ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:52 Աշխարհում
Մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի երաժշտության հեղինակը

Մահացել է բրիտանացի կոմպոզիտոր Մեթյու Սթրաչանը: Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 22 -ին, երաժշտի տուն շտապ օգնություն է կանչվել: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Կոմպոզիտորը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Լոնդոնում: Նա հայտնի է դարձել որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի շոուի երաժշտության հեղինակ: Նրա ստեղծագործությունները հնչել են նաև «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմում և շատ այլ ֆիլմերում և սերիալներում:

Աղբյուր՝ lenta.ru

19:11 Աշխարհում
«Նապոլիի» ֆուտբոլիստները կհագեն Armani համազգեստ

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի ապրանքանիշը՝ Emporio Armani-ն, ստեղծել է սպորտային համազգեստ «Նապոլի» ակումբի խաղացողների համար: Այս մասին դիզայները պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում: Ինչպես նշում է ամսագիրը, բաց կապույտ համազգեստի վրա լինելու է «EA7» ապրանքանիշի լոգոն:

Աղբյուր՝ gazeta.ru

18:50 Աշխարհում
Թրամփը դատի է տվել զարմուհուն և New York Times-ին՝ հարկային պատմության համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տալիս իր զարմուհուն և New York Times-ին՝ 2018 թվականի հոդվածի համար, ըստ որի, նա ներգրավված է եղել «կասկածելի հարկային սխեմաներում»: Հայցը, որը ներկայացվել է Նյու Յորքում, մեղադրում է Մերի Թրամփին և թերթի լրագրողներին «նենգ դավադրությամբ» գաղտնի փաստաթղթեր ձեռք բերելու մեջ:

Աղբյուր՝ bbc.com

18:32 Աշխարհում
Ան-26-ը անհետացել է ռադարներից Խաբարովսկի երկրամասում

Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, դադարել է կապի դուրս գալ Խաբարովսկի մոտակայքում:

Աղբյուր՝  dw.com

18:17 Աշխարհում
Հնդկաստանում հազվագյուտ ռնգեղջյուրի եղջյուրներ են այրվում որսագողության դեմ պայքարի շրջանակներում

Մոտ 2,500 հազվագյուտ եղջյուր է ոչնչացվել չորեքշաբթի՝ Հնդկաստանի հյուսիս-արևելքում իր տեսակի մեջ առաջին արարողության ժամանակ, ռնգեղջյուրի համաշխարհային օրվան նվիրված, որսագողության դեմ արշավի շրջանակներում: Ռնգեղջյուրի եղջյուրի առևտուրն արգելված է 1977 թվականից՝ Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով:

Աղբյուր՝ france24.com

17:46 Աշխարհում
Մահացել է «Ընկերներ» և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներից հայտնի դերասան Ուիլի Գարսոնը

57 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ուիլի Գարսոնը: Այս մասին հայտնել է նրա որդին Instagram-ի իր էջում:

Աղբյուր՝ ria.ru

17:25 Հայաստան
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը՝ Ղազախստանում

Սեպտեմբերի 23-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման հարցեր: Հայաստանից ներկա կլինի ՀՀ գլխավոր դատախազը:

Աղբյուր՝ ՀՀ դատախազություն 

16:57 Աշխարհում
Անգելա Մերկելին հավերժացրել են ոսկով

Գերմանական խանութներում կարելի է գնել ոսկե սկավառակներ՝ Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարով: Առցանց խանութներից մեկը, որն առաջարկում է գնել Ֆրաու կանցլերի պատկերով ոսկի, հիշատակում է նրա «տպավորիչ քաղաքական կարիերան» և արժանիքները:

Աղբյուր՝ vesti.ru

16:52 Տարածաշրջան
Խելվաչաուրիի մի քանի գյուղերում սողանքի հետեւանքով վնասվել է յոթ տուն

Վրաստանում Փերիա գյուղի մեկ տուն ամբողջովին ավերվել է, իսկ երեքը՝ բնակության համար պիտանի չեն: Աղետի հետեւանքով զոհեր չեն եղել: Միայն 33-ամյա կին է տուժել և տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է ոտքի վիրահատության:

Աղբյուր՝ 1tv.ge

16:21 Աշխարհում
Ծովի մակարդակը բարձրանում է տարեկան 3.1 մմ «տագնապալի արագությամբ»

1979 թվականից ի վեր Գերմանիայի մակերեսից 6 անգամ ավելի մակերեսով սառույց է հալչել: Այս մասին ասված է Կոպեռնիկոսի ծովային ծառայության հինգերորդ տարեկան զեկույցում:

Աղբյուր՝ dailymail.co.uk

16:06 Աշխարհում
iPhone-ը կսովորի ախտորոշել դեպրեսիան

Apple-ը մտադիր է մշակել՝ օգտվողների հոգեկան առողջության հեռակա ախտորոշման գործիք: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ընկերությունն աշխատում է տեխնոլոգիաների վրա, որոնք կարող են կանխել գաջեթների տերերի հոգեկան խանգարումները: Հեղինակների կողմից ուսումնասիրված վավերագրերը վերաբերում են դեպրեսիային և ճանաչողական կարողությունների անկմանը:

Աղբյուր՝ lenta.ru

15:18 Աշխարհում
Ուիլ Սմիթի առանձնատանը հրդեհ է բռնկվել

Պաշտոնյաները երեքշաբթի հաստատել են, որ հրշեջ մեքենաները և շտապ օգնության մեքենան ուղևորվել են Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում գտնվող, 42 միլիոն դոլար արժողությամբ երազանքի տուն՝ հրդեհի հետևանքով ծխի վնասի առաջացումից հետո: Տեսանյութերից պարզ է դառնում, որ երկուշաբթի՝ ժամը 15:30-ից անմիջապես հետո շտապօգնության մեքենա է մոտենում տանը: Չնայած դրա առկայությանը, հրշեջ ծառայությունը հայտնել է, որ տուժածներ չկան:

Աղբյուր՝ pagesix.com

15:02 Աշխարհում
Համանցում հայտնվել է տեսանյութ Զելինսկիի օգնականի դեմ մահափորձի վայրից

Կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահ մարմինները աշխատում դեպքի վայրում: Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա կպչուն պիտակներ են փակցված, որոնք, ենթադրաբար, ցույց են տալիս փամփուշտների տեղերը: Մահափորձը տեղի է ունեցել ճանապարհին. ինքնաձիգի կրակահերթ է արձակվել Ուկրաինայի նախագահի առաջին օգնականի մեքենայի վրա, որի հետևանքով վարորդը վիրավորվել է:

Աղբյուր՝ gazeta.ru

14:32 Աշխարհում
Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է տեղի ունենալ 2021 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը Instagram-ի իր էջում հայտնել է, որ քաղաքը պատրաստ է ընդունել 2021 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը: Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր դեկտեմբերին Ճապոնիայում, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով Ճապոնիան հրաժարվեց առաջնությունը հյուրընկալելուց:

Աղբյուր՝ rsport.ria.ru

14:27 Աշխարհում
The Rolling Stones-ը վերսկսում է կենդանի համերգները Չարլի Ուոթսին հարգանքի տուրք մատուցելով

The Rolling Stones-ը ներկայացրեց իր առաջին համերգը՝ անցյալ ամիս խմբի թմբկահար Չարլի Ուոթսի մահվանից հետո: Փոքր նախավարժանք համերգը տեղի է ունեցել «Ջիլետ» մարզադաշտ՝ մոտ 300 հոգու հանդիսատեսի առջև: Երգիչ Միք Ջագերը համերգը նվիրել է Ուոթսին, ով մահացավ 80 տարեկանում:

Աղբյուր՝ bbc.com

14:11 Հայաստան
Երևանում նշվել է գերմանական Օկտոբերֆեստը

Գերմանիայի դեսպանության բակում կազմակերպված փոքրիկ Օկտոբերֆեստի ժամանակ փորձել են ստանալ նույն տրամադրությունը, որը տիրում է մյունխենյան օրիգինալ տոնակատարության ժամանակ: Իսկական բավարական գարեջուրը, գերմանական ուտեստները, ավանդական երաժշտությունն ու բազմագույն տարազներն ապահովել են Օկտոբերֆեստին բնորոշ միջավայր ու տրամադրություն։

Աղբյուր՝ Երևանում Գերմանիայի դեսպանություն

 

13:03 Աշխարհում
Բրեդ Փիթը կրկին դատի է տվել Անջելինա Ջոլիին

Դերասան Բրեդ Փիթը նոր հայց է ներկայացրել Անջելինա Ջոլիի դեմ՝ կապված Ֆրանսիայում իրենց ընդհանուր ունեցվածքի հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ հղում կատարելով փաստաթղթին, դերասանուհին, իբրև, խանգարում է իրեն տնօրինել սեփականության իր մասնաբաժինը: Խաղողի այգիներով հանդերձ՝ ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 164 միլիոն դոլար, այստեղ 2008 թվականին աստղերը նշել են իրենց հարսանիքը:

Աղբյուր՝ gazeta.ru

12:46 Աշխարհում
Իսպանական կղզում հրաբխի ժայթքումը կարող է տևել 3 ամիս

Իսպանական կղզում հրաբխի ժայթքումը և դրա հետևանքները կարող են տևել մինչև 84 օր, չորեքշաբթի հայտնել են փորձագետները: Կանարյան կղզու հրաբխագիտության ինստիտուտը հայտարարել է, որ իր հաշվարկը հիմնավորել է արշիպելագի նախորդ ժայթքումների տևողության վրա, որին, ինչպես և վերջին ժայթքումանը, հաջորդել են լավայի առատ հոսքերը և տևական սեյսմիկ ակտիվությունը:

Աղբյուր՝ apnews.com

12:29 Աշխարհում
Բայդենը իր ելույթի ընթացքում ԱՄՆ-ն շփոթել է ՄԱԿ-ի հետ

ԱՄՆ նախագահը խառնել է ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ: «Միացյալ Նահանգները կպաշտպանի ժողովրդավարական արժեքները, ազատությունն ու հավասարությունը: Ես հավատում եմ բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքներին, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է, և որ ամենակարևորն է, դա բնորոշ է այս կազմակերպությանը՝ Միացյալ Նահանգներին»,- իր ելույթի ժամանակ ասել է ամերիկյան առաջնորդը:

Աղբյուր՝ ria.ru

12:15 Աշխարհում
Մանիլայի քաղաքապետը հայտարարել է Ֆիլիպինների նախագահի պաշտոնին հավակնելու մասին

Նախկին դերասան Իսկո Մորենոն թիրախավորում է նախագահ Դուտերտեին COVID-19-ի համավարակի և ենթադրյալ կոռուպցիայի «անհաջող» արձագանքման համար: Ընտրությունները պետք է տեղի ունենան 2022 թվականի մայիսին, իսկ Դուտերտեին արգելվում է երկրորդ անգամ առաջադրվել:

Աղբյուր՝ aljazeera.com

11:57 Աշխարհում
Հայտնի է դարձել Պերմի կոտորածի վիրավորների ճշգրիտ թիվը

Ինչպես պարզվել է, ոչ բոլոր տուժածներն են անմիջապես դիմել բժշկական օգնության: Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի վրա հարձակումից վիրավորների թիվը հասել է 43-ի, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, հայտնել է Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը:

Աղբյուր՝ smotrim.ru

11:19 Աշխարհում
Ավստրալիայի հազվադեպ երկրաշարժը խուճապ է առաջացրել Մելբուռնում

Չորեքշաբթի վաղ առավոտյան Ավստրալիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել բացառիկ երկրաշարժ, որը ցնցել է շենքերը, փլուզել պատերը և ստիպել խուճապահար բնակիչներին դուրս վազել Մելբուռնի փողոցներ: Քաղաքից դեպի արևելք տեղի է ունեցել մակերեսային երկրաշարժ տեղական ժամանակով առավոտյան 9:00-ից հետո և զգացվել հարյուրավոր կիլոմետրերի վրա: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ, այնուհետև վերանայվել է մինչև 5,9-ի:

Աղբյուր՝ france24.com

10:54 Աշխարհում
Գիտնականները բացատրություն են գտել Մարսի «անպտղուղ» լինելուն

Գիտնականների միջազգային թիմի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ Մարսը ի սկզբանե դատապարտված է եղել անապատ մոլորակ դառնալ՝ իր փոքր չափի պատճառով: Գիտնականները նշել են, որ նախկինում Մարսի վրա եղել են լճեր, գետեր և նույնիսկ օվկիանոս: Բայց հեղուկ ջուրը անհետացել է մոտ 3.5 միլիարդ տարի առաջ՝ մթնոլորտի մեծ մասի հետ միասին:

Աղբյուր՝ korrespondent.net

10:33 Աշխարհում
Գիտնականները պարզել են, թե ինչու են մայաները Սալվադորում կառուցել իրենց բուրգերից մեկը

Ըստ հետազոտությունների՝ Սան Անդրես քաղաքի բուրգը կանգնեցվել է՝ ի պատասխան այնտեղ տեղի ունեցած աղետի: 539 թվականին ժայթքել է Իլոպանգո հրաբուխը: Այն դարձել է ամենամեծը Կենտրոնական Ամերիկայում վերջին տասը հազար տարվա ընթացքում: Ենթադրվում էր, որ աղետն է պատճառ դարձել, որ տարածքը որոշ ժամանակով ամայացել է: Սակայն Կոլորադո համալսարանի մասնագետը պարզել է, որ Կամպանայի բուրգը կառուցվել է հրաբխային ժայռից, կարճ ժամանակ անց:

Աղբյուր՝ dailymail.co.uk

10:03 Աշխարհում
Ճապոնիայում մեքենան մտել է կլինիկայի շենք

Առնվազն երկու մարդ է վիրավորվել՝ Ճապոնիայի Արևելյան Մացուդո քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որտեղ մեքենան մտել է տեղի կլինիկայի շենք՝ բախվել ապակե պատին: Կլինիկայի 45-ամյա հիվանդը և մեքենան վարող 84-ամյա կինը վնասվածքներ են ստացել:

Աղբյուր՝ tass.ru

18:15 Աշխարհում
Վնասվածք ստացած Մեսսին բաց կթողնի «ՊՍԺ»-ի՝ շաբաթվա կեսին կայանալիք խաղը

Լիոնել Մեսսին բաց կթողնի չորեքշաբթի օրը կայանալիք «Պարի Սեն Ժերմենի» արտագնա հանդիպումը «Մետցի» հետ՝ ծնկի վնասվածքի պատճառով, որն էլ, մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հարղորդմամբ, իրական պատճառն էր՝ անցած շաբաթավերջին «Լիոնի» հետ խաղից 6 «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիսին անսպասելի հանելու որոշման:

Աղբյուր՝ france24.com

17:56 Աշխարհում
Netflix-ը հայտնել է՝ «Թագուհու գամբիտը» կունենա շարունակություն, թե ոչ

Հանրահայտ սերիալի ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր Ֆրենկ Սքոթն ասել է, որ Netflix-ի նախագիծը  շարունակություն չի ունենա: Այն մասին, որ երկրորդ եթերաշրջան չի լինելու, նա հայտնել է Deadline-ին տված հարցազրույցում: Մինի սերիալների ստեղծողները կարծում են, որ հանդիսատեսին ներկայացրել են այն իրադարձությունները, որոնք իրենք ցանկանում էին:

Աղբյուր՝ korrespondent.net

17:43 Աշխարհում
Մակրոնը և Մոդին խոստանում են «համատեղ գործել»` սուզանավերի հետ կապված վեճից հետո

Էմանուել Մակրոնը Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության հարցը քննարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, միչչ Ֆրանսիան զբաղվում է Ավստրալիայի կողմից 40 միլիարդ դոլար արժողությամբ սուզանավերի պատվերի չեղարկման հետևանքներով: Ըստ Մակրոնի գրասենյակի հայտարարության՝ երկու ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել երեքշաբթի, որի ընթացքում քննարկել են նաև Աֆղանստանի ճգնաժամը:

Աղբյուր՝ aljazeera.com

17:31 Աշխարհում
Բեզոսը Ջոնսոնի հետ հանդիպմանը գնացել է ընկերուհու հետ

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որին մասնակցել է նաև միլիարդատիրոջ ընկերուհն՝ Լորեն Սանչեսը: Այս մասին նա պատմել է իր Instagram- ում: Ինչպես հետևորդներին հայտնել է Բեզոսը, հանդիպմանը Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է կլիմայի փոփոխության խնդիրը:

Աղբյուր՝ gazeta.ru

17:20 Աշխարհում
«Չելսիի» ֆուտբոլիստ Ալոնսոն կդադարի ծնկի իջնել

«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն այլևս չի ծնկի՝ ի նշան ռասիզմի դեմ բողոքի, քանի որ իսպանացի ձախ պաշտպանը կարծում է, որ այդ ժեստը «ուժը փոքր-ինչ կորցրել է»: Փոխարենը, Ալոնսոն խաղը սկսելուց առաջ մատնանշելու է իր մարզաշապիկի հակառասիստական խորհրդանշանը:

Աղբյուր՝ france24.com

16:47 Աշխարհում
Էրդողանը Նյու Յորքում ներկայացրել է «Թուրքիայի դիվանագիտական հաջողությունների մնայուն խորհրդանիշը»

«Վերջերս Նյու Յորքում բացված Թուրքական տունը (Türkevi) ՄԱԿ-ի նկատմամբ Թուրքիայի հավատի խորհրդանիշն է՝ բազմակողմանիության, արդարության և խաղաղության հետ մեկտեղ»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամերիկյան խոշորագույն մեգապոլիսում պաշտոնական արարողության ժամանակ:

Աղբյուր՝ eadaily.com

16:28 Աշխարհում
ՆԱՍԱ-ն վայրէջքի վայր է ընտրում՝ լուսնային առաքելության համար

ՆԱՍԱ-ն ռոբոտ-լուսնագնաց է ուղարկում՝ Լուսնի հարավային բևեռի խառնարանի մոտ ջուր-սառույց փնտրելու համար: 2023 թվականին գոլֆի սայլի չափ տիեզերանավը վայրէջք կկատարի Նոբիլե խառնարանի արևմտյան եզրին՝ 73 կմ լայնությամբ իջվածք, որը գրեթե մշտապես ստվերում է:

Աղբյուր՝ bbc.com

15:35 Աշխարհում
Բրիթնի Սփիրսը վերականգնել է Instagram-ի իր էջը

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը վերականգնել է Instagram-ի իր օգտահաշիվը: Երգչուհին մի քանի գրառում է կատարել սոցիալական ցանցում: Երգչուհին գրել է, որ արձակուրդում է եղել, որտեղ փեսացուի հետ տոնել է իրենց նշանադրությունը:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:14 Աշխարհում
Universal Music-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են՝ ֆոնդային բորսայում դեբյուտից հետո

Բիթլզին և Թեյլոր Սվիթին ներկայացնող Universal Music-ի բաժնետոմսերը երեքշաբթի՝ ֆոնդային բորսայի դեբյուտի ժամանակ, միանգամից աճել են՝ ամրապնդելով վստահությունը վերջին տարիների ամենամեծ նախնական հրապարակային առաջարկներից (IPO) մեկի նկատմամբ: Երաժշտական հսկան գրանցվել է սեփականատիրոջ՝ ֆրանսիական մեդիա հսկա «Վիվենդիի» կողմից, իսկ բաժնետոմսերի արժեքը Ամստերդամի Euronext ինդեքսում 18,50 եվրո դեբյուտային գնից հասել է ավելի քան 25 եվրոյի:

Աղբյուր՝  france24.com

14:41 Աշխարհում
Դատարանը կանգնեց ֆուտբոլի Սուպերլիգայի կողքին

ՈւԵՖԱ-ն իրավունք չուներ պատժամիջոցներ կիրառել ֆուտբոլի Սուպերլիգային մասնակցող ակումբների նկատմամբ և պետք է դրանք վերացնի: Այսպիսի որոշում է կայացրել Մադրիդի թիվ 17 տնտեսական դատարանը, հայտնում է Marca-ն: Ըստ դատարանի նախագահ Մանուել Ռուիս դե Լարայի, ՈւԵՖԱ-ի գործողությունները չեն համապատասխանում Եվրամիության օրենքներին եւ սպառնում են ազատ մրցակցության սկզբունքներին:

Աղբյուր՝ korrespondent.net

14:13 Աշխարհում
Ավստրալական փաստաթղթերը ցույց են տվել, որ ֆրանսիական սուզանավերի նախագիծը

վտանգված է եղել տարիներ շարունակ: Ըստ ավստրալացի քաղաքական գործիչների՝ Ֆրանսիան չպետք է զարմանար, որ Ավստրալիան չեղյալ հայտարարեց սուզանավերի պայմանագիրը, քանի որ ուշացումների, ծախսերի գերազանցման և համապատասխանության վերաբերյալ հիմնական մտահոգությունները տարիներ շարունակ պաշտոնապես և հրապարակայնորեն ներկայացվել են:

Աղբյուր՝ reuters.com

14:01 Աշխարհում
ՄԻԵԴ-ը ճանաչեց Ռուսաստանի պատասխանատվությունը՝ Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման մեջ

Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, Ռուսաստանը պատասխանատու է 2006 թվականին Մեծ Բրիտանիայում Լիտվինենկոյի՝ ռադիոակտիվ պոլոնիումով թունավորման համար: Դատարանը որոշեց, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները նշել էին որպես սպանության հեղինակներ:

Աղբյուր՝ bbc.com

13:42 Աշխարհում
Չեխիայի վարչապետը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

Չեխիայում երրորդ անգամ առաջարկվեց քրեական պատասխանատվության ենթարկել հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին: Բաբիշի հարազատներին պատկանող ընկերության՝ ԵՄ միջոցներից անօրինական սուբսիդիաներ ստալու գործը  մտել է դատախազություն: Մեղադրանքներ են առաջադրվել Չեխիայի վարչապետի և նրա նախկին օգնական Յանա Մայերովայի դեմ, ովքեր, ըստ հետաքննության տվյալների, ապօրինի մոտ 2 միլիոն եվրո են ստացել:

Աղբյուր՝ eadaily.com

13:14 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը աղջիկ է լույս աշխարհ բերել

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը ՝ Եղիսաբեթ թագուհու թոռը, աղջիկ է ունեցել՝ ամուսնու՝ Էդոարդո Մապելլի Մոցիի հետ իր առաջնեկին, երկուշաբթի հայտարարել է Բուքինգեմյան պալատը:

Աղբյուր՝ reuters.com

13:10 Աշխարհում
Մոսկվայում էլեկտրական ավտոբուս է հրդեհվել

Մոսկվայում գիշերը հրդեհվել է էլեկտրական ավտոբուս, նախնական վարկածով պատճառը կարճ միացումն է եղել: Սա առաջին նման դեպքն է էլեկտրական ավտոբուսների գործարկման ողջ ընթացքում, հայտնում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի Telegram ալիքը:

Աղբյուր՝ ria.ru

12:53 Աշխարհում
Բայդենի վարչակազմը նախատեսում է կրկնապատկել փախստականների ընդունումը ԱՄՆ

Պետդեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ նախագահի վարչակազմը ցանկանում է՝ հոկտեմբերի 1-ից սկսվող գալիք ֆինանսական տարում Միացյալ Նահանգներ ընդունվող փախստականների թիվը գրեթե կրկնապատկել՝ հասցնելով 125,000-ի՝ համաձայն նախընտրական խոստման:

Աղբյուր՝ france24.com

12:24 Աշխարհում
Շվեդիայում չեն թույլատրել՝ նորածնին Վլադիմիր Պուտին անվանել

Շվեդիայում ամուսնական զույգին արգելվել է՝ որդուն անվանել «Վլադիմիր Պուտին»: Վարչությունը, որտեղ ներկայացվել է հայտը, մերժել է անունը, քանի որ այն մտնում է «անպատշաճ» անունների կատեգորիայի մեջ: Շվեդիայի հարավում գտնվող գյուղի բնակիչ ծնողների առաջին հայտարարությունը նույնպես մերժվել էր սեպտեմբերի սկզբին: Այն ժամանակ նրանք առաջարկել էին որդուն անվանակոչել պարզապես «Պուտին»:

Աղբյուր՝ dw.com

12:03 Աշխարհում
Կանարյան կղզիների հրաբուխից լավայի հոսքի պատճառով տարհանումներն ավելանում են

50 տարիների ընթացքում Կանարյան կղզիների առաջին հրաբխային ժայթքումից առաջացած լավան իշխանություններին ստիպեց տարհանել Լա Պալմա կղզում գտնվող Էլ Պասո քաղաքի ևս մեկ հատված, երեքշաբթի հայտնել է քաղաքապետը: Կղզում բնակվող 80.000 բնակիչներից մոտ 6000-ը ստիպված են եղել լքել իրենց տները՝ մինչ այժմ շարունակվող ժայթքումից փրկվելու համար:

Աղբյուր՝ reuters.com

11:53 Աշխարհում
Թրամփը կանխատեսել է ԱՄՆ-ի վերածումը «երրորդ աշխարհի» երկրի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ Մեքսիկայի հետ սահմանին շարունակվող միգրացիոն ճգնաժամի պատճառով Ամերիկան կդառնա «երրորդ աշխարհի երկիր»: Նրա խոսքերը մեջբերում է Newsweek ամսագիրը:

Աղբյուր՝ ria.ru

11:46 Աշխարհում
ԵՄ-ն աջակցում է Ֆրանսիային. Ավստրալիայի սուզանավերի գործարքը խաթարում է դաշինքը

Եվրոպական միության առաջնորդները համախմբվել են Ֆրանսիայի շուրջ՝ կիսելով նրա զայրույթը Ավստրալիայի հետ բազմամիլիարդանոց սուզանավերի գործարքի պատճառով, որը տապալվեց, երբ Կանբերրան ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ ստորագրեց Ասիա-խաղաղօվկիանոսյան անվտանգության եռակողմ պայմանագիրը:

Աղբյուր՝ aljazeera.com

11:14 Աշխարհում
Տեխասի նահանգապետը խնդրում է Բայդենին արտակարգ դրություն մտցնել

Նահանգապետ Գրեգ Էբոթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում գրել է արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտության մասին՝ Տեխաս անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Դիմումի պատճառը Դել Ռիոյում տեղի ունեցած իրադարձություններն են. քաղաքի ծայրամասում հավաքվել է մոտ 16 հազար փախստական՝ ԱՄՆ-ից ապաստան հայցողներ:

Աղբյուր՝ vesti.ru

10:57 Աշխարհում
Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթում է Կանադայի ընտրություններում

Վարչապետ Ջասթին Թրյուդոյի ղեկավարած Լիբերալ կուսակցությունը Կանադայի ընտրություններում հաղթանակի ճանապարհին է: CBC-ն և CTV-ն կանխատեսում են արդյունքները, սակայն նրանց կանխատեսումներով՝ լիբերալները չեն հասնի մեծամասնության վճռական հաղթանակի իրենց նպատակին:

Աղբյուր՝ france24.com

10:40 Աշխարհում
Խաբեբան Ռոնալդուից 288 հազար եվրո է կորզել

Ինչպես հայտնում է Jornal de Notícias-ը, ֆուտբոլիստը 2007-ին տուրիստական ընկերության աշխատակցին վստահել է իր բանկային քարտերը և դրանց PIN կոդերը: Երեք տարվա ընթացքում նա 200 ուղևորություն է պատվիրել պորտուգալացու անունով, որոնցում մարզիկը չի եղել: Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում նա 288 հազար եվրո է հանել նրա հաշիվներից: Փողի կորստի մասին Ռոնալդուն իմացել է 11 տարի անց:

Աղբյուր՝ gazeta.ru

10:23 Աշխարհում
Գինեսի ռեկորդների գրքում են գրացվել աշխարհի ամենատարեց երկվորյակները

Երկու ճապոնացի քույրեր Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել են որպես աշխարհի ամենատարեց նույնական երկվորյակներ: Նրանք ավելի քան 107 տարեկան 300 օրական են: Ումենո Սումիյաման և Կումե Կոդաման գերազանցել են ճապոնացի երկվորյակ քույրեր Կին Նարիտայի և Կին Քանիեի սահմանած ռեկորդը: Քույրերը ծնվել են 1913 թվականի նոյեմբերի 5-ին Շոդոսիմա կղզում:

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
Մոսկվան հեղեղվում է դարի անձրևով

Մոսկվայում գրանցվել են ռեկորդային քանակությամբ տեղումներ: Սեպտեմբերի 20-ը, դարձավ ամենաանձրևայինը վերջին 73 տարվա ընթացքում: Արդեն երեկոյան ժամը յոթին, ամսական տեղումների ավելի քան մեկ քառորդը թափվել էր մայրաքաղաքի մարզում: Այսօր, թերևս, կլինեն ոչ պակաս տեղումներ, քան նախորդ օրը: Ըստ կանխատեսումների՝ Մոսկվայում նման եղանակ կլինի մինչև հինգշաբթի:

Աղբյուր՝ vesti.ru

18:33 Աշխարհում
Հունգարիայի վարչապետը սկսում է քարոզարշավը՝ ընտանիքներին 2 միլիարդ դոլարի չափով հարկերի վերադարձով

Հունգարիայի կառավարությունը 2022 թվականի սկզբին 2 միլիարդ դոլարի եկամտահարկ կվերադարձնի ընտանիքներին, ինչպես նաև նախատեսվում է նվազագույն աշխատավարձի էական բարձրացում, երկուշաբթի խորհրդարանի նիստի բացման ժամանակ ասել է աջակողմյա վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ճանապարհ հարթելով դեպի հաջորդ տարվա ընտրությունները:

Աղբյուր՝ reuters.com

18:28 Աշխարհում
Դոստոևսկու դիմանկարը հայտնվել է Իտալիայի դաշտում

Լենդ արթ ժանրում աշխատանքների վարպետ իտալացի Դարիո Գամբարինի հերթական աշխատանքն է Ֆյոդոր Դոստոևսկու երկու հարյուր մետրանոց դիմանկարը, որը հեղինակը նվիրել է ռուս գրողի 200-ամյա հոբելյանին: Ավանդաբար միայն տրակտորով և գութանով աշխատող նկարիչը հայտնել է, որ Դոստոևսկու դիմանկարը կազմել է 25 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքի: Պատկերի երկարությունը 250 մետր է:

Աղբյուր՝ ria.ru

18:08 Աշխարհում
Ռոնալդուն գերազանցել է Իբրահիմովիչի ռեկորդը

Շվեդ խաղացողն իր կարիերայի ընթացքում գոլեր է խփել 64 տարբեր մարզադաշտերում: Մինչդեռ պորտուգալացին արդեն գերազանցել է այս ցուցանիշը: Կիրակի օրը նա գնդակ ուղարկեց Լոնդոնի «Վեսթ Հեմի» դարպասը: Մրճահարների» դաշտում գոլը Ռոնալդուի համար 66-րդն էր՝ խփված տարբեր մարզադաշտերում:

Աղբյուր՝ korrespondent.net

17:55 Աշխարհում
Ֆրանսիացի լարախաղացը Էյֆելյան աշտարակից 600 մետր անցել է կատարել Սենի վրայով

Ֆրանսիացի լարախաղացը հատել է Փարիզի Սեն գետը 70 մետր բարձրության վրա՝ ապշեցուցիչ սխրանքով, որին հետևում էին Էյֆելյան աշտարակի և ափերի մոտ հավաքված հիացած մարդիկ: 27-ամյա Նաթան Պաուլինը, ամրագոտին ամրացված, դանդաղ ոտաբոբիկ քայլել է Էյֆելյան աշտարակի և Չայլոտ թատրոնի միջև ընկած գետի վրայով անցնող լարով: Նա մի քանի ընդմիջում է արել՝ պարանի վրա նստած կամ պառկած:

Աղբյուր՝ theguardian.com

17:26 Աշխարհում
Ալմաթիի բնակիչը կրակ է բացել հարկադիր կատարողների վրա

Հինգ մարդ է զոհվել կրակոցների հետևանքով, որոնք Ալմաթիի բնակիչը արձակել է հարկադիր կատարողների և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Հրաձիգը ձերբակալվել է, հայտնում է քաղաքի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը: Մամլո ծառայության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, երեկոյան ժամը 17-ի սահմաններում, Ակբուլակ միկրոշրջանում:

Աղբյուր՝ ria.ru

16:42 Աշխարհում
Լուկաշենկոն հայտարարել է սահմանադրական հանրաքվե անցկացնելուն պատրաստվելու մասին

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի, ինչպես խոստացվել էր: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ տեղական մարմինների ղեկավարների նշանակման վերաբերյալ կադրային որոշումներ կայացնելիս:

Աղբյուր՝ belta.by

16:35 Աշխարհում
Ֆիլիպինցի հայտնի բռնցքամարտիկը կպայքարի նախագահի պաշտոնի համար

Քաղաքական գործիչ դարձած ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն կիրակի հայտարարեց, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում 2022 թվականին՝ վերջ դնելով լեգենդար մարտիկի երկրի բարձրագույն պաշտոնին ձգտելու մասին ամիսներ տևած խոսակցություններին: 42-ամյա Պակյաոյին մեծ հիացմունքով են վերաբերվում արշիպելագի երկրում՝ իր մեծահոգության և աղքատությունից դուրս գալ կարողանալու համար: Նա աշխարհի ամենահարուստ բռնցքամարտիկներից մեկն է:

Աղբյուր՝ france24.com

15:38 Աշխարհում
«Չելսին» գերազանցեց «Տոտենհեմին». ֆուտբոլիստնեը հարգեցին Ջիմի Գրիվզի հիշատակը

Կիրակի օրը Լոնդոնի «Չելսին» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» հետ խաղում, որի ժամանակ երկու ակումբներն էլ օրը հարգանքի տուրք մատուցեցին իրենց նախկին հարձակվող Ջիմի Գրիվզին: Տիագո Սիլվան երկրորդ խաղակեսի սկզբում առաջ մղեց «Չելսիին», որից հետո Ն'Գոլո Կանտեն խփեց իր առաջին ակումբային գոլը՝ 2019 թվականի դեկտեմբերից ի վեր: Իսկ Անտոնիո Ռյուդիգերը դիպուկ հարվածով եզրափակեց «Չելսիի» հաղթանակը:

Աղբյուր՝ france24.com

15:10 Աշխարհում
Ոստիկանության աշխատակիցը փրկել է երկրորդ հարկի պատշգամբից ընկնող մեկ ամսական երեխային

Ջերսի Սիթիի ոստիկանությունը արձագանքել է վտանգի ենթարկված երեխայի մասին ահազանգին և հայտնաբերել տղամարդուն, ով սպառնում էր երեխային ցած նետել շենքի երկրորդ հարկից: Ոստիկանները բանակցություններ են սկսել, սակայն «ի վերջո, տղամարդը շենքի երկրորդ հարկից գցել է մեկ ամսական երեխային»,- քաղաքապետ Սթիվեն Ֆուլոպը: Սպա Էդուարդո Մատուտեն բռնել է երեխային, որը, բարեբախտաբար, ֆիզիկական վնասվածքներ չի ստացել:

Աղբյուր՝ cnn.com

14:50 Աշխարհում
Պարզվել է՝ աշխարհի ամենաերկար քարանձավը 13 կիլոմետր ավելի երկար է

Մամոնտի քարանձավը գտնվում է Կենտուկիում՝ համանուն ազգային պարկում: Դրա երկարության նոր ռեկորդ սահմանվեց այն բանից հետո, երբ գեոդեզիստները քարտեզագրեցին լրացուցիչ 13 կիլոմետր անցուղիներ: Այժմ դրա սահմանված երկարությունը 676 կիլոմետր է:

Աղբյուր՝ gazeta.ru

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}