Մեկնաբանություններ




ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Մարտի 7-ին Վրաստանում սպասվում է անձրև, հիմնականում երկրի արևմտյան մասում, լեռներում ձյուն, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է մառախուղ և բուք, ժամանակ առ ժամանակ ուժեղ արևմտյան քամի, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Աղբյուր՝ 1tv.ge
Հավասար աշխատանքային հնարավորությունների հանձնաժողովը (EEOC) կասկածում է, որ ընկերության քաղաքականությունը կարող է նպաստել համատարած խտրականությանը:
Աղբյուր՝ theguardian.com
Ուրբաթ ուշ երեկոյան Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախում սկսվեց այն բանից հետո, երբ զայրույթը՝ կառավարության կողմից կորոնավիրուսային ճգնաժամը չհաղթահարելու պատճառով թափվեց փողոց և երկրում առողջապահության բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի պահանջ ծնեց:
Աղբյուր՝ reuters.com
Ասկոլդ կղզու մոտակայքում գտնվող ջրային տարածքում հրդեհվել էր «Վիտիմ» ձկնորսական նավը, որի վրա գտնվում էին 30 ձկնորս: Նրանք փրկանավակներով լքել են նավը, այնուհետև օգնության է հասել Վլադիվոստոկ ուղևորվող «Ալչան» ձկնորսական նավը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Աղբյուր՝ tass.ru
Ցուցարարների խոսքով, իրենք բուժաշխատողներ են և պատրաստվում են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց:: Նրանք պահանջում են ներկրել կորոնավիրուսի պատվաստանյութ:
Աղբյուր՝ 1tv.ge
Երկրում համավարակի ողջ ընթացքում արդեն ավելի քան 45 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ:
Աղբյուր՝ russian.rt.com
Չորեքշաբթի ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո Սենեգալում արդեն երրորդ օրն է բուռն բողոքի ցույցեր են ընթանում, ցուցարարները մեքենաներ են այրել և բախումներ սկսել ոստիկանության հետ: Չորս մարդ մահացել է:
Աղբյուր՝ bbc.com
Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 3-ից 11-ը Իրինա Վիներ-Ուսմանովայի անվան գեղարվեստական մարմնամարզության պալատում:
Աղբյուր՝ tass.ru
Պատճառները երկու բնույթ ունեն: Տիեզերագնացները կարող են ենթարկված լինել վնասակար բակտերիաների կամ այլ անհայտ տարրերի ազդեցության: Առաքելությունն առաջին անգամն էր, երբ մարդիկ շփվում էին մեկ այլ երկնային մարմնի մակերեսի հետ: Ցանկություն կար նաև պաշտպանել լուսնային նմուշի ցանկացած հավանական կյանք, որը կարող էր բերված լինել Երկրի միակ արբանյակից:
Աղբյուր՝ cnn.com
Երեխաները վարակվելուց 10 օր հետո դառնում են ոչ վարակիչ, մինչդեռ վիրուսի մեկուսացումը կարող է տևել մեկ ամիս:
Աղբյուր՝ ria.ru
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ – Հանուն կյանքի» խմբակցությունից Վադիմ Ռաբինովիչը Newsone հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համար կանխատեսեց սոցիալիստական Ռումինիայի առաջնորդ, 1989 թվականին գնդակահարված Նիկոլայ Չաուշեսկուի ճակատագիրը: Պատգամավորը Զելինսկիին Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ կառուցելու մեջ:
Աղբյուր՝ ria.ru
Վենեսուելայի Կենտրոնական բանկի նոր թղթադրամները գործարկման մեջ կմտնեն մարտի 8-ից: Հիպերինֆլյացիան և ԱՄՆ պատժամիջոցները շարունակում են խարխլել նավթ արդյունահանող երկրի տնտեսությունը: Գնաճի բարձրանալու արդյունքում բոլիվարի ամենամեծ փոխարժեքը կազմում է ընդամենը 52 ցենտ:
Աղբյուր՝ dw.com
Բայդենը Կոնգրեսին ծանուցագիր է ուղարկել այն մասին, որ առաջարկում է ևս մեկ տարով երկարացնել՝ 1995 թվականին Իրանի դեմ ընդունված «արտակարգ դրությունը»:
Աղբյուր՝ eadaily.com
Լաս Վեգասում կայացած հարսանեկան արարողության ժամանակ 56-ամյա Նիկոլաս Քեյջը կյանքը կապել է 26-ամյա ճապոնացի ընկերուհու՝ Ռիկո Շիբատայի հետ:
Աղբյուր՝ dailystar
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց ընթացքում պայմանավորվել են չորս ամիս շարունակ սառեցնել ավելի քան $ 10 միլիարդ փոխադարձ մաքսատուրքերը, որոնք սահմանվել են Boeing-ի և Airbus-ի շուրջ բազմամյա առևտրային վեճի պատճառով:
Աղբյուր՝ tass.ru
Դեյվիդ Մորիսը, ով տեսախցիկով ֆիքսել է արտասովոր տեսարանը, «ապշած էր», երբ, Քորնուոլի մոտակայքում ծովին նայելիս, նկատեց, որ հսկա բեռնատար նավը լողում է ջրի մակերևույթից վեր: Էֆեկտը օպտիկական պատրանքի օրինակ է, որը հայտնի է վերին միրաժ անվանումով: Նման պատրանքները բավականին տարածված են Արկտիկայում, բայց հազվադեպ կարող են նաև տեղի ունենալ Մեծ Բրիտանիայում:
Աղբյուր՝ theguardian.com
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական ծառայության աշխատակիցներից մեկը արտաքսվել է լրտեսության մեջ կասկածի պատճառով: Ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես վտարել է դիվանագետներից մեկին, ով աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական բաժնում:
Աղբյուր՝ eadaily.com
Երկրի հիմնական օրենքի ներկա տարբերակում կա մի կետ, որն արգելում է խտրականությունը սեռի, ծագման, ռասայի, լեզվի, հայրենիքի և ծննդյան վայրի, կրոնի, կրոնական և քաղաքական հայացքների, ինչպես նաև հաշմանդամության հետ կապված: «Ռասա» բառը առաջարկվում է փոխարինել «ռասիստական հիմքերով»-ով:
Աղբյուր՝ iz.ru
Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ Դիսնեյլենդի, Դոջեր մարզադաշտի և Սան Դիեգոյի կենդանաբանական այգու նման բացօթյա տեսարժան վայրերը ապրիլի 1-ից կարող են վերսկսել աշխատանքը՝ ընդունելով սահմանափակ թվով այցելուներ:
Աղբյուր՝ nbcnews.com
Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդ Յան Բլեքֆորդը հայտարարել է, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ «2021-ի վերջին», եթե իր կուսակցությունը հաղթի Շոտլանդիայի՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Աղբյուր՝ independent
Կուրչատովի ինստիտուտի մասնագետները մշակել են նոր ցավազրկող, որի ազդեցությունը համապատասխանում է մորֆինին, սակայն դեղամիջոցը կախվածություն չի առաջացնում: Հաջողության դեպքում բժիշկները կստանան դեղամիջոց, որը օրգանիզմ կփոխանցվի քթի կաթիլների տեսքով:
Աղբյուր՝ iz.ru
Հռոմի 84-ամյա Պապը ժամանել է Բաղդադ՝ իր առաջին միջազգային ուղևորությանը Covid-19 համավարակի սկսելուց ի վեր:
Աղբյուր՝ bbc.com
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն, «PCR» թեստի բացասական պատասխանի հիման վրա Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիները օդային սահմանով իրավունք կունենան մուտք գործել Վրաստան: Սույն կանոնակարգը տարածվում է նաև Հայաստանի վրա:
Աղբյուր՝ 1tv.ge
քանի որ «կարմիրները» տանուլ են տալիս հինգերորդ անընդմեջ տնային խաղում: Արդյունքում, մեծ տպավորություն թողնող «Չելսին» Տուխելի գլխավորությամբ անցկացնում է 10-րդ անպարտելի խաղը և տեղափոխվում 4-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» յոթերորդ տեղում է՝ ետ մնալով չորս միավորով:
Աղբյուր՝ eurosport.com
ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացնում է պարգևատրումը տեղեկատվության համար, որը թույլ կտա ձերբակալել քրեական հեղինակություն Կամչիբեկ Կոլբաևին: 2000 թ.-ին Կոլբաեւը դատապարտվեց հանցավոր խմբում իր նախկին ղեկավարի նկատմամբ սպանության փորձ կատարելու և ևս երկու մարդու սպանության համար:
Աղբյուր՝ interfax.ru
Ամերիկացի դերասանուհի Էդի Ֆալկոն ներկայանալու է «Ամերիկյան կրիմինալ պատմության» (American Crime Story) երրորդ եթերաշրջանում՝ որպես ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոն: Հեռուստասերիալի երրորդ սեզոն ստացել է «Իմպիչմենտ» անվանումը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ուիզդոմ անունով Սևամեջք ալբատրոսը հերթական անգամ ձվադրել ու ճուտ է հանել: Նա վերապրել է նախկին բոլոր զուգընկերներին և նույնիսկ իրեն 1956 թվականին առաջին անգամ նկատած Չենդլեռ Ռոբինսին:
Աղբյուր՝ theguardian.com
Չինաստանի իշխանությունները 2021- 2025 թվականներին կենսաթոշակային տարիքը աստիճանաբար կբարձրացնեն: Այժմ երկրում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ կանայք՝ 55: Սա աշխարհում կենսաթոշակային ամենավաղ տարիքներից մեկն է, որը հաստատվել է 1978 թվականին, երբ կյանքի միջին տևողությունը 68 տարի էր:
Աղբյուր՝ ria.ru
Մարտի 4-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Կատաղի գայլ» (Furious Wolf) կոչվող զորավարժությունները, որոնց մասնակցում են ցամաքային և օդային կարգավարները ՆԱՏՕ-ի ինքնաթիռների անձնակազմերի հետ միասին:
Աղբյուր՝ eadaily.com
«Չգիտեմ, թե ինչպես են նրանք պատկերացնում, որ այս ամենից հետո մենք լռություն կպահպանենք, թեև թագավորական ընտանիքն ակտիվորեն ստեր է տարածում մեր մասին: Եվ եթե մենք ռիսկի ենք դիմում ինչ-որ բան կորցնել, ինչ արած, արդեն շատ բան է կորցված»,- զայրացած նկատել է Մեգանը:
Աղբյուր՝ thesun
Հաքերների հարձակման են ենթարկվել Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պրահայի քաղաքապետարանի համակարգչային ցանցերը:
Աղբյուր՝ eadaily.com
Այսօր Ապոֆիս աստերոիդը վերջին ութ տարվա մեջ Երկրից կլինի ամենամոտ հեռավորության վրա: Սա թույլ կտա գիտնականներին ճշտելել նրա ուղեծրի պարամետրերը և, հավանաբար, հասկանալ, թե ինչից է այն կազմված: Նման տվյալներն անհրաժեշտ են 2029 և 2068 թվականներին Երկրի հետ բախման հավանականությունը հերքելու կամ հաստատելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Չինաստանն իր ամենամեծ քաղաքական հանդիպմանը հայտարարել է, որ վերանայելու է Հոնկոնգի ընտրական համակարգը՝ «հայրենասերների» ղեկավարումը երաշխավորելու համար, ինչը նշանակում է, որ կառավարությունն այլևս չի հանդուրժի այլախոհությունը քաղաքում: Որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովրդական համագումարի ընթացքում, որը տեւելու է մեկ շաբաթ:
Աղբյուր՝ bbc.com
Իսրայելի Պաշտպանության բանակը թարմացնում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու իր ծրագրերը, որպեսզի բացառի Թեհրանում զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելը: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը: «Եթե աշխարհը նրանց (Իրանի իշխանություններին) ավելի շուտ կանգնեցնի, դա շատ լավ կլինի: Եթե ոչ, մենք պետք է գործենք անկախ և պետք է ինքնուրույն պաշտպանվենք »,- ասել է նա:
Աղբյուր՝ eadaily.com
8 գորիլաների վարակի դեպքերից հետո կենդանաբանական այգում մի քանի մեծ կապիկների տրվել է փորձնական Covid-19 պատվաստանյութ, որը նախատեսված է կենդանիների համար: Չորս օրանգուտան և հինգ բոնոբո ստացել են Zoetis անասնաբուժական դեղագործական ընկերության պատրաստածպրեպարատի երկու չափաբաժնի ներարկում:
Աղբյուր՝ bbc.com
Բիլբաոյի «Աթլետիկ» ֆուտբոլային ակումբը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Լեւանտե Վալենսիային»: Կատալոնիայի ակումբը կարողացավ առաջին խաղում 0: 2 հաշվով «Սեւիլիային» տանուլ տվածը վերականգնել՝ պատասխան խաղում հաղթելով 3: 0 հաշվով:
Աղբյուր՝ sportrbc.ru
Վլադիմիր Նաբոկովի կորած բանաստեղծությունը, որը գրվել է Սուպերմենի անունից, ով գանգատվում էր Լոիս Լեյնի հետ երեխաներ ունենալու անհնարինության մասին, լույս է տեսել առաջին անգամ: Ստեղծագործությունը տպագրվել է Times Literary Supplement գրական ամսագրում այս շաբաթ:
Աղբյուր՝ theguardian.com
Ուրբաթ օրը Կերմադեկյան կղզիներում տեղի ունեցած 3-րդ՝ ամենաուժեղ, երկրաշարժից հետո նախազգուշացվել է ցունամիի հավանականության մասին: Հազարավոր մարդիկ տարհանվել են՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության հրամանով:
Աղբյուր՝ cnn.com
Թուրքիայի արեւելքում ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվել է 11 և վիրավորվել 3 թուրք զինվորական:
Աղբյուր՝ ria.ru
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ Իրանը և ԱՏԷՄԻԳ-ի տեսուչները նախկինում զրուցել են, և Իրանը հավաստի պատասխաններ չէր տվել ստուգման հարցերին: Նա հայտնել է, որ այժմ Իրանը համաձայնել է մասնակցել ապրիլի սկզբին անմիջական, կենտրոնացված տեխնիկական հանդիպումներին, և տեսուչները կզեկուցեն այս մասին ԱՏԷՄԻԳ-ի խորհրդի հունիս ամսվա նիստում:
Աղբյուր՝ theguardian.com
Սննդաբան Անդրեյ Բոբրովսկին հայտնել է, որ աղի տեսանկյունից ամենավտանգավոր սնունդ համարվում են կիսաֆաբրիկատները:
Աղբյուր՝ radiosputnik.ria.ru
Գուրիայի լեռնային լանդշաֆտի բնությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով, նախատեսվում է ստեղծել նոր ազգային զբոսայգի: Նախագիծն իրականացվելու է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության և բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, Վրաստանում Շվեդիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ և տեղի բնակչության ակտիվ ներգրավմամբ:
Աղբյուր՝ 1tv.ge
«Սիմփսոնների» կերպարերը նորացվել են 33-րդ և 34-րդ սեզոնների համար՝ ամենաերկար տևողությամբ սերիալը հասցնելով մինչև 2023 թվական՝ ընդհանուր 757 էպիզոդով:
Աղբյուր՝ independent
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու «Չելսին»: Սիթին նորվեգացուն տեսնում է որպես Սերխիո Ագուերոյի հավանական փոխարինող, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, «Ռեալը»՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող: Հոլանդը որոշել է հեռանալ «Բորուսիայից», եթե թիմը չհասնի Չեմպիոնների լիգա:
Աղբյուր՝ sport-express.ru
Էքսցենտրիկ նորաձեւության մագնատ Յուսակու Մաեզավան հավաքագրում է 8 մարդու ամբողջ աշխարհից՝ 2023 թվականին Իլոն Մասկի SpaceX-ի կազմակերպած թռիչքին մասնակցելու համար: 45-ամյա Մաեզավան խոստացել է հոգալ ծախսերը՝ իր DearMun առաքելության մեջ ընտրվածների համար:
Աղբյուր՝ nbcnews.com
Գերմանիայի կանցլերը որպես վկա հանդես կգա Wirecard սնանկացած ընկերության շուրջ սկանդալը հետաքննող հանձնաժողովի առջև: Ուշադրության կենտրոնում է Մերկելի կատարած այցը Չինաստան, որտեղ նա պաշտպանում էր ընկերությունը:
Աղբյուր՝ dw.com
Պրեմիեր լիգա 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 51 միավոր և մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում: «Քրիսթալ Փելաս»-ը, ակտիվում ունենալով 34 միավոր, 13-րդ հորիզոնականում է:
Աղբյուր՝ lenta.ru
Ազատվելով սովորական խանութներից, ընկերության hաջորդ տարվա նպատակն է կենտրոնանալ «ավելի անխափան, առավել անհատականացված և ֆրանշիզայի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի փորձի վրա shopDisney հարթակում»:
Աղբյուր՝ people.com
որոնցից երեքի վիճակը ծանր է: Վետլանդայի կենտրոնում հարձակում գործած 20-ամյա տղամարդուն վնասազերծելիս՝ նրան կրակել են. վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ: Ոստիկանությունը դեպքը որակել է որպես սպանության փորձ, բայց ուսումնասիրվում է նաեւ ահաբեկչական դրդապատճառների հնարավորությունը:
Աղբյուր՝ bbc.com
պատրաստվում է նոր եվրապարտատոմսի թողարկմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Աղբյուր՝ 1tv.ge
Մայքլ Պոմպեոն, ով ղեկավարում էր Պետդեպարտամենտը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, չի բացառում, որ կառաջադրվի բարձրագույն պետական պաշտոնի համար 2024 թ. ընտրություններում:
Աղբյուր՝ tass.ru
Եմենի հութի ապստամբները վերահսկողություն են հաստատել հյուսիսային ռազմավարական Մարիբ քաղաքի 14 շրջաններից 10-ին, հայտարարել է Հութիի արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն ալ-Էզին: Այնուամենայնիվ, Մարիբի առանցքային կենտրոնական տարածքը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարության վերահսկողության տակ:
Աղբյուր՝ cnn.com
Լատինական Ամերիկայում ավելի ու ավելի շատ երկրներ են հայտարարում Covid-19-ի Sputnik V պատվաստանյութի մատակարարումների և գործարքների մասին: Պատվաստանյութի օգտագործումը արդեն հաստատել են աշխարհի 39 երկրներում, որոնցից ինը Լատինական Ամերիկայից են:
Աղբյուր՝ cnn.com
Քնելուց առաջ թույլատրվում է ուտել հեշտ մարսվող սպիտակուց պարունակող սնունդ, դա նաև ազդի կազմվածքի վրա: Սննդաբան և գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան խորհուրդ է տալիս գիշերները ուտել ձուկ, բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ: Կարող եք նաև բանան ուտել՝ ընկույզի կարագով: Այդուհանդերձ, շաքարախով հիվանդները պետք է առավել զգույշ լինեն:
Աղբյուր՝ iz.ru
«Կաֆկան լողափին», «Նորվեգական անտառ», «1Q84» և այլ ստեղծագործություններից ոգեշնչված շապիկները հասանելի կլինեն մարտի 8-ից:
Աղբյուր՝ timeout.com
Տոկիոյի օլիմպիական կազմկոմիտեի նոր նախագահը, անդրադառնալով ճապոնական մամուլում տարածված լուրերին, ակնարկել է, որ օտարերկրյա երկրպագուներին թույլ չի տրվի ներկա գտնվել այս ամառվա խաղերին:
Աղբյուր՝ theguardian.com
Մինսկի դիմում մերժվել է: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի արտահանձնվի Լիտվայից: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:
Աղբյուր՝ russian.rt.com
Հրաբխի ժայթքում կարող է տեղի ունենալ մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 30 կմ հարավ գտնվող Քեյլիր լեռան մերձակայքում մի քանի օր տևած սեյսմիկ ակտիվության պատճառով:
Աղբյուր՝ theguardian.com
Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, Գերմանիայի Դաշնային բանկը 2020 թվականին կարողացել է միայն փակել ծախսերը: Իսկ ընդամենը մեկ տարի առաջ Բունդեսբանկը գրեթե 6 միլիարդ եվրոյի շահույթ ուներ:
Աղբյուր՝ dw.com
Ռուսաստանի Օտորինոլարինգոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դայխեսը խոսել է լսողության համար կորոնավիրուսի վտանգների մասին: Նա նշել է, որ խնդիրն առավելապես վերաբերում է COVID-19-ի ծանր դեպքերին:
Աղբյուր՝ ria.ru
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


