Տնտեսություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12:14 Հայաստան
Փետրվարի 22-ին 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի վարչական շենքում անձնական խուզարկության են ենթարկել

Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ին, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Առաջին ծխախոտատուփի մեջ առկա են եղել 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ և 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

11:28 Աշխարհում
Իսպանիայում թոշակառուներն արգելափակել են խորհրդարանը

Կենսաթոշակառուների հիմնական պահանջը կենսաթոշակները բարձր մակարդակի բարձրացնելն է, որը գոնե կծածկի գնաճը:

10:51 Հայաստան
ԵՊԲՀ-ն հյուրընկալել է Գերմանիայից ժամանած լրագրողների ու հասարակական գործիչների պատվիրակությանը

Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Գերմանացի լրագրողների՝  ԵՊԲՀ ռեկտորին ուղղած հարցերը վերաբերել են բժշկական կրթությանը, դրա արտահանմանը, շրջանավարտների հետագա գործունեությանը, էթիկական և կարգապահական հարցերին, բժշկական տուրիզմին, բժշկական օգնության հասանելիությանը:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը և ՀՀ- ում Բելառուսի դեսպան Ի. Նազարուկը քննարկել են

երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումներն ակտիվացնելու, Բելառուսի հետ ուղիղ և տարանցիկ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

10:25 Հայաստան
Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ Հ. Հավաթյանը քննարկել են

լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ են կատարել նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորել է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
 

10:12 Աշխարհում
Փետրվարի 20-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում,

որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին:
Աղբյուր՝ mfa.am

19:16 Հայաստան
«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գ. Դորունցը: Փետրվարի 21-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգային հիմնական հարցը վերաբերել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հնարավորություններին: Գ.Դորունցը մանրամասն տեղեկանք է ներկայացրել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, աշխատելու ժամանակահատվածում ցուցաբերած արդյունքները և այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել նաև այսօր՝ վերականգնելով բազալտի սալիկների և բազալտի մանրաթելի արտադրությունը:
Աղբյուր՝ ՀՀ Հանրային խորհրդ

 

19:00 Հայաստան
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

18:47 Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության

զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վ. Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հումքի մթերման ընթացքում անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողության ոչ բավարար մակարդակի, նաև՝ արտադրություններում որակի կառավարման՝ HACCP, համակարգերի բացակայության և թերի կիրառման, ջերմային պատշաճ մշակման, սանիտարահիգիենայի, մակնշման և այլ խնդիրների վրա:
Աղբյուր՝ snund.am

18:33 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության

և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։ Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը,

որի կազմում ընդգրկված 23 հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ արդարադատության, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների և հրավիրված փորձագետների հետ համատեղ քննարկել են օրակարգի միակ հարցը՝ «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

18:06 Հայաստան
«Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանի հետ

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը: Հանրային խորհրդի ղեկավարը Վ. Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները և պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:
Մամուլի հաղորդագրություն

18:01 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում, քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մանկական բժշկությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ արվելու է հնարավորը բուժսպասարկման որակը բարձրացնելու, որակյալ բժշկական կադրեր պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:53 Հայաստան
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:40 Հայաստան
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:25 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռ. Նովակը և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Ա. Հովսեփյանը

քննարկել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

14:07 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը մասնակցել է մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կազմակերպված հեքիաթապատումին

Սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների հետ, զրուցել մայրենի լեզվի մասին, լսել նրանց մտահոգությունները հայոց լեզվի մաքրության վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

13:53 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասը

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Սկիզբը՝ փետրվարի 23- ին 19:00- ին, մուտքն ազատ է:

13:27 Հայաստան
Երևանի քաղաքապետարանին կրկին սպառնում է «Ժանգոտ կողպեք» մրցանակը. Անահիտ Բախշյան

«...2017թ. մայիսի  ընտրություններից հետո ինֆորմացիայի ազատության հետ կապված ետընթաց է սկսվել: Օրինակ, ի պատասխան Ձեզ ուղղված իմ իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակի, որտեղ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանը, վկայակոչելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասը, իր անունից մերժել է տրամադրել Երևանի թ.120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Դ. Մուրադյանի դիպլոմի ու աշխատանքային գրքույկի պատճեները: Իսկ Երևանի մասին օրենքի 18-րդ հոդվածի՝ «Ավագանին իրավունք ունի»  2-րդ կետի համաձայն ավագանու անդամն իրավունք ունի ստանալու քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների: Հետևաբար, պնդում եմ տրամադրել իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակով թվարկված Երևանի թ. 120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դիպլոմի և աշխատանքյին գրքույկի  պատճեները»:
Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ

13:16 Աշխարհում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարածում է «Ավրորայի» գաղափարներն ու նախագծերն աշխարհով մեկ

2018թ. մարտի 1-ին Նյու Յորքում տեղի կունենա հերթական Aurora Dialogues քննարկումը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ։ Այն հաջորդում է ընդամենը երեք ամիս առաջ մեծ հաջողությամբ կայացած Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին, որն իրականացվել էր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ գործընկերությամբ։ 2018թ. մարտին «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մրցանակի երեք հավակնորդների և Մարգարիտ Բարանկիցների հետ միասին կմասնակցեն Նյու Յորքի քննարկումներին։ Նյու Յորքից հետո Aurora Dialogues քննարկումները կշարունակեն իրենց ուղին աշխարհով մեկ՝ ներառելով Մոսկվան, Լոնդոնը, Բուենոս Այրեսը, Լոս Անջելեսը, Բեյրութը և համաշխարհային այլ կենտրոններ։
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

12:28 Աշխարհում
1810 թվականին այս օրը ծնվել է լեհկոմպոզիտոր և դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենը

Նա համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ.

12:00 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների և ուսանողների հետ,

ովքեր ԱԺ- ում են եղել ուսումնաճանաչողական այցի շրջանակում: Անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

11:43 Հայաստան
Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության

եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լ. Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Ր. Պետրոսյանը: Քվեարկության արդյունքում «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթել է  Լ. Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

11:14 Հայաստան
Փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Աղբյուր՝ ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:00 Հայաստան
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։ Տեսանյութ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

10:51 Հայաստան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը: Ներկաները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք մասնավորապես վերաբերել են բուհերի ինքնավարության, կառավարման խորհուրդների, ամբիոնների վարիչների գործունեության, բուհերի կազմակերպաիրավական ձևերի, նախաբակալավրիատի, կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավվածության, ներառականության ապահովման և մի շարք խնդիրների:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Աշխարհում
Փետրվարի 19-ից 20-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հ. Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տ.Կոսչինսկին: Ըստ Հ. Ազիզյանի՝ քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:
Մամուլի հաղորդագրություն

10:25 Հայաստան
Փետրվարի 21-ին մեկնարկել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներն Օշականում

Տոնի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի գլխավորությամբ, այցելել են Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցել և ծաղիկներ խոնարհել: Այնուհետև եկեղեցու դպրատանը տեղի է ունեցել մայրենիին նվիրված ավանդական միջոցառում՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

10:13 Աշխարհում
Փետրվարի 20-ին Ռումինիայում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցություն, որին մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները: Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց է ունեցել GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռ. Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:
Աղբյուր՝ mfa.am

18:20 Հայաստան
27 խմբում ընդգրկված հայաստանցի 90 գիտնական դրամաշնորհներ են ստացել Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, կենսաքիմիայի, աստղագիտության, տնտեսագիտության, հայագիտության

և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 14-ը՝ կանայք: Դրամաշնորհի գումարը 5000 դոլարին համարժեք դրամ է: 27 դրամաշնրոհներից 3-ը տրամադրվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀԵՀ- ի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

 

Տեսանյութեր

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
12:11 23/02/2018

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}