Օրվա մամուլ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:45 Աշխարհում
Բրիտանիայում ձերբակալել են քաղցկեղը կախարդության միջոցով բուժող «բժշկին»

37- ամյա տղամարդն իրեն հրաշագործ է համարում՝ պնդելով, որ նա աշխատում է «աստղերի էներգիայով»:

19:00 Աշխարհում
Իտալիայում մաֆիայի կլանի 50 մասնակից է ձերբակալվել

Նրանք կասկածվում են անօրինական տեղափոխման և թմրանյութի ու զենքի տարածման մեջ:

18:06 Աշխարհում
Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը

Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ս. Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վ. Ժիրինովսկին: «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:53 Հայաստան
ԿԳՆ- ում նախարարի տեղակալը հյուրընկալել է Բոննի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վ. Բլումեին, ով համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`

իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, ուսուցիչների և աշակերտների  փոխանակման ծրագրեր կազմակերպելու աշխատանքները: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ու գերմանացի հյուրը զրուցել են հետագա ծրագրերի մասին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:40 Հայաստան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ա. Զաքարյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ

Անցկացվել է նաև ֆոտոցուցահանդես, ֆլեշմոբ, հյուրերը կրակել են հրաձգարանում, ներկայացվել է ՀՀ անկախության տոնի առթիվ նկարահանված տեսանյութ։ Կարեն Ավագյանը շեշտել է, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ՀՀ Զինված ուժերի հետ տարվող ծրագրերը:
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

17:12 Հայաստան
Պատմաբան, հայագիտության բնագավառի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին 14:00-ին, ՀՀ ԳԱԱ- ում տեղի կունենա ՀՀ հանդիսավոր նիստ

Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ա. Մելքոնյանը հանդես կգա  «Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով զեկուցմամբ:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կցուցադրվի «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը, որից հետո կմեկնարկի Վլադիմիր Բարխուդարյանի հոբելյանին նվիրված գիտաժողով:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

17:08 Հայաստան
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա. Սահակյանը և ՀՀ- ում Ղազախստանի դեսպան Թ. Ուրազաևը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության հարցեր,

դիտարկել նոր ներդրումների ներգրավման հեռանկարն ու հնարավորությունները` մասնավորապես պետական անշարժ գույքի ոլորտում: ՊԳԿ վարչության պետը հյուրին է ներկայացրել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ծրագրերը:
Մամուլի հաղորդագրություն

16:57 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Զարգացման գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավարը, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատուն և Բանկի հայաստանյան ներկայացուցիչն

անդրադարձել են  Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլում ի հայտ եկած խնդիրներին, մասնավորապես՝ աղբավայրի տեղադիրքի և աղբահանության հետագա  համակարգի կառավարման  հետ կապված հարցերին: Զրուցակիցները քննարկել են նաև  տեխնիկական և կազմակերպչական այլ հարցեր, ուրվագծել  հետագա քայլերը:
Մամուլի հաղորդագրություն

16:44 Աշխարհում
Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի է ունեցել միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը,

որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում: Միջոցառմանը ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ Միջոցառմանը ներկա են եղել Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:33 Հայաստան
Էստոնիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի և Տալլինի քաղաքապետարանների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Ա. Կարապետյանը համառոտ ներկայացրել է Երևան քաղաքի կառավարման ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու զարգացումները՝ ընդգծելով, որ այս հարցում հատուկ ուշադրություն է դարձվում ծառայությունների որակի բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը: Ա.Կարապետյանը նաև նշել է, որ պարբերաբար փորձի փոխանակումներ են կազմակերպվում Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետարանների միջև՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է նման համագործակցության համար:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:20 Հայաստան
Վերջին տարիներին Քաթարում ստոմատոլոգիական գործունեություն ծավալող, դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանը Երևանում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով

Մասնագիտական կրթությունը ստանալով Հայրենիքում` սիրիահայ ստոմատոլոգը տարբեր ժամանակահատվածներում կլինիկաներ է հիմնել հայրենիքում, ԱՄՆ-ում և իր ծննդավայր Սիրիայում։ Հյուրընկալվելով ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանին` Հ. Բարսեղյանը ներկայացրել է Քաթարում հայկական համայնքի գործունեությունը։ Նա նշել է, որ այդ երկրում բնակվող հայերն, այդ թվում` Հայաստանցի երեք բժիշկները, իրենց աշխատանքով կարողացել են լավ համարում ձեռք բերել։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

16:06 Հայաստան
Սեպտեմբերի 25­-26- ­ին նախատեսվում է Ռուսաստանի առողջապահության նախարար Վ. Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3-­րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը: Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ  հայտարարություն: 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ առողջապահության նախարարությունը կմասնակցի հայ-իրաքյան, հայ-եգիպտական, հայ-ղազախական, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հայ-լատվիական հանձնաժողովի աշխատանքային խմբի քննարկումներին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն


 

15:53 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բ. Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Դ. Հարությունյանն անդրադարձել է 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

14:30 Հայաստան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ հանդիպմանն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին,

կարևորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, ԼՂ կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսևորումն է:
Կ. Փայլանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսևորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի և դեռևս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև:
Աղբյուր՝ parliament.am

14:16 Աշխարհում
Սեպտեմբերի 17-ին Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի օրեր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

Ելույթներով հանդես են եկել Կորեայում ՀՀ դեսպան Հ. Պողոսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ՄՆ նախաձեռնությամբ և Կորեայի ԱԳՆ, Կորեայում ՀՀ դեսպանության ու Կորեայում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել «Արարատը հայի աչքերով» լուսանկարների և հայ արհեստագործների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:40 Հայաստան
ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 22-ին 10:00-ին, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի նիստերի դահլիճում կմեկնարկի «Բույսերի անհող /հիդրոպոնիկ/ և հյուսվածքային in vitro մշակույթների ժամանակակից հիմնախնդիրները» 6-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված Հիդրոպոնիկայիպրոբլեմների ինստիտուտի հոբելյանին: Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նոր Զելանդիայից ժամանած գիտնականները հայ գործընկերների հետ միասին հանդես կգան զեկուցումներով` նվիրված օրգանական, ջերմատնային հիդրոպոնիկային, հիդրոպոնիկայի պայմաններում բույսերի արդյունավետության բարձրացմանը, հիդրոպոնիկայում բույսերի ագրոքիմիական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և դեղաքիմիական առանձնահատկություններին:
Մամուլի հաղորդագրություն

 

13:25 Հայաստան
ՀՀ անկախության հռչակման 26-ամյակի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության թվով 74 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:
Աղբյուր՝ harkadir.am

13:12 Հայաստան
Սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 989 վնասված լուսատու

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Ընթացքում են 2 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

12:00 Աշխարհում
Apple- ը նոր iOS 11 է թողարկել

Օպերացիոն համակարգը կարող են ունենալ iPhone 5s- ը և ավելի նորերը:

11:28 Հայաստան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևանում ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ քննարկել է ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը,

տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ բարձր գնահատելով կոնգրեսականների կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել կոնգրեսականներ Ֆ. Փալլոնին, Ա. Էշուին և Ջ. Սփիեռին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

11:14 Հայաստան
Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների

և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։  Հայաստանի կառավարության անունից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բ. Դեմիրխանյանը և Ա. Խաչատրյանը, ովքեր ներկայացրել են հայկական կողմի հետաքրքրությունն ու պոտենցիալը ԱՄՆ-ի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցելու ուղղությամբ։
Աղբյուր՝ mtcit.am

 


 

11:00 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի հետ համատեղ սեպտեմբերի 18-19-ը ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթաց՝

«Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» թեմայով:
Դասընթացին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շահագրգիռ ներկայացուցիչները: Դասընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին կապերի գրասենյակի (OIA) միջև անհրաժեշտ դեպքերում անմիջական հաղորդակցություն իրականացնելու վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

10:51 ԼՂՀ
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը պատասխանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում գտնվող եվրոպական լրատվամիջոցների

մի խումբ ներկայացուցիչների հարցերին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին և դրան Արցախի մասնակցությանը, հակամարտության կարգավորման գործընթացում առկա խնդիրներին և մարտահրավերներին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ պետական քաղաքականությանն ու խորհրդարանական դիվանագիտության ջանքերին և մի շարք այլ հարցերի:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

10:39 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ դիվանի անդամների` գլխավորությամբ կազմակերպության ավագ սպարապետ Գ. Զամանիկյանի հետ հանդիպմանն անդրադարձել է

կազմակերպության գործունեությանը Հայաստանում և Սփյուռքում, տեղեկացվել է նաև աշխատանքների առավել արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանում մշտական գրասենյակի հաստատման մասին: Վարդանանց ասպետների ավագ սպարապետն իր ողջույնի խոսքում հավաստիացրել է Հայրապետին, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեության շրջանակներում աջակցություն բերել Հայաստանին ու հայրենաբնակ ժողովրդին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

10:25 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող

միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Միջոցառումները նվիրված են Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակին և իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:12 Աշխարհում
Սեպտեմբերի 17-ին Վիետնամում ՀՀ դեսպանության և Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի կողմից Հանոյի Բարեկամության պալատում կազմակերպվել է ընդունելություն՝

նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Միջոցառմանը մասնկացել են Վիետնամի կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայաստանում ուսում անցած վիետնամցի ուսանողներ, լրատվամիջողների ներկայացուցիչներ: Հայաստանի մասին զեկույցներով հանդես են եկել Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Ն. Վ. Տուանը, ինչպես նաև Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:44 Հայաստան
Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը,

որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

18:33 Հայաստան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը,

որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը։ Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանը՝ «ՀՀ կրթական համակարգը և զարգացման հեռանկարները» թեմայով: Նախարարի տեղակալն իր զեկույցում, ընդգծելով  հայապահպանման հիմնախնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարել կրթության ոլորտում իրականացվող համաշխարհային գործընթացներին:
Մամուլի հաղորդագրություն

18:20 Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 19.09.2017թ. որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի

և 72-րդ հոդվածի 2-րդ մասի (երրորդ նախադասության) սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
Աղբյուր՝ pastaban.am

18:06 Հայաստան
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղան քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանն անդրադարձել է լայնածավալ պաշտոնական և տոնական միջոցառումներին,

համերգային, մշակութային, պատմաճանաչողական և հայրենասիրական ծրագրերին, մրցույթներին, գիտաժողովներին, նախաձեռնություններին, որոնք նախատեսվում են կազմակերպել և անցկացնել Հայաստանում և Սփյուռքում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում
17:04 20/09/2017

Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}