Միասին շարժման հանրահավաքն Ազատության հրապարակում

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

22:48 27/03/2024

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

09:32 Հայաստան
Արտակարգ դեպք Երևանում. Երիտասարդ վարորդը բռունցքներով հարձակվեց ավտոբուսի վրա

 Գործարար Ալիք FM106.5-ի խմբագիր Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մի արտակարգ դեպքի մասին, որին ներկա, որոշ չափով նաև մասնակից է դարձել։

«Բա չիմացաք, ոտքով ենք գնում դպրոց։ Ինչու՞, որովհետև ավտոբուսը ճանապարհին խփեց մի մեքենայի հայելիների։ Փողոցում խտությունն այնպիսին է, որ չգիտեմ`ինչպես պիտի չխփեր։

Երիտասարդ վարորդը, իր հայելիների դարդով, բառացիորեն բռունցքներով հարձակվեց ավտոբուսի վրա։ Տարեց վարորդը փորձեց հասկացնել, որ բերնեբերան լցված ավտոբուսով երթը ավարտի, հասնի գառաժ, կզանգի։ Բայց չէ, ջահելին էլ ոչինչ չէր հետաքրքրում։

Ի՞նչ արեց վարորդը։ Ճիշտ է։ Դե ժողովուրդ ջան, իջեք։ Էսօր սենց։ Ու ամբողջ ավտոբուսը հլու հնազանդ իջավ, Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի, որովհետև ուղղաթիռ տաքսի չկա։ Միայն ես ասացի` չեմ հասկանում,մի մարդու հայելիներն ավելի կարևոր ե՞ն, քան էսքան մարդու գործի և դասի հասնելը։ Բնականաբար բոլորը գլուխները կախ իջան։

Երևանի քաղաքապետարան, ես իհարկե շնորհակալ եմ, որ ապահովում եք առողջ ապրելակերպ, բայց էս տրանսպորտ չի։ Ես չեմ մեղադրում վարորդին, որովհետև նա չունի իր մեջքի ետևում հստակ կառույց, որն իրեն կասի` եթե մանր բաներ լինեն, չկա մարդու կյանքին սպառնալիք, դու առաջին հերթին պիտի քաղաքացիների մասին մտածես։ Վարորդը գիտի, որ ԱՊՊԱ-յի փողն էլա իրա վրա, պլանն էլ։

Մի խոսքով քաղաքավարի տրանսպորտի ՄԵՋ ենք։ Ու եթե սենց հլու-հնազանդ էլ մնանք, որ ով ուզի, երբ ուզի կարողանա դուրս հանի տրանսպորտից, դեռ քիչ էլ են թանկացնում»,-գրել է նա։

22:42 Հայաստան
Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է․ Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․

«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար։ Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է, որը շատերին դուր է գալիս, շատերին՝ ոչ։

Ես չեմ կարող փոխվել, քանի որ չեմ ուզում՝ ինչքան էլ կյանքը ստիպում է։ Պարզապես ես գիտեմ էներգիայի ուժը, այն ամեն ինչ անում է իմ փոխարեն։

Բարին ընդ ձեզ, վստահեք այն էներգիային, որով լցված եք»։

Լուսանկարները՝ Նազիկ Ավդալյանի էջից։

12:31 Հայաստան
Շատ հաճախ մեր եթերից հնչում են խոսքեր, որոնք կեղտոտում են հանդիսատեսի ներսը. Արթուր Կարապետյանը՝ սերիալներում չնկարահանվելու մասին

«Հետո ես ինքս ինձ ասացի՝ ոչ, քանի որ դու սկսում ես կրկնել ինքդ քեզ, սպառվել ու անհետաքրքիր դառնալ հանդիսատեսի համար»,-ասել է հայտի դերասան Արթուր Կարապետյանը LIFEROOM հաղորդման ժամանակ՝ խոսելով սերիալներում չնկարահանվելու պատճառների մասին։

Նա նշել է, որևէ մեկին չի մեղադրում, որևէ խնդիր չունի սերիալ հասկացության հետ, եթե դա արվում է լավ։

«Ինձ համար գերադասելի են մինի սերիալները, որտեղ գիտես ողջ սցենարը, գիտես՝ ինչ ես խաղալու։ Իսկ սերիալում սկսում ես, հետո չգիտես՝ ինչ ես խաղալու։ Ինձ պետք է իմանալ սկիզբը և վերջը, որպեսզի կարողանամ այս արանքը լցնել ճիշտ, բերեմ տրամաբանական ավարտի։ Այս դեպքում կոմպրոմիսը հանցավոր է։ Դու մտնում ես հեռուստադիտողի տուն։ Չէ՞ որ խոսքն ուժ ունի, երբ դու նրան վատ բան ես մատուցում, փչացնում ես նրա հոգին, նրա միտքը, նրա ներսը։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Որպես արվեստագետ, մտածող դերասան ես ունեմ իմ սկզբունքները։ Ես գիտեմ՝ խոսքի, իմ արվեստի ուժը, ազդեցությունը։ Երբ կոմպրոմիսի ես գնում, ասում ես՝ լավ, սա այսպես ասեմ, արդեն դու զիջում ես ու ասում ես սխալ բան։ Ես փորձում եմ դա կանխել շատ հաճախ»,-նշել է նա։

Դերասաննն ասել է՝ եղել են դեպքեր, երբ վիճել է սցենարիստի, ռեժիսորի հետ՝ նշելով, որ այս բառը չի կարելի ասել։

«Ես ունեմ պատասխանատվություն հանդիսատեսի առաջ, թե ինչ եմ ցույց տալիս։ Շատ հաճախ մեր եթերից հնչում են խոսքեր, որոնք փչացնում են մեր կյանքը, կեղտոտում են հանդիսատեսի ներսը»,-ասել է Արթուր Կարապետյանը։

10:29 Աշխարհում
Ինչպես է Քիմ Քարդաշյանը հեծանիվ վարում

Մոդել, ամերիկյան հեռուստատեսության հայտնի դեմք Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ վարում մթության մեջ։ Նա բարձրակրունկ կոշիկներով է, թափանցիկ զուգագուլպայով։

Նրա հետևորդները զարմանք են հայտնել հագուստի վերաբերյալ։ Մեկ ուրիշը շտապել է  հանգստացնել՝ այնպես եք զարմանում, կարծեք առօրյայում այդպես չի հագնվում։







21:15 Հայաստան
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է.

«Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար
Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝

- Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։

Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես

Սա ասել ա․
- Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։

Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորություն եմ թողնում։ Ում հետ եմ խոսում։

Սա թե՝ կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի։

Նշում՝ խոսքերը բառացի չի փոխանցված։

Տիգրանը նոյեմբերին թողարկել ա «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրաված պատերազմներում բոլոր զոհվածներին։

Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։

Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը»։ 

17:13 Հայաստան
Պապիկյանի կնոջ ֆոտոսեսիան Ջերմուկում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կինը՝ Արմինե Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից։ 

 

16:58 Աշխարհում
Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին նպատակ է դրել դառնալ դերասանի կինը

Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։

«Նա իր առջև նպատակ է դրել դառնալ տիկին Դի Կապրիո և ապացուցում է, որ իսկապես ցանկանում է ճանաչել և սիրել նրան բոլոր առումներով, նա չի ցանկանում լինել ևս մեկ «գավաթակիր կին», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է հրատարակության ինսայդերը։

Նա նաև ավելացրել է, որ Վիտորիա Սերետին արդեն մշակել է ամուսնության հստակ ռազմավարություն։

«Նրա ծրագրի մի մասն է՝  իմանալ նրա հոբբիների և ցանկությունների մասին: Նա ջանքեր գործադրեց, որպեսզի Լեոյին ցույց տա իր աջակցությունը»,- եզրափակել է նա:
 

14:20 Հայաստան
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո

«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո սոցցանցերի իր էջերում նման գրառումէ  կատարել Էլեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ 17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն ռուբլի դրամական պարգև և հաղթանակը հավաստող վկայական

«Ես միշտ մոտ եմ եղել հաղթանակին, միշտ եղել են պատճառներ՝ ազգային, թե տարիքային։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հետ է: Ես աղոթեցի, հավատացի. Նկարահանումներից առաջ առավոտից այնքան նշաններ կային... Չեք կարող պատկերացնել.»,-նշել է երգչուհին։
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by ELÉN (@elen_badalyan)

11:58 Աշխարհում
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով

Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ բոբ-կարե սանրվածքով է։

Քենդալը Լոս Անջելեսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտնվել է նոր տեսքով։

Ոճաբանները պնդում են, որ կարճ բոբը կմնա ամենաթրենդային սանրվածքներից մեկը ևս մի քանի սեզոն։ Ավելին, մասնագետների կարծիքով, մազերի այս երկարությամբ կարելի է հասնել լիֆտինգ էֆեկտի։

16:47 Հայաստան
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը

«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։

Գրառմանը կից նա լուսանկար ու տեսանյութ է հրապարակել ու նշել.

«Սոցցանցերի մեկնաբանությունները կարդալուց հետո հասկացա, որ շատ զգոն քաղաքացիներ ոգևորված են այս արարքով։

Ուզում եմ բոլորին հանգստացնել, մի անհանգստացեք, տարիների ընթացքում դաջվածքը ցած կսահի և աստիճանաբար կջնջվի կրունկից»։

Հիշեցնենք, որ Ժաննան երգչուհու մտերիմ ընկերուհին է, հաճախ է լուսանկարներ հրապարակում Ալսուի հետ։





Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը
10:11 12/12/2024

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}