Վերլուծություններ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:45 Աշխարհում
Պաշտպան Մարսելլոն մտադիր է լքել «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը

30- ամյա բրազիլացին դժգոհություն է հայտնել ակումբում իր դիրքի վերաբերյալ:

19:16 Աշխարհում
Սան Ֆրանցիսկոյում չեղարկվել է «Т-34» կինոնկարի ցուցադրությունը

Կինովարձույթով զբաղվող ընկերության տնօրենը բացատրել է, որ այդ որոշումն ընդունվել է որոշ ռադիկալների անառողջ ռեակցիայի պատճառով, ովքեր կինոնկարում քարոզ են տեսել:

18:33 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիները բարձրացրել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա ռիսկերին և դրանց հաղթահարման հնարավորություններին, փախստականների կեցության իրավունքի իրացմանը, ինչպես նաև բնակարանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։ Փոխնախարարը ոլորտային ստորաբաժանումներին հանձնարարել է, գործակցելով լիազոր այլ մարմինների հետ, հնարավորինս սեղմ ժամկետներում մանրամասն ծանոթանալ քաղաքացիներին հուզող խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։
Մամուլի հաղորդագրություն

18:20 Հայաստան
Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ա. Բեռիելը և հայաստանյան ներկայացուցիչ Զ. Չատինյանը քննարկել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին հատկացված 23.2 մլն եվրո դրամաշնորհի մեկնարկային գործընթացները, ինչպես նաև արդեն իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։ Վերջինիս շրջանակներում 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ ուղղված անտառների վրա ճնշումների նվազեցմանը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

15:17 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին: Նախագահը կարևորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

15:05 Հայաստան
Փետրվարի 20-ին 19.00- ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով կմեկնարկի

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը` նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանին։ Համերգը բարեգործական է. տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Աղբյուր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ

14:30 Հայաստան
Վարդանանց ՆԲԿ- ն դայակների համար դասընթաց է կազմակերպում

Հայ ծնողների ակումբի հետ համագործակցության շրջանակում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը դայակների համար կվարի երեխաների առաջին բուժօգնությանը վերաբերող դասընթաց: Դասընթացին կմասնակցեն ինչպես աշխատող, այնպես էլ աշխատանք փնտրող դայակները: Մասնակիցները կստանան մասնակցությունը հաստատող հավաստագիր: Գրանցման համար դիմել Հայ ծնողների ակումբին։
Աղբյուր՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ֆեյսբուքյան էջ

14:16 Աշխարհում
Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին 216 տարվա ազատազրկման են դատապարտել

Մեդարդո Մայրենը 2018 թվականին մասնակցել է հակակառավարական ցույցերին:
Աղբյուր՝ Nuevo Diario

13:53 Աշխարհում
Հռոմում օդանավակայան է այրվել

Բոլոր ուղևորները և անձնակազմը տարհանվել են:

13:00 Հայաստան
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են այն դեպքերը, երբ ընկերությունների նախկին աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով վրեժ են լուծել աշխատանքից ազատելու համար

Կիբեռվրեժի հետևանքով ընկերությունները կրել են հեղինակության և ֆինանսական վնասներ։  
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել նախկին աշխատակցի դառնացած լինելը և ինչպես ընկերությունները պետք է պաշտպանվեն կիբեռվրեժից։
Աղբյուր՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

11:14 Աշխարհում
95 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարի հերոսը

Այն արվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։

10:12 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շ. Շարփը քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ

Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ:
Մամուլի հաղորդագրություն

19:45 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին և հուշ- երեկոյին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

 

19:31 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագիտական խումբը քննարկել են կոռուպցիոն երևույթների նվազեցմանն ուղղված հնարավոր մեխանիզմները,

տնտեսական գործունեության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հետ կապված հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում արդեն իսկ իրականացված բարեփոխումներն ու ներդրված գործիքները:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

19:16 Աշխարհում
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում

Отмечается, что в субботу поезд возвращался из города Варанаси в Нью-Дели и врезался в корову на железнодорожных путях. Как известно, в Индии эти животные считаются священными.

19:16 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով`

նվիրված բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը: Նախարարը վստահություն է հայտնել, որ գիտանականներն էլ Թումանյանի վերաբերյալ իրենց ուրույն ասելիքն ունեն, և որ այս համաժողովն ու դրա արդյունքները մեծ նշանակություն կունենան հոբելյանական տարվա համար:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

19:00 Հայաստան
Նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն

Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է փողոցում վաճառվող շուրջ 300 կգ ձուկ, որը հանձնվել է սոցիալական հիմնարկներ: Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:24 Հայաստան
Փետրվարի 16-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա

համագործակցության հռչակագիր են ստորագրել` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը: Առաջիկա օրերին համագործակցության հռչակագիրը պետք է հաստատվի այն ստորագրած ՔՀԿ-ների կոալիցիաների իրավասու մարմինների կողմից:
Ուժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը ծնվել և մշակվել է փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում:
Մամուլի հաղորդագրություն

17:40 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է

ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող հարցեր։ ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

17:25 Աշխարհում
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին,

ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դ. Տոնոյանը եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալի, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարչի հետ քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:00 Հայաստան
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև Արդարադատության նախարարը,

նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները և այլք:  Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն 

16:06 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը և Բուլղարիայում դեսպան Մ. Պ. Ցոցորկովա-Կայմակտչիևան քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը,

ընդգծել, որ հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Ա. Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

Տեսանյութեր

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է
13:34 19/02/2019

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}