Կրթություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:39 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և բարերար Ա. Բաղդասարյանը քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու և երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

10:25 Աշխարհում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը սեպտեմբերի 25-ից 28-ը Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում է «Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրագործման ծրագրի մասին»

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծերի քննարկումներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:12 Աշխարհում
Սեպտեմբերի 24-ին Սան Պաուլոյի հայկական ակումբում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել համայնքային բոլոր կազմակերպությունների և կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, Սան Պաուլո քաղաքի ավագանու անդամներ և այլ հանրային գործիչներ: Միջոցառման մեկնարկին ՍԱՄԱ-ի երգչախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգները, որից հետո ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Ա. Գալոյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

20:00 Հայաստան
Սեպտեմբերի 26-ին 10:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն

Տեղի կունենա հոգեհանգստի կարգ-խնկարկություն, փառատոնի մասնակիցները հանդես կգան երաժշտական կատարումներով, կայցելեն Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

18:48 Հայաստան
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դ. Պուրասի հետ: Նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում արձանագրված առաջընթացը, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:33 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆ. Հ. Զայդան Ալ-Լուհաիբին քննարկել են ագրարային ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

Զրուցակիցներն անդրադարձել են «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 

18:20 Հայաստան
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԿԳ նախարար Օ. Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան,

որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների  վերապատրաստման արդյունավետության բարձրացումն ու մանկավարժական կադրերի մասնագիտական և մեթոդական որակի բարելավումը: Հանդիպման ավարտին ՌԴ ԿԳ նախարար Օ.Յու.Վասիլևային շնորհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

18:07 Աշխարհում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի արևելագետ, ՀՀ ԳԱԱ հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներին

Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ա. Սերգեևի և ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պ. Ռյաբուխինի հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

18:06 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆ. Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

«Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները: Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

18:05 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, կրթության, գիտության և սպորտի, ֆինանսների, բնապահպանության և բնական ռեսուրսների,

էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարություններ և այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:
Աղբյուր՝ ԼՂՀ  նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

17:53 Աշխարհում
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

Միջոցառման հյուրերի թվում են եղել բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա. Մելքոնյանը: Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերությունների քառորդդարյա պատմությանը՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմա-մշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը։
Աղբյուր՝ mfa.am

17:40 Հայաստան
Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիան համագործակցության հուշագիր կստորագրի Բելառուսի Հանրապետության եռամարտի ֆեդերացիայի հետ

Սեպտեմբերի 21-ից 24-ը Վիտեբսկում Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի անդամներ Կարեն Գևորգյանը և Սերգեյ Ղազարյանը մասնակցել են Բալթյան երկրների և Բելառուսի Հանրապետության երկամարտի գավաթների խաղարկությանը։ Սիրողական մրցումներին մասնակցել է նաև ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը: Մրցմանը մասնակցել են 10-ից 50 տարեկան շուրջ 70 մարզիկներ:
Մամուլի հաղորդագրություն

17:25 Աշխարհում
Սեպտեմբերի 22-ին Դանիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին

Ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում ՀՀ դեսպան Ա. Արզումանյանը: Միջոցառմանը մասնակցել են Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:12 Հայաստան
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն է ստացել

Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքն այդտեղ ապրել է 22 տարի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժ. Մոմջյանն անձամբ է հանձնել նոր բնակարանի բանալիները ընտանիքին։
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ  

17:00 Աշխարհում
Արաբական Միացյալ Էմիրություններում մահացել է նախկին ամենածանր կինը

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա իր 500 կգ կշռից կորցրել էր ավելի քան 300 կգ, սակայն մահացել է առողջական այլ խնդիրների բարդություններից:

15:53 Հայաստան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության նորընտիր ավագ ատենապետին, ավագ դպրապետին, նախկին ավագ սպարապետին

և կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին: Սփյուռքի նախարարը կարևորել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Կազմակերպության ավադ դպրապետ Ռ.Նորսիկյանը, ով նաև «Նոր գեղի» հայրենակցական միության նախագահն է, նշել է, որ նախօրեին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտեզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միության անդամները 300-400 հոգի ամեն տարի հավաքվում են Դեթրոյթում, մասնակցում են բարեգործական հավաքներին ու հետագա գործունեության ծրագրեր մշակում»:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
 

15:42 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Նշվել է, որ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև Երևան քաղաքում փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնող սիրիահայ ընտանիքներին: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ «Էրեբունի-Երևան 2799» - ի միջոցառումների շրջանակներում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր և, որ առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսի շրջանակում բոլոր մանրամասները կներկայացվեն հանրությանը:
Աղբյքուր՝ Երևանի քաղաքապետարան

15:30 Հայաստան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունլ է Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Ա. Սարաֆեանին և դուդուկահար Գ. Գասպարյանին

Նախարարը նշել է, որ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված է Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը: Հյուրերը նշել են, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարար

15:29 Հայաստան
Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է  Իրաքի գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆ. Հ. Զիդան ալ-Լուհայիբին: Իրաքյան կողմի համանախագահը ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացմանն ու չվերթների ավելացմանը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

15:17 Հայաստան
Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի օրվա և անվանակոչման 94-ամյակին նվիրված տոնակատարություններին

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Արցախի նախագահ Բ. Սահակյանի և պաշտոնատար այլ անձանց հետ հարգանքի տուրք է մատուցել Ստեփան Շահումյանի հուշարձանին, այնուհետ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ այցելել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Արցախի մայրաքաղաքում կառուցվող Ազատամարտիկների այգու շինարարական հրապարակ և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
 

15:05 Հայաստան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման 2017 թվականի աշխատանքները

Վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները, այնպես էլ բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները: Գործընթացը դեռևս շարունակվում է և մինչև շաբաթվա վերջ ավարտին կհասցվի Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:40 Հայաստան
Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո «Վարպետաց դպրոցը», որ վերակառուցվել է «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կողմից ծառայեցվելու է որպես վերականգնողական սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար: Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ և այլ հրավիրյալներ։
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին



 

13:25 Աշխարհում
Սեպտեմբերի 23-ին Բեյրութում Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Ն. Թուեյնին, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչները, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գ. Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շ. եպս. Փանոսյանը և այլք: Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը:
Աղբյուր՝ mfa.am

13:12 Հայաստան
Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության,  «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։ Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Ա. Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մ. Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վ. Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մ. Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կ. Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մ. Ռեզա Ջաաֆարին։
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց
16:40 25/09/2017

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}