Սպորտ
ՀԱՄԱՑԱՆՑ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը տեղափոխվել է ապրելու ԱՄՆ-ում։ Ինսթագրամի իր էջում մանրամասնել է, որ վաճառել է Հայաստանում գտնվող իր բիզնեսներն ու որդու հետ ապրելու է այնտեղ։ Արմանն արդեն դպրոց է գնում, ընկերներներ ունի։
«Ամեն մարդու կյանք ու ճակատագիր որոշակի առումով իր ձեռքերում է։ Ես համարում եմ, որ ես եմ իմ ու իմ երեխայի նավի նավապետը, համարում եմ՝ այս պահին այսպես է ճիշտ՝ իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով։ Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ»,-ասում է Անահիտ Սիմոնյանը։
Սուպերմոդել Ջիջի Հադիդը սադրիչ տեսքով պոդիում է դուրս եկել։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։
Գազետա.ռու-ն գրում է, որ Ջիջի Հադիդը մասնակցել է Vetements-ի ցուցադրությանը, որը կայացել է սեպտեմբերի 27-ին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում։ 29-ամյա սուպերմոդելը պոդիումով քայլել է դեղին DHL ինքնակպչունով մինի զգեստով։ Նա բարձրակրունկներով է, որոնք նույնպես պատված են եղել ինքնակպչունով։ Դիմահարդարները Ջիջի Հադիդին բնական ոճով դիմահարդարում են արել։
Սեպտեմբերի սկզբին պապարացիները սուպերմոդելին լուսանկարել էին հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հետ հանգստանալիս։ Նրանք Իտալիայում ժամանակ են անցկացրել զբոսանավում։ Լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարահանել նրանց գրկախառնված։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվել է Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ։
Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել իշխանության ներկայացուցիչներն իրենց կանանց հետ։ Ի՞նչ տեսքով են պաշտոնյաների կանայք ներկայացել Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Panorama.am-ը ներկայացնում է լուսանկարներ։
Արարողության ընթացքում պարգևատրվել են Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաները, Տեր և Տիկին Սամվել և Էթերի Կարապետյաները, Տեր և Տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները, Տեր և Տիկին Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Տիկին Էլզա Տիտիզյանը, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյանները, Տեր և Տիկին Նվեր և Ելենա Մխիթարյանները, Տիկին Անահիտ Յակուբյանը, Տեր և Տիկին Հրաչ և Սյուզըն Թուֆայաները։
Մայիսի 28-ին տեղի ունեցած Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ամուսնու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ ներկա է եղել նաև երգչուհի Սիրուշոն։
Մոդել, լրագրող Անի Քոչարը, որ օրեր առաջ է ենթարկվել սրտի բարդ վիրահատության, արդեն դուրս է գրվել։ Այսօր նա տոնում է դստեր՝ Մարիայի մեկամյակը։
«Երբ բժշկությունն անհնարաին է համարում, իսկ Տերը՝ հնարավոր»,-դստեր ծնունդն այսպես է ներկայացրել Անի Քոչարը։
Ինսթագրամի իր էջում նաև նաև տեղեկացրել է.
«Այսօր մեր ընտանիքի համար ևս մեկ տոն է: Սեպտեմբերի 25-ին մեր ամուսնության 4 ամյակն է: Մարիայիս լույս աշխարհ գալու օրը պատահականություն չէր: Նա հենց այս օրը պետք է ծնվեր և ամբողջացներ մեր ընտանիքը: Տիրոջ ողորմածությունն ու պահպանությունն եմ ցանկանում մեզ:
Հ.Գ. մարդ կա մի այլ կարգի նկարվել չի սիրում»։
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինսթագրամի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Իմ որոշած գիծը կյանքի գիծն է: Ինձ ուժ է տալիս աշխատանքը... Ամեն նոր օր նոր շնորհակալություն է: Հագնում եմ կարմիրն ու գնում գրավելու նոր բեմեր... Ամեն բեմելը կամ նոր կյանք է կամ էլ... ...Ես կյանքի՛ գիծն եմ բռնել. Կարմիր թելով իմ կյանքն եմ հյուսում... որքան որ Աստված ուժ տա:
Շնորհակալ եմ»։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․
«Երբ պայքարդ ազնիվ է, միայն այդ դեպքում կկարողանաս վայելել հաղթանակիդ պտուղները։
Այո, իմ կյանքում վերելքներ ու վայրեջքներ շատ են եղել, բայց ամենակարևորը արժանապատիվ այդ ամեն ինչի միջով անցնելն է։
Եվ հաճախ պարտության ցավին ավելի հեշտ է դիմանալը, քան հաղթանակի փառքին»։
Երգերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղայանն ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել կյանքից վաղաժամ հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանի հետ ու գրել է.
««Քո գնալու մասին»
Ես չեմ խոսել քո գնալու մասին: Դասին, «ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԻՇՏ» անունով, ներկա չեղա՝չեղարկելով քո մահը իմ ներսում:
Ես չեմ խոսում քո գնալու մասին, թարսին շիտակ չեմ գումարում այսօր:
Ու չեմ էլ խոսելու քո գնալու մասին, քանզի իմ խոսքը երգ պիտի դառնար սովորաբար քո շուրթերից, ուստի՝ եթե չկաս, խոսքեր չկան...
Այնքան ես նեղացած եմ քո սրտից, որ գլխավոր հերոս էի դարձրել երգերիդ մեջ՝ անվերջ գովերգելով զարկերն ուժեղ, իսկ նա խաբեց ինձ, կանգ առավ, թռավ «Վերևն» ընտրած ընկերներին միանալու:
Քո գնալու մասին ես լռելու եմ ...միշտ...»։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․
«Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարգանքը այն գործիքի նկատմամբ, որով աշխատում ենք, որի միջոցով կերտում ենք մեր ճանապարհը։ Այն հզոր անդրադարձ էներգիա ունի, հատկապես՝ կյանքի ամենավճռական պահին»։
Երգչուհի Անի Թովմասյանը, որն առավել հայտնի է Շպռոտ անունով, ամուսնացել է։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին ինսթագրամի սթորի բաժնում մի լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը հարսի զգեստով է, իսկ փեսայի դեմքը փակած է։ Լուսանկարին կից աուդիո ձայնագրություն է կցված. «Այո, այո։ Ես արդն մի քանի ամիս է, ինչ ամուսնացել եմ։ Կարող եք շնորհավորել»։
Շպռոտի հետևորդները նրանց սեր ու երջանկություն են մաղթել։
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես ստեղված «Իմ սիրտը Ձերն է» ներկայացումը։
«Հինգշաբթին ինձ համար տարիներ շարունակ եղել է ընկերներիս հետ հանդիպման օր․․․
․․․ԻՄ ՍԻՐՏԸ ՁԵՐՆ Է․․․
Մտա արվեստանոց, որ Լալային ինստիտուտ տանեմ: Հ1-ով «Ճանապարհ դեպի կրկես»-ն էին ցույց տալիս, պարանով էտյուդն էր էկրանին:
- Աշ ջան, անջատիր գնանք, դասից ուշանում եմ։
- Լալա, արի, մի հատ նայիր, էս Ենգիբարյանը մեկին-մեկ դու ես, արի մի բան նկարենք:
- Դրա ժամանակը չէ, գնացինք։
Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, բայց երևում էր՝ էս միտքը երկուսիս էլ հանգիստ չէր տալիս։ Երեկոյան, դասից հետո երբ նստեց մեքենան, ես միանգամից սկսեցի.
- Արի Ենգիբարյանի մանրապատումները նկարենք, դու ռադիոյով կարդացել ես։
- Հոգնած, վրես հալ չկա, 5 ժամ հաչացել եմ, գնանք խելքի գամ՝ հետո, սովից կաղկանձում եմ։
Մտանք տուն՝ ամեն ինչ փոխվեց։
- Արդեն ուզում ես քնե՞լ:
- Ակնարկդ հասկացա:
- Ճիշտ չհասկացար, էսօր ի՞նչ էիր ասում, ի՞նչ նկարենք:
- Ենգիբարյանի մանրապատումները:
- Կարելի ա, գիտե՞ս, բայց ո՞նց:
- Որ ուզենանք՝ ոնցը կհայտնվի․․․
- Վաղը դասից հետո գնալու եմ մեր դասարանի Սուսոյի մոտ, աղջիկներով հանդիպում ենք, Մանեին դասից որ վերցնես, արի ինձ էլ վերցրու՝ տուն գանք։
Երբ Սուսանենց Այգեձորի տունը քողարկող գույնզգույն, կիսաժանգոտ, թիթեղե ավտոտնակների նեղ արանքից աղմուկով ու կչկչոցով, շարք կանգնած երևաց ջոկատը՝ Լալան, Սուսանը ու Նինան, ես հասկացա՝ Ենգիբարյան վիրուսը տարածվել էր։ Լալայի ոգևորությունը չթողեց, որ բան հարցնեմ։
- Սուսանը կգրի բառերը, Նինան՝ երաժշտությունը, մնում է մնացածը՝ գործիքավորումը, ձայնագրումը ու նկարահանումը։ Ընկերները որ խառնվում են գործին, անհնարինը դառնում է հնարավոր։
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար։ Մյուս օրը արվեստանոց եկավ մեր ԸՆԿԵՐ Ստեփանը Շահինյանը։ Հենց իմացավ կլիպի մասին, Լալայի հետ անցան պլաստիկայի, շարժման փորձերին, իսկ մեր մյուս ԸՆԿԵՐ Հրանտը Վարդանյան սկսեց այդ պլաստիկան վերածել կադրերի ու վերջին շտկումներն անել։
Սուսաննան ու Նինան բերեցին բառերն ու երաժշտությունը, ոգևորությունը սահման չուներ, հարկավոր էր գումար ճարել գործիքավորման համար։ Մեր ԸՆԿԵՐԸ՝ Լալայի համադասարանցի Դավիթ Սարգսյանը, ամբողջ օլիգարխ շրջապատը իրար խառնեց։ Մի քանի օր հետո այդ հարցը լուծվեց Դավթի քավորությամբ: Գործիքավորումն էլ չուշացավ։ Երկու օրվա գիշեր-ցերեկ վոկալի փորձերից հետո Լալան ձայնագրեց երգը։ Մոտենում էր Ենգիբարյանի ծննդյան օրը, հարկավոր էր հասցնել։ Նկարահանումն ու հեռարձակումը հանձն առավ Հայկական 2-րդ հեռուստալիքը մեր լավ ԸՆԿԵՐՈՋ՝ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Մնում էր ես պայմանավորվեի մեր ավագ ԸՆԿԵՐՈՋ՝ կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանի հետ: Նա այնքան արագ ամեն ինչ կազմակերպեց, որ երբ մեր ԸՆԿԵՐՈՋ՝ կլիպի ռեժիսոր Վարդան Պետրոսյանի հետ գնացինք նկարահանման վայրերը նայելու, կրկեսի Ենգիբարյանի անվան ստուդիայի սաները արդեն փորձեր էին անում։ Այ թե ինչ է նշանակում, երբ ընկեր համախոհները միանում են մի նպատակի համար։
Նկարահանման օրը ընտանիքով գնացինք կրկես։ Լալան Մանեի հետ ավտոյում ինձ ստիպեցին, որ հետ գնամ, փոխեմ հագուստս, կարմիր հագնեմ: Ինչքան էլ դեմ էի, բայց ուզում էր, որ ես ու Մանեն էլ նկարվենք։ Երբ տան դուռը փակում էի նկատեցի, որ կեղծամը մոռացել է, վերցրեցի, դրեցի ծոցս և շտապեցի նստել մեքենան։ Կրկեսում ամեն ինչ իր տեղում էր, տեսախցիկները, լուսավորությունը, մնում էր՝ Լալան փոխեր հագուստը, և սկսեինք։ Գրիմանոցում Լալան հանկարծ նկատեց, որ կեղծամը չի վերցրել:
- Աշ ջան, պիտի փրկես, թռիր բեր, կեղծամը մնաց միջանցքի հեռախոսի մոտ։
- Թքիր գետնին, մինչև չորանա՝ գալիս եմ։
Ես դուրս եկա ու արագ, հևիհև ներս եկա, ծոցիցս հանեցի կեղծամը, մեկնեցի Լալային. «Մեր ԸՆԿԵՐԸ՝ ես, փրկեցի նկարահանումը»։
Սկզբում ուզեց բարկանալ, հետո երկուսով ծիծաղեցինք։ Ես ու Մանեն գնացինք՝ Լալային թողելով, որ կենտրոնանա։ Նստեցինք հանդիսատեսի մեր տեղը, մեր կողքին պիտի նստեր Լալայի փոքր տարիքը մարմնավորող հերոսուհին։ Նկարահանումը հրաշալի անցավ։ Լալան ընդհարապես նկարվում էր մեկ դուբլով, ծայրահեղ դեպքում՝ երկու, տեխնիկայի համար։ Երկու օր հետո, երբ կլիպը մոտնաժված էր, մենք նոր հասկացանք որ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ամենաանհնարինը դառնում է հնարավոր։
Մարտի 15-ին՝ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, Հայկական 2-րդ հեռուստալիքը մեզ հետ միասին նշեց պրեմիերայով։
Ձեր ԸՆԿԵՐ Աշոտ Համբարձումյան 15․ 03․ 2024թ․»։