Տեղի ունեցավ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը` AMX Awards 2023-ը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

13:01 10/06/2023

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

10:08 Հայաստան
Սևան- կինը՝ շոյանքի ու սիրո սպասող. Նազենի Հովհաննիսյան

«Սևանի «մյուս»  կողմում իմ տեսած ամենասիրուն ջրերն են ու Հայաստանը: Հայոց աղի արցունքներին հակառակ՝ ամենաքաղցր ջուրը: Վայրկյանում հազար գույն ու եղանակ փոխող Սևանը  հաստատ կին է. չէ, տրամադրության փոփոխությամբ չէ, այլ իր հաստատուն էությամբ. միշտ տեղում, միշտ սպասող ու շատ տարբեր, ամեն վայրկյան տարբեր... ու այդքան մերը... իմը»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Նա շարունակում է.

«Տաք ավազներին թողնում ես կարոտներն ու մտնում ջուրը՝ գիտակցելով, որ ամենաքաղցր գիրկն ես մտնում, հասկանում ես, որ հավերժությունն էդտեղից է սկսվում, որ Երկինքի պատկերը հենց Սևանն է, որ կա, որ ամենաբարձր լեռների գրկում ծվարած այս գեղեցկուհին քո արյան կոդից ունի, ու որ սիրագարի պես ուզում ես բանաստեղծություններ ձոնել Նրան, բայց իր ալիքների երգն ավելի քաղցր է ու զիլ, քան աշխարհի բոլոր բառերը:

Չի պահանջում, չի ստիպում, լուռ կամ փոթորկոտ միշտ սպասում է....
ու... երևի էդպես էլ չգնահատված ապրում է՝ Երկնքի «ստվերի» ներքո:
Չէ՞, որ մարդիկ վերև են նայում երազելիս, կամ անգամ ցավի մեջ:

Իմ երկնային գեղեցկուհին Սևանն է, ու պետք չեն հազարավոր «Երկինքներ», երբ կա Նա)
Մանկությունից մինչև հասունություն՝ մի անծայրածիր կապույտ երջանկություն, որը երկրիդ կյանքի խորհուրդն է, որին էդպես էլ չճանաչեցին լիարժեք, չգնահատեցին ըստ արժանվույն, չսիրեցին՝ նրան վայել, որին ուզում ես գրկել ու սեղմել սրտիդ մեջ, որ չտանեն... երբեք:

Սևան- կինը՝ այդքան ուժեղ, ու այդքան պաշտպանության կարոտ՝ իր մարդկանցից... թշնամուց... անտարբերությունից...աղտողություններից, իրեն օգտագործող ու մոռացողներից...
Սևան- կինը՝ շոյանքի ու սիրո սպասող, Օվկիանոսներից անջատ, բայց իր սրտով՝ բոլոր օվկիաններից էլ մեծ ու ան սահ ման։
Հ.Գ. Դարանակ գյուղից էլ այն կողմ է էս ափը., թե Ծափաթաղից վերև չեք եղել, ուրեմն չեք ճանաչում հարստությունը, որն ունենք»։



 

12:16 Հայաստան
Անահիտ Սիմոնյան. Ցանկացած դեպքում երկու տարբերակ ունենք

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը սկսել է նկարահանվել սերիալում։ Այն կոչվում  է «Բախում»։ Առաջին սերիան, ըստ երգչուհու, պատրաստ է։

Նա այսօր մի քանի լուսանկար է հրապարակել ու նշել.

«Ցանկացած պահի երկու տարբերակ ունենք. կամ քայլ անենք դեպի առաջ աճի համար կամ էլ վերադառնանք անվտանգ վայր»։

11:48 Հայաստան
Արմինե Օհանյան. Անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրանց քայլերը, դրական փոփոխություններ տեսնել մեր կյանքում:

Այդ մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում` նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, իրենց կարգավիճակից կամ ինչ-ինչ արտոնություններ չկորցնելու համար են դա անում եւ նրանք, ովքեր դեռ շարունակում են սիրել-հավատալ-վստահել-հույս կապել ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մարդիկ ստիպված են աչք փակել, օրինակ, Արցախը հանձնելու փաստի վրա եւ կենտրոնանալ տեղական նշանակության մի փաստի վրա: Օրինակ, մեկն ասում էր` տես, նախկինները վարչապետի անվան մրցաշարեր չէին կազմակերպում, Փաշինյանը կազմակերպում է` խրախուսում է առողջ ապրելակերպը: Մի ուրիշը, որ Տավուշից հող հանձնելու մասին ձկան պես լուռ էր, ոգեւորված էր այն փաստով, որ իրենց բակում 70-ականներին կառուցված ինչ-որ գարաժներ են քանդել` տեղը խաղահրապարակ սարքեն:

Մի երրորդն ասում էր` ճիշտ է, ամեն օր սպանությունների, ծեծուջարդի մասին լուրեր ենք կարդում, բայց մեր հարեւան Սերոժը ժամանակին ավտոն ճռռացնելով էր բակ մտնում, հիմա ավտոյի ու իր ձայնը չենք լսում: Գուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են` մեկը մյուսին չեզոքացնող։

Բայց վստահ եմ, որ նման կերպ մտածողների մեծ մասն ըմբռնում է իր համեմատությունների աբսուրդայնությունն ու գիտակցում, որ մենք այսօր շատ վատ իշխանություն ունենք, որի ժամանակ համակարգեր են քանդվել, արժեքներ են կործանվել, մարդիկ են զոհվել, եթե անգամ չխոսենք հող հանձնելու մասին»։

17:08 Հայաստան
Անի Քոչար. Տիրոջո՛վ հաղթելու եմ

Մոդել, լրագրող Անի Քոչարը գրում է.

«Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա, ամրացնում հոգևոր դաշտս, փորձում Տիրոջից մի քայլ անգամ չհեռանալ, որ հաղթեմ:

Ու հավատ ունեմ սրտումս և ո՛չ մի երկմտանք. հաղթելու՛ եմ, Տիրոջո՛վ հաղթելու եմ»։

17:35 Հայաստան
Սիրուշո. Ինձ բերել են ստուգման

ԱՄՆ-ում ունեցած համերգից հետո երգչուհի Սիրուշոն տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում դրա ընթացքից, ետնաբեմից, զավակների հետ զբոսանքից։

Մի քանի ժամ առաջ նա մի կարճ տեսանյութ է  հրապարակել, որտեղ դիմակով է, իսկ որդին շոյում է մազերը։

Տեսանյութին կից նա գրել է. «Ինձ ստուգման են բերել։ Որոշ տեղերում դիմակ կրելը դեռ պարտադիր է»։

Թե ինչ ստուգման մասին է խոսքը, երգչուհին չի մանրամասնել։

 

17:40 Հայաստան
Նազենի Հովհաննիսյանը նշում է 42-ամյակը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 42-րդ տարեդարձը։ Այսօր սոցցանցերում բազամթիվ հայտնիներ նրան շնորհավորանքի խոսքեր, մաղթանքներ են հղել։

Նազենին ինսթագրամիր իր էջում գրել է.

«Աշխարհը նույնն է. չի փոխվում, ու այն, ինչ նրա մեջ ինձ դուր չի գալիս ( շատ բան վաղուց դուր չի գալիս), ես իմ՛ մեջ եմ փոխում:

Հա, դժվար է ապրել մի հասարակության մեջ որտեղ կնոջ «հաջողությունը» թղթին կնիքով է լոկ, ոչ թե ՍԻՐՈ հիմքով ընտանիք կազմելով, դժվար է, երբ քո ողբերգության ու կորստի մեջ պարտավոր ես՝ չգիտես ինչու չկոտրվել,
երբ որ հազարումի տեղից ավելի ծանր քարեր են դնում ուսերիդ, քարեր, որոնք քոնը չէին, բայց տանում ես:

Տանում ես լուռ. աղմուկն իզուր էներգիայի վատնում է:

Դժվար է ապրել չդադարող մեղադրանքներում, թե ինչու չես տրտնջում ու բողոքում կյանքիցդ, ուրեմն քո փոխարեն ինչ-որ մեկն է անում ամեն բան.. )..

15 տարեկանից աշխատող ու իր ուղեղը լցնողի համար անլուրջ խոսույթ է...

Դժվար է, երբ նախանձում են վերջնական արդյունքիդ ու չարանում՝ չտեսնելով ամեն վայրկյան աշխատածդ ու ինքդ քեզ անդադար հղկելը՝ երբեմն ցավեցնելու աստիճան, խոշոր խարտոցով ու անխնա)
... հոգնում ես, երբ հանիրավի մեղադրանքներն անընդհատ չնկատելու տալով պատեր ես կոտրում, ու ճանապարհ հարթում ԻՆՔՆՈւՐՈւՅՆ, որով անցնելու են քեզնից հետո նույն մեղադրողները, տարբեր անհատներ, ու նույնիսկ չեն էլ կասկածելու, որ կյանքիդ տարիներն ես փռել գետաքարերի նման, որ էդ ճանապարհով քայլեն ԱՆՍԱՅԹԱՔ, որ քո սայթաքումներն ես սարքել կուռ կամուրջ ու դարձրել միջոց՝ ուրիշների կայնքը մի քիչ գոնե հեշտացնելու համար...

Դժվարությամբ ապրող մարդը գնահատում է իրեն լավ խոսք ասածին, մի ձեռք օգնածին, մի գործ արածին ու մի աղոթք իր համար մրմնջածին:

Գնահատում է երախտագիտությամբ ու ԱՇԽԱՐՀԻՆ՝ բաց Սրտով:

և ուզում եմ ասել, որ իմ 42-ում ես սովորեցի ՉՀՈԳՆԵԼ), խտացնել իմ մեջ սիրո էն ավիշը, որը նոր արյուն է հա արտադրում, ստիպում շարժվել անդադար դեպ՝ Վեր .. Սիրո ճամփով՝ վերև.....
Անկումն էլ շարժում է... առողջացնող, եթե խելք ունես:
Ես շատ եմ տապկվել գետնին..., բայց, դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը:
Մարդու թռիչքն իր ծնված օրվանից է. չեն խլի...

Ծնողներիս շիրիմին էսօր Վարդերն ընծայելով, երախտագիտությամբ՝ իրենց տվածին, կրկին հասկացա, որ ամենաթանկ բանն են ինձ տվել. ՍԵՐԸ:
Ու, որ մի օր էդտեղ ննջելու եմ առանց ափսոսանքի, առանց կիսատության ու առանց կարոտի...
ՈՐՈՎՀԵՏև ՁԵՐ ՍԵՐՆ ՈւՆԵՄ՝ ՀԻՄԱ՜.
ԲՈԼՈՐԻԴ ՍԵՐԸ՝ առանց խմբագրման ու զեղչերի... Ձեր «բարկությունից» մինչև Հիացմունք՝ ԻՄՆ ԵՆ, իսկական են, ու երբեք անտարբեր չեն: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»։

12:06 Հայաստան
Զարուհի Բաբայանը հանգիստ անցկացնում է Վենետիկում

Երգչուհի Զարուհի Բաբայանն ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել Վենետիկից։ Լուսանկարներից երևում է, որ երգչուհին ամուսնու հետ է։

Հիշեցնենք, որ Զարուհի Բաբայանը հայտնի պարուհի Սոֆի Դևոյանի հարսն է։ Նրա 75-ամյակին նվիրված համերգի հաղորդավարներից մեկն էլ Զարուհին էր։ Մյուս հաղորդավարուհին Լուիզա Ղամբարյանն էր, որը Դևոյանի նախկին ամուսնու՝ երջանկահիշատակ Գեոգի Կիմիչի կինն է։





10:19 Աշխարհում
Հայտնի TikToker Bella Brave-ը մահացել է 10 տարեկանում

Կանադայում 10 տարեկանում մահացել է հանրահայտ TikToker Բելլա Թոմփսոնը, որը հայտնի է Bella Brave անունով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա մայրը՝ Քայլան։

«Մեր քաջ աղջիկն իր ժառանգությունը թողեց այստեղ՝ երկրի վրա, որպեսզի պարի  ոսկե փողոցներում: Բելլան կյանքից հեռացավ խաղաղ՝ մեր գրկում»,- գրել է մայրը։

kulturomania.ru-ն գրում է, որ հուլիսի 11-ին Բելլա Թոմսոնը թոքային ինֆեկցիայով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները նրան բժշկական ազդեցությամբ կոմայի մեջ էին գցել, սակայն երեխայի կյանքը չէին կարողացել փրկել։

Բելլա Թոմսոնը ծնվել է ծանր բնածին հիվանդությամբ՝ համակցված իմունային անբավարարությամբ և Հիրշպրունգի հիվանդությամբ: Աղջկա մայրը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել աղջկա բուժման, առօրյաի մասին։ Բելլա Թոմսոնի էջին բաժանորդագրվել է ավելի քան 7 միլիոն օգտատեր։

09:17
Օգտատեր. Իսկ ես կասեմ՝ ջրալցումն աննախադեպ բառդակից է

Ֆեյսբուքայն օգտատեր Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով երեկ մետրոյի Շենգավիթի կայարանի ջրալցմանը, գրում է.

«Մի ամիս առաջ Գործարանային մետրոյի մոտ մարդու էի սպասում ու էս բառդակը աչքովս ընկավ։ Էս ջրահեռացման համակարգը տարով չի մաքրվել։ Ու երբ երեկ ամառային անձրևի ժամանակ ջրհեղեղա եղել պատասխանատուները ասում են թե բա աննախադեպ անձրևներիցա։

Իսկ ես կասեմ աննախադեպ բառդակիցա, աննախադեպ լվացքատուն դարձնելուցա քաղաքի բյուջեն։ Հարցա թե թղթերով քանի անգամա մաքրած էս ջրահեռացման համակարգերը։
Երեկվա պատկերը կդնեմ մեկնաբանութնուններում»։

Հիշեցնենք, որ երեկ  անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով խնդիրը կարգավորվել էր։


13:27 Հայաստան
Լուսինե Թովմասյան. Երկու ձագուկներս դարձան քրիստոնյա

Գեղեցկուհի, մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի երեխաները մկրտվել են։ Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու գրել.

«Այս օրն էլ եկավ, երբ երկու ձագուկներս դարձան քրիստոնյա: Հուսամ, որ այս տարիքում հասկանում են, թե ինչ է նշանակում մկրտությունը»։






 

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}