Դեպի Հրազդան

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

15:26 22/11/2023

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

14:22 Հայաստան
«Տարա՜ն, տարա՜ն». Դերասաններ Տոման ու Տարոնն ամուսնացել են

Արցախցի դերասանուհի Թամարա Պետրոսյանը, որ խաղում է «Բոհեմ» թատրոնում, ամուսնացել է դերասան Տարոն Պողոսյանի հետ։ Վերջինն առավել շատ հեռուսատդիտողին հայտնի է հումորային հաղորդումներից։

Դերասանուհին իրենց ամուսնության մասին պատմել է հարազատ թատրոնի բեմից՝  «Տարա՜ն, տարա՜ն» ներկայացման ժամանակ։ 

 Ներկայացման սցենարի հեղինակը Թամարան է։

 

 

 

09:10 Հայաստան
«Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հիշեք ամիսներ առաջ այս տղայի ասածները... 

Երեկ գերբեռնված զինվորական «Ուրալ»-ը վթարվել է, որի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 20 վիրավորվել...»։

Տեսանյութում քաղաքացին ասում է. «Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն։ Վարդենիս մարդ է զոհվում, որովհետև ոտքով է պոստերից իջնում։ Թող տրանսպորտ հատկացնեն, Վարդենիսի պոստերից զինվորին իջացնեն»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: 

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։ 

22:36 Աշխարհում
Մահացել է Ռոբերտո Կավալլին

Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին։ Նա 83 տարեկան էր։ Ինչպես հաղորդում է Corriere della Sera թերթը, նա երկար ժամանակ հիվանդ էր։

ՏԱՍՍ-ը գրում է, որ նորաձևության աշխարհում Կավալլին հայտնի դարձավ իր ոչ տրիվիալ, վառ ոճով։
 

18:56 Հայաստան
էս չե՞ս եղել, Արո․ Արթուր Համբարձումյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ԱԺ-ում Հայաստանի արտաքին գործոց նախարարն իր չվախեցած լինելու, բակի ու փողոցային ճշտի մասին էր խոսում:

2017 թվի մարտին Արարատ Միրզոյանն ու Ռոբեն Ռուբինյանը՝ Փաշինյան Նիկոլից, Սասուն Միքայելյանից ու Ալեն Սիմոնյանից նեղսրտած եկել էին Գյումրի: Իր որոշումով էր եկել, ոչ ոք չէր կանչել, իսկ մինչ այդ որոշել էր նաև, որ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի։

Մոտ երկու ժամ ամենավերջին բառերն էին ասում  Ալեն Սիմոնյանի ու Սասուն Միքայելյանի հասցեներին: Ես խոստացա, որ Գյումրի տարածքային կազմակերպությունը հոգ կտանի, որ ստեղծված իրավիճակը կարգավորվի:

Նույն օրը երեկոյան զանգում է Նիկոլը, ով սկսում է իրեն հատուկ  հիստերիկ տոնով ինձ մեղադրել, որ ես քանդում էմ կուսակցությունը: Ես իրեն բացատրում էմ, որ ես կուսակցությունը քանդելու նպատակ չունեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Գյումրի են գալիս կուսակցականներն իրենց հարցերով, որ դա իրենց նախաձեռնությունն է: Հեռախոսն անջատում է, զանգում է Արարատին, հետո ինձ է զանգում, ու հայտարարում, որ Արարատն իրեն ասել է, որ ես եմ իրենց Գյումրի կանչել:
-Լավ ասում եմ, պարզ է:

Զանգում եմ Արարատին:

-Արարատ, դու ինչու՞ էիր Գյումրի եկել:
-Արթուր ուրիշ տարբերակ չունեի, պիտի ասեի, որ դու ես կանչել:

հ.գ. էս չե՞ս եղել, Արո»:

10:01 Աշխարհում
Ովքե՞ր են հայերեն երգող ռուանդացի փոքրիկները

Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը: Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում և «գերված սրտերի» մասին հազարավոր մեկնաբանություններ հեղեղում համացանցը:

«Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,-«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը:

Նրանք պարզաբանում են՝ հիմնադրամի նպատակներն են օգնել աղքատ ընտանիքների երեխաներին կապ հաստատել աշխարհի հետ:

«Մեր հիմնական նշանակետը կրթությունն է. մենք ցանկանում ենք տեսնել այս երեխաներին լավ դպրոցներում, ունենալով հովանավորներ, ովքեր հոգ են տանում նրանց մասին, որպեսզի պարը, երգը և այլ զբաղմունքները ոչ միայն հաճույք պատճառեն, այլ նաև դարձնեն նրանց կյանքը ավելի լավը: Ցանկանում ենք, որ մի օր մենք ունենանք մեր դպրոցը (Moriox դպրոց), որը օգնի ավելի շատ տաղանդավոր երեխաների»,-ընդգծում են հիմբի հիմնադիրները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

16:14 Հայաստան
Սոֆի Մխեյանը ծննդյան տարեդարձը նշում է ԱՄՆ-ում

Երգչուհի Սոֆի Մխեյանն այս տարի ծննդյան տարեդարձը նշում է ԱՄՆ-ում։ Ինչպես երևում է սոցցանցի իր էջերում հրապարակած տեսանյութից, երգչուհին ԱՄՆ-ում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ Նրանց հետ է նաև երգչուհի Արմինկան, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

«Իսկ Միացյալ Նահանգներում ապրիլի 8-ը քիչ առաջ եկավ, ու ծնունդս սկսեցինք այ ,այ ,սենց …  տաքուկ,  ջերմ ու շատ հարազատ ... Այս հոլովակը թող մնա  իմ էջում։ Շարունակելի ...

Կարդում եմ, տեսնում եմ բոլորիդ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները... Անսահման շնորհակալ եմ»,-տեսանյութին կից գրել է նա։

12:50 Հայաստան
ՊՆ-ի բարվոք վիճակում գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել Նուբարաշենի աղբավայրում.Արթուր Չախոյան

Շինարրա Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Նուբարաշենի աղբավայրից։
Վերջինս հայտնում է, որ այնտեղ թափված է գերթե ամբողջությամբ նոր ռազմական հանդերձանք և քնապարկեր։

«Ներկայացնում եմ հերթական խայտառակությունը, որ Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում  գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել աղբավայրում»-ասաց Չախոյանը։

Նա թափված գույքի երեք կտոր իր հետ տուն էր տարել և լվանալուց հետո ներկայացրել ամբողջովին նոր ռազմական հանդերձանքը։

10:21 Հայաստան
Սպիտակցի Հայկոն, Սյուզան Մարգարյանը, Լիլիթ Կարապետյանն ու այլ աստղեր՝ Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքին

Ինսթագրամի  շատ էջեր երեկվանից ողողված են հայտնի հաղորդավար Սամվել Գրիգորյանի որդու հարսանեկան լուսանկարներով, տեսանյութերով։ Նարեկի հարսանցուն Օլյա  Օխանյանը, ըստ տեղեկությունների, Ջավախքից է։

Հարսին հանել են «Դվին» հյուրանոցից։ Հարսանիքի ընթացքում պահպանվել են ավանդական բոլոր  արարողակարգերը՝ հարսին կոշիկ հագցնել, թրով դուռը փակել և այլն։ Հարսանեկան արարողությունն էլ անցկացվել է Դվինում։

Զույգի քավորը «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։ Նա, ի դեպ,  «ANELIK», «TASHIR», «ARMENIA MUSIC AWARDS» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հիմնադիրն է։

Հարսանեկան արարողությանը ելույթ են ունեցել, ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ՝ Ավետ Բարսեղյանը, Նարեկ ու Սևակ եղբայրները, Գայա Արզումանյանը, Հայկ Ղևոնդյանը, Սյուզան Մարգարյանը, Ալլա Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն և այլք։ Հարսանիքի ընթացքում հնչել է նաև փեսայի հորաքրոջ՝ երգիչ Արմինե Գրիգորյանի հայտնի երգը։

Ականատեսներից մեկի խոսքով,  հարսանիքի հյուրերի թվում շատ են եղել նախկին պաշտոնյաներ, զինվորականներ, իրավապահ համակարգի աշխատակիցներ, հյուրերի թվում որևէ նիկոլական պաշտոնյայի չեն տեսել։
















23:07 Հայաստան
Կարին Տոնոյան. Հիմա միշտ աղոթում եմ, որ քո հարությունն էլ լինի լուսավոր ու վաստակած

Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Սուրբ Հարության տոն...... տիեզերքյան զարթոնքի իր ողջ իմաստով .......այն խորախորհուրդ է ինձ համար ավելի ու ավելի....

Դու էլ պիտի երկրային կյանքիդ հրաժեշտ տայիր նույն 33 տարեկան հասակում ..... ինչո՞ւ....  երբ մորուք էիր թողնում, ասես Հիսուսի կրկնօրինակը լինեիր, սարսափած խնդրում էի սափրվել ..... ինչո՞ւ...... ինչի՞ց էի վախենում...... մայրական բնա՞զդս էր զգուշացնում....... հասկացա միայն պատերազմից հետո ու այդպես էլ չհասկացա՝ պատահականութնո՞ւն էր, թե նախախնամություն.......

Հիմա միշտ աղոթում եմ, որ քո հարությունն էլ լինի լուսավոր ու վաստակած, ուզում եմ, շատ եմ ուզում  հավատալ, որ ինձ համար այդքան դաժան կորուստն իրականում քեզ համար պարգևատրում էր Բարձրյալի կողմից...... գուցե այս կյանքը մեզ տրված է որպես փորձաշրջան, և դու այդքան շուտ հանձնեցիր քննություններդ..... ինչպես ցանկացած գործ անելիս՝ հմուտ ու  անհասկանալի հաջողակ......
մինչ ուրիշները կմտածեին, դու արդեն ավարտում էիր ու հանձնում ցանկացած առաջադրանք...... 

Գուցե..... և  երանի.... որովհետև միայն այդ դեպքում է, որ պատրաստ եմ այսպես տառապել ու դիմանալ կարոտիդ ու կորստիդ ցավին..... պատրաստ եմ, միայն թե դու Երկնային արքայությունը վայելես..... իմ  սրբացած զավակ.......

 Շնորհավոր սբ Հարության տոն, Մենս, հավերժ խաղաղություն քեզ»։

20:39 Հայաստան
Անահիտ Սիմոնյան. Արժե՞ երկրորդ շանս տալ

Երգչուհի, գործարար Անահիտ Սիմոնյանը ինսթագրամի իր էջում Գառնիի Քարերի սիմֆոնիայի ֆոնին լուսանկարների շարք է հրապարակել։ Դրանց կից նա գրել է.

«Ի՞նչ եք  կարծում, արժե մարդկանց երկրորդ հնարավորություն տալ»։



Տեսանյութեր

Սվետլաննա Աճեմյան. Երևանում գտնվող իմ տան դուռը բացվում է սահմանից
16:21 13/04/2024

Սվետլաննա Աճեմյան. Երևանում գտնվող իմ տան դուռը բացվում է սահմանից

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}