Տեսանյութեր

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 18-ին կազմակերպում է բաց դռների օր

Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը կսկսվի ժամը 10:00-ին: Առաջին անգամ հանրության բոլոր շերտերի համար բաց են լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: «Քենդլ» ինստիտուտի հասցեն է՝ ք. Երևան, Հր. Աճառյան 31:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե

17:44 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում՝ նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ։ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ կունենա նաև ազատությունից զրկման վայրերում գտնվող ազգությամբ վրացի անձանց հետ։
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

13:53 Հայաստան
Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը

Քննարկման թեմայի համատեքստում Նախարարն անդրադարձել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությանը, որը նպատակ ունի բարելավելու երեխաների արդարադատության մատչելիության մեխանիզմները, ինչպես նաև բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին, որի նպատակն է բանտային առողջապահությունն ինտեգրել հանրային առողջապահության միասնական համակարգին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

13:40 Հայաստան
Հուլիսի 9-ից 13-ը Հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2082 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 511 հեռախոսազանգի

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 23 բողոքի: 2018 թվականի հուլիսի 9-ից 13-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1462 քաղաքացի:
Աղբյուր՝  Հարկադիր կատարման ծառայություն

13:31 Հայաստան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ավստրիական «STRABAG International» կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության նախագահներին

Ընկերության պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը, որը հանդիսանում է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի երկրների տարածաշրջանային վարչության ղեկավարը, ներկայացրել է ընկերության գործունեությունը, աշխարհագրությունն ու ուղղությունները: Նա նաև նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով և նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն:
Աղբյուր՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 

12:28 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին,

ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Ա. եպիսկոպոս Մնացականյանը: Կաթողիկոսը ներկայացրել է ուխտավոր հայորդիներին, անդրադարձել Հայաստան կատարած այցի արդյունավետությանը և ուսումնական դասընթացի օգտակարությանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}