Հունիսյան

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

21:18 29/06/2024

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

11:48 Հայաստան
Նրանց հետ հանդիպումից հետո նորից դառնում եմ ամբողջ. Նազենի Հովհաննիսյան

«Օվկիանը, Արևն ու կիսատված՝ ես..., որ նրանց հետ հանդիպումից հետո նորից դառնում եմ ամբողջ, հիշում եմ, որ ապրում եմ ու, որ կյանքն ամենասիրուն բանն է՝ մեզ տրված..»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

Հետգրությամբ նա ավելացրել է.« Հ.Գ. իմ կյանքի հավերժական Սերը... ջրերում է»։



09:57 Հայաստան
Իվետա Մուկուչյանը հայտնել է երկար սպասված վերամիավորման մասին

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը հայտնել է վերամիավորման մասին.

«Երկար սպասված վերամիավորումը. 8 տարի անց իմ և Արամ MP3-ի «Դաշտերով» դուետը կրկին բեմում է»,-գրել է նա ու կարճ տեսանյութ հրապարակել։

 

11:08 Հայաստան
Անահիտ Սիմոնյան. Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն

«Երբեմն կյանքը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից։ Դա կարող է վախեցնող լինել, բայց միաժամանակ հնարավորություններով ու հույսով լի։ Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն, որի հեղինակն ինքդ ես»,-ինսթագրամի իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վերջերս որդու հետ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։

Նա նշել է՝ դու կարող ես ստեղծել քո նոր տարբերակը, իրականություն դարձնել քո երազանքներն ու ցանկությունները, ուսումնասիրել նոր հորիզոններ ու հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն քեզ։

«Թույլ մի տվեք, որ անհայտի նկատմամբ վախը կանգնեցնի ձեզ: Ամեն քայլ դեպի նոր հնարավորություններ նոր բան սովորելու, ձեր ուժեղ կողմերը բացահայտելու և ինքնավստահություն զարգացնելու հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ, հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն դաս է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում»,-նշել է նա։

09:45 Հայաստան
Ընկերների անակնկալը Կարեն-Սևակի՝ Սևակի ծննդյան տարեդարձի առթիվ

KarenSevak Production ի համահիմնադիր Սևակ Մելքոնյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Ընկերները երաժիշտի համար անակնկալ են պատրաստել։

Ուղիղ կեսգիշերին տորթով, մոմերով, Happy birthday երգելով ու նվերով նրանք ներս են մտել Սևալի ստուդիա։

«Ամենակարևորը տաղանդդ անսպառ»,-մաղթել է ընկերներից մեկը։
 

15:50 Հայաստան
Անի Քոչար. Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի

Լրագրող, մոդել Անի Քոչարը, որ առողջական լուրջխնդիրների հետևանքով վերջերս լուրջ վիրահատության է ենթարկվել, գրում է.

«Մենք այնքան հազվադեպ ենք նկատում մեր կողքին ապրող ու արարող մարդկանց ու գնահատում նրանց. մեծարում և ըստ արժանվույն պարգևատրում, թեկուզ գովաբանությամբ կամ հաճոյախոսությամբ:

Բայց այս հողը պահվում է հենց այն մարդկանցով, ովքեր ապրում ու արարում են այստեղ: Ամեն մեկն իր ռեսուրսով ու իր հնարավորության սահմանում կարող է աջակցել կողքինին: Մեկս մեկով կանք և միայն մեկս մեկին թիկունք ու սատար լինելով կարող ենք էլ ավելի հզորանալ ու ամրանալ; Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի, փոքր ազգերն իրավունք չունեն նման թուլությունների տրվելու: Պետք է տրվել միայն դրականի քարոզին ու լավ օրինակի քաջալերմանը:

Դու ի՞նչ կարծիքի ես:

Հ.Գ. ես շատ հաճախ իմ հարթակներում ներկայացնում և անդրադառնում եմ մեր Հայրենիքում ապրող, արարող ու մաքառող մարդուն, անհատին, իր գործը և դա ոչ թե գովազդ է, այլ անկեղծ ցանկություն, որ նրանց ճանաչեն, օգտվեն նրանց ստեղծածից, արարածից, քանզի մեկս մեկով ենք բարձրանում»։

13:09 Հայաստան
Պատերազմի օրերին ապատեղեկատվություն տարածողը, կնոջ դերերում հանդես եկողը և այլք. Աննա Հակոբյանի հանդիպման մասնակիցները

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել «հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք  ձևավորող և տարածող  անձանց հետ»։

Քննարկել են կրթությունը հանրային- հասարակական կյանքի թիվ մեկ տրենդ դարձնելու  հարցը։

Տեսանյութում երևացող անձինք մեղմ ասած հարցեր են առաջացրել սոցցանցերի օգտատերերի մոտ։

Նրանցից մեկը՝ Սուրեն Ներսիսյանը ֆիքսել է հանդիպման մասնակից կանանցից մեկին, որը 2020թ. պատերազմի օրերին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչայանը սպանել է Արայիկ Հարությունյանին։

Ներսիսյանը մասնավորապես գրել է. «Զոհասեղանին դրված էին մեր Տղաների  կյանքերը:

p.s Եվս մեկ ապացույց թե ով էր « մեսեջները » ուղարկում և ով էր ղեկավարում ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ: p.s հաղորդագրություն հանցագործության մասին...»։


«Ուրեմն մեկը Ռոման Բաղդասարյանն ա, որը մեծամասամբ հայտնի ա կանացի շորերով գռեհիկ նկարներով, հայերենի տոտալ չիմացությամբ, պրիմիտիվ պրոպագանդիստական գործունեությամբ: Ուզում եմ տեսնել էն մարդուն, ում համար Ռոմանը կարծիք թելադրող ա էլի։
Ու էդ ամեն ինչը թղթին ա տալիս Perfect TV-ի ռոլիկների Ստելլան ասենք... »,-գրել է Վազգեն Սաղաթելյանը։



«Հայհոյախոս  և տգետ, խուժանի բառապաշարով, տասովչիկ բլոգերներով  և  երկիրը կործանողներով  հավաքվել են կրթությունից են խոսում, լացել կարելի է»,-գրել է մեկ այլ օգտատեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ-ական Վիգեն Ծատրյանը, որը շատ հաճախ իր էջում ՔՊ-ականների հետ լուսանկարներ է հրապարկում ու ծաղրական գրառումներ անում Բագրատ Սրբազանի վերաբերյալ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն դիտարկում է արդարադատության նախարարի պաշտոնի համար, քաղաքագետ ներկայացվող Ստյոպա Սաֆարյանը, որի փաստաբան քույրն այս իշխանության օրոք դարձավ ՍԴ դատավոր, Խաչատուր Սուքիասյանին անվան հետ կապվող «Արարատնյուզ»-ի հաղորդավար Նանե Արզումանյանը, «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը և այլն։







 

10:30 Հայաստան
Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա

Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի որդին է, գրում է.

«Հաշված օրեր են մնում մանկական եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա։

Լուրջ կասկածներ ունեմ, որ Հանրայինը չի կարողացել գտնել գեթ մի երգ, որ էդ երեխան նորմալ կարողանա երգել։

Գործնական խորհուրդ Հանրայինին։

Հաշվի առնելով, որ այս տարի ծանոթի հաշիվ ակնհայտ երգել չկարողացող մասնակից եք ընտրել`  բերեք գոնե քարը փեշերիցդ թափեք ու էս անգամ ինստրումենտալ գործ ուղարկեք, էդ էրեխեն էլ թող ուղղակի բեմի վրա թռվռա, հավեսը հանի, խայտառակ չլինենք»։

Նշենք, որ մանկական Եվրատեսիլում Լեոյի ընտրությունը քննադատությունների պատճառ դարձավ։ Նա ծնողների հետ տարիներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում, սոցցանցերում մարդիկ հարցնում էին՝ Հայաստանում ապրող լավ ձայնով երեխա չկա՞ր։

09:40
Սոնա Շահգելդյանը հայտնել է նոր տեսահոովակի մասին ու լուսանկարներ հրապարակել նկարահանումների ընթացքից

Երգչուհի Սոնա Շահգելդյանի երգերից մեկի տեսահոլովակն է նկարահանվում։ Մինչ պատրասը կլինի տեսահոլովակը երգչուհին որոշ փակագծեր է բացել ու լուսանկարներ հրապարակել։

«Շուտով նոր երգ, նոր տեսահոլովակ՝ ավանդական: Տաղանդավոր դերասանական խաղ, անփոխարինելի կերպարների մատուցմամբ: Մտահաղացումը եղել է իմը՝ Սոնա Շահգելդյանինը:  Թիմային շատ մեծ աշխատանքը կտեսնեք ՇՈւՏՈՎ»,-նշել է նա։

Նկարահանումներն իրականացվել են Լուսիկ Ագուլեցու Տուն-Թանգարանում, տեսհոլովակում նկարահանվել են հայտնի դերասանուհիներ Էվելինա Շահինյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ջուլիետա Բաբայանը։


08:57 Հայաստան
Մտածում եմ՝ քաոսի մեջ եմ, բայց օրհնված եմ. Ներսես Ավետիսյան

«Էս փառահեղ արտիստը լիքը բան փոխեց իմ աշխարհում ու մի բան վերափաստեց»,-գրում է հայտնի հաղորդավար, դերասան Ներսես Ավետիսյանը՝ խոսելով անգլիացի երգիչ, երգերի հեղինակ, բազմագործիքավորող և ձայնային պրոդյուսեր Ջեյմս Բլեյքի մասին։

Ինսթագրամի իր էջում նա տեսանյութեր է հրապարակել Բլեյքի համերգից, որին ներկա է կնոջ հետ, ու նշել.

«Մտածում եմ՝ քաոսի մեջ եմ, բայց օրհնված եմ, որ 8 մլրդից հենց Լիլիթի հետ եմ ապրում էս կյանքը: Ստեղ նստած մտածում էի, ո՞նց ա հնարավոր գտնել էդ մարդուն, ում հետ զուգահեռ իրականությունում էլի միասին եք»։

 

09:47 Հայաստան
Արուս Տիգրանյան. էս խելահեղ ու գժական 9 տարիներս մի անհավանական ճանապարհ էին

Հաղորդավար, հումորիստ Արուս Տիգրանյանը նշում է իր տարեդարձը։ Նա երրորդ տասնամյակ մուտք գործելու շեմին հուզիչ գրառում է կատարել.

«էսօր իմ վերջին ծնունդն ա, երբ տարիքս 2-ով ա սկսվում։ էնքան հուզիչ ա, էնքան անսպասելի էր, որ կգա էս օրը։

20 տարեկանի ծնունդիս նույն օրը PinkTV-իս բացումն էր, էն ժամանակ՝ չգիտեի, որ էդ ճանապարհը, որ սկսում եմ, ինձ կբերի էսքան ինքնաբավ մի տեղ, բայց էսօր ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել 20-ական Արուսին իրա համարձակության, լիքը վախերին ու կասկածներին զուգահեռ առաջ գնալու, տարբեր հիասթափություններից հետո հավատալու, ավարտներից հետո էլի սկսելու, սովորելու, հոգնելու ու էլի շարունակելու, բոլոր ընտրությունների համար, որոնք ճիշտ կամ սխալ են եղել։

էս խելահեղ ու գժական 9 տարիներս մի անհավանական ճանապարհ էին, որոնց օրերի արանքում չէի տեսնում ու չէի հավատում ինքս ինձ, բայց էսօրվա կետից անսահման հպարտ եմ ինձնով էդ ճանապարհը զրոյից բացելու, ասվալտապատելու ու անցնելու համար։ Շնորհավո՜ր իմ 29 ամյակը… մի քիչ էլ շունչ քաշեմ ու տեսնեմ՝ էդ ինչ կա ձեր 30ականներում, որ մենք չենք իմացել»»։





 

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}