Լրահոս

Որոնմանը համապատասխանող լուրեր չկան

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:30 Աշխարհում
«Ատլետիկոն» վերջին տուրում հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»

Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ատլետիկոն» 2:1 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»: Մադրիդցիներից աչքի ընկավ Ռոդրիգո դե Պաուլը և Անխել Կոռեան, բասկյան ակումբը պատասխանեց Հոն Գուրիդիի դիպուկ հարվածով: Մրցաշրջանի վերջում «Ատլետիկոն» 71 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: «Ռեալ Սոսյեդադը» 62 միավորով ավարտեց մրցաշրջանը վեցերորդ տեղում:

Աղբյուր՝ sport-express.ru

10:51 Աշխարհում
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ երկու կործանիչներ իրար են բախվել

Ֆրանսիայում «Meeting de l'air» ավիաշոուի ժամանակ երկու Rafale կործանիչներ են բախվել. Այդ մասին գրում է Sud Ouest-ը: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի կեսօրին Կոնյակ կոմունայի (Շարանտի դեպարտամենտ) տարածքում՝ ռազմաօդային ուժերի 709-րդ բազայի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է ինքնաթիռներից մեկի պոչամասը, բեկորներն ընկել են Գենսակ-լա-Պալլու կոմունայի բնակելի շենքի վրա: Նշվում է, որ երկու օդաչուներին էլ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել:

Աղբյուր՝ lenta.ru

10:42 Աշխարհում
Կապիկի ծաղիկ է հայտնաբերվել ևս երեք երկրում

Իսրայելը, Շվեյցարիան և Ավստրիան ամենավերջին երկրներն են, որոնք հաստատել են կապիկների ծաղիկի դեպքերը` հասցնելով վարակների մասին հայտնած երկրների ընդհանուր թիվը 15-ի: Իսրայելը և Շվեյցարիան երկուսն էլ հայտնել են, որ հայտնաբերել են մեկական վարակված անձի, ովքեր վերջերս մեկնել էին արտերկիր: Կապիկի ծաղիկը մարդկանց միջև հեշտությամբ տարածվելու միտում չունի, և հիվանդությունը սովորաբար թեթև է:

Աղբյուր՝ bbc.com

10:24 Աշխարհում
Ճապոնիայում Բայդենի այցի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

Տոկիոյում հարյուրավոր մարդիկ մասնակցել են՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ճապոնիա կատարած այցի դեմ բողոքի ցույցին՝ մտավախություն ունենալով, որ նրա այցը կուժեղացնի լարվածությունը Չինաստանի հետ: Այս մասին կիրակի հայտնել է Yahoo News պորտալը: ԱՄՆ նախագահը մայիսի 23-ին բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ:

Աղբյուր՝ tass.ru

10:00 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթին» պահպանեց Պրեմիեր լիգայի տիտղոսը վերջին րոպեների ազդեցիկ խաղով

«Մանչեսթեր Սիթին» պահպանեց Պրեմիեր լիգայի հաղթողի տիտղոսը ամենատպավորիչ ձևով: Գործող չեմպիոնը կիրակի օրը՝ վերջին 15 րոպեների ընթացքում, երեք գոլ վաստակեց և 3-2 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 2:0:

Աղբյուր՝ france24.com

17:39 Աշխարհում
Հունաստանի ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայի օդային տարածքի խախտումը

«Մենք հերքում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները՝ իբրև թե մի քանի օր առաջ հունական օդանավերի կողմից թուրքական օդային տարածքի խախտման վերաբերյալ:  Այդ մեղադրանքները Թուրքիայի հերթական փորձն են՝ մոլորեցնելու և իր անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու համար», - ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրությունում։

Աղբյուր՝ ria.ru

16:55 Աշխարհում
Մալիում զինված անձինք պատանդ են վերցրել իտալացի ընտանիքին, Տոգոյի քաղաքացուն

Զինված անձինք Մալիի հարավ-արևելքում առևանգել են իտալացի մի զույգի և նրանց երեխային, ինչպես նաև Տոգոյի մի քաղաքացու: Այս մասին ուրբաթ օրը AFP-ին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչը և Մալիի անվտանգության աղբյուրը: Նրանք նշել են, որ առևանգումները տեղի են ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Բուրկինա Ֆասոյի հետ սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա:
 

16:28 Աշխարհում
Հրապարակվել է՝ Բրյուս Ուիլիսի և Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ «Սպիտակ փիղը» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութը հրապարակվել է RLJE Films կինոընկերության YouTube ալիքում։ Նախագծի ռեժիսորն է Ջեսսի Ջոնսոնը, ով առավել հայտնի է «Եռակի սպառնալիք» և «Վրիժառություն» ֆիլմերով: Ֆիլմում նկարահանվել են Օլգա Կուրիլենկոն, Ջոն Մալկովիչը, Մայքլ Ռուքերը, Բրյուս Ուիլիսը: Սցենարը Ջոնսոնը գրել է Էրիկ Մարտինեսի հետ: «Սպիտակ փիղը» AMC+-ի հոսքային ծառայության եթերում կլինի հունիսի 3-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:02 Աշխարհում
Օզի Օսբորնի դուստրը՝ Էյմին փրկվել է հոլիվուդյան ստուդիայի հրդեհից

Օզի և Շերոն Օսբորնների դուստրը՝ Էյմին, այն մարդկանց թվում էր, ովքեր փրկվեցին Հոլիվուդի ձայնագրման ստուդիայի հրդեհից, որը սպանեց 26-ամյա երաժշտական պրոդյուսերին: Այս մասին հայտնել են Շերոն Օսբորնը և մյուսները, ովքեր աշխատում են տարածքում: Էյմի Օսբորնի պրոդյուսերը ևս փրկվել է՝ հինգշաբթի կեսօրից հետո երկհարկանի մասնավոր շենքում բռնկված հրդեհից, որտեղ տեղակայված են մի քանի ստուդիաներ և երաժշտական ստեղծագործական օֆիսներ:

Աղբյուր՝ apnews.com

14:49 Աշխարհում
Ֆիլիպիններում հայտնաբերվել է օմիկրոն շտամի BA.4 տարբերակ

Այս մասին շաբաթ օրը հայտարարեց երկրի առողջապահության նախարարությունը: Վարակը հայտնաբերվել է մայիսի 4-ին Մերձավոր Արևելքից ժամանած ֆիլիպինցու մոտ: Ախտանիշներ չունեցող հիվանդը մայիսի 8-ին հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը դրական արդյուք է գրանցել:

Աղբյուր՝ tass.ru

14:34 Աշխարհում
Պաղեստինցի դեռահաս է սպանվել Արևմտյան ափին իսրայելական ստուգարշավի ժամանակ

Իսրայելական զորքերը գնդակահարել և սպանել են դեռահաս պաղեստինցի մի տղայի՝ օկուպացված Արևմտյան ափի հյուսիսային Ջենին քաղաքում ստուգարշավ իրականացնելու ժամանակ: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահացած դեռահասը 17-ամյա Ամջադ ալ-Ֆայեդն է: Հաղորդվում է, որ 18-ամյա պաղեստինցին իսրայելական կրակոցից վիրավորվելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում է:

Աղբյուր՝ aljazeera.com

13:57 Աշխարհում
Համացանցում է հայտնվել «Միսս Մարվել»-ի նոր թիզերը

Թողարկվել է «Միսս Մարվել»-ի նոր թիզեր: Տեսանյութը հրապարակվել է Marvel Entertainment YouTube ալիքում: Նախագծում նկարահանվել են Իման Վելանին, Ալիսիա Ռայները, Անջալի Բիմանին, Մեթ Լինցը, Յասմին Ֆլետչերը, Ֆարհան Ախթարը, Զենոբիա Շրոֆը և այլք: «Միսս Մարվել»-ի առաջին էպիզոդները կցուցադրվեն Disney+ հեռուստաալիքով հունիսի 8-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:45 Աշխարհում
Հարի Սթայլսը թողարկում է երրորդ ալբոմը՝ «Harry's House»-ը

Մեծ հաջողություն գրանցած սինգլի թողարկումից և Coachella-ում հաղթական ելույթից հետո վերջապես ավարտվեցին Հարի Սթայլսի երրորդ ալբոմի սպասումները: «Harry's House»-ը ուրբաթ օրվանից պաշտոնապես հասանելի է հոսքային ծառայություններում: Ալբոմի թողարկմանը նախորդեց դրա գլխավոր սինգլի՝ «As It Was»-ի թողարկումը: Ապրիլի 1-ին թողարկվելուց հետո երգը բարձրացավ Billboard Hot 100-ի 1-ին հորիզոնականը և երեք շաբաթ պահպանեց առաջին տեղը:

Աղբյուր՝ hollywoodreporter.com

13:08 Աշխարհում
Շպիցբերգեն արշիպելագում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Նրա տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սվալբարդ մարզի վարչական կենտրոնից՝ Լոնգյիր քաղաքից 717 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուր՝ tass.ru

13:03 Աշխարհում
Կապիկի ջրծաղիկ. 12 երկրներում հաստատվել է 80 դեպք

ԱՀԿ-ը հայտարարել է, որ ևս 50 կասկածելի դեպքեր են ուսումնասիրվում՝ առանց որևէ երկրի անուն նշելու, և նախազգուշացրել է, որ հավանական է՝ ավելի շատ դեպքեր գրանցվեն: Վարակները հաստատվել են եվրոպական ինը երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում: Մինչ այժմ Եվրոպայում դեպքեր են հաստատվել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում և Շվեդիայում:

Աղբյուր՝ bbc.com

12:37 Աշխարհում
Քիմ Քարդաշյանը սպառնալիքների պատճառով դիմել է դատարան՝ պաշտպանություն ստանալու

Հեռուստաաստղը հայց է ներկայացրել իր անվտանգությունը պաշտպանելու համար՝ ասելով, որ տասնյակ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ իր գրասենյակը ռումբով պայթեցնելու մասին: Փաստաբան Շոն Հոլլին նշել է, որ Քարդաշյանը պաշտպանական օրդեր է խնդրել Դեյվիդ Ռեսենդիզի դեմ, ով, ըստ նրա, ինչ-որ կերպ ձեռք է բերել իր տան և բիզնեսի հասցեները և բազմաթիվ նամակներ ուղարկել (ավելի քան 80), տարբեր սպառնալիքներով՝ ուղղված իրեն և իր երեխաներին:

Աղբյուր՝ gazeta.ru

12:02 Աշխարհում
Գերմանիա. Տորնադոն մեծ վնասներ է հասցրել արևմտյան քաղաքներին

Ուրբաթ պաշտոնյաները հայտնել են, որ տորնադոն թափանցել է Գերմանիայի արևմտյան շրջանները՝ պատճռելով մեծ վնասներ. տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ Պադերբորնում տուժել է մինչև 40 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Գերմանական օդերևութաբանական ծառայությունները ուրբաթ օրվա համար հայտարարել է փոթորկի նախազգուշացում և տեղ-տեղ կանխատեսել քամու պոռթկում՝ մինչև 130 կմ/ժ արագությամբ:

Աղբյուր՝ dw.com

11:29 Աշխարհում
Մադրիդի «Ռեալի» նախագահն ասել է, որ Մբապպեն չի միանա ակումբին

Ֆլորենտինո Պերեսը թիմին հայտնել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի տեղափոխվի մադրիդյան ակումբ: Այս մասին Twitter-ում գրում է լրագրող Գիլյեմ Բալագեն: Սպասվում է, որ շաբաթ օրը 23-ամյա խաղացողը կհայտնի, թե որ ակումբում կշարունակի կարիերան: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը կարող է մնալ «ՊՍԺ»-ում կամ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Երկու ակումբներն էլ պատրաստ էին Մբապպեին 150 միլիոն եվրո վճարել պայմանագիր կնքելու համար:

Աղբյուր՝ ria.ru

11:02 Աշխարհում
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել Նյու Յորքի հետաքննության հետ չհամագործակցելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել իր բիզնես պրակտիկայի վերաբերյալ քաղաքացիական հետաքննության հետ կապված դատաքննությանը չարձագանքելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Նյու Յորքի գլխավոր դատախազի խոսնակը: Թրամփը տուգանքը վճարեց հինգշաբթի, բայց դեռ պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնի արհամարհանքի հրամանը չեղարկելու համար, հայտնել են Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակից:

Աղբյուր՝ aljazeera.com

10:49 Աշխարհում
Փոլ Մաքքարթնին շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտը

79-ամյա Փոլ Մաքքարթնին շարունակում է մնալ բրիտանացի ամենահարուստ երաժշտի ոչ պաշտոնական կարգավիճակում: Այս տարի նա գլխավորել է The Sunday Times-ի կազմած ֆինանսական վարկանիշը՝ ետևում թողնելով մնացած բոլոր հայրենակիցներին, ովքեր իրենց ապրուստը վաստակում են երաժշտությունից: Բրիտանական հրատարակչությունը նրա եկամուտը գնահատել է 1,08 միլիարդ դոլար: The Beatles-ի համահիմնադիրի կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 56 միլիոնով:

Աղբյուր՝ vesti.ru

10:25 Աշխարհում
Կորեայում տեղի ունեցած «միջադեպից» հետո ԱՄՆ Գաղտնի ծառայության երկու աշխատակից տուն են ուղարկվել

Գաղտնի ծառայության երկու անդամների ԱՄՆ վերադարձող ինքնաթիռ են նստեցրել ՝ Հարավային Կորեայում «վիճաբանության» մեջ ներգրավվելուց հետո: ԱՄՆ-ի ԶԼՄ-ների համաձայն՝ զույգը, որը Ջո Բայդենի այցի համար կազմված խմբի մաս էր, հինգշաբթի երեկոյան շրջում էի Սեուլի բարերում: Հաղորդվում է, որ աշխատակիցներից մեկը կռվի է բռնվել տեղի տաքսու վարորդի հետ: Ոչ ոք բերման չի ենթարկվել կամ ձերբակալվել, սակայն Սեուլի ոստիկանական բաժանմունքը հետաքննել է միջադեպը։

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
Անկարան Աթենքին մեղադրել է Էգեյան ծովում Թուրքիայի օդային տարածքը խախտելու մեջ

Թուրքիան ուրբաթ օրը մեղադրանք է ներկայացրել Հունաստանին՝ Էգեյան ծովի վրայով իր օդային տարածքը խախտելու մեջ: Թուրքական կործանիչները ի պատասխան մոտեցել են Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստային քաղաքին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։

Աղբյուր՝ tass.ru

19:39 Աշխարհում
Բայդենի անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է հարբած հարձակման համար

Սեուլում ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության խմբի անդամը՝ Բայդենի այցից մեկ օր առաջ Հարավային Կորեայի քաղաքացու վրա հարբած հարձակում գործելու մեղադրանքով: Խմբի անդամը, ով աշխատում է ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտում, ձերբակալվել է հինգշաբթի վաղ առավոտյան տաքսու համար կռվի բռնվելուց հետո, Reuters-ին հայտնել է Յոնսան շրջանի ոստիկանության պաշտոնյան:
 

19:27 Հայաստան
ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումները ամենաշատն աճել են Հայաստանում

ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումները 2022 թվականի առաջին եռամսյակում աճել են 9,4 տոկոսով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենից շատ դրանց ծավալն աճել է Հայաստանում՝ գրեթե 40%-ով: Ինչպես նաև, 2022 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների թիվն աճել է 1,6%-ով: Ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 32,3%-ով:

Աղբյուր՝ ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժին 

18:53 Աշխարհում
Դորտմունդի «Բորուսիան» բաժանվել է մարզիչ Մարկո Ռոուզից

Գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը լքել է Դորտմունդի «Բորուսիան»՝ ընդամենը մեկ տարի գլխավորելուց հետո: Այս մասին ուրբաթ հայտարարել է Բունդեսլիգայի փոխչեմպիոնը: Դորտմունդի «Բորուսիան» և Ռոուզը «ավարտեցին իրենց համագործակցությունը» «մրցաշրջանի ինտենսիվ վերլուծությունից» հետո, ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Աղբյուր՝ france24.com

18:45 Աշխարհում
ԱՄՆ-ից երկվորյակ քույրերը նույն օրը ծննդաբերել նույն հասակի և քաշի տղաներ

Միաբջիջ երկվորյակ քույրերի՝ Ջիլ Հուստինիանի և Էրին Չեպլակի նորածին որդիները նույնպես ծնվել են նույն օրը: Ջուստինիանին և Չեպլակը, որոնք Կալիֆորնիայի Յորբա Լինդա քաղաքից են և իրենց որդիներին լույս աշխարհ են բերել մայիսի 5-ին, նույն հիվանդանոցում՝ ընդամենը ժամերի տարբերությամբ: Ըստ հիվանդանոցի արձանագրությունների՝ նրանց որդիները՝ Օլիվերը և Սիլասը, ծնվել են ճիշտ նույն չափերով. նրանցից յուրաքանչյուրը կշռում էր 7 ֆունտ 3 ունցիա և ծննդյան պահին ուներ 20 դյույմ հասակ:

Աղբյուր՝ goodmorningamerica.com

18:17 Հայաստան
Ուսանողական գիտական շաբաթ Ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունն առաջին անգամ  կազմակերպում է Ուսանողական գիտական շաբաթ, որը տեղի կունենա մայիսի 23-ից 28-ը՝ Երեւանում եւ Աղավնաձորում: Ուսանողական գիտական շաբաթվա վերջին երկու օրը կանցկացվի Ուսանողական միջբուհական գիտաժողով՝ Ագրարային համալսարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում գտնվող Զարթոնք հանգստյան տան նորարարական Ագրոճամբարում:

Աղբյուր՝ ՀԱԱՀ ՈՒսանողական Գիտական Ընկերություն 

18:00 Աշխարհում
Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկի ավելի քան 20 դեպք

Այս մասին հայտնում է Expresso-ն՝ վկայակոչելով երկրի ընդհանուր առողջապահության վարչության տվյալները: Հինգշաբթի գրանցվել է ինը նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մինչ օրս հանրապետությունում վարակվածների թիվը հասել է 23-ի:

Աղբյուր՝ ria.ru

17:36 Աշխարհում
Թոմաս Բախը ռուսական սպորտի դեմ ՄՕԿ-ի պատժամիջոցները համարում է պաշտպանական միջոցներ

«Դրանք պաշտպանական միջոցներ են եղել, դրանք պատժամիջոցներ չեն, դրանք ուղղված են եղել մրցակցության ամբողջականության պաշտպանությանը` բազմաթիվ երկրներում հակառուսական և հակաբելառուսական լուրջ տրամադրությունների պատճառով»,- ասել է Բախը: -Մենք պետք է արագ գործեինք և որոշեցինք, որ ոչ մի մարզական միջոցառում՝ ո՛չ Բելառուսում, ո՛չ Ռուսաստանում, չի կարող անցկացվել։ Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական շքանշան է ետ վերցվել. Ռուսաստանի նախագահը զրկվել է դրանից:

Աղբյուր՝ tass.ru

17:12 Աշխարհում
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի թեմայով գարեջուր է պատրաստում

Երբ Ֆինլանդիան կիրակի որոշեց անդամակցել ՆԱՏՕ-ին, Սավոնլինայում փոքր գարեջրի գործարանի սեփականատեր 42-ամյա Պետերի Վանտինենը, որոշեց տոնել՝ ռազմական դաշինքի պատվին նոր գարեջուր թողարկելով: Սավոնլինան, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա, միշտ մարտադաշտ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև:

Աղբյուր՝ france24.com

17:00 Աշխարհում
Հրապարակվել է «Գերբնականի» պրիքվելի թրեյլերը

The CW Network-ի յութուբյան ալիքում կայացել է «Վինչեսթերները» բազմասերիանոց նախագծի պրեմիերան, որը կլինի հանրահայտ «Գերբնականը» հեռուստասերիալի պրիքվելը: Շոուն կներկայացնի Դինի և Սեմի հոր՝ Ջոն Վինչեստերի երիտասարդ տարիները: Սերիալի թողարկման ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:25 Աշխարհում
Նորվեգիայի հարավ-արևելքում հարձակման հետևանքով երեք մարդ դանակահարվել է

Առնվազն երեք մարդ դանակահարվել և վիրավորվել է ուրբաթ Նորվեգիայի հարավ-արևելքում՝ Նումեդալ շրջանի գյուղական, լեռնային Նորե և Ուվդալ մունիցիպալիտետում, պատահական հարձակումների հետևանքով, հայտնում է ոստիկանությունը: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյաները հայտնել են, որ կասկածյալը ավելի ուշ ձերբակալվել է: «Ես կարող եմ հաստատել, որ իրավախախտը հսկողության տակ է», - Reuters-ին ասել է ոստիկանության ներկայացուցիչը: «Մենք չենք կարծում, թե այլ իրավախախտներ էլ են եղել»:

 

15:55 Աշխարհում
Գերմանիայում կապիկի ջրծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել

Գերմանիայում գրանցվել է կապիկի ջրծաղիկով՝ մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Focus Online-ը: Մյունխենցի հիվանդի մասին հայտնել է Բունդեսվերի մանրէաբանության ինստիտուտը: Վիրուսը հայտնաբերվել է մայիսի 19-ին. մարդու մոտ հիվանդությանը բնորոշ մաշկային փոփոխություններ կան: Ավելի վաղ կապիկի ջրծաղիկի դեպքեր էին հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում և Միացյալ Նահանգներում:

Աղբյուր՝ gazeta.ru

15:30 Հայաստան
Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ: Բրոնզե մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սարգիս Սարգսյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (67 կգ), Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը (-60 կգ):

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

15:21 Աշխարհում
Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Էյլուորդը

Կյանքից հեռացել է՝ ավելի քան երեք տասնամյակ կինոյի և հեռուստատեսության վետերան, դերասան Ջոն Էյլուորդը, ով առավել հայտնի է ամերիկյան «Շտապ Օգնություն» և «Արևմտյան թև» հեռուստասերիալներից: Այս մասին հայտնել է նրա երկարամյա գործակալ և ընկեր Միտչել Ք. Ստաբսի: Էյլուորդը 75 տարեկան էր: Նա մահացել է երկուշաբթի օրը բնական մահով, CNN-ին ասել է Ստաբսը:
 

15:02 Աշխարհում
Ծնվել է Էդ Շիրանի երկրորդ դուստրը

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Ծնվել է Շիրանի և նրա կնոջ՝ Չերի Սիբորնի երկրորդ դուստրը: «Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք՝ մենք ևս մեկ գեղեցիկուհի ունենք: Երկուսս էլ այնքան սիրահարված ենք նրան»,- գրել է երաժիշտը: Էդ Շիրանն ու Չերի Սիբորնը պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները 2019թ.-ին: Մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Լայրա Անտարկտիկա Սիբորն Շիրանը:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:45 Աշխարհում
Հորդանանի թագավորը տնային կալանքի է ենթարկել խորթ եղբորը՝ արքայազն Համզային

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը սահմանափակումներ է մտցրել իր խորթ եղբոր՝ արքայազն Համզայի տեղաշարժի, բնակության վայրի և հաղորդակցության վրա՝ խորացնելով թագավորությունում առկա խզումը: Հինգշաբթի օրը հրապարակված խիստ ձևակերպված հրապարակային նամակում թագավոր Աբդալլահ II-ն ասել է, որ հրամանագիր է արձակել նման միջոցառումների մասին՝ Համզայի «անկանոն վարքագծի և նկրտումների» պատճառով:

Աղբյուր՝ aljazeera.com

14:33 Աշխարհում
Կոլումբիայում կայծակի հարվածից տուժել է 19 կուրսանտ

Կայծակի հարվածի հետևանքով վիրավորվել է ռազմական ուսումնարանի առնվազն 19 կուրսանտ, հայտնում է բանակը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին, երբ կադետական գումարտակի կուրսանտները մարտավարական զորավարժություններ էին անցկացնում Ֆորտ Տոլեմայդա (երկրի կենտրոնական մասի Կունդինամարկա դեպարտամենտի) տարածքում: Տուժածներին անհապաղ օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք բժիշկների հսկողության տակ տեղափոխվել են հիվանդանոց:

Աղբյուր՝ ria.ru

13:58 Աշխարհում
Բրազիլիայում ռեկորդային ցուրտը սպառնում է անօթևաններին և բերքատվությանը

Բրազիլիայում ժամանակից շուտ են սկսել կրել վերարկուներն ու շարֆերը, քանի որ արևադարձային երկրի հարավը ռեկորդային ցուրտ է գրանցվել՝ սպառնալով և՛ անօթևաններին, և՛ բերքին: Հինգշաբթի մայրաքաղաք Բրազիլիան գրանցել է իր պատմության մեջ ամենացուրտ ջերմաստիճանը՝ 1,4 աստիճան, մինչդեռ ձմռան պաշտոնական մեկնարկին դեռ ավելի քան մեկ ամիս ժամանակ կա:

Աղբյուր՝ france24.com

13:08 Տարածաշրջան
Էրդողանի նախկին դաշնակից Բաբաջանը պատրաստ է առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը պատրաստ է առաջադրվել 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, եթե ընդդիմությունը որոշում չկայացնի միասնական թեկնածուի հարցում: Նա նաև ասել է, որ ընդդիմադիր «վեցյակի դաշինքը» աշխատում է Թուրքիային նախագահական կառավարման փոխարեն խորհրդարանական կառավարման ձևին վերադառնալու ուղղությամբ:

Աղբյուր՝ tass.ru

12:48 Աշխարհում
Warner Bros.-ը ծրագրում է վերականգնել հարաբերությունները Ջ.Ք. Ռոուլինգի հետ

Warner Bros. ստուդիան մտադիր է վերականգնել համագործակցությունը գրող Ջ.Ք. Ռոուլինգի հետ՝ Հարրի Փոթերի ապագա նախագծեր զարգացնելու համար: Ըստ WSJ-ի աղբյուրների՝ ստուդիան ծրագրում է ստեղծել նոր բովանդակություն Փոթերի տիեզերքի մասին, ինչի կապակցությամբ նախատեսում է հանդիպել Ռոուլինգի հետ ծրագրերը քննարկելու համար: Այս կերպ ստուդիան մտադիր է վերականգնել հարաբերությունները Հարրի Փոթերի գրքերի հեղինակի հետ՝ գենդերային ինքնության մասին գրողի հայտարարությունների շուրջ սկանդալից հետո:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:57 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե որն է մարդու համար ամենավտանգավոր վնասվածքը

Մարդու համար ամենավտանգավոր վնասվածքը գլխի վնասվածքն է, և դրանք ստանալու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նախ և առաջ պետք է նայել շուրջբոլորը և ոտքերի առաջ, չչարաշահել առօրյա ակտիվ գործունեության մեջ: Այս մասին Վնասվածքաբանության համաշխարհային օրվա առթիվ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Ա.Ս. Պուչկովի ավան շտապ բուժօգնության կայանի բժշկական բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալ Պյոտր Դավիդովը:

 

11:47 Հայաստան
ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման քննության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկարաձգում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին կայանալիք գրավոր քննության հայտերի ընդունման տևողությունը՝ մինչև սույն թվականի մայիսի 26-ը ներառյալ:

Աղբյուր՝ Քննչական կոմիտե 

11:32 Աշխարհում
Վանգելիս. կյանքից հեռացել է «Կրակե կառքեր» և «Շեղբի վրայով վազողը» ֆիլմերի կոմպոզիտորը

79 տարեկան հասակում մահացել է հույն կոմպոզիտոր Վանգելիսը: Նա արժանացել է «Օսկար»-ի՝ 1981 թվականի «Կրակե կառքեր» ֆիլմում իր ցնցող սաունդթրեքի համար: Վանգելիսի գործերով հայտնի մյուս ֆիլմերից են «Բաունտին», «Ֆրանցիսկոն», «Դառը լուսինը», «1492։ Դրախտի գրավումը» և Ալեքսանդրը:

Աղբյուր՝ bbc.com

11:14 Աշխարհում
Իլոն Մասկը ծրագրում է հանդիպել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ծրագրում է մայիսի 20-ին այցելել Բրազիլիա՝ հանդիպելու նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ, հայտնում է Globo թերթը: Նախագահի պաշտոնական գրաֆիկում այս հանդիպման մասին հայտարարություն չկա, սակայն ինքը՝ Բոլսոնարոն, հայտարարել է, որ նախատեսում է խոսել «համաշխարհային ճանաչում ունեցող, շատ կարևոր մարդու հետ, ով կգա օգնություն առաջարկելու մեր Ամազոնին»՝ չնշելով օտարերկրյա հյուրի անունը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:01 Աշխարհում
Թունիսի ափերին միգրանտների նավի խորտակման հետևանքով չորս միգրանտ է զոհվել, ևս 10-ը անհետ կորել են

Առնվազն 4 ներգաղթյալ մահացել է, ևս 10-ը՝ անհետ կորել այն բանից հետո, Թունիսի ափերի մոտ նավի խորտակվելուց, երբ նրանք փորձել են անցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա: Այս մասին հայտնել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Առափնյա պահակախումբը փրկել է 44 միգրանտի գերբեռնված նավի վրա, որը խորտակվել է Սֆաքս նահանգի Լուզա ափերի մոտ:

Աղբյուր՝ reuters.com

10:45 Արցախ
Բյուրականի աստղադիտարանի աշխատանքային այցը Արցախ

Մայիսի 10-13-ը Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանը և Էդգար Հովհաննիսյանն այցելեցին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոն։ Այցի նպատակն էր ստուգել ԲԱ կողմից տրամադրված Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակի վիճակը և կատարել նախնական չափումներ՝ հետագայում տեղադրելու և աշխատեցնելու համար։ Աստղադիտակը տեղադրվելու է թիվ 9 դպրոցի տանիքում՝ հատուկ պատրաստված տաղավարում:

Աղբյուր՝ Բյուրականի աստղադիտարան 

10:23 Աշխարհում
Ծնվել է Ռիհաննայի և A$AP Rocky-ի առաջնեկը

TMZ-ի հաղորդման համաձայն, լույս աշխարհ է եկել փոփ աստղ Ռիհաննայի և ռեփեր A$AP Rocky-ի առաջնեկին: Հաղորդվում է, որ տղան ծնվել է մայիսի 13-ին Լոս Անջելեսում: Անուն չի նշվում: 2020 թվականի սկզբից հարաբերություններ սկսած զույգը առաջին անգամ հայտարարեց հղիության մասին՝ հունվարին A$AP Rocky-ի հայրենի քաղաքում՝ Նյու Յորքում քայլելիս արված լուսանկարների հարապարակմամբ:

Աղբյուր՝ theguardian.com

10:00 Աշխարհում
Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը

Փարիզի Իլ-դը-Ֆրանս շրջանում կապիկի ջրծաղիկով՝ մարդկանց վարակման դեպք է հայտնաբերվել ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի առողջապահության վարչությունը: Մասնագետները չեն հայտնում հիվանդի ինքնությունը և վարակի հանգամանքները: Վարչությունը նշում է, որ հիվանդը բարձր ջերմություն ունի: Ֆրանսիացի բժիշկները բոլորին, ովքեր կասկածում են, որ վարակվել են, խնդրում են ինքնամեկուսացվել:

Աղբյուր՝ tass.ru

19:48 Աշխարհում
Հասանելի բանջարեղեն՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար

Դիետոլոգ Լիզա Յանգը նշել է, որ բանջարեղենն ընդհանուր առմամբ չափազանց օգտակար է սրտանոթային համակարգի համար: Eat This, Not That! հրատարակչության հետ զրույցում մասնագետը գազարն անվանել է դրանցից ամենաօգտակարն ու մատչելին: Յանգը բացատրել է, որ գազարը հարուստ է լուծելի բջջանյութով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Աղբյուր՝ lenta.ru

19:41 Աշխարհում
Իսրայելի իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը ձախակողմյան արաբ պատգամավորի հրաժարականից հետո

Հինգշաբթի ազգությամբ արաբ իսրայելցի պատգամավորը դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ պատճառաբանելով, ի թիվս այլ գործոնների, ոստիկանության ագրեսիան Al Jazeera-ի լրագրողի հուղարկավորության ժամանակ: Այս քայլով կառավարությունը խորհրդարանում դառնում է փոքրամասնություն: «Մերեց» կուսակցության անդամ Ղայդա Ռինավիե Զոաբիի որոշմամբ աջակողմյան վարչապետ Նաֆտալի Բենեթի գլխավորած կոալիցիան Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի 120 մանդատներից այժմ ունի ընդամենը 59-ը:

Աղբյուր՝ france24.com

19:26 Աշխարհում
Ումա Թուրմանը նույն ֆիլմում հանդես կգա դստեր հետ

Ումա Թուրմանը կնկարահանվի կատակերգական թրիլերում («Սպանության սենյակ») դստեր՝ Մայա Հոուքի հետ, հայտնում է The Hoolywood Reporter-ը: Նրանք առաջին անգամ են միասին նկարահանվում: Պատմությունը պտտվում է մարդասպանի (Ջո Մանգանելո), նրա ղեկավարի (Սամյուել Լ. Ջեքսոն) և արվեստի դիլերի (Թուրման) շուրջ: Նրանք փողերի լվացման սխեմա են մշակում, բայց ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել են հանցակիցները: Թե ում է խաղալու Մայան, հոդվածում չի նշվում:

Աղբյուր՝ ria.ru

19:15 Աշխարհում
Ա Սերիայի առաջատարը պատրաստ է պայմանագիր կնքել բելգիացի Օրիջիի հետ

Իտալական «Միլանը» պատրաստվում է ձեռք բերել բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիջիին, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ: 27-ամյա սևամորթ բելգիացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ, և Օրիջին չի պատրաստվում երկարաձգել այն: «Միլանը» պատրաստ է խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրոյի դիմաց:

Աղբյուր՝ vesti.ru

18:27 Աշխարհում
Գաբոնի աստղ Օբամեյանգը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ավարտել է միջազգային կարիերան: Այս մասին հաստատել է նրա երկրի ֆեդերացիան: «Բարսելոնայի» խաղացող Օբամեյանգը, ով Գաբոնի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 72 խաղում 30 գոլով, երեքշաբթի իր որոշումը հաստատող նամակ է ուղարկել ֆեդերացիա: Հայտարարում եմ, որ ավարտում եմ միջազգային կարիերաս»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Աղբյուր՝ france24.com

18:00 Աշխարհում
Հնդկաստանում դատարանն ազատ է արձակել նախկին վարչապետին սպանողին

Հնդկաստանի Գերագույն դատարանը չորեքշաբթի ազատ է արձակել երկրի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության համար դատապարտված տղամարդուն՝ ազատազրկումից 31 տարի անց: Գերագույն դատարանը արտակարգ լիազորություններ է կիրառել Ա. Գ. Պերարիվալանին ազատ արձակելու համար: Այս մասին CNN-ին ասել է նրա փաստաբանը: Պերարիվալանը ձերբակալվել է՝ 1991 թվականի մայիսի 21-ին մահապարտ ահաբեկչի կողմից Գանդիի սպանությունից շաբաթներ անց, հարավային Թամիլ Նադու նահանգում:

 

17:41 Աշխարհում
ԱՄՆ ՌՕՈւ-ն կմասնակցի իսրայելական զորավարժություններին՝ Իրանի վրա հարձակման իմիտացիային

ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմասնակցեն Իսրայելի «Կրակե կառքեր» զորավարժություններին՝ օդում իսրայելական կործանիչներ վերալիցքավորելով, հաղորդում է արաբական Asharq Al-Awsat թերթը: «Կրակե կառքեր» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ և կշարունակվեն մեկ ամիս: Դրանց ընթացքում իսրայելական բանակը «լայնածավալ հարձակում է մշակում Իրանի վրա», գրում է թերթը:

Աղբյուր՝ gazeta.ru

17:00 Աշխարհում
Բայդենը կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ նախազգուշացում տալու Չինաստանին

Խորհրդականներն ու վերլուծաբանները հայտնում են, որ Ջո Բայդենը որպես ԱՄՆ նախագահի առաջին ասիական այցի ընթացքում կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ հստակ ուղերձ հղելու Չինաստանին՝ Ասիայում և հատկապես Թայվանում չկրկնել այն, ինչ արեց Ռուսաստանը Ուկրաինայում: Բայդենը հինգշաբթի մեկնում է հնգօրյա ճամփորդության՝ ամիսներ շարունակ դաշնակիցներին ուղղորդելով՝ պատժել Ռուսաստանին:

Աղբյուր՝ reuters.com

16:28 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը տրանսֆերների վրա ծախսել ավելի քան 140 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Էրիկ տեն Հագը և նրա անձնակազմը սկսել են նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին, հայտնում է De Telegraaf-ը: Ըստ աղբյուրի՝ ամռանը անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել ավելի քան 140 միլիոն եվրո: Նշվում է, որ տեն Հագին հետաքրքրող խաղացողների թվում են «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերն ու հարձակվող Էնթոնին, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:Շ
Աղբյուր՝ sport-express.ru

16:11 Աշխարհում
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 11 մետրանոցներով նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 11 մետրանոցներով՝ 5:4 հաշվով, հաղթեց «Ռեյնջերսին» և նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը չորեքշաբթի օրը, երբ Սևիլիայում կայացած եզրափակիչը լրացուցիչ ժամանակի վերջում ավարտվեց 1:1 հաշվով:

Աղբյուր՝ france24.com

15:57 Աշխարհում
Hulu-ն հրապարակել է սպանված ռեփեր XXXTentacion-ի մասին ֆիլմի թրեյլերը

Համացանցում է հայտնվել 2018 թվականին սպանված ռեփեր XXXTentacion-ի (իսկական անունը՝ Ջասեյ Օնֆրոյ) մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը: Տեսանյութում ներկայացված է Hulu հոսքային ծառայությունում: Ֆիլմի հեղինակները ներառել են հարցազրույցներ ռեփերի հարազատների հետ, ինչպես նաև արխիվային կադրեր: «Նայիր ինձ. XXXTentacion» կոչվող կինոժապավենի ռեժիսորը Սաբահ Ֆոլայանն է: Նախագիծը էկրաններ կբարձրանա մայիսի 26-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}