Մշակույթ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:00 Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին

Փոխվարչապետը ներկայացրել է հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային և մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսվել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորություններով:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

 

10:51 Աշխարհում
ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է

Ղազախստանի նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Կ.Կասիմովի հետ։ Ա. Գրիգորյանն առաջարկել է դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը՝ առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղությունների շուրջ։ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը հատուկ կարևորել է նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։
Արեգ Քոչինյան, ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ

10:39 Աշխարհում
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Լ. Մուշիկիվաբոյի հետ

Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշել, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ խումբը կշարունակի առավել նպաստել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտացմանը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Աշխարհում
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հ. Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել դեպարտամենտի պրեֆեկտ Հյուգ Մուտուի, Վալանսի քաղաքապետ Ն. Դարագոնի, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մ. Մուրիեի և այլոց հետ։ Հանդիպումների ընթացքում Հ. Տոլմաջյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում՝ բարձր գնահատելով քաղաքապետերից յուրաքանչյուրի՝ այդ ուղղությամբ ներդրած գործուն և շարունակական ջանքերը: Քննարկվել են, մասնավորապես, ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
 

10:12 Աշխարհում
Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ադոնցը, գերմանականը՝ Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Մ. Զիբերթը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ


 

19:16 Արցախ
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների

ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է հերթական նիստում քննարկվելիք պարտադիր հարցերի ցանկը. ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն, Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան: Քննարկվել են նաև խորհրդրանական գործունեությանն ու աշխատանքների կազմակերպանն առնչվող այլ հարցեր:
Աղբյուր՝ nankr.am

19:00 Հայաստան
ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության հայտարարում է մրցույթ: Հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18:33 Աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում`

հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։ Այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների հայտարարությունները հրապարակել staff.am հարթակում:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում շնորհավորել են բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանին

90-ամյա հոբելյանի կապակցությամբ: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մաղթեց Էլեոնորա Գաբրիելյանին քաջ առողջություն և հետագա արգասաբեր աշխատանք:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

17:49 Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկվող բազայի քայքայումը

և շահույթների տեղափոխումը ծրագրի քարտուղարության փորձագետների հետ: BEPS փորձագետների կողմից ՀՀ ՖՆ մասնագետներին են ներկայացվել BEPS ծրագրի շրջանակում իրականացվող առանձին միջոցառումների անհրաժեշտությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև BEPS ներառական հարթակին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի և աշխատանքների ընդհանուր նկարագիրը:
ՀՀ ֆինանսների նախարարություն

16:44 Հայաստան
ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նոր հնարավորություն են

տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։ Հավաստագիր ստանալու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դիմող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է: Այս պահի դրությամբ նախարարություն է դիմել շուրջ 100 ընկերություն։ Հավաստագրման հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

10:12 Հայաստան
ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն Իրաքում հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ

Քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

19:31 Հայաստան
«Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչությունը և Աղետների բժշկության կենտրոնը

համատեղ անց են կացրել տեսագործնական դասընթաց, որի նպատակն էր գիտելիքներով զինել «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության անձնակազմին՝ հրդեհային անվտանգության վարքականոնների, առաջին բուժօգնության սկզբունքների վերաբերյալ: Դասընթացի տեսական մասի ընթացքում ՓՈւՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մ. Ավետիսյանն անձնակազմին ներկայացրել է հրդեհային անվտանգության վարքականոնները, հրդեհի ընթացքում անհրաժեշտ գործողությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

19:16 Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ս. Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանն էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

18:06 Աշխարհում
ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը,

որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների և նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

18:01 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին

Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ են ունեցել Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:53 Հայաստան
ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում,

եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում: Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:48 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ- ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:
Աղբյուր՝ prosecutor.am

17:25 Աշխարհում
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր: Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշել է, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց երկու հանճարների, որոնց անգնահատելի մեծությունը հայ պոեզիայում և երաժշտարվեստում մեկուկես դար անց էլ ներկա է։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}