ՏՀՏ-ն Հայաստանում

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:03 Աշխարհում
Արջերը դուրս են գալիս Յակուտիայի այրվող անտառներից

Անտառային հրդեհների պատճառով Յակուտիայի ճանապարհներ են դուրս գալիս տասնյակ արջեր: Վարորդները համացանցում տեսանյութեր են հրապարակում, որոնցում կենդանիները սնունդ են մուրում մայրուղիներին: Մասնագետները զգուշացնում են. ավելի լավ է չկերակրել կենդանիներին: Կերակրելը չի հագեցնի նրանց քաղցը, սակայն սովորություն կդարձնի մուրացկանությունը: Արջերը կսկսեն մոտենալ մարդկանց, կանգնել մայրուղիներին և մտնել բնակավայրեր, այդ ժամանակ միջադեպերն անխուսափելի կլինեն. ի վերջո նրանք վայրի գազաններ են:

Աղբյուր՝ vesti.ru

15:31 Տարածաշրջան
Անթալիան, անտառային հրդեհների պատճառով, հայտարարվել է աղետի գոտի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը աղետի գոտի է հայտարարել Թուրքիայի մի քանի նահանգների այն տարածքները, որոնք տուժել են ուժեղ հրդեհներից: Նա ասել է, որ Անթալիա, Մուղլա, Մերսին, Ադանա և Օսմանիե նահանգները ներառված են «մարդկանց կյանքի վրա ազդող բնական աղետների գոտիների» ցանկում:

Աղբյուր՝ interfax.ru

15:12 Աշխարհում
Աֆղանստանի Հերաթ քաղաքում ՄԱԿ-ի շենքը հարձակման է ենթարկվել, ոստիկանության աշխատակիցը զոհվել է

Աֆղանստանի ոստիկանության հսկիչը զոհվել է ուրբաթ օրը Հերաթում ՄԱԿ-ի շենքի վրա հարձակման ժամանակ: Արևմտյան քաղաքի ծայրամասում կառավարական ուժերի և թալիբների միջև մղվող մարտերը շարունակվում են:

Աղբյուր՝ france24.com

14:49 Աշխարհում
Աֆղանստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 58-ի

Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղների հետևանքով 58 մարդ է զոհվել, ևս 140-ը համարվում են անհետ կորած: Հինգշաբթի գիշերը տեղատարափ հեղեղումներ են տեղի ունեցել Կամդիշ շրջանի Մեհերդիշ գյուղում:

Աղբյուր՝ ria.ru

14:42 Աշխարհում
Ճապոնիայի վարչապետը նախազգուշացնում է, որ առողջապահական համակարգը կարող է փլուզվել

եթե Covid վարակները շարունակեն տարածվել ներկայիս տեմպերով. նա երկարաձգել և ընդլայնել է արտակարգ դրությունը: Յոսիհիդե Սուգան նաև նոր արտակարգ իրավիճակների միջոցներ է ձեռնարկել, քանի որ Covid-19 վարակի ամենօրյա դեպքերի թիվը առաջին անգամ գերազանցել է 10,000-ը՝ 2020 թվականի սկզբին համավարակի բռնկումից ի վեր:

Աղբյուր՝ independent.co.uk

14:23 Աշխարհում
Հասարակածային Գվինեայի իշխանությունները ազատ են արձակել ձերբակալված ֆրանսիացի զինվորականներին

Հասարակածային Գվինեայի Բատա քաղաքի մոտ իրենց ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո ձերբակալված վեց ֆրանսիացի զինծառայողներ երկրիրը լքելու թույլտվություն են ստացել: ինվորականները ձերբակալվել են այն բանից հետո, երբ ֆրանսիական ուղղաթիռն առանց թույլտվության վայրէջք է կատարել Բատա քաղաքի շրջանում:

Աղբյուր՝ tass.ru

14:06 Աշխարհում
Netflix-ը Շումախերի մասին վավերագրական ֆիլմ կհեռարձակի սեպտեմբերի 15-ից

Netflix-ը վավերագրական ֆիլմաշար կցուցադրի «Ֆորմուլա 1»-ի հայտնի ավտոարշավորդ Միքայել Շումախերի մասին. ուրբաթ հաղորդեց առցանց հարթակը: Նրա ընտանիքի կողմից հաստատված «Շումախեր»- ը ներկայացնում է հարցազրույցներ կնոջ և երեխաների հետ, այդ թվում՝ F1 մրցարշավին մասնակցող որդու՝ Միքի և նախկին ու ներկա այլ մրցարշավորդների հետ: 52-ամյա Շումախերը, ով «Ֆորմուլա 1»-ի ռեկորդային յոթ տիտղոս է նվաճել՝ հավասարվելով բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին, հանրության առջև չի հայտնվել՝ 2013 թվականին դահուկավազքի պատահարից գլխի լուրջ վնասվածք ստանալուց ի վեր:

Աղբյուր՝ reuters.com

13:34 Աշխարհում
Նիդեռլանդներում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ ամենամեծ նարկոլաբորատորիան

Լաբորատորիայում, որը հայտնաբերել է հոլանդական ոստիկանությունը, հնարավոր է օրական արտադրել մինչև 100 կգ սինթետիկ թմրանյութ: Դեպքի վայրում բերման է ենթարկվել Լեհաստանի քաղաքացի:

Աղբյուր՝ dw.com

13:26 Հայաստան
Վաղվա օլիմպիական մրցելույթները

Տոկիոյի օլիմպիական խաղերում օգոստոսի 1-ին Հայաստանի պատվիրակներից մրցույթի դուրս կգան երկուսը: Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի  Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է: Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ: Հայտնի է նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ /  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

13:16 Աշխարհում
Տոկիոյում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 4000 դեպք

Տոկիոյում, համավարակի սկզբից ի վեր, առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի օրական ավելի քան 4000 դեպք, հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հիմնվելով Առողջապահության նախարարության վիճակագրության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում, որտեղ այժմ անցկացվում են Օլիմպիական խաղերը, հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակի 4058 դեպք, 95 մարդ գտնվում է ծանր վիճակում:

Աղբյուր՝ ria.ru

13:06 Աշխարհում
Ուիլթշիրում հայտնաբերված անգլոսաքսոնական մետաղադրամը կարող է վաճառվել 200 000 ֆունտ ստեռլինգով

«Եզակի» անգլոսաքսոնական Ոսկե Փենին կամ 30-փենսանոց մետաղադրամը հայտնաբերվել է մետաղի դետեկտորով Վեստ Դինի մոտակայքում գտնվող դաշտում, 2020 թվականի մարտին: 4,82 գ քաշով մետաղադրամը հատվել է 802-839 թթ.ի ժամանակահատվածում՝ Ուեսեքսների թագավոր Էքբերթի օրոք: Ենթադրվում է, որ դա անգլոսաքսոնական ծագման միակ ոսկեդրամն է մասնավոր ձեռքերում և ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ին աճուրդում կվաճառվի 150,000-ից 200,000 ֆունտ ստերլինգով:

Աղբյուր՝ bbc.com

12:39 Տարածաշրջան
Իզմիրում երկնաքար է ընկել

Թուրքիայի առողջարանային Իզմիր քաղաքում երկնաքարի անկում է գրանցվել: Համացանցում հայտնվել է չբացահայտված օբյեկտի ընկնելու տեսանյութը: «Սաբահ» պարբերականի տվյալներով՝ երկնաքարը ընկել է հուլիսի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 1:54-ին: Միաժամանակ թերթը նշել է, որ իշխանությունները երկնաքարի ընկնելու մասին տվյալներ չեն հայտնել:
 

12:22 Աշխարհում
ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին 3,4 մլրդ դոլարի ուղղաթիռների վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը հաստատել է, որ հավանություն է տվել Իսրայելին 18 CH-53K ծանր բեռնատար ուղղաթիռների վաճառքի՝ մինչև 3,4 մլրդ դոլար արժողությամբ գործարքին: Փաթեթը կներառի շարժիչներ, նավիգացիոն համակարգեր, սպառազինություն, օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր և տեխնիկական աջակցություն: Չնայած Պետդեպարտամենտի հավանությանը, ծանուցման մեջ նշված չէ պայմանագրի ստորագրման կամ բանակցությունների ավարտի մասին:

Աղբյուր՝ reuters.com

12:06 Աշխարհում
Պայթյուն է որոտացել Դոնեցկի մարզում գտնվող հանքահորում

Պայթյունը որոտացել է Դոնեցկի մարզի «Պոկրովսկոյե» հանքի կառավարման հանքավայրում, տուժել է 10 մարդ, հայտնում է Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային պետական ծառայության կայքը: Այն տեղի է ունեցել մոտավորապես 5:12-ին: Իր հերթին, «Մետինվեստ» խումբը հայտնել է, որ ստացած վնասվածքներից մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:

Աղբյուր՝ ria.ru

11:51 Աշխարհում
Ջհեղեղները արգելափակել են Կոլումբիայում հազարավոր փախստականների սննդի հասանելիությունը

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում՝ հակամարտությունից տուժած Իտուանգո քաղաքում, սննդամթերքի պաշարներից զրկվել են հազարավոր փախստականներ: Հորդառատ անձրեւներից հետո ճանապարհները փակվել են ցեխի եւ ավերածությունների պատճառով, իսկ ուղղաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել: Արդյունքում՝ սննդամթերքի և դեղորայքի առաքումը առաքումը դադարեցվել է, կապն անջատվել է: Վերջին ամիսներին այս ռեսուրսներով հարուստ տարածաշրջանում գործող աշխարհազորայիններից փախել է ավելի քան 4000 մարդ:

Աղբյուր՝ theguardian.com

11:23 Աշխարհում
Դերասան Բոբ Օդենքըրքը հայտարարել է ընդմիջում վերցնելու մասին

Ամերիկացի դերասան Բոբ Օդենքըրքը, ով առավել հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում իր մասնակցությամբ և «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալում գլխավոր դերով, հայտարարել է, որ աշխատանքից դադար է վերցնում սրտի կաթվածից հետո, որը տեղի էր ունեցել վերջերս նկարահանման հրապարակում: Օդենքըրքը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին իրեն հոսպիտալացումից հետո, ինչպես նաև այն բժիշկներին, ովքեր կարողացան լուծել խնդիրը առանց վիրահատության:

Աղբյուր՝ ria.ru

11:03 Աշխարհում
Իսրայելը մեղադրում է Իրանին` Օմանի մոտ նավթատար նավի վրա մահացու հարձակման համար

Լոնդոնում տեղակայված օպերատորը և ԱՄՆ-ի բանակը հայտարարել են, որ իսրայելցի հայտնի գործարարի ընկերության ղեկավարած լցանավի անձնակազմի երկու անդամները սպանվել են Օմանի ափերի մոտ տեղի ունեցած հարձակման ժամանակ: Իսրայելը հարձակման մեջ մեղադրում է Իրանին:

Աղբյուր՝ france24.com

10:37 Աշխարհում
Amazon-ը ռեկորդային տուգանք է ստացել` տվյալների պաշտպանության խախտման համար

Լյուքսեմբուրգի կարգավորիչը տուգանել է Amazon- ի ռեկորդային 886 մլն դոլարով: Ընկերությունն այս որոշումն անվանել է ոչ խելամիտ և հայտարարել, որ մտադիր են վիճարկել այն:

Աղբյուր՝ rbc.ru

10:21 Աշխարհում
Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ Ելոուսթոունում մայր արջին անհանգստացնելու համար

Իլինոյս նահանգի բնակչուհին մեղադրվում է վայրի բնությանը անհանգստացնելու համար այն բանից հետո, երբ նա նկարահանվել է Ելոուսթոուն ազգային պարկում գորշ արջին մոտենալիս: Լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Սամանթա Դեհրինգը մոտենում արջին և երկու ձագերին՝ լուսանկարելու համար: Այժմ նրան մի քանի մեղադրանք է առաջադրված, ինչպես օրինակ՝ «տարածքների օգտագործման և փակման սահմանափակումների խախտում»:

Աղբյուր՝ bbc.com

10:04 Աշխարհում
ԱՄՆ հաշվիչ պալատը մերժել է Blue Origin-ի՝ ՆԱՍԱ-ի պայմանագրի վերաբերյալ հայցը

ԱՄՆ հաշվիչ պալատը մերժել է Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի լուսնային մոդուլի ստեղծման պայմանագրի վերաբանակցումը, որը NASA-ն տվել էր SpaceX-ին: Պալատի որոշմամբ Blue Origin-ի հայցը անհիմն է, իսկ SpaceX-ին պայմանագիրը շնորհելու NASA-ի որոշումը ընդունվել է հիմնավորված վերլուծությամբ և օրենքին համապատասխան:

Աղբյուր՝ ria.ru

17:51 Աշխարհում
Չինացի Մա Լունը դարձել է սեղանի թենիսի քառակի օլիմպիական չեմպիոն

Սեղանի թենիսի օլիմպիական մրցաշարի եզրափակչում չինացի Մա Լունը հաղթեց հայրենակից Ֆան Չժենդունին: Հանդիպումն ավարտվել է 4: 2 (11: 4, 10:12, 11: 8, 11: 9, 3:11, 11: 7) հաշվով: Բրոնզե մեդալի համար խաղում հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Դմիտրի Օվչարովը, ով հաղթել է թայվանցի Լի Յուն Ցզուին:

Աղբյուր՝ tass.ru

17:37 Աշխարհում
Պեկինը նախազգուշացնում է «հակաքայլերի» մասին. Թագավորական նավատորմը նավարկում է Հարավչինական ծովով

Չինական ռազմական և պետական լրատվամիջոցները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային սադրանքների համար, երբ նա Հարավչինական ծով է ուղարկել է ավիակիր հարվածային խումբ՝ թագավորության ռազմածովային ուժերի ավիակրի գլխավորությամբ:  Չինաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վու Ցյանը ասել է, որ իրենք հարգում են նավագնացության ազատությունը, բայց կտրականապես դեմ են ցանկացած ծովային գործունեության, որն ուղղված է հակասություններ հրահրելուն:

Աղբյուր՝ theguardian.com

17:24 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում մահվան դեպքեր են հաստատվել քովիդի դեմ ամբողջությամբ պատվաստվածների շրջանում

Պետերբուրգի պատվաստված բնակիչները, ովքեր մահացել են COVID-19-ից, ունեցել են սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդություններ, պարզաբանել են պաշտոնյաները: Կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան կես միլիոն պետերսբուրգցիների մոտ:

Աղբյուր՝ dw.com

17:06 Աշխարհում
Հրապարակվել է Լեդի Գագայի մասնակցությամբ Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» ֆիլմի առաջին թրեյլերը

MGM կինոընկերության YouTube-ի ալիքում տեղադրվել է Ռիդլի Սքոթի Gucci House կենսագրական դրամայի առաջին թրեյլերը՝ նվիրված հայտնի ապրանքանիշի հիմնադիրին և նրա ընտանիքին: Ադամ Դրայվերի և Լեդի Գագայի հետ ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ջարեդ Լետոն, Ջերեմի Այրոնսը, Սալմա Հայեէը և այլք: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է այս տարվա նոյեմբերին:

Աղբյուր՝ ria.ru

16:40 Աշխարհում
Mercer Stree լցանավի վրա հարձակման հետևանքով զոհվել են Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ

Ուրբաթ գիշերը Արաբական ծովում հարձակման ենթարկված ճապոնական Mercer Street լցանավի անձնակազմի երկու անդամներ զոհվել են: Ըստ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը, զոհերը Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ են: Արաբական ծովում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, որոնք, ենթադրաբար, կապված են ծովահենության հետ, չեն ներկայացվում:

Աղբյուր՝ tass.ru

16:20 Աշխարհում
Բանգլադեշի շրջանում ջրհեղեղից կան տասնյակ զոհեր և հարյուր հազարավոր տուժածներ

Ուրբաթ օրը պաշտոնյաները հայտնեցին, որ մուսոնային ջրհեղեղներն ու սողանքները ավելի քան 300,000 մարդու զրկել են կացարանից Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող գյուղերում և սպանել առնվազն 20 մարդու, այդ թվում՝ վեց ռոհինջա փախստականների: Բանգլադեշ-Մյանմար սահմանի երկայնքով շրջանը, որտեղ ճամբարներում են գտնվում Մյանմայից գրեթե մեկ միլիոն ռոհինջա փախստականներ, տուժել է երկուշաբթի օրվանից սկսված տեղատարափ անձրևների պատճառով:

Աղբյուր՝ france24.com

15:52 Աշխարհում
Ջորջ Քլունին և կինը կրկին երկվորյակների են սպասում

Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավաբան և իրավապաշտպան Ամալը, սպասում են ընտանեկան նոր համալրման: Ըստ բրիտանական «OK!» ամսագրի ներքին աղբյուրների՝ զույգը կրկին երկվորյակներ կունենա: Քլունի ընտանիքը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:

Աղբյուր՝ korrespondent.net

15:43 Աշխարհում
Ալեքսանդր Զվերևը հաղթեց Նովակ Ջոկովիչին և դուրս եկավ Օլիմպիադայի եզրափակիչ

Օլիմպիական խաղերի թենիսի կիսաեզրափակչում Ալեքսանդր Զվերևին պարտվելուց հետո՝ «Ոսկե սաղավարտի» արժանանալու Նովակ Ջոկովիչի հույսերն ավարտվեցին: Աշխարհի թիվ մեկ ռակետ սերբ Ջոկովիչը հավակնում էր դառնալ առաջին մարդը, ով կնվաճեր «Մեծ սաղավարտի» բոլոր չորս տիտղոսները և օլիմպիական ոսկե մեդալը նույն տարում: 24-ամյա գերմանացին հաղթեց 1-6 6-3 6-1 հաշվով: Նա եզրափակչում կմրցի ռուս Կարեն Խաչանովի հետ:

Աղբյուր՝ bbc.com

15:10 Աշխարհում
Ավստրալիայի ազգային պատկերասրահը Հնդկաստանին կվերադարձնի

$2.2 միլիոն արժողության «գողացված» արվեստի գործեր: Ավստրալիայի ազգային պատկերասրահը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Հնդկաստանին կվերադարձնի տասնյակից ավելի «մշակութային նշանակություն ունեցող» գործեր՝ իրերի թալանի և մաքսանենգության ցանցերին դրանց ենթադրյալ կապերի պատճառով: Տասներեք աշխատանքներ, այդ թվում՝ բրոնզե և քարե քանդակներ, պատմական լուսանկարներ և նկարազարդ մատյան, գնվել են անմիջապես Նյու Յորքի արվեստի դիլեր Սուբհաշ Կապուրից, ով մեղադրվում է ամբողջ Ասիայից հազարավոր հնաոճ իրերի մաքսանենգության մեջ:

Աղբյուր՝ cnn.com

14:47 Աշխարհում
101 տարվա ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգները թենիսի ոչ մի մրցանակ չի շահել օլիմպիական խաղերում

ԱՄՆ-ի թենիսիստները մնացին առանց մեդալների՝ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի ավարտին: 101 տարվա ընթացքում առաջին անգամն է նման բան տեղի ունենում ամերիկյան թիմի հետ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:10 Աշխարհում
Իսրայելն աշխարհում առաջինը կսկսի երրորդ դեղաչափով պատվաստումներ կատարել

Իսրայելը պատրաստվում է մոտ ապագայում սկսել իր բնակիչների պատվաստումները BioNTech / Pfizer-ի երրորդ դեղաչափով: Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 29-ին, հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը: Կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափով պատվաստումը նախատեսված է Իսրայելի 60 տարեկանը լրացած քաղաքացիների համար: Փորձարկման շրջանակներում 2000 մարդ արդեն ստացել է երրորդ դոզան:

Աղբյուր՝ dw.com

13:57 Աշխարհում
Տարհանման առաջին թռիչքը Միացյալ Նահանգներ է տեղափոխել ավելի քան 200 աֆղանցիների

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ աֆղանցի թարգմանիչներին և Աֆղանստանում ամերիկյան ուժերի հետ աշխատած անձնակազմի այլ ներկայացուցիչներին տարհանելու առաջին թռիչքը վայրէջք է կատարել Վաշինգտոնի Դալլեսի միջազգային օդանավակայանում: «Ասոշիեյթիդ փրես» գործակալության կողմից ձեռք բերված ներքին փաստաթղթի համաձայն ՝ ինքնաթիռը, որում տեղափոխվել է 221 աֆղանցի, այդ թվում՝ 57 երեխա և 15 նորածին, վայրէջք է կատարել ուրբաթ վաղ առավոտյան:

Աղբյուր՝ aljazeera.com
 

13:37 Աշխարհում
Իտալիայում պատգամավորը քաշքշուկ է սկսել՝ բողոքելով սանիտարական անցաթերթիկների դեմ

Ընդդիմադիր «Իտալիայի եղբայրներ» կուսակցության անդամները հինգշաբթի ընդհատել են ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի նիստը՝ բողոքելով տարբեր հաստատությունների և հասարակական միջոցառումների համար մուտքի սանիտարական կանաչ անցաթերթիկների (green pass) ներդրման դեմ: Աջ կուսակցության պատգամավորները զբաղեցրել էին տրիբունաների միջև ընկած հատվածը «Ոչ green pass-ին» պաստառներով: Ակցիային մասնակցել են ընդիմության մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Աղբյուր՝ ria.ru

13:18 Աշխարհում
Apple-ը հայտարարել է, որ չիպերի պակասը հասնում է iPhone-ին

Apple Inc-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չիպերի համաշխարհային դեֆիցիտը, որը նվազեցնում է Mac-երի և iPad-ների վաճառելու ծավալները, կսկսի ազդել iPhone-ի արտադրության վրա, և կանխատեսում է եկամուտների աճի դանդաղում, ինչը կհանգեցնի իր բաժնետոմսերի անկմանը:

Աղբյուր՝ reuters.com

13:03 Աշխարհում
Վայրի ջրարջը ներխուժել է խմիչքների խանութ

Կրասնոդարում վայրի ջրարջը մտել է ալկոհոլային խմիչքների խանութ, կենդանուն բռնել են քաղաքային փրկարարական ծառայության աշխատակիցները: Ջրարջին գտել է խանութի տերը, ով նկարահանել է կենդանուն: Կադրերում երեւում է, որ կենդանին թաքնվել է գինու տուփի մեջ եւ հանգիստ նստել: Նրան տուփով տեղափոխել են բնության տարածք և բաց թողել անտառում: Կենդանին խանութից վաֆլիներ էր գողացել:

Աղբյուր՝ gazeta.ru

12:17 Աշխարհում
Հարրի Փոթերի հազվագյուտ գիրքը Leyburn-ի աճուրդում վաճառվել է 80 հազար ֆունտով

Ջոան Քեթլին Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» հազվագյուտ առաջին հրատարակությունը «բացառիկ վիճակում» աճուրդում վաճառվել է կախարդական 80,000 ֆունտով: Գիրքը մեկն է կոշտ կազմով այն 500 օրինակներից, որոնք տպագրվել են 1997 թվականին իր առաջին տպաքանակում, և գնվել է Նոթինգեմի գրախանութից: Գրքի հեղինակային իրավունքի էջում աշխարհահռչակ հեղինակը նշված է պարզապես «Ջան Ռոուլինգ» անունով:

Աղբյուր՝ bbc.com

12:01 Աշխարհում
Դիմա Բիլանը դարձել է կամավոր կենդանիների աջակցության կենտրոնում

Դիմա Բիլանը, ով բազմիցս փրկել և խնամել է հիվանդ կատուներին, դարձել է կամավոր կենդանիների խնամքի կենտրոնում: Այս մասին երգիչը հայտնել է Instagram- ում՝ գրկում փոքր շան ձագերով նկարների շարք տեղադրելով:

Աղբյուր՝ vesti.ru

11:42 Աշխարհում
Ռուսաստանցի թենիսիստ Խաչանովը մենախաղում դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ

Կարեն Խաչանովը ուրբաթ՝ հուլիսի 30-ին, մենախաղում հասավ Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Աղբյուր՝ iz.ru

11:34 Աշխարհում
Բայդենը առաջարկել է 100-ական դոլար վճարել COVID-19-ի դեմ պատվաստվողներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել նահանգներին 100 դոլար տալ նոր պատվաստված անձանց՝ վիրուսի բռնկման ֆոնին ներարկումների քանակի անկման դեմ պայքարի համար: Բայդենը նաև սահմանել է պատվաստումների նոր խիստ պահանջներ Միացյալ Նահանգների դաշնային աշխատակիցների համար, որոնք երկրի ամենամեծ աշխատուժն են՝ մոտ երկու միլիոն մարդ: Կարգը պահանջում է, որ աշխատողները ցույց տան պատվաստումների ապացույցը կամ ենթարկվեն պարտադիր թեստավորման և դիմակավորման: Պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ բնակիչների գրեթե կեսը լիովին պատվաստված է:

Աղբյուր՝ bbc.com

11:05 Աշխարհում
Միացյալ Նահանգների առաջին տիկինը վնասել է ոտքը Հավայան կղզիներ կատարած ուղեւորության ժամանակ

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վնասել է ոտքը՝ անցած շաբաթվա վերջին Հավայան կղզիներ կատարած աշխատանքային ուղևորության ժամանակ: Նրան բժշկական օգնություն կցուցաբերեն: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է նրա մամուլի քարտուղար Մայքլ Լարոսան: Լարոսան հայտնել է, որ Ջիլ Բայդենը քայլելիս ոտքը ինչ «առարկայի» վրա է դրել, որը մտել է նրա ոտնաթաթի մեջ:

Աղբյուր՝ tass.ru

10:56 Աշխարհում
Պեդրո Կաստիլյոն վարչապետ է ընտրել իր ձախ կուսակցության գործընկերոջը

Պերուի նորանշանակ նախագահ Պեդրո Կաստիլյոն հինգշաբթի օրը վարչապետ է նշանակել իր մարքսիստ-լենինիստական «Ազատ Պերու» կուսակցությունից 41-ամյա Գվիդո Բելիդոյին, ով առաջին անգամ օրենսդիր է դարձել վեց օր առաջ և երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել: Էլեկտրոնիկայի ինժեներ Բելիդոն խոստացել է ներկայացնել բոլոր պերուացիների շահերը և նպաստել «կոռուպցիայի դեմ պայքարին»:

Աղբյուր՝ france24.com

10:18 Տարածաշրջան
Բոդրումում անտառային հրդեհը մարվել է

Թուրքական Բոդրումի շրջանում անտառային հրդեհը մարվել է, բոլոր տարհանված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ:

Աղբյուր՝ ria.ru

10:11 Աշխարհում
Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ինч «Սև այրի»-ի հոսքային թողարկման համար

Դերասանուհին դատի է տվել «Դիսնեյին»՝ «Սև այրին» սուպերհերոսուհու մասին ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվելուն զուգահեռ հոսքային ցուցադրման որոշման համար՝ պնդելով, որ պայմանագրի խախտումը աստղին միլիոնավոր դոլարներ է արժեցել: Յոհանսոնը՝ Հոլիվուդի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը, բոնուսային տոկոսբեր ուներ Marvel-ի այդքան սպասված ֆիլմի տոմսերի վաճառքից՝ համաձայն հինգշաբթի Լոս Անջելեսի գերագույն դատարանում ներկայացված դատական գործի:

Աղբյուր՝ france24.com

18:08 Տարածաշրջան
Թուրքիայում հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 180 մարդ

Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 183 մարդ, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին: Չորեքշաբթի օրը Անթալիայի նահանգապետի վարչակազմը հայտարարեց Մանավգաթի տարածքում սաստիկ հրդեհի մասին: Հրդեհի մարմանը մասնակցում են երկու ինքնաթիռ, 19 ուղղաթիռ և 192 հրշեջ մեքենա:

Աղբյուր՝ ria.ru

17:54 Աշխարհում
Պաշտոնյաներն ահազանգում են. Ճապոնիայում կորոնա դեպքերը ռեկորդային աճ են գրանցում

Ճապոնիայի պաշտոնյաները ահազանգում են, քանի որ Տոկիոն արդեն երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվեր է հաղորդում, իսկ օլիմպիական խաղերը բուռն ընթացքի մեջ են: Վերջին 24 ժամվա ընթացքում Տոկիոն հաղորդել է 3,865 նոր դեպքի մասին՝ չորեքշաբթի օրվա 3,177-ի դիմաց, ինչը կրկնակի ավել է, քան մեկ շաբաթ առաջ:

Աղբյուր՝ aljazeera.com

17:33 Աշխարհում
Կարելիայի ժայռապատկերները ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության օբյեկտ

Կարելիայում տեղակայված նեոլիթյան դարաշրջանի ժայռապատկերները ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն: Սպիտակ ծովի ժայռապատկերների խումբը հայտնաբերվել է 1926 թվականին:

Աղբյուր՝ tass.ru

17:04 Աշխարհում
Աֆղանստանի արեւելքում սաստիկ ջրհեղեղի պատճառով 40 մարդ է զոհվել

Առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 150-ի ճակատագիրը անհայտ է մնում Աֆղանստանի արևելքում ՝ Պակիստանի հետ սահմանին, տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղից հետո, հաղորդում է Tolo News-ը: Դեպքը տեղի է ունեցել Կամդիշ շրջանում, որի Մեհերդիշ գյուղում հինգշաբթի գիշերը հորդառատ անձրև է տեղացել: Արդյունքում, գյուղի 80 տներից անվնաս է մնացել միայն 20-ը, հզոր հոսքը քանդել է իր հետագա ճանապարհին ևս մոտ 40 շենք:

Աղբյուր՝ vesti.ru

16:52 Աշխարհում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատի է տվել գովազդային վահանակի տիրոջը

COVID-19-ի սահմանափակումների դեմ բողոքի ցույցի ժամանակ իրեն Հիտլերի կերպարում պատկերելու համար:  Միշել-Անժ Ֆլորին, ով Վար հարավային թաղամասում ունի շուրջ 400 գովազդային վահանակ, չորեքշաբթի Twitter-ում գրել է. «Այսպիսով, Մակրոնիայում կարելի է ծիծաղել մարգարեի հետույքի վրա. դա երգիծանք է, բայց նախագահին բռնապետի տեսք տալը հայհոյանք է»:

Աղբյուր՝ euronews.com 

16:26 Աշխարհում
Մեծ Բրիտանիան արդեն կլիմայի ավերիչ փոփոխություններ է ապրում

Գիտնականների հայտնում են, որ Մեծ Բրիտանիան արդեն ենթարկվում է կլիմայի ավերիչ փոփոխությունների՝ անձրևների, արևի լույսի և ջերմաստիճանի ավելացմամբ:  2020 թվականը երրորդ ամենատաքն էր, հինգերորդ ամենախոնավը և ութերորդ ամենաարևոտը,- ասվում է Մեծ Բրիտանիայի կլիմայի վերաբերյալ վերջին զեկույցում: Ոչ մի այլ տարի բոլոր երեք չափանիշները չի ներառել առաջին տասնյակում չէ: Փորձագետները նշել են, որ 30 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան դարձել է 0,9C աստիճանով ավելի տաք և 6% ավելի խոնավ:

Աղբյուր՝ bbc.com

16:11 Աշխարհում
Մոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին սեռական բնույթի սկանդալի պատճառով

Ռուսաստանում Մոլդովայի Հանրապետության դեսպան Վլադիմիր Գոլովատյուկը հետ է կանչվել պաշտոնից անորոշ ժամկետով: Այս մասին հուլիսի 29-ին հայտարարեց Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը (MFAEI)`նշելով, որ պատճառը դիվանագետին ուղղված հարցերն են` կապված աշխատավայրում նրա վարքի հետ: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Գոլովատյուկը ներգրավված է եղել դիվանագիտական առաքելության աշխատակցի մասնակցությամբ սեռական սկանդալի մեջ: Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ դիվանագետի նստավայրում:

Աղբյուր՝ eadaily.com

15:30 Աշխարհում
Ֆինլանդիայում հուլիսի 31-ից ռեստորանների գործունեության սահմանափակումները կխստացվեն

Հուլիսի վերջից Ֆինլանդիայի իշխանությունները խստացնում են հասարակական սննդի սպասարկման կետերի սահմանափակումները երկրի մի քանի շրջաններում՝ երկրում կորոնավիրուսի վարակի դեպքերի թվի աճի ֆոնին: Մի քանի մարզերում ալկոհոլային խմիչքների վաճառքը կդադարի տեղական ժամանակով կեսգիշերին, հասարակական սննդի կետերը կկարողանան աշխատել 05:00-ից 01:00-ն, հաստատությունների ներսում այցելուների թիվը նույնպես կսահմանափակվի:

Աղբյուր՝ tass.ru

15:06 Աշխարհում
ԱՄՆ պաշտպանության նախարարը ընդլայնում է համագործակցությունը Վիետնամի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի հանդիպում ունեցավ Վիետնամի իր գործընկերոջ հետ՝ անվտանգության և համաճարակից վերականգնման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացավ աջակցություն ցուցաբերել Չինաստանի հետ տարածքային անհամաձայնություն ունեցող՝ Հարավարևելյան Ասիայի երկրներին:

Աղբյուր՝ apnews.com

14:51 Աշխարհում
Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել

Ցուրտ հոսանքը հասել է Բրազիլիա. չորեքշաբթի օրը ձյուն է տեղացել երկրի ամենահարավային նահանգի Ռիո Գրանդե դու Սուլի տարածքում: Լրատվամիջոցների հաղորդումամբ՝ չորեքշաբթի ձյուն է տեղացել նահանգի առնվազն 13 քաղաքներում, որոշ շրջաններում կարկուտ է գրանցվել: Սոցցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տեղացիները ձնագնդի խաղում և ձնեմարդ պատրաստում: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի կնվազի, ձյան տեսքով տեղումները կշարունակվեն:
 

14:38 Աշխարհում
Մալազիայի վարչապետին հրաժարականի կոչ է արվել՝ արքայական հազվադեպ հանդիմանությունից հետո

Մալայզիայի առաջնորդը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և հինգշաբթի նրան հրաժարական հրաժարականի պահանջ ներկայացվեց այն բանից հետո, երբ թագավորը դատապարտեց նրա ճգնաժամից տուժած կառավարությանը՝ խորհրդարանին մոլորեցնելու համար, ինչը հանրային հազվագյուտ հանդիմանություն է հարգված միապետի կողմից: Վարչապետ Մուհիդդին Յասինը գլխավորում է սկանդալային կոալիցիան, որն անցած տարի իշխանությունը զավթեց առանց ընտրությունների, սակայն այժմ կառավարությունը կանգնած է փլուզման եզրին այն բանից հետո, երբ դաշնակիցները հրաժարվեցին աջակցել:

Աղբյուր՝ france24.com

14:00 Աշխարհում
Լեհաստանում գնացքը բախվել է բեռնատարին և դուրս եկել ռելսերից, կան տուժածներ

Արեւմտյան Լեհաստանի Շչեցին քաղաքի մոտակայքում ուղեւորատար գնացքը երկաթուղային անցման հատվածում բախվել է բեռնատարին ու դուրս եկել գծերից: Վթարի հետեւանքով ութ մարդ վիրավորվել է, 39 ուղեւոր տարհանվել է: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 6:30-ի սահմաններում, Կոլբասկովո գյուղում: Գերմանական DB Regio ընկերության գնացքը լեհական Շչեցինից գնում էր գերմանական Տանտով:

Աղբյուր՝ korrespondent.net

13:47 Աշխարհում
«Արեւմուտք-Փոխգործակցություն-2021». Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին

Օգոստոսի առաջին կեսին ՉԺՀ-ի Նինսյա-Հուեյ ինքնավար մարզում կանցկացվեն Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի համատեղ «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» զորավարժությունները: Այս մասին հուլիսի 29-ին ճեպազրույցում հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցյանը:

Աղբյուր՝ eadaily.com

13:32 Աշխարհում
Չինացի հայտնի միլիարդատերը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Սուն Դաուն ղեկավարում է երկրի ամենամեծ մասնավոր գյուղատնտեսական բիզնեսներից մեկը հյուսիսային Հեբեյ նահանգում: 67-ամյա Սունը մեղավոր է ճանաչվել «վեճեր հրահրելու և խնդիրներ հարուցելու» մեջ՝ մեղադրանք, որը հաճախ օգտագործվում է ակտիվիստների դեմ: Նրա դեմ ներկայացված այլ մեղադրանքների թվում են գյուղատնտեսական հողերի անօրինական զավթումը, ամբոխ հավաքելը՝ պետական մարմինների վրա հարձակման համար և պետական պաշտոնյաների աշխատանքներին խոչընդոտելը: Նա նաեւ տուգանվել է 3,11 մլն յուանով (478,697 դոլար):

Աղբյուր՝ bbc.com

12:58 Աշխարհում
Բիլլի Այլիշի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել թողարկվելուց առաջ

Ամերիկացի երգչուհի Բիլի Էյլիշի «Happier than ever» ռեկորդ է սահմանել մինչ պաշտոնական թողարկումը: Ալբոմը ռեկորդային քանակությամբ նախնական պատվերներ է հավաքել Apple Music-ում: Այն դարձել է պատմության մեջ ամենից շատ նախապատվիրված ալբոմը: Ժողովածուն իրենց երգացանկում են ավելացրել մեկ միլիոն 28 հազար օգտատերեր: «Happier than ever»-ը լույս կտեսնի հուլիսի 30-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:45 Աշխարհում
Իսրայելական բանակը սպանել է պաղեստինցի տղայի Հորդանան գետի արևմտյան ափին

Պաղեստինցի տղան, որը վիրավորվել էր Իսրայելի բանակի կրակոցներից  Հորդանան գետի արևմտյան ափին, մահացել է ստացած վնասվածքներից, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: 12-ամյա Մուհամեդ ալ-Ալամին մահացել է Հեբրոնից հյուսիս-արևմուտք ընկած Բեյթ Օմար քաղաքում՝ հոր հետ մեքենայով ընթանալիս կրծքավանդակի շրջանում վիրավորվելուց հետո:

Աղբյուր՝ aljazeera.com

12:28 Տարածաշրջան
Հորդառատ անձրևներից հետո Վրաստանի երկու գյուղեր մնացել են աշխարհից կտրված

Սվանեթիի չորս գյուղերում վատ եղանակի պատճառով ավելի քան հարյուր ընտանիք մնացել է արգելափակված: Մասնավորապես, տեղատարափ անձրևների հետևանքով ավերվել են Ադիշի գյուղ տանող ճանապարհի մի քանի հատվածներ. Վրաստանի ճանապարհային վարչությունը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում մայրուղու վրա: Մեստիա ավանում Ադիշի և Զեմո Լեդի գյուղերը մնում են արտաքին աշխարհից կտրված. այստեղ ապրում է մոտ 30 ընտանիք:

Աղբյուր՝ kavkaz-uzel.eu

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}