Օրվա թեմա

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:25 Աշխարհում
Լավագույն ֆիլմը ՝ ըստ Եվրախորհրդարանի ստացել է LUX մրցանակ

Այն ստացել է «Աստված գոյություն ունի, նրա անունը Պետրունիա է» մակեդոնական ֆիլմը:

10:51 Աշխարհում
1835 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի գրող, լրագրող, հասարակական գործիչ Մարկ Տվենը

Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները». վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական։

19:31 Հայաստան
Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը շահագործվում էր հաշվառումից հանված ռուսական համարանիշերով։ Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու։
Աղբյուր՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

19:16 Աշխարհում
Վարոս Սիմոնյանը Մոսկվայում մասնակցել է «Եվրասիական տնտեսական ինտեգրում» XIV ամենամյա միջազգային համաժողովին

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանը։ Համաժողովը բացել է Եվրասիական զարգացման բանկի Խորհրդի նախագահ Ա. Բելյանինովը։ Ամենամյա համաժողովի նպատակն է հարթակ ձևավորել հաղորդակցության, տեղեկատվության և գաղափարների փոխանակման համար ֆինանսական կազմակերպությունների, պետական հաստատությունների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև։ Պանելային քննարկումները վերաբերել են ձեռնարկատիրության և արդյունաբերական համագործակցության զարգացման խնդիրներին, ներառյալ փոքր և միջին բիզնեսի ոլորտում ներդրումային միջավայրը, ազգային և համատեղ արտադրված ապրանքների արտահանման խթանմանը, վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության նախագծերի իրականացմանը և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

19:00 Հայաստան
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի կատարմամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա

Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին: Սկիզբը՝ դեկտեմբերի 2-ին 19։00-ին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

18:58 Աշխարհում
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները Պրահայում մասնակցել են «Քրեական հետաքննությունը ռազմական ոստիկանությունում» թեմայով անցկացված դասընթացին,

որի շրջանակում ուսումնասիրվել են Չեխիայի ՊՆ ռազմական ոստիկանությունում իրականացվող քրեական հետաքննության մեթոդները և ձևերը, անցկացվել են գործնական պարապմունքներ և լաբորատոր ուսումնասիրություններ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:42 Հայաստան
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ա. Դավթյանն աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող աշխատանքներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:39 Հայաստան
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են գործնական պարապմունքներ

Մարտական դիրքերի ավագները հրահանգավորվել և ստացել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունն ու վարման կարգը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:37 Հայաստան
4-րդ զորամիավորումում նոյեմբերի 28-ին անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ

Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ստուգողական հրաձգության վարժության ձևերը, ինչպես նաև հրաձգային զենքերի խնամքի ու պահպանման կարգն անձնակազմին ուսուցանելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:33 Հայաստան
1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը

Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:20 Հայաստան
ՀՀ, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր

Կնքված համաձայնագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՀՀ- ին է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
Գյումրու քաղաքապետարան

18:11 Հայաստան
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Այցի հիմնական նպատակն է եղել տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:06 Հայաստան
Հերմինե Ստեփանյանի «Կյանքը հիասքանչ է»՝ ֆեյսբուքյան ու յութուբյան ալիքներով հեռարձակվող հաղորդաշարը

պատմում է Հայաստանի փոքրիկ, խորհրդանշանական, պատմություն ունեցող անկյունները, այն գյուղերում ու քաղաքներում: ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) կողմից մեկնարկած «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող հաղորդման ժամանակ Հերմինեն փնտրում ու գտնում է Հայաստանի տարբեր քաղաքների, գյուղերի քիչ հայտնի և յուրօրինակ վայրերն ու մարդկանց, նա նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում թանգարաններին ու պատկերասրահներին, կոլորիտային շենքերին և գաստրո տներին: Դրանց կողքին հաղորդավարուհին ներկայացնում է գյուղական տուրիզմի զարգացման հնարավորություններն ու նախադրյալները:

Life is beautiful հաղորդաշարը կարող եք դիտել. Ֆեյսբուքի և Յութուբի միջոցով:

17:53 Հայաստան
Երևանում անցկացվել է «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովը

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել փոխվարչապետի խորհրդական Ս. Քրմոյանը, Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գ. Սերանոն, ԻԱԿ նախագահ Շ. Դոյդոյանը: Համաժողովի ընթացքում ազդարարվել է նաև Տեղեկատվության ազատության ՔՀԿ ցանցի ստեղծման մասին։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն

 

17:41 Հայաստան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի «ՍԲ Աստվածամայր» ԲԿ-ում փորձարկել են

հիվանդանոցային գործունեության վերահսկման համար նախատեսված նոր ստուգաթերթերը:  2020թ․-ից ստուգում իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ ԱԱՏՄ կողմից պլանային ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերով։ Վերջիններս մշակվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի հիման վրա։ Մինչ շրջանառության մեջ դրվելը, ստուգաթերթերը փորձարկվում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ գնահատելու դրանց արդյունավետությունը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

17:25 Հայաստան
Մեկնարկել է լայնամասշտաբ գործընթաց՝ ուղղված երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացման գործընթացի խթանմանը

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում որակյալ համայնքային ծառայությունների համակարգի ձևավորմանը։
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն
 

17:14 Հայաստան
ՏԿԵՆ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման շրջանակներում

կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությունից ելնելով, հետևել կապալառու կազմակերպության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին։ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը, հաշվի առնելով եղանակային պայմանները, հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Աղբյուր՝ ՀՀ ՏԿԵՆ

17:00 Հայաստան
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մ. Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դ. Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 28-29-ը անցկացվող Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին։ Միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող և 2020 թվականի հիմնական միջոցառումներն ու ժամանակացույցը նախանշող լիագումար նիստին մասնակցում է Միության անդամ 93 երկրի պատվիրակություն: Ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Աղբյուր՝ harkadir.am

14:44 Աշխարհում
Լոս Անջելեսում օրերս անցկացված AFI կինոփառատոնում «Ես մենակ չեմ» ֆիլմը գրավել է առաջին տեղը

Ֆիլմի պրոդյուսերը Սերժ Թանկյանն է, սցենարիստ և ռեժիսորը՝ Կարին Հովհաննիսյանը, գործադիր պրոդյուսերը՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:
AFI կինոփառատոն

14:30 Հայաստան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել,

որի շրջանակում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհամագործակցեն հանձնաժողովում ուսանողների փորձառությունների կազմակերպման, իրականացվող ուսումնասիրություններում հետազոտողների և ուսանողների ներգրավման, վերապատրաստումների, կլոր սեղանների, սեմինարների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

13:53 Հայաստան
Կյանքից հեռացել է Ռոբերտ Ազարյանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայրը

Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 18.00-ին, իսկ վերջին հրաժեշտը` դեկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին` Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}