առաջին օրվանից մինչև վերջին օրը, երբ որ թույլտվություն են տվել։ Բնապահպանական բոլոր օրենքները, կոնվենցիաներն այդ  թույլտվություններով խախտվել են։ Ջերմուկցիների կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվել, որը կոպիտ խախտում է։ Եթե չկա ջերմուկցիների կարծիքը որպես ազդակիր  համայնքի, այդ բոլոր թույլտվություններն անվավեր պետք է ճանաչել։

Թշնամին հենց այդ տարածքում է գտնվում։ 2022 թվականի սեպտեմբերին մենք տեսանք, որ Ամուլսարի շուրջ բոլորը ռմբակոծվել է։ Ո՞վ է երաշխավորելու, որ դա չի կրկնվելու արդեն լիքը լցված ցիանիդային հարթակում։ Ու դա կլինի Հայաստանի վերջը, 80 տոկոս ջրերն աղտոտվելու են, այդ տարածքները կդառնան անմարդաբնակ։

Ասում են՝ 10 տարվա ծրագիր։ 10 տարվա ծրագիր չէ, 2-3 տարի, մի քանի սերուցք, որ գիտեն ինչ-որ պաշար կա, հանելու են ու գնան։ Ինչպես եղավ Թեղուտում. 4 տարում Թեղուտը սնանկ ճանաչվեց։ Սրանք սնանկ են ճանաչվելու, ոչ մի վերակազմակերպման,  վերակառուցման աշխատանք չեն անելու, թողնելու են մեր պետության վրա, մեր ուսերի վրա, գնալու են, ու Ջերմուկը գրավելու են ադրբեջանցիները։ Դա է այս ծրագիրը։

Panorama.am- Տիկին Վարդանյան, փաստորեն, նոր ՇՄԱԳ չկա։

Նազելի Վարդանյան- Նոր ՇՄԱԳ-ը  պատադիր էր, քանի որ հենց կառավարության կողմից հրավիրված փորձագետները հստակ ասել էին, թե ինչքան թերի տվյալներ է ներկայացված եղալ փորձաքննությանը և  այդ պարագայում հնարավոր չէր հաշվարկել բոլոր ռիսկերը, բայց որ ռիսկերը շատ են ու դրանք անկառավարելի են, դրա մասին խոսել են։

Panorama.am- Ամենամեծ ռիսկը ո՞րն է։

Նազելի Վարդանյան- Հիմա բոլորն են ամենա... Այսօր անվտանգության խնդիր կա. այդ տարածքում գտնվում է մեր թշնամու զորքը։ Բնապահպանական՝ թթվային դրենաժը, ոչ մի ձևով դու չես կարող կառավարել։ Այսօր ամբողջ այս ռեգիոնում սեյսմիկ անհանգիստ, անկայուն վիճակ է։ Մենք նույն տեկտոնիկ գոտում ենք գտնվում։ Ո՞վ է երաշխավորելու, որ այտեղ փլուզումներ, երկրաշարժ չի լինելու։ Բոլորը ռիսկ են, այսինքն այդ բոլոր ռիսկերը դու չես կարող կառավարել։

Panorama.am- Դեռ 2016 թվականին երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը հայտնեց. «...եթե հանքավայրը սուլֆիդային է, մենք պետք է անպայման նախատեսենք թթու դրենաժի վտանգը: Այսինքն ջրերը, որոնք գալու են բաց հանք, քանի որ ապառները ահռելի ճաքճքված են, միանգամից ներծծվելու են խորը հորիզոններ՝ իրանց ճանապարհին լուծելով սուլֆիդները: Առաջանալու է նոսրացած ծծմբաթթու  եւ այդ թթու լուծույթները հասցնելու են Որոտան և Արփա գետ, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարներ»:
Ինչո՞ւ է Ամուլսարի հանքարդյունահանումը դարձել հնարավոր՝ ի՞նչ է, դրենաժային հիմքերը գրանի՞տ են դարձել, թե՞ Որոտան, Արփա  գետերը, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարները մեզ պետք չեն և չեն օգտագործվելու։

Նազելի Վարդանյան- Այդ մարդը մինչև մահանալը նույնիսկ հիվանդանոցում հարցազրույց է տվել։ Այնքան էր մտահոգ այդ հարցով։ Ցավոք, մեզ հետ չէ, որ նորից պայքարի։ Այս մասին ասել են չորս փորձագետներ Ավստրալիայից, Կանադայից, Ամերիկայից, ասել են «Էլարդի»-ի փորձագետները, մեր այլ մասնագետներ։ Բոլոր մասնագետները միաձայն ասել են, որ անթույլատրելի է շահագործումը։ Իսկ թթվային դրենաժի կառավարումն  ընդհանրապես անհնար է, որովհետև այդտեղ  ամեն մի ճեղքի, ծակի վրա հնարավոր չէ մի փական դնել կամ մի մաքրող սարք, որ դա չներծծվի։ Ոնց էլ անեն, դա ներծծվելու է։ Ամուլսարի երկրաբանական կառուցվածքը հրաբխային է, այնտեղ տեկտոնիկ խզումներ կան, որի  մասին թաքցրել է ընկերությունը և չի գնահատվել, որ այդ  խզումների, ճեղքերի արանքներով դա թափանցելու է։ 

Իսկ ինչ է սուլֆիդը։ Ծծումբ է, օդի և ջրի հետ միացություն տալով՝ դառնում է  ծծմբաթթու, որի մեջ գրեթե բոլոր մետաղները ձուլվում են։ Ի՞նչ է ստացվում։ Այդտեղ կա ուրան, ծանր մետաղներ և այլն, այդ ամեն ինչը  լուծվելու է և գնալու է, լցվի մեր գետերը։ Իսկ իրենք չեն գնահատել ու չեն ասում, թե տնտեսական գործունեությունից հետո հավաքվող ջուրն ուր է գնալու թափվի։ Դրա մասին խոսք չկա։ Ասում են՝ պոչամբար չկա, հարթակ կա, ինչ  տարբերություն։ Բաց հարթակ է, որտեղ  ցիանիդային լուծույթ է լինելու, որը  գոլորշանալու է, որտեղ ցանկացած խնդիր կարող է առաջանալ։

Panorama.am- Օրեր առաջ ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհատներ տարածել էին հայտարարություն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դուք էլ եք միացել այդ հայտարարություն։ Բացի հայտարարությունից, ի՞նչ քայլեր պետք է արվեն կանխելու Ամուլսարի շահագործումը։

Նազելի Վարդանյան- Քայլերն արվում են ու պարտադիր չէ, որ պաստառներն առնենք, փողոց դուրս գանք։ Դա էլ է լինելու։ Նոր մեթոդներով ենք պայքարում՝ օր ու գիշեր աշխատում ենք դրա շուրջ, արդյունքները կտեսնեք։ Ես համոզված եմ, որ այդ հանքը չի աշխատելու, չի կարող աշխատել՝  անօրինական, այդտեղի բնակիչների կարծիքին, կամքին հակառակ ու, ընդհանրապես,  նման մի փուչիկ հնարավոր չէ աշխատել, ինչքան էլ կառավարությունը մարդկանց  մանիպուլացնի։ Չի կարող աշխատել։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}