Քաղաքական

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Աշխարհում
Ճապոնական ծովի վիճելի կղզիներում վերջին բնակիչն է մնացել

81- ամյա կորեացի կինն այդտեղ սկսել է բնակվել 1991 թվականից իր ամուսնու հետ:

17:25 Աշխարհում
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մ. Պ. Բուրիչին

Զրուցակիցներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ mfa.am

 

17:00 Աշխարհում
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը և Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Ա. Ֆրիքը

կարևորել են Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զ. Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:
Աղբյուր՝ mfa.am

13:40 Հայաստան
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողով»-ին`

կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դ. Պիպոյանը:
Աղբյուր՝ snund.am

 

13:25 Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար

և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Մամուլի հաղորդագրություն

11:43 Հայաստան
Փետրվարի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ

Հավաքների մասնակիցներն ունկդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական և կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ: Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայական կազմին են ցուցադրել էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

11:28 Հայաստան
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 15-ին կազմակերպվել է սեղանի թենիս, որին մասնակցել է 30 դատապարտյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նմանատիպ միջոցառումները ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունն ու առողջ ապրելակերպը, այլև նրանց հնարավորություն են տալիս վերագնահատելու սեփական անձի արժեհամակարգը: Առաջին երեք տեղը գրավել են Ն. Մարությանը, Ս. Սաքանյանը և  Հ. Կիրակոսյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

11:14 Հայաստան
Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գ. Բաղրամյանը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մ. Չուրայի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներդրումային նոր ծրագրերում բանկի մասնակցության, հետագա փոխգործակցության հնարավորություններին: Առաջարկվել է դիտարկել նաև Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման և վերազինման գործում բանկի մասնակցության հնարավորությունը:
Աղբյուր՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 

11:00 Հայաստան
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ա. Միրզոյանը Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու

և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները։ Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է նաև միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը: Լ. Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ ևս շարունակական կլինի:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:51 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը ՀՀ- ում Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոտի հետ հանդիպմանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝

բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է նաև  հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական  ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժևորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:39 Աշխարհում
Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ս. Հ. Շուքրիի հետ

Զ. Մնացականյանը և Ս. Հ. Շուքրին բարձր են գնահատել ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Աղբյուր՝ mfa.am

 

10:25 Հայաստան
Վարչապետ Ն. Փաշինյանը և ՀՀ- ում Շվեյցարիայի դեսպան Ս. Լազարոթոն քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կապեր հաստատել երկու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները:
Մամուլի հաղորդագրություն

20:18 Աշխարհում
Հնէաբանները Պոմպեյում Նարգիզի պատկերով որմնանկար են գտել

Հնէաբան Մասսիմո Օսանան նշել է, որ Նարգիսի մասին առասպելն այդտեղ շատ տարածված է եղել։

19:45 Աշխարհում
Շառլոտա Ռեմպլինգը Բեռլինալեում «Ոսկե արջ» է ստացել

Արարողության ժամանակ մրցանակը նրան հանձնել է տնօրեն Դիտեր Կոսլիկը:

18:06 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանը քննարկել են

ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի միջև անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

18:01 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը

Նախարարը «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին է հանձնել մրցանակները: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող է ճանաչվել ՀՀ 15 բուհի 37 ուսանող: Հաղթողներին անվանական կրթաթոշակներ շնորհելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 12 մլն. ՀՀ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:59 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ա. Կիրակոսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնե

Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆ. Ֆլեսսատիին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ–բրիտանական բարեկամական հարաբերություններին, դրանց ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։
Աղբյուր՝ mfa.am

17:53 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանը և Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությունը քննարկել են ՀՀ կառավարության ծրագիրը

ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով: Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 

17:40 Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը

Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է շուրջ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ: Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Մամուլի հաղորդագրություն

 

17:25 Աշխարհում
Փետրվարի 14-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տ. Գևորգյանը և Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Հ. Սաբբաղը կարևորել են

Հայաստանի և Սիրիայի միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, հատկապես` բարեկամության խմբերի փոխայցելությունների խթանումը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խորհրդարանական դիվանագիտությունը կամուրջ է հանդիսանում երկկողմ հարաբերությունների համար։
Աղբյուր՝ mfa.am

17:11 Աշխարհում
Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո մեկնած Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Ա. Բայբուրդյանը հանդիպլ է նահանգային սենատի նախագահ Թ. Աթկինսի

և սենատի Ֆինանսական հատկացումների հանձնաժողովի նախագահ Է. Փորթանթինոյի հետ: Հանդիպման առանցքում եղել է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև գործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության ու մշակույթի ոլորտներում: Կողմերը քննարկել են Կալիֆորնիայի նահանգային սենատում գործող Կալիֆորնիա-Հայաստան-Արցախ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի նախանշած ծրագրերը, ինչպես նաև Կալիֆորնիայի և Հայաստանի բազմաբնույթ գործնական կապերը խորացնելուն ուղղված քայլերը:
Աղբյուր՝ mfa.am

17:00 Հայաստան
Փետրվարի 18-ին 14:00-ին, ՀՀ ԳԱԱ- ում տեղի կունենա «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով`

նվիրված գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով հանդես կգան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Կներկայացվի Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով, նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

16:33 Հայաստան
Ինչպե՞ս կանխարգելել սակավարյունությունը երեխայի մոտ

«Վարդանանց» նորարարական բժշկության մանկաբույժները հորդորում են ականջալուր լինել մասնագետների խորհուրդներին: Գերմանիայի Ֆրեզենյուսի հիմնադրամի ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը պատրաստել է տեսանյութ:
Աղբյուր՝ Վարդանանց ՆԲԿ- ի ֆեյսբուքյան էջ

16:20 Աշխարհում
Ամերիկացի ռեփերին կասկածում են երկակի սպանության մեջ

Ոստիկանությունը կարծում է, որ երաժիշտը սպանել է իր ծանոթներին և ամեն ինչ այնպես արել, իբրև կրակոց է տեղի ունեցել:

15:44 Աշխարհում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է Զոդի Բանավան թաղամասում, լսել քաղաքացիների մի շարք դժգոհություններ՝ խոստանալով լուծում տալ խնդիրներին

Տեղացիները մարզպետին ուղեկցել են իրենց նկուղներ, որտեղ ջուր է լցվում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերով դրենաժի շինարարական աշխատանքները կվերսկսն։ Նախատեսվում է այս աշխատանքները սկսել սույն թվականի մարտին և ավարտին հասցնել տարեվերջին։
Մամուլի հաղորդագրություն


 

15:30 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը և ՀՀ- ում Գերմանիայի դեսպան Բ. Մ. Քիսլերը կարևորել են միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը,

պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Դեսպանը կարևորել է նաև խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի և բյուջետային գրասենյակի ետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}