Աշխարհում

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:09 Հայաստան
Օգոստոսի 17-ին 16:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը

Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:  Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:08 Հայաստան
Օգոստոսի 17-ին 13:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին,

որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

15:30 Աշխարհում
Առաջին կինոպաստառը Sotheby's- ում աճուրդի են ներկայացրել

Լյումիեր եղբայրների՝ 1895 թվականի կինոնկարի պաստառի նախնական գինը 50 հազար դոլար է:

14:16 Հայաստան
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը

Զորամիավորումներում մրցույթին մասնակցած և լավագույն արդյունքներ ցուցաբերած վաշտերը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈՒ

13:12 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվել են նոր ծառայողով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ

Երկու ծառայողներին էլ շնորհվել են արդարադատության լեյտենանտի կոչումներ: Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն է հայտնել, որ նոր կոչումները կպարտավորեցնեն նրանց լինել էլ ավելի կարգապահ ու սկզբունքային, բարեխղճորեն կկատարեն իրենց ծառայողական պարտականությունները՝ աշխատանքային գործընթացում ձեռք բերելով մասնագիտական բարձր կարողություններ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

12:14 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում «Հայկական տարազ» խորագիրը կրող դասախոսությամբ հանդես կգա տարազագետ Արտյոմ Սյունեցին

Դասախոսության ընթացքում կխոսվի հայկական տարազի ստեղծման, ակունքների, առանձնահատկությունների, նշանակության, ինչպես նաև զարդանախշերի իմաստաբանության և խորհրդի մասին: Սկիզբը՝ օգոստոսի 21- ին 19:00- ին:

10:39 Աշխարհում
Femen- ը Բրյուսելի ծաղկից գորգի վրա բողոքի ակցիա է կազմակերպել

Ակտիվիստ կանանց ոստիկանություն են տարել և զրույցից հետո ազատ արձակել:

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
17:55 13/08/2018

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}