ՏՀՏ-ն Հայաստանում

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
«Բուկինիստ» ընկերությունը մայիսի 24-ին 18:00- ին հրավիրում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարան՝ ներկա գտնվելու լրագրող, արձակագիր «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ

Վասակ Դարբինյանի հետ հանդիպում-քննարկմանը: Հեղինակը 28 զրուցակիցների միջոցով՝ գրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի ամենավառ ու քննարկվող անհատներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին: Հանդիպում-քննարկմանը ներկա են լինելու նաև Վասակ Դարբինյանի զրուցակիցները:
«Բուկինիստ » ընկերություն

19:00 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել հեղափոխությունից

Նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երևան, և իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձևաչափերով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

18:33 Հայաստան
Երևանում անց է կացվել Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ

Պատվիրակությունը գլխավորել է ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։ Շվեյցարիայում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվեց Հայաստանում։
Մամուլի հաղորդագրություն
 

18:20 Հայաստան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ մայիսի 25-28-ը տեղի կունենա Միասնության ավտոերթ դեպի Արցախ

Նպատակներն են. ցույց տալ, որ ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։ Մշակույթի և հանրային գործիչները կոչով են հանդես եկել, որում ներկայացնում են իրենց տեսակետը, թե ինչու է Սասնա Ծռերի այս նախաձեռնությունը, ներկայումս ինչ վտանգներ կան Արցախի հարցով:
Տեսանյութ
 

17:24 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող

«Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

17:18 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը,

որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մ. Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դ. Յաբլոնսկայան:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Աշխարհում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տ. Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է

«Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:01 Հայաստան
Երևանում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայությունների էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հայրապետյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Ա. Նավասարդյանը, ՊՈԱկ-ի փոխտնօրեն Գ. Հովակիմյանը, ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Ա. Սարգսյանը, գերմանացի ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։ ՀՀ-ում աշխատաժողովի կազմակերպման և իրականացման գործընկեր-պատասխանատու է նաև ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:00 Աշխարհում
95 տարեկանում մահացել է գրող Ջուդիթ Քերը

Նա հայտնի է «Վագրը, որը եկել էր թեյ խմելու» ստեղծագործությամբ:

16:59 Հայաստան
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում է եղել Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:
Մամուլի հաղորդագրություն

16:39 Հայաստան
Քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջիկա ամիսների գործունեությունը և խորհրդի լիագումար նիստերի օրակարգը ձևավորելու հարցը

Հստակեցվել են այն հարցերը, որոնք հանձնաժողովները նախատեսում են քննարկել ամառվա ամիսների ընթացքում և այն խնդիրները, որոնք առավել հրատապ քննարկման կարիք ունեն։ Հանձնաժողովներում քննարկվելուց հետո վերոնշյալ հարցերը համապատասխան եզրակացություններով կներկայացվեն Հանրային խորհուրդ՝ ներառվելու լիագումար նիստերի օրակարգում։

16:37 Աշխարհում
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ

Կոալիցիոն կառավարության մաս կազմող «KPV LV» կուսակցության պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի հանրային ծախսերի և աուդիտի հանձնաժողովի նախագահ Կասպարս Գիրգենսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների վերահսկողական մարմինների միջև կապերի ձևավորման և փորձի փոխանակման հնարավորությունները, որի համատեքստում կարևորվեց առաջիկայում փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:30 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափով «Աղետիկ» խորագիրը կրող ուսուցողական-երաժշտական ներկայացումը

Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Սկիզբը՝ մայիսի 24-ին 15:00-ին:

14:52 Աշխարհում
Մայիսի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն: Քննարկվել է ԱՄՆ-ի և Կանադայի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:40 Հայաստան
Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։ Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ և մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաև ոչ մարդաշատ և բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։
Մամուլի հաղորդագրություն

13:38 Հայաստան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 27-ին 19:00 տեղի կունենա Մարտուն Իսրայելյանի հեղինակային համերգը,

որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարտուն Իսրայելյանի ստեղծագործությունները, այդ թվում կոմպոզիտորի՝ Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված գործերը:
Մամուլի հաղորդագրություն
 

12:43 Աշխարհում
YouTube ալիքը կթաքցնի բաժանորդների ճշգրիտ քանակը

Այդ մասին ասվում է YouTube- ի բլոգում։

12:28 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ

Կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։ Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին։
Մամուլի հաղորդագրություն

12:14 Հայաստան
Ելնելով 2016 թ. ՌԱԿ Ընդհանուր Պատգամավորական Ժողովի՝ համագումարի կողմից վավերացված և ՀՀ Արդարադատության կողմից օրենսդրորեն գրանցված ՌԱԿ կանոնադրության թիվ 60 հոդվածի դրույթից՝

ՌԱԿ Կենտրոնական վարչության և Սփյուռքում գործող Գերագույն խորհրդի համատեղ նիստում, որը  կայացել է Երևանի կենտրոնական գրասենյակում¸ որոշվել է սույն թվականի սեպտեմբերի 21-23-ին Երևանում հրավիրել ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցության Հանրապետական Ընդհանուր Պատգամավորական հերթական ժողովը: Օրակարգը, քննարկվելիք հարցերն ու կարևոր հիմնադրույթները կներկայացվեն ամենամոտ ապագայում:
ՌԱԿ կենտրոնական վարչություն
Հայտարարություն

 

11:28 Հայաստան
ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը

Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Ա. Գասպարյանը: 2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փորամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը:

 


 

11:14 Աշխարհում
Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն թանգարանում տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ռուսաստանաբնակ հայ գրող Ն. Աբգարյանի գրական գործունեությանը

և իր ստեղծագործությունների լատիշերեն թարգմանություններին, որը լատվիական Յանիս Ռոզե հրատարակչության հետ համատեղ նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Տ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման անցկացման վայրն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, քանզի լատվիացի գրող, գրականագետ Յ. Ռայնիսը հայ ժողովրդի ամենալավ լատվիացի բարեկամներից մեկն է եղել:
Մամուլի հաղորդագրություն

 

11:00 Հայաստան
Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հ. զուր Հաուզենը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ

Նոբելյան մրցանակակիրը հանդիպման սկզբում անդրադարձել է իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրել հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին: Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:
Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում:
Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը:
Մամուլի հաղորդագրություն

10:51 Աշխարհում
Մայիսի 20-ին Վիեննայում մեկնարկել են Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքները,

որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ։ Մայիսի 21-ին նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ, արդարացի, մարդասիրական և հաշվետու քրեական արդարադատության համակարգերի պատասխանատվությունը անհանդուրժողականության կամ որևէ տեսակի խտրականության հիմքով հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարելու գործում» խորագրով թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Պապիկյանը։
Աղբյուր՝ mfa.am

10:39 Հայաստան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության

Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար:
Մամուլի հաղորդագրություն

10:25 Հայաստան
Բնապահպանության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը ագրարայինում» խորագրով կոնֆերանսը

Միջոցառման հիմնական նպատակը կենսաբազմազանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, առկա խնդիրների մասին բարձրաձայնումն  ու լուծումների ներկայացումը։ Բացման խոսքում ՀԱԱՀ-ի ռեկտոր Վ. Ուռուտյանը կոչ է արել ամեն օր հիշել, որ բուսական և կենդանական աշխարհի վտանգված տեսակների պաշտպանությունն ու պահպանությունը, անտառածածկ տարածքների ավելացումը, էկոհամակարգերի վերականգնումն ու բնականոն գործունեությունը բոլորի պարտականությունն է։ Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Էքսպո ցուցադրություն։
Մամուլի հաղորդագրություն

10:12 Արցախ
ԱՀ 2018թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի

մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ա. Ավանեսյանը և Ա. Գրիգորյանը: Ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2018թ-ի կատարողականը՝ նախարար Կ. Շահրամանյանը նշել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով պետական բյուջեից հատկացվել է 20մլրդ 616մլն դրամ, կատարողականը կազմել է 20մլրդ 585մլն դրամ կամ 99,9%-ը: Գյուղատնտեսության նախարարությանը, համաձայն նախարարի տեղակալ Հ. Ապրեսյանի ներկայացրած հաշվետվության, տրամադրվել է 4մլրդ 685մլն դրամ, կատարողականը՝ 4մլրդ 510մլն դրամ կամ 96,3%-ը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

20:00 Աշխարհում
Ճապոնիայի լողափերում ատոմային ռմբակոծության հետքեր են գտել

Ապակե մանրադիտակային մասնիկներում աղետի հետևանքով ոչնչացված քաղաքային շենքերի փոշի և բեկորներ են եղել:

19:31 Աշխարհում
Տալլինում անցկացվող Էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի ընթացքում ելույթ է ունեցել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հ. Արշակյանը։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի ազգային թվային օրակարգի տեսլականը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Աղբյուր՝ mtcit.am

19:16 Հայաստան
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ա. Ասատրյանն ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ

Կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Ասատրյանը ողջունել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում՝ կարևորելով ԹԻՀԿ-ի հետ համագործակցության հարուստ փորձը և գործընկերային բարձր հարաբերությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

19:00 Հայաստան
Տեղի է ունեցել նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝

Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, աջակցության գործիքներին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։
Մամուլի հաղորդագրություն

 

18:33 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանն անց է կացրել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման

և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը և համակարգմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ հստակեցվել են նախատեսվող միջոցառումների ծրագիրը, պատասխանատու և աջակցող գերատեսչությունների գործառույթները, ինչպես նաև տոնակատարությունների բովանդակային, թեմատիկ, խորհրդանշական և արարողակարգային բաղադրիչները։
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը և Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են

Հայաստանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով հավաստագրված երեք դպրոցներում՝ Դիլիջան UWC, Քվանտ վարժարանում և Շիրակացու ճեմարանում ծրագրի ներդրման արդյունքները: Անդրադարձ է եղել ծրագրի ճանաչման, համադրելիության և ՀՀ բուհական համակարգում ՄԲ շրջանավարտների ընդգրկման հնարավորության հարցերին: ԿԳ նախարարը նշել է, որ վերոնշյալ դպրոցները ՄԲ ծրագրերով դրական արդյունքներ են արձանագրել, և պետք է աշխատել, որ ծրագիրը բուհերի ընդունելության ազգային համակարգի հետ համադրելի լինի՝ չառաջացնելով լրացուցիչ խնդիրներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
 

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}