Երևանյան այգում աշակերտները պայքարի են դուրս եկել պլաստիկի դեմ

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

13:29 18/05/2019

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

18:18 Հայաստան
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը

Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ լուսանկար է հրապարկել ու գրել. «Happy birthday love, looking at the same direction  from A to Z»։





09:53 Հայաստան
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»

Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում Աննա Հակոբյանի կեցվածքը զարմացրել է օգտատերերին, նրանցից մեկը գրել է. «No comment»։

Հիշեցնենք, որ նա Գյումրի է գնացել երեկ` Ծիծեռնակաբերդում «Նիկոլ Ցեղասպան, «Նիկոլ դավաճան» վանկարկումները լսելու հաջորդ օրը։

 

09:49 Հայաստան
Կիրանցը և «ապագան»

Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել.

«Կիրանցը և «ապագան»

1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային) Ադրբեջանի տարածքն ա (դեղին գծով)։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

2․ Դեղին հատվածը՝ ՀՀ տարածքն ա համ Գուգլով, համ Կադաստրով (ՀՀ)։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

N.B. Պաշտոնական քարտեզում գիծը շատ «հաստ ա», դեղին հատվածում կարան փոքր շեղումներ լինեն։

3․ Նարնջագույն հատվածը Գուգլով Ադրբեջանում ա, Կադաստրով՝ ՀՀ-ում։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

4․ Կիրանցի մոտ 60 հա հողերն ա (կանաչ), որոնք գյուղացիները առաջարկում էին (ՀՀ կառավարությանը/դելիմիտացիայի հանձնաժողովին) տալ Ադրբեջանին գյուղի ծայրամասի ու հարող  հատվածի փոխարեն։ 

N.B. Առաջարկը չի ընդունվել։

* Կառուցվող նոր դպրոց (School under construction)։ Հայտնվում ա նոր սահմանից մի քանի տասնյակ մետրի վրա։

* Ապագա նոր ճանապարհ/կամուրջ (New route)

* «Այլընտրանքային» ճանապարհը պտի անցնի Աճարկուտով (կամուրջ չհասած ձախ)
Սենց մի բան․․․

P.S. Համացանցում էղած ԽՍՀՄ ԳՇ քարտեզների մասշտաբը լավը չի»։

15:17 Աշխարհում
«Ինտերը» նշում է հաղթանակը

«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  մասնակցել էր ամբողջ խաղին։

«Ինտեր»-ն իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարկել, թե ինչպես են ֆուտբոլիստները նշում իրենց հաղթանակը։ 

13:23 Հայաստան
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ լայֆ» հիվանդանոցից։

«Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից՝ ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին...

Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների  անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը։

Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանի։

Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք...
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս...
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»,-գրել է նա։

12:23 Հայաստան
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է

Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։

ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։

«Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել՝ գլուխը արյունլվա է եղել»,- այդ մասին հայտնում է 24news.am-ի թղթակիցը․

Տեղից հաղորդում են, որ այն եղել է ոստիկանների ներկայությամբ։

Բնակիչներչը  «Սպուտնիկ Արմենիային» հայտնեցին, որ ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան կրկին փորձեց մխրճվել բազմության մեջ, մարդիկ փակեցին նրանց ճանապարհը։

Համացանցում գրում են, որ ԵԿՄ-ն դարձել է ահաբեկչական կազմակերպություն՝ իշխանություններից սնվող։
 

16:06 Հայաստան
Մուլտ Փաշինյանի ու նրա քաղաքականության մասին

Գերմանական «Դոյչե վելե» պարբերականն իր կայքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ կարճամետրաժ մուլտֆիլմ է հրապարակել։

Եվրոպական թերթի մուլտֆիլմի բովանդակությունն այն մասին է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը փախչում է ՀԱՊԿ-ից՝ ակնկալելով որ իրեն կընդունեն ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Բայց վերջիններս պատասխանում են, որ կարող են միայն դրամաշնորհ տրամադրել Հայաստանի բյուրոկրատիան եվրոպական չափանիշների բերելու համար։

Դրան ի պատասխան Փաշինյանը վերադառնում է ՀԱՊԿ՝ մերժելով նաև Իրանի առաջարկը։

21:46 Հայաստան
«Ո՞նց կարա մարդը ժողովրդին ծառայի առանց Stefano Ricci 1650$ արժողությամբ շապիկի». Ղազարյան

Հասարակական, քաղազքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է ՔՊ-ակա պատգամավոր, տավուշեցի Վահե Ղալումյանի նկարը, ով այսօր գնացել էր հանդիպման բողոքող տավուշցիների հետ, ու գրել

«Տղերքը ո'չ ձրի քավորություն են անում, ո'չ էլ հայրենիքն են ձրի հանձնում։ Ո՞նց կարա մարդը ժողովրդին ծառայի առանց Stefano Ricci 1650$ արժողությամբ շապիկի։ Իրենց արդեն Գռզո են երևակայում մարդիկ»։

14:56 Հայաստան
Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրադմամբ արձագանքել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է առարկայական դարձնել Հայոց ցեղասանության զոհերի անունները։

Ա. Ադիբեկյանը գրել է. «Անդոնին ասեք, որ նման ցուցակներ կան, եթե նա կարդալու հետ սեր ունենար ու ցեղասպանության հարցով հետաքրքրվեր, ապա կիմանար, Մուշ հրատարակչությունը դեռ 15 տարի առաջ թողարկել էր "Գործ թիվ 1 500 000" գիրքը, որտեղ անուն առ անուն, գույք առ գույք, հասցե առ հասցե նշված են Ցեղասպանության նահատակների մասին տեղեկատվությունը։

Մարդ չի կարող լինել էդ աստիճանի անգրագետ ու անտեղյակ եթիմ, որ եզություններ դուրս տա»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել էր.

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր  կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Որովհետևը մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանք, նաև իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաև ցեղաասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն: 

Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է  միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:

 

14:22 Հայաստան
«Տարա՜ն, տարա՜ն». Դերասաններ Տոման ու Տարոնն ամուսնացել են

Արցախցի դերասանուհի Թամարա Պետրոսյանը, որ խաղում է «Բոհեմ» թատրոնում, ամուսնացել է դերասան Տարոն Պողոսյանի հետ։ Վերջինն առավել շատ հեռուսատդիտողին հայտնի է հումորային հաղորդումներից։

Դերասանուհին իրենց ամուսնության մասին պատմել է հարազատ թատրոնի բեմից՝  «Տարա՜ն, տարա՜ն» ներկայացման ժամանակ։ 

 Ներկայացման սցենարի հեղինակը Թամարան է։

 

 

 

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}