Հասարակություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:22 Հայաստան
ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբն «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված

առաջարկների փաթեթ է նախապատրաստում։ Նախագծի հետ կապված խնդիրները բազմակողմանի վերլուծելու նպատակով, Նախագիծը փաստացի կազմած  հեղինակներին, ինչպես նաև այն կազմակերպություններին և անհատներին, որոնք արձանագրել են ընտանիքում բռնությունների դեպքեր, աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա 2017թ․հոկտեմբերի 25-ին 11։00-ին:
Աղբյուր՝ ՀՀ ՓՊ

15:17 Աշխարհում
Վան Գոգի՝ 50 միլիոն դոլար արժողությամբ կտավը աճուրդի կներկայացնեն

«Հողաշերտ դաշտը և հողագործը» նկարը ստեղծվել է 1889 թվականին, երբ նկարիչը գտնվել է հոգեկան հիվանդների համար հիվանդանոցում:

14:42 Հայաստան
Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման

25-ամյակին նվիրված ճապոնական երաժշտական ներկայացում ավանդական ճապոնական երաժշտական գործիքներով, որոնցից է շամիսենը: Կազմակերպիչներն են՝ Ճապոնիայի կառավարությանն առընթեր մշակութային հարցերի գործակալությունը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

14:30 Հայաստան
Հոկտեմբերի 25-ին 17:00-ին կկայանա www.allhotels.am հյուրանոցային տնտեսության օբյեկտների ամրագրման համակարգի պաշտոնական բացման արարողությունը,

որը տեղի կունենա ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում: Նախագիծը հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ է, որը տրամադրում է լայն հնարավորություններ իր գործընկերներին և հաճախորդներին: Նախագիծը վերջնական կատարյալ արդյունքի հասցնելու համար պահանջվել է 3.5 տարի և շուրջ 35.000 ԱՄՆ դոլլար: Նախագիծն իրականացվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:
Աղբյուր՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

14:16 Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի հետ հանդիպմանը Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի

միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժ. . Քիլաջյանը ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

14:04 Աշխարհում
Մադրիդը պատրաստ է Կատալոնիայի դեմ ուժ կիրառել

Երկրի իշխանությունները հայտնել են, որ իրենց այդ հարցում կօգնի տեղական ոստիկանությունը:

13:40 Աշխարհում
Բրիտանացին շնաձկից փրկվելու համար 7 կմ է լողացել

Զբոսանավը, որից 34- ամյա բրիտանացին ցատկել էր, ափից 7.5 կմ հեռացել էր:

11:43 Աշխարհում
Պեկինում աշխատանքն է ավարտել Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարը

Չորեքշաբթի Կոմկուսը կընտրի Քաղաքական բյուրոն և նրա մշտական հանձնաժողովը:

11:00 Աշխարհում
Հունաստանի ԶԼՄ- ները 48 ժամանոց գործադուլ են հայտարարել

Նրանք պահանջում են լրացուցիչ սոցիալական ապահովագրության համակարգը, դադարեցնել աշխատողների սոցիալական իրավունքների խախտումները:

10:39 Աշխարհում
1804 թվականի հոկտեմբերի 24- ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Վեբերը

Նա հայտնագործել է շարժվող լիցքերի փոխազդեցության օրենքը: Ստեղծել է տարրական մագնիսների՝ մագնիսական դիպոլների տեսությունը:

10:12 Աշխարհում
Հոկտեմբերի 23-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Ա. Սարգսյանը և ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ի. Մոսկովսկու հետ քննարկել է 2015թ. դեկտեմբերին Սոֆիայում կայացած

միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի որոշումների իրականացման ընթացքը: Կարևորվել է համագործակցության խթանմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման, համապատասխան գերատեսչությունների միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Ներկայացվել են նոր առաջարկություններ` կապված Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հետ:
Աղբյուր՝ mfa.am

20:00 Աշխարհում
Լոնդոնում հին ավտոմեքենաների համար լրացուցիչ հավաք է սահմանվել

Փորձագետների կարծիքով այն կազդի բենզիով և դիզելային շարժիչներով մոտ 6 500 ավտոմեքենաների վրա:

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ

հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Հոկտեմբերի 23-ին Երևանի Հյուսիսային պողոտայում, արշավի տեղեկատվական տաղավարի մոտ կայացել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

18:06 Աշխարհում
Հոկտեմբերի 19-21-ը Բրսուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը

Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիոտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությանը լիիրավ անդամակցությանը։
Մամուլի հաղորդագրություն

17:59 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

 

17:40 Հայաստան
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն ազդարարվել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Ա. Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով

Այն աջակցում է ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող ասպիրանտներին և հայցորդներին, որոնք ցանկություն ունեն բնական գիտությունների ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: Ասպիրանտների և հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյա կրթաթոշակներ: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար՝ 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով:
Աղբյուր՝ edu.am

17:38 Հայաստան
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող անձանց պահման պայմանների անբավարար լինելու վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացակարգի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ:
Տեսանյութ

17:25 Հայաստան
Մեկնարկել է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը,

որի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:
Աղբյուր՝  Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

16:44 Աշխարհում
«Մարսել» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Նեյմարի վրա շշեր են նետել

Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության տասներորդ տուրի հանդիպման ժամանակ:

16:06 Հայաստան
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները

Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը և դրանք ավարտել սահմանված ժամկետում։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:42 Հայաստան
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր,

որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցելու «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը: Համաձայն հուշագրի՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ուժերով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների և առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:30 Աշխարհում
Ածխաթթու գազի արտանետումները կազդեն ծովային կյանքի վրա

Ավելի քան 250 գիտնականների կողմից ութամյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կվնասվեն հատկապես  ծովային նորածին արարածները:

14:16 Աշխարհում
Չինաստանը վերացնում է փափուկ տեսակի և բորբոսով պանիրների ներմուծման արգելքը

Իշխանությունները երկրում դեռ չհաստատված բակտերիաների շտամների պատճառով, որոնք օգտագործվում են այդ պանիրներում, սեպտեմբերին արգելել էին ներմուծել դրանք:

13:53 Աշխարհում
Tesla- ն Չինաստանում գործարան կկառուցի

Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է հստակ սահմանել Չինաստանում արտադրական ծրագրերը:
Աղբյուր՝ The Wall Street Journal

Տեսանյութեր

Դավիթ Լոքյան. Ժամանակն է անցնել էլեկտրոնային կառավարման
12:11 24/10/2017

Դավիթ Լոքյան. Ժամանակն է անցնել էլեկտրոնային կառավարման

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}