Երևան, Արամի փ. 13.01.22

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

11:56 27/01/2022

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:49 Աշխարհում
Ռուսական Առաջին ալիքը դատի է տվել Google-ին

Ուրբաթ օրը Մոսկվայի արբիտրաժային դատարանն ընդունել է Առաջին ալիքի հայցն ընդդեմ Google երեք կառույցների: Դատական նյութերում հայցի առարկան և հիմքերը դեռ չեն բացահայտվել, սակայն, դատելով պատասխանող կողմի կազմից, կարելի է ենթադրել, որ հայցով պահանջվում է վերականգնել «Առաջին ալիքի» մուտքը YouTube-ում, որն արգելափակվել էր մարտին՝ ի թիվս ռուսական այլ լրատվամիջոցների շատ ալիքներ:

Աղբյուր՝ ria.ru

19:37 Աշխարհում
Իբրահիմովիչը մտադիր է շարունակել խաղալ. Մալդինի

Զլատան Իբրահիմովիչը մտադիր է շարունակել խաղալ՝ չնայած «Միլանի» հետ պայմանագրի ավարտին և ծնկի վիրահատությունից հետո անհրաժեշտ երկար ընդմիջմանը: Այս մասին ուրբաթ ասել է ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին: «Որքանով ես հասկանում եմ, նրա մտադրությունը շարունակելն է»,- ասել է Մալդինին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում երկու օր անց այն բանից հետո, երբ հարձակվողը, ով հոկտեմբերին դառնում է 41 տարեկան, վիրահատվեց:

Աղբյուր՝ france24.com

18:55 Աշխարհում
Փղերի քնած ընտանիքի լուսանկարը գրավել է համացանցի օգտատերերին

Reddit հանրահայտ առցանց ֆորումի օգտատերը տեղադրել է փղերի ընտանիքի լուսանկար, որի տակ անմիջապես բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել: Լուսանկարում պատկերված են խոտերի վրա քնած երկու խոշոր հնդկական փղեր և նաև չորս ձագեր: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել եմ իմ կյանքում»:
 

18:46 Աշխարհում
Գիթանջալի Շրին դարձել է Բուքերյան մրցանակի առաջին հնդիկ դափնեկիրը

Նրա «Ավազե գերեզմանը» վեպը ներկայացնում է Հնդկաստանի բաժանման ստվերում ութսունամյա մի այրու ընտանեկան սագան՝ ամուսնու մահից հետո: Այն հինդի լեզվով գրված առաջին գիրքն, որն ընդգրկվել է 50,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մրցանակի կարճ ցուցակում:

Աղբյուր՝ bbc.com

18:28 Աշխարհում
«Յուվենտուսը» ցանկանում է խզել պայմանագիրը Ռեմսիի հետ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները դիտարկում են 31-ամյա ուելսցու հետ պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Կիսապաշտպանը ստանում է տարեկան 7 միլիոն եվրո:

Աղբյուր՝ sport-express.ru

18:10 Տարածաշրջան
Իրանը բողոք է հայտնել Հունաստանի ջրերում առգրավված նավի պատճառով

Իրանական պետական լրատվամիջոցներն ուրբաթ հայտնել են, որ Թեհրանը պահանջել է ազատ արձակել հունական իշխանությունների կողմից իրենց ջրերում առգրավված նավը, որը, ենթադրաբար, անցյալ ամիս Վաշինգտոնի ճնշման ներքո է տեղի ունեցել: ԱԳՆ-ը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, ով ներկայացնում է Միացյալ Նահանգները Թեհրանում, քանի որ նրանք այնտեղ դեսպանություն չունեն՝ միջադեպի կապակցությամբ դիվանագիտական բողոք ներկայացնելու համար:

Աղբյուր՝ apnews.com

17:23 Աշխարհում
Ջոդի Ֆոսթերը պատրաստվում է գլխավոր դերում հանդես գալ «Իրական խուզարկու»-ում

Ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը կնկարահանվի HBO-ի «Իրական խուզարկու» սերիալի չորրորդ սեզոնում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը: Այն կդառնա Ֆոսթերի ամենամեծ հեռուստատեսային դերը նրա կարիերայի սկզբից ի վեր: Նախագծի ցենարիստը, գործադիր պրոդյուսերը և պատասխանատուն կլինի Իսա Լոպեսը: «Իրական խուզարկուի» չորրորդ սեզոնը կոչվում է «Գիշերային երկիր»:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:31 Աշխարհում
Իրաքը օրենք է ընդունել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնելու մասին

Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը հանցագործություն է համարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ օրենքը խախտողները կարող են պատժվել մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ: «Սիոնիստական կազմակերպության հետ հարաբերությունների նորմալացումն ու հաստատումը քրեականացնող» օրենքը ընդունվել է հինգշաբթի Իրաքի 329 տեղանոց վեհաժողովի 275 պատգամավորների ձայներով:

Աղբյուր՝ aljazeera.com

15:44 Աշխարհում
Ալեք Բոլդուինը հայտնել է մոր մահվան մասին

Ալեք Բոլդուինի մայրը՝ Քերոլը, մահացել է 92 տարեկանում: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով դերասանի և նրա եղբայրների հայտարարությանը: Կնոջ մահվան պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ 1991 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Ծանր հիվանդության հայտնաբերումից հետո կինը երկար տարիներ ակտիվորեն աջակցել է ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրությանը: Քերոլը ուներ 6 զվակ, 25 թոռ և 14 ծոռ:

Աղբյուր՝ vesti.ru

15:32 Աշխարհում
Ջասթին Թիմբերլեյքը Hipgnosis-ին է վաճառել իր երգերի կատալոգը

Ջասթին Թիմբերլեյքը վաճառել է իր երգերի իրավունքները, այդ թվում՝ «Cry Me A River» և «Rock Your Body» հիթերը Hipgnosis Song Management-ին: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն Wall Street Journal-ի զեկույցում ասվում է, որ գործարքը արժեցել է 100 միլիոն դոլարից մի փոքր ավել:

Աղբյուր՝ reuters.com

14:42 Աշխարհում
Չելյաբինսկում բետոնե ցանկապատը փլուզվել է դեռահասի վրա

Դպրոցականները խաղալիս են եղել լքված շենքի մոտ: Ըստ ականատեսների՝ տղաներից մեկի վրա բետոնե ցանկապատ է ընկել։ Երեխայի ոտքը մնացել է ծանր կոնստրուկցիայի տակ, հայնտել է URA.Ru-ն: Լքված շենքի ցանկապատի հետևում երեխաների ճիչերը լսել են անցորդները: Տեսնելով բետոնե կոնստրուկցիայի հատվածի տակ հայտնված դպրոցականին՝ նրանք շտապօգնություն են կանչել: Դեռահասի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:

Աղբյուր՝ gazeta.ru

14:19 Հայաստան
Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունը

Առաջին փուլով տարածքը մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ: Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

14:14 Աշխարհում
Թուրքիան Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Աֆղանստանի քաղաքացիների է հավաքագրում

Իրանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները, Անկարայի հանձնարարությամբ, հավաքագրում են այնտեղ գտնվող Աֆղանստանի քաղաքացիներին՝ Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով, «նրանց աջակցում են Թուրքիա, ապա Ուկրաինա մեկնելու հարցում, կազմվում են անհրաժեշտ փաստաթղթերը»։
 

13:51 Աշխարհում
Ռուսաստանցի օգտատերերը կորցրել են Netflix-ի հասանելիությունը

Netflix հայտնի հոսքային ծառայության ռուս օգտատերերը դժգոհել են, որ հարթակն այլևս չի աշխատում առանց VPN-ի: Այս մասին հայտնում է DTF լրատվական պորտալը: Նախկինում VPN-ը պետք էր օգտագործել միայն հաշիվը համալրելիս և որպես նոր օգտատեր գրանցելվիս: Այժմ ծառայությունը ցույց է  տալիս «Էջը հասանելի չէ» 404 սխալը, որը հայտնվում է նաև Կանադայում և Ավստրալիայում: Սակայն այդ երկրներում պլատֆորմի հասանելիությունը միայն մասամբ է կորել:

Աղբյուր՝ gazeta.ru

13:10 Աշխարհում
Հնագույն ԴՆԹ-ն բացահայտել է Պոմպեյի զոհերի գաղտնիքները

Պոմպեյի մարդկային մասունքները ուսումնասիրող հետազոտողները գենետիկական գաղտնիքներ են պարզել տղամարդու և կնոջ ոսկորներից, որոնք թաղվել են, երբ հռոմեական քաղաքը պատվել է հրաբխային մոխրի մեջ: Այս առաջին «Պոմպեյան մարդու գենոմը» զոհերի «գենետիկական ցուցումների» գրեթե ամբողջական փաթեթ է, որը կոդավորված է նրանց ոսկորներից ստացված ԴՆԹ-ում: Հին ԴՆԹ-ն պահպանվել է մարմիններում, որոնք պատված են եղել ժամանակի ընթացքում կարծրացած մոխրով:

Աղբյուր՝  bbc.com

13:01 Հայաստան
Տրված է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրման մեկնարկը

«Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։ Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում

Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

12:22 Աշխարհում
ԿամԱԶ-ը Պերմի մերձակայքում գտնվող մայրուղու հետիոտնային կամրջի փլուզման պատճառ է դարձել

Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում բեռնատարից վնասվելու պատճառով փլուզվել է էստակադայի մետաղյա կառույցը: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում Պերմի շրջանի Բայբոլովկա գյուղի մոտ: ԿամԱԶ-ի 44-ամյա վարորդը մեքենան վարել է բարձրացած թափքով, ինչը հանգեցրել է կամրջի վնասմանը: Տղամարդը ողջ է մնացել, սակայն տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Երթուղու վթարային հատվածում երթևեկությունը վերականգնվել է երկու ժամ անց:

Աղբյուր՝ vesti.ru

12:08 Աշխարհում
Բուդապեշտում բացվել է Ժա Ժա Գաբորի թանգարանը

Հինգշաբթի Բուդապեշտում Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտի կողմից բացվել է թանգարան՝ նվիրված նրա կնոջը՝ ծնունդով հունգարացի հայտնի դերասանուհի Ժա Ժա Գաբորին, ով մահացել է 2016 թվականին: Մշտական ցուցահանդեսը, որը տեղակայված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Origo կինոստուդիայում, նվիրված է Գաբորի շքեղ հոլիվուդյան կյանքին ու անհատականությանը:

Աղբյուր՝ france24.com

11:28 Աշխարհում
BTS-ը և Բայդենը կհանդիպեն՝ քննարկելու ասիական ինտեգրումը

«BTS»-ը՝ «Գրեմմի»-ի առաջադրված հարավկորեական բոյ-բենդը, կմիանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաջորդ շաբաթ՝ խոսելու «ասիացիների ինտեգրման և ներկայացուցչության», ինչպես նաև նրանց նկատմամբ ատելության հողի վրա հանցագործության և խտրականության դեմ պայքարի մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը հինգշաբթի օրը: Երաժշտական խմբի այցը Սպիտակ տուն հաջորդ երեքշաբթի կհաջորդի Բայդենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեա կատարած այցին:

Աղբյուր՝ apnews.com

11:14 Աշխարհում
Հունգարիան սահմանափակումներ է մտցրել բենզինով լիցքավորման համար

Հունգարիայում մայիսի 27-ից բենզինով կարող են լիցքավորվել միայն այդ երկրի պետհամարանիշներով մեքենաները: Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 26-ին, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։ Նա նշել է, որ «բենզինային զբոսաշրջությունը» վտանգում է մատակարարման անվտանգությունը և բենզինի սառեցված գնի չարաշահում է:

Աղբյուր՝ iz.ru

10:59 Աշխարհում
«Ասթոն Վիլան» պայմանագիր է կնքել «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսի հետ

«Ասթոն Վիլան» համաձայնել է ձեռք բերել «Սևիլիայի» բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսին 26 միլիոն ֆունտով (32 միլիոն դոլար): Կարլոսը պատրաստվում է մեկնել Անգլիա՝ բուժզննում անցնելու, նախքան Պրեմիեր լիգայի ակումբի հետ անձնական պայմանները համաձայնեցնելը: 29-ամյա կենտրոնական պաշտպանը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 136 հանդիպում՝ օգնելով նրանց հաղթել 2020 թվականի Եվրոպայի լիգայում:

Աղբյուր՝ france24.com

10:50 Աշխարհում
Նիգերիան մտադիր է արգելել պատանդների համար փրկագին վճարելը

Նիգերիայում օրինագիծ է ներկայացվել՝ հանցագործների կողմից պատանդ վերցվածների համար փրկագին վճարելու արգելքի մասին: Նոր իրավական նորմի նախագծով օրինախախտների համար նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում: Անսովոր կոշտ նախաձեռնությունը կապված է երկրում ծաղկող հանցավոր բիզնեսի հետ՝ հիմնված առևանգումների վրա: Օրենսդիրների կարծիքով՝ մարդիկ, ովքեր փրկագին են վճարում, դրդում են հանցագործներին շարունակել զբաղվել դրանով:

Աղբյուր՝ gazeta.ru

10:23 Աշխարհում
«Նապոլին» «Ֆուլհեմից» գնել է կամերունցի Զամբո Անգիսային

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Լոնդոնի «Ֆուլհեմից» գնել է Կամերունի հավաքականի կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսայի տրանսֆերը, ով վարձավճարով հանդես էր գալիս նեապոլցիների կազմում: 26-ամյա հենակետային կիսապաշտպանի գործարքի չափն ու պայմանագրի ժամկետը չի նշվում: Ինչպես իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ֆուլհեմը» փոխհատուցում կստանա 15 միլիոն եվրոյի չափով:

Աղբյոր՝ ria.ru

10:11 Աշխարհում
Կյանքից հեռացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան

Մահացել է դերասան Ռեյ Լիոտան, որը հայտնի էր «Նրա երազանքների դաշտը», Գայ Ռիչիի «Ռևոլվեր» և Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաներ» ֆիլմերում խաղացած դերերով: Նա 67 տարեկան էր: «Ռեյն աշխատում էր Դոմինիկյան Հանրապետությունում «Վտանգավոր ջրեր» կոչվող նախագծի վրա, երբ մահացավ: Նա կյանքից հեռացավ քնած վիճակում: Նա ունի դուստր՝ Կարսենը, և հարսնացու` Ջեյսի Նիտոլոն»,- CNN-ին ասել է նրա հրապարակախոս Ջենիֆեր Ալենը:

 

10:00 Հայաստան
KVart անսամբլը կներկայացնի Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները

Հունիսի 6-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա KVart անսամբլը։ Կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող կազմ՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։ Անսամբլը կներկայացնի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները, որոնք ուրույն տեղ են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում։ Նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն:

Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ  

18:00 Աշխարհում
ԱՄՆ-ում նշել են միակ երկիրը, որն ունակ է փոխել աշխարհակարգը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի ելույթ է ունեցել, որում խոսել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ կուրսի մասին, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնը Չինաստանին համարում է միակ երկիրը, որը ցանկանում է և կարող է փոխել ներկայիս միջազգային կարգը: Չինաստանը, ասել է Բլինկենը, դրա համար ունի բոլոր հնարավորությունները՝ տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հզորություն:

Աղբյուր՝ vesti.ru

17:55 Հայաստան
«Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն»

Այս մասին Women of global health (Կանայք՝ գլոբալ առողջապահությունում) կազմակերպության գործադիր տնօրեն Մագդա Ռոբալոյի հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

17:40 Աշխարհում
Լուվրի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել արվեստի գործերի թրաֆիքինգի համար

Փարիզի Լուվրի թանգարանի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել հնագիտական գանձերի ծագումը թաքցնելու դավադրության մեջ, որոնք, ըստ քննիչների կասկածների, Եգիպտոսից մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել արաբական գարնան քաոսի ժամանակ: Այս մասին հինգշաբթի հայտնել է ֆրանսիական դատական աղբյուրը: Ժան-Լյուկ Մարտինեսին մեղադրանք է առաջադրվել չորեքշաբթի՝ եգիպտական արվեստի երկու ֆրանսիացի մասնագետների հետ հարցաքննության ենթարկվելուց հետո:

Աղբյուր՝ france24.com

17:27 Աշխարհում
Վինի Թուխի և նրա ընկերների մասին կնկարահանվի սարսափ ֆիլմ

Համացանցում են հայտնվել Վինի Թուխի և նրա ընկերների մասին սարսափի նոր կադրերը: Այս մասին հայտնում է Hypebeast-ը: «Վինի Թուխ. արյուն և մեղր» ֆիլմը Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդի համար կլինի դեպյուտային նախագիծ: Նրա խոսքով՝ նախագիծը լինելու է «սարսափ ժանրի հայտնի լեգենդի վերապատմում»:

Աղբյուր՝ lenta.ru

17:07 Հայաստան
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 26-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինութեամբ տոնը հռչակուել է նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Սուրբ Գայանէ վանքում մասնակցեց տէրունական տոնի առիթով մատուցուող Պատարագի սրբազան արարողութեանը:

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ 

17:00 Աշխարհում
Չեխիայում գրանցվել է կապիկի ծաղիկի վարակման հինգ դեպք

Չեխիայի Հանրապետության Առողջապահության պետական ինստիտուտը հինգշաբթի հանրապետությունում հաստատել է կապիկի ծաղիկի վարակի երեք նոր դեպք: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է նման հինգ դեպք։ Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը: Վարակվածները հոսպիտալացվել են Պրահայում:

Աղբյուր՝ tass.ru

16:50 Աշխարհում
Պուման մտել է դպրոցի զուգարան և վախեցրել մարդկանց

Բրազիլիայում վայրի պուման ներխուժել է դպրոցի զուգարան, գրում է The Indian Express-ը: Առաջինը, ով տեսել է կենդանուն, ինը տարեկան  եղել է տղան: Նա գնացել է զուգարան, բայց բացելով զուգարանի դուռը՝ դեմ առ դեմ հայտնվել է գիշատչի առաջ: Կենդանին սկսել է մռնչալ դպրոցականի վրա: Տղան դուրս է վազել զուգարանից ու վազել հոր մոտ, ով նրան սպասում էր մուտքի մոտ: Մասնագետները վայրի կատվին քնեցրել են և բաց թողել անտառում:

Աղբյուր՝ gazeta.ru

16:30 Հայաստան
Մասնագիտական կողմնորոշման դասընթացները կդառնան պարտադիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը նախատեսված է դպրոցների 7-11-րդ դասարանի (14-17 տարեկան) աշակերտների համար և իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  

16:14 Աշխարհում
Եվս երկու պահպանողականներ են դադարել աջակցել Մեծ Բրիտանիայի վարչապետին

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության երկու պատգամավոր հինգշաբթի դադարեցրին աջակցությունը վարչապետ Բորիս Ջոնսոնին Դաունինգ Սթրիթի նրա գրասենյակում տեղի ունեցած մի շարք խնջույքների մասին պախարակելի զեկույցի պատճառով: Նրանց ձայները միանում են պահպանողական օրենսդիրների աճող ցուցակին, ովքեր կոչ են արել Ջոնսոնին հրաժարական տալ՝ չնայած վարչապետի բազմիցս հայտնած ներողություններին:

Աղբյուր՝ reuters.com

15:51 Աշխարհում
Հրապարակվել է Իդրիս Էլբայի մասնակցությամբ «Գազանը» թրիլլերի առաջին թրեյլերը

YouTube-ում հրապարակվել է Բալտասար Կորմակուրի «Գազանը» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը պատմում է հոր և երկու դուստրերի ճանապարհորդության մասին դեպի Հարավային Աֆրիկա: Ճանապարհորդությունը վերածվում է առյուծի հետ բախման, որը սպառնում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև գլխավոր հերոսների կյանքին:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:21 Տարածաշրջան
Իրանում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Հինգշաբթի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի հարավ-արևմուտքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. այն դարձել է երկրի վերջին տարիների ամենամահաբեր աղետը: Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում 10-հարկանի «Մետրոպոլ» շենքի մի մեծ հատվածը փլուզվել էր երկուշաբթի:

Աղբյուր՝ france24.com

14:59 Աշխարհում
Կրեմլը ակնկալում է, որ Կիևը կընդունի ռուսական պահանջները

Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի հնչեցրած պահանջները և կհասկանա իրական իրավիճակը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Աղբյուր՝ ria.ru

14:53 Աշխարհում
Վավերացվեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 

14:42 Տարածաշրջան
Իրանի ռազմական համալիրում տեղի ունեցած վթարի հետևանքով ինժեներ է մահացել

Հինգշաբթի երկրի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թեհրանից արևելք ընկած իրանական ռազմական և զենքի մշակման խոշոր բազայում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ինժեներ է զոհվել, ևս մեկ աշխատակից վիրավորվել: Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «վթարը» տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին Պարչինի ռազմական համալիրի հետազոտական կենտրոնում: Վթարի պատճառները կամ այլ մանրամասներ չեն նշվել. ընթանում է հետաքննություն:

Աղբյուր՝ apnews.com

14:17 Աշխարհում
Շաքարախտը արագացնում է ծերացումը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուքի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտը 26 տոկոսով արագացնում է նորմալ ծերացումը՝ համեմատած նրանց հետ, ովքեր չունեն այդ հիվանդությունը: Փորձագետները գնահատել են կապը ուղեղի տիպիկ ծերացման և 2-րդ տիպի շաքարախտի միջև: Նրանք վերլուծել են 50-ից 80 տարեկան 20,000 մարդու կյանքի տևողության ընթացքում ուղեղի կառուցվածքի և ֆունկցիաների տվյալները:

Աղբյուր՝ lenta.ru

13:45 Աշխարհում
Նյարդաբանը հայտնել է, թե ինչու է խուտուտը վտանգավոր երեխաների համար

Երեխան դրական հույզեր չի ստանում խուտուտից, ծիծաղը միայն ռեֆլեքսային ռեակցիա է: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է նյարդաբան Նատալյա Ստեպանենկոն։ Խուտուտի ժամանակ սեղմվում են արյան անոթները, որոնք պատասխանատու են ուղեղին թթվածին մատակարարելու համար: Սրտի բաբախյունը հաճախակի է դառնում, բիբերը լայնանում են, նյարդային համակարգը գրգռվում է: «Հատկապես նորածինները զգայուն են ֆիզիկական շփման նկատմամբ:»,- զգուշացրել է մասնագետը:
 

13:23 Աշխարհում
Բայդենը ոստիկանությունը բարեփոխելու հրաման է ստորագրել

Մինեապոլիսում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության երկրորդ տարելիցին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման, որի նպատակն է զարգացնել «արդյունավետ, հաշվետու ոստիկանություն» ԱՄՆ-ում և ուժեղացնել հասարակական անվտանգությունը: Հրամանը պարտավորեցնում է վերանայել ուժի կիրառման քաղաքականությունը 100,000 դաշնային իրավապահների կողմից, ստեղծում է ոստիկանության սխալ վարքագծի ազգային ռեգիստր և սահմանափակում ԱՄՆ ռազմական տեխնիկայի վերավաճառքը նահանգային և տեղական ոստիկանության բաժիններին, ի թիվս այլ միջոցների:

Աղբյուր՝ aljazeera.com

12:48 Հայաստան
«Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում». միջազգային մրցույթ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF)  ներկայացուցչությունը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլը: Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

12:17 Արցախ
Լիբանանում արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» կենտրոնում

Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությունը մայիսի 25-ին հյուրընկալվել է «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում: ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։ Անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։ 

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին 

12:07 Աշխարհում
Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Չիրակո դե Միտան

Իտալիայի նախկին վարչապետ և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) նախկին քարտուղար Չիրիակո դե Միտան մահացել է հինգշաբթի առավոտյան հարավային Իտալիայի Նուսկո քաղաքում գտնվող իր տանը, 95 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Նուսկոյի փոխքաղաքապետ Վալտեր Վիգիլանտեն: Փետրվարին իտալացի հայտնի քաղաքական գործիչը լուրջ վիրահատության էր ենթարկվել ազդրի կոտրվածքի պատճառով:

Աղբյուր՝ ria.ru

11:48 Հայաստան
Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը

Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ

11:38 Աշխարհում
Քաշմիրում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է հեռուստահաղորդավար

Հնդկաստանի կողմից կառավարվող Ջամու և Քաշմիրի նահանգում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա: Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավարուհի Ամրին Բհաթը: Ողբերգության պահին նա եղել է 10-ամյա զարմիկի հետ: Տղան վիրավորվել է ձեռքից. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը մահացել է հիվանդանոցում:

Աղբյուր՝ tass.ru

11:27 Հայաստան
HAYA festival. Երեք լեգենդար կատարողներ Հրազդան մարզադաշտում

Հունիսի 25 - «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը: Հուլիսի 1 - «Հրազդան» մարզադաշտում՝ ռեփեր 50 Cent-ի կենդանի հնչողությամբ համերգը: Հուլիսի 9 - «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ:

Աղբյուր՝ HAYA festival 

10:51 Աշխարհում
Աշխարհում ամենատարեցը ճանաչված վենեսուելացին ուրբաթ կտոնի իր 113-ամյակը

Խուան Վիսենտե Պերես Մորան, ով անցյալ շաբաթ Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, ուրբաթ օրը կդառնա 113 տարեկան: Ամեն օր մի բաժակ թունդ ոգելից խմիչք վայելող Պերես Մորան ունի 41 թոռ, 18 ծոռ և 12 կոռ, ասվում է Գինեսի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի արյան ճնշման մի փոքր բարձրացումից և տարիքի պատճառով լսողության խնդիրներից, Պերես Մորան այլ առողջական խնդիրներ չունի և դեղորայք չի ընդունում:

Աղբյուր՝ reuters.com

10:40 Աշխարհում
Երգչուհի Նարգիզի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելվել է

Երգչուհի Նարգիզին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով, հայտնում է Starhit-ը: Երգչուհու փաստաբան Բախրոմ Իսմայիլովը նշել է, որ Նարգիզը չի կարողանա մուտք գործել Ռուսաստան մինչև 2072 թվականը: Նրա խոսքով՝ դա ստանդարտ արգելք է, որը ստանում են բոլոր հանրային գործիչները, ովքեր դատապարտում են հատուկ գործողությունը:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:13 Աշխարհում
Սենեգալի հիվանդանոցի հրդեհից 11 երեխա է զոհվել

Սենեգալի արևմտյան Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել: Այս մասին չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնել է երկրի նախագահ Մակի Սալլը:

Աղբյուր՝ france24.com

10:00 Աշխարհում
Նադալը շարունակում է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան: Մեծ սաղավարտի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 43,6 մլն եվրո: Մրցաշարի 13-ակի հաղթող Ռաֆայել Նադալը երկրորդ շրջանի խաղում հանդիպեց ֆրանսիացի Կորենտին Մուտեի հետ: Իսպանացին երեք խաղում հաղթել է 6:3, 6:1, 6:4 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 12 րոպե:

Աղբյուր՝ vesti.ru

19:30 Աշխարհում
Աշխարհում շաքարավազի ամենամեծ արտադրողը սահմանափակում է արտահանումը

Հնդկաստանը որոշել է սահմանափակել շաքարի վաճառքը միջազգային շուկաներում՝ ցորենի արտահանումն արգելելուց ընդամենը մի քանի օր անց: Չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ Հնդկաստանը հայտնել է, որ մինչև սեպտեմբեր մարքեթինգային սեզոնի համար շաքարավազի արտահանումը կսահմանափակի մինչև 10 միլիոն տոննա՝ գները վերահսկողության տակ պահելու համար:

Աղբյուր՝ cnn.com

19:09 Աշխարհում
Նեյմարը ցանկանում է մնալ ՊՍԺ-ում՝ չնայած իր ապագայի մասին լուրերին

Նեյմարն ասում է, որ կցանկանար մնալ Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենում», չնայած այնքան էլ չի արդարացնում իր համաշխարհային ռեկորդային արժեքը՝ 222 միլիոն եվրո, և խոսակցություններ են պտտվում, թե ակումբը ցանկանում է, որ նա հեռանա: 30-ամյա բրազիլացին նախորդ տարի երկարաձգել է պայմանագիրը՝ մինչև 2025 թվականը: Այնուամենայնիվ, հերթական հիասթափեցնող մրցաշրջանը, որը խաթարվեց վնասվածքի պատճառով, կասկածի տակ դրեց նրա ապագան ակումբում:

Աղբյուր՝ france24.com

18:56 Աշխարհում
Խաչանովը 3 ժամ տևած խաղում նվաճեց Ռոլան Գարոսի երրորդ փուլի ուղեգիր

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում հաղթել է Հուգո Դելիենին: Փարիզում այս օրերին ընթանում է «Մեծ սաղավարտի» մրցաշարը: Խաչանովն առաջին սեթում (4:6) զիջեց բոլիվացի մրցակցին, սակայն դրանից հետո երեք պարտիա անընդմեջ հաղթանակ տարավ՝ 6:4, 7:6 (7:1), 6:3: Ֆրանսիայի մայրաքաղաքի հողածածկ մրցակիցների հանդիպումը տևել է 3 ժամ 7 րոպե:

Աղբյուր՝ vesti.ru

18:23 Աշխարհում
DC-ն հաստատել է «Ակվամեն 2»-ում Էմբեր Հյորդին փոխարինելու պլանները

DC Films-ի գործադիր տնօրեն Ուոլթեր Համադան հաստատել է, որ մտադիր է փոխարինել Էմբեր Հյորդին «Ակվամենը և կորուսյալ թագավորությունը» կինոկոմիքսում: Այդ մասին դերասանուհին խոսել էր մայիսի 17-ին նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության ժամանակ: DC կինոստուդիայում դժգոհ են եղել դերասանուհու շուրջ բարձրացած սկանդալից: Սակայն Համադան պարզաբանել է, որ փոխարինող փնտրելու հիմնական պատճառը գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոայի հետ անհրաժեշտ փոխըմբռնման բացակայությունն է։

Աղբյուր՝ kulturomania.ru

18:00 Աշխարհում
Աերոսմիթը չեղարկում է համերգները. Երգիչ Սթիվեն Թայլերը գտնվում է վերականգնողական փուլում

Աերոսմիթ ռոք խումբը չեղյալ է հայտարարել հունիսի 17-ին կայանալիք Լաս Վեգասի համերգը այն բանից հետո, երբ գլխավոր անդամ Սթիվեն Թայլերը թմրանյութերից կախվածության դեմ վերականգնողական կուրս սկսեց: Աստղի մոտ, ով ավելի քան մեկ տասնամյակ եղել է սթափ վիճակում, ոտքի վիրահատության համար ցավազրկող դեղեր ընդունելուց հետո ռեցիդիվ է սկսվել: 74-ամյա երաժիշտը «կամավոր բուժում է սկսել՝ կենտրոնանալու իր առողջության և վերականգնման վրա», ասվում է խմբի անդամ ընկերների հայտարարության մեջ:

Աղբյուր՝ bbc.com

17:28 Աշխարհում
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են միավորել «Շեթաբ» և «Միր» վճարային համակարգերը

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են անցնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների առավելագույն հնարավոր մակարդակին: Երկրները քննարկում են «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի միացումը, ինչպես նաև ֆինանսական հաղորդագրությունների ազգային համակարգերի գործարկումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Աղբյուր՝ tass.ru

17:12 Աշխարհում
Հյուսիսային Իրաքում հինգ թուրք զինվորական է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության քուրդ զինյալների դեմ մարտերում հինգ թուրք զինվորական է սպանվել: Երեքշաբթի օրը իրաքա-թուրքական սահմանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով ևս երկու զինվոր վիրավորվել է:

Աղբյուր՝ aljazeera.com

16:59 Աշխարհում
Կենսաբանները պարզել են, թե ինչու են մկները վախենում բանանից

Բանանի հոտը սթրես է առաջացնում արու մկների մոտ, քանի որ արոմատիկ նյութերը պարունակում են նույն միացությունը, որը հանդիպում է հղի կամ կերակրող էգերի մեզի մեջ: Այդ մասին պարզել են Կանադայի ՄաքԳիլի համալսարանի կենսաբանները: Հետազոտողները պարզել են, որ երբ արուները մոտ են հղի և կերակրող էգերին, սթրեսի հորմոններ են արտադրվում, և ցավի նկատմամբ զգայունությունը նվազում է՝ ամիլացետատների ազդեցությամբ, որոնք արտազատվում են էգի մեզի մեջ:

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}