Լռության մեկ րոպեն Հանրապետության հրապարակում

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

11:48 27/09/2021

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:07 Աշխարհում
Պենտագոնի ղեկավարը Կիև կայցելի հոկտեմբերի 19-ին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի կայցելի Կիև՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Աղբյուր՝ tass.ru

17:51 Հայաստան
Մասնագիտական պարապմունքներ

Հոկտեմբերի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանման զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով  անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմը մարտական վիճակի է բերել հրետանային միջոցները, դուրս եկել նախորոշված շրջաններ, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը և կատարել առաջադրված խնդիրները։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

17:47 Աշխարհում
Գրոզնիում ռոբոտին չեչեներեն «կսովորեցնեն»

Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանում «Հայփարկ»-ի   ներկայացուցիչները սկսել են ռոբոտ-խորհրդատուի համար չեչեներենով լեզվի մոդուլ մշակել: Ռոբոտին չեչեներեն սովորեցնելու նախագիծը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: Առայժմ նա միայն «կխոսի» ռուսերեն:

Աղբյուր՝ lenta.ru

17:22 Հայաստան
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆենը

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։ Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» ջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Կոնրադ վան Ալֆենը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

17:03 Աշխարհում
Covid-ի բարդություններից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

84-ամյա Փաուելի մահվան մասին հայտարարվել է այսօր: Թոշակի անցած գեներալը, որը 2003-ին Իրաք ներխուժման նախապատրաստման առանցքային դեմք էր և ծառայել է որպես շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ 1990-ականների սկզբին, բուժվում էր Covid-ով Վոլթեր Ռիդի Ազգային բժշկական կենտրոնում: Նա լիովին պատվաստված էր կորոնավիրուսի դեմ:

Աղբյուր՝ theguardian.com

16:53 Աշխարհում
Շվեդիայի թագուհին Աննա Նետրեբկոյին պարգևատրել է «Polar» մրցանակով

Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն արժանացել է «Polar» երաժտական մրցանակի: Համաշխարհային օպերայի աստղին մրցանակը հանձնել է Շվեդիայի թագուհի Սիլվիան: Աննա Նետրեբկոն նշել է, որ մրցանակն իր համար մեծ պատիվ է, և հույս հայտնել, որ հանդիսատեսը հաճույքով կվայելի իր կատարումները:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:13 Աշխարհում
Պեկինի օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողության ժամանակ ակտիվիստները պարզել են Տիբեթի դրոշը

Երկուշաբթի օրը Հունաստանում 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողության ժամանակ ակտիվիստները բացել են Տիբեթի դրոշը և «Ոչ ցեղասպանությանը» գրությամբ պաստառ: 

Աղբյուր՝ france24.com

16:08 Աշխարհում
Հարրի Փոթեր անունով բրիտանացին վաճառել է Ռոուլինգի գիրքը 27 500 ֆունտ ստերլինգով

Հարրի Փոթեր անունով բրիտանացին Ջոան Ռոուլինգի իր համանուն հրաշագործի մասին գրքի իր օրինակը. հայտնում է Hansons աճուրդի տունը: Նշվում է, որ Հարրի Փոթերի գրքի առաջին հրատարակությունը հեմփշիրցի 33-ամյա բրիտանացուն 1997 թվականին նվիրել է նրա հանգուցյալ հայրը: Փոթերի խոսքով՝ ինքը մտադիր է ստացված հասույթն օգտագործել՝ հոր աճյունափոշին Քենիա փոխադրելու համար:

Աղբյուր՝ ria.ru

15:42 Աշխարհում
Հնդկաստանի Կերալա նահանգում աղետալի ջրհեղեղներ են գրանցվել

Հնդկաստանի հարավում հեղեղումների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները գետերի վարարում են առաջացրել՝ ջրի տակ թողնելով քաղաքներն ու գյուղերը: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:

Աղբյուր՝ bbc.com

15:24 Արցախ
119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 245 զանգ

Արցախի արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված զագերը հիմնականում վերաբերել են վարկային պարտավորությունների կատարման ապահովման, նոր վարկերի տրամադրման,  բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման  հարցերին: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 95 հետզանգ:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

14:49 Աշխարհում
Հունաստանում վառվել է 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը

Այս աշնանը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի ունեցավ Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելլարոպուլուի և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի ներկայությամբ, սակայն, համավարակի պատճառով, առանց հանդիսատեսի: Կրակը, ինչպես միշտ, վառվել է Հերայի հին հունական տաճարում, արևի ճառագայթներից: Դերասանուհի Քսանտի Գեորգիուն, որպես քրմուհի, աղոթք է հղել Զևս և Ապոլոն աստվածներին:

Աղբյուր՝ vesti.ru

14:37 Աշխարհում
Տիեզերքում նկարահանված առաջին ֆիլմի անձնակազմը վերադարձել է Երկիր 12 օր անց

Ռուս դերասանը և կինոռեժիսորը, ովքեր նկարահանել են տիեզերքում առաջին ֆիլմը, կիրակի օրը վերադարձան Երկիր՝ Միջազգային տիեզերակայանում (ISS) 12 օր անցկացնելուց հետո: «Սոյուզ ՄՍ-18» կառավարվող տիեզերանավը որում եղել են ռուսաստանյան ISS անձնակազմի անդամ Օլեգ Նովիցկին, Յուլիա Պերեսիլդը և Կլիմ Շիպենկոն, վայրէջք է կատարել Ղազախստանում առավոտյան 07:35-ին, հայտնում է ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը:

Աղբյուր՝ reuters.com

14:13 Տարածաշրջան
Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային՝ F-35 ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել էր Ռուսաստանից ՀՀՊ համակարգեր գնելուց հետո: Աֆրիկա մեկնելուց առաջ կիրակի օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել F-35 ծրագրում իր ներդրումները, և որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Աղբյուր՝ aljazeera.com

13:57 Աշխարհում
Դերասանուհի Մեգան Ֆոքսը ամուսնու հետ բաժանվելու համաձայնության է եկել

Ֆոքսը դերասան Բրայան Օսթին Գրինից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել անցած նոյեմբերին: Զույգը չուներ ամուսնության պայմանագիր, որի կապակցությամբ նախկին ամուսինները պարտավոր էին կիսել այն ամենը, ինչ ձեռք են բերել 10 տարվա ամուսնության ընթացքում: Ֆոքսը և Գրինը երեք ընդհանուր երեխա ունեն: Երկու ծնողներն էլ կկարողանան խնամակալություն ստանձնել ամուսնալուծությունիւց հետո:

Աղբյուր՝ gazeta.ru

13:41 Հայաստան
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը վերսկսում է

տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը: Սակայն ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել իայն նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները:

Աղբյուր՝ Հանրապետական Վերականգնողական Կենտրոն 

13:29 Աշխարհում
Դարվինի ընտանիքին պատկանող մանրադիտակը կվաճառվի աճուրդում

Մանրադիտակը, որը Չարլզ Դարվինը նվիրել է իր որդուն՝ Լեոնարդին, և որը ընտանիքին է պահպանել է մոտ 200 տարի, դեկտեմբերին աճուրդի կհանվի: Ակնկալվում է, որ այն կվաճառվի մինչև 480,000 դոլար: Ըստ Christie's-ի, գործիքը նախագծվել է Չարլզ Գոուլդի կողմից Cary ֆիրմայի համար մոտավորապես 1825 թ.-ին և բրիտանացի բնագետի հետ ասոցացված վեց մանրադիտակներից մեկն է:

Աղբյուր՝ reuters.com

13:18 Աշխարհում
«Յուվենտուսը» հաղթել է «Ռոմային»

Իտալիայի առաջնության ութերորդ տուրի խաղում «Յուվենտուսը» 1:0 հաշվով հաղթել է «Ռոմային»: Միակ գոլը 16-րդ րոպեին խփել է թուրինյան թիմի հարձակվող Մոյզե Կենը:

Աղբյուր՝ gazeta.ru

13:09 Աշխարհում
«Նյուքասլ» - «Տոտենհեմ» խաղը դադարեցվել է 20 րեպեով՝

տրիբունայում շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: «Տոտտենհեմ Հոտսպուրի» խաղացող Սերխիո Ռեգիլոնը, կարծես, նկատել է Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտի արևելյան տրիբունայի խնդիրը և խնդրել է մրցավար Անդրե Մարիներին դադարեցնել խաղը, մինչ երկրպագուներից մեկը բժշկական օգնություն է ստացել:

Աղբյուր՝ news.sky.com

12:17 Աշխարհում
Ֆրանսիայում ռուսալեզու մաֆիայի հետ կապ ունեցող ավազակախումբ է վնասազերծվել

Ֆրանսիական ժանդարմերիան ձերբակալել է ռուսալեզու մաֆիայի հետ կապ ունեցող ավազակախմբի 37 անդամների: Կատարվել է 61 խուզարկություն, հանցավոր խումբը լուծարվել է: Օպերացիան իրականացվել է Ֆրանսիայի հյուսիսում: Անդրազգային կառույցը զբաղվում էր ծխախոտի արտադրանքի անօրինական վաճառքով, գողացված մեքենաների վերավաճառքով: Խմբում եղել են նաև ազգությամբ հայ և վրացի ավազակներ:

Աղբյուր՝ vesti.ru

 

11:58 Աշխարհում
Հրաբխային մոխիրը դադարեցրել է թռիչքները Իսպանիայի կղզում

Ինքնաթիռները երկու օր շարունակ կանգնած են եղել Իսպանիայի Լա Պալմա կղզում՝ մեկ ամիս առաջ ժայթքել սկսած հրաբխի մոխրի պատճառով: Ավիաընկերությունները չեղարկել են կիրակի օրը նախատեսված բոլոր 38 չվերթները, որոնց մեծ մասը նախատեսված են եղել դեպի՝ Մարոկկոյի ափերի մոտ գտնվող Ատլանտյան արշիպելագի այլ կղզիներ:

Աղբյուր՝ france24.com

11:34 Աշխարհում
Կոտ դ'Իվուարի նախկին նախագահը նոր կուսակցություն է ղեկավարում

Կիրակի օրը Կոտ դ'Իվուարում ավարտվեց «Աֆրիկյան ժողովրդական կուսակցություն - Կոտ դ'Իվուար» (PPA-CI) հիմնադիր համագումարը, որի ղեկավար ընտրվեց նախկին նախագահ Լորան Գբագբոն: Գբագբոն հայտարարել է, որ «մինչև իր վերջին շունչը» զբաղվելու է քաղաքականությամբ:

Աղբյուր՝ tass.ru

11:26 Աշխարհում
Պորտուգալիայում բացվել է Գագարինի հուշարձանը

Պորտուգալիայում բացվեց Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին: Հուշարձանը տեղադրվել է Օեյրաս քաղաքում (Լիսաբոնի շրջան):

Աղբյուր՝ ria.ru

11:19 Աշխարհում
Մաուրո Իկարդին բաց է թողել «ՊՍԺ»-ի մարզումները՝ Վանդա Նառայից բաժանվելուց հետո

L'Equipe-ը հայտնել է, որ Արգենտինիայի և «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին բաց է թողել Կիրակի առավոտյան իր ակումբի մարզումները Վանդա Նառայից բաժանվելու պատճառով: Նշվում է, որ նրա վրա շատ բացասաբար է ազդել՝ երեխաների հետ Փարիզը լքելու կնոջ որոշումը, որը նա արել կիրակնօրյա ճաշի ժամանակ: Շաբաթ օրը Նառան, ով նաև Իկարդիի գործակալն է, Instagram-ում գրառում էր կատարել՝ մեղադրելով Իկարդիին իրեն դավաճանելու մեջ:

Աղբյուր՝ getfootballnewsfrance.com

11:08 Հայաստան
Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են

մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում: Գրանցվել են խախտումներ, կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

10:47 Տարածաշրջան
Իրանը գնացել է Մոսկվա՝ զենք ստանալու

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքում նա կքննարկի զենքի մատակարարումները և իրավիճակը Աֆղանստանում: Իրանական պատվիրակությունը պատրաստվում է Ռուսաստանում անցկացնել չորս օր:

Աղբյուր՝ eadaily.com

10:12 Աշխարհում
Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Կալիֆոռնիայի հիվանդանոցից՝ արյան վարակից բուժում ստանալուց հետո: Քլինթոնը ձեռք ձեռքի տված դուրս է եկել կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, այնուհետև ողջունել հիվանդանոցի անձնակազմին:

Աղբյուր՝ cnn.com

10:00 Աշխարհում
Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը

Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Լակոստը լքել է հանրապետությունը:

Աղբյուր՝ tass.ru

17:45 Աշխարհում
Ջեյն Քեմփիոնը պարգևատրվել է Լյումիեր եղբայրների անվան մրցանակով

Նորզելանդիացի կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնը արժանացել է Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակի: Այս մասին փառատոնի կազմակերպիչները հայտնել են Twitter-ի իրենց էջում: Ռեժիսորը պարգևատրվել է համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:40 Հայաստան
Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել

«10մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է աշնանային ծառատունկը։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի։

Աղբյուր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 

16:18 Աշխարհում
Բենզեմա. «Մբապպեն ինքն է ասել, որ խաղալու է «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վստահություն է հայտնել, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ապագայում կդառնա մադրիդյան թիմի խաղացող: «Պետք է հարգել «ՊՍԺ»-ին: Ես միշտ դա ասել եմ, բայց պատրաստ եմ նորից կրկնել. հուսով եմ, որ մի օր մենք միասին կխաղանք: Մբապպեն ինքն է այդպես ասել: Նա ցանկանում է իրեն փորձել նոր թիմում՝ այլ տեղում: Մի օր նա խաղալու է Մադրիդի «Ռեալում»: Դա ընդամենը ժամանակի հարց է», - մեջբերում է Բենզեմային Mundo Deportivo-ն:

Աղբյուր՝ sport-express.ru

16:12 Աշխարհում
ՆԱՍԱ-ն գործարկել է Յուպիտերի տրոյացի աստերոիդների ուսումնասիրության առաջին կայանքը

Շաբաթ օրը ՆԱՍԱ-ն սկսեց իր տեսակի մեջ առաջին առաքելությունը՝ ուսումնասիրելու Յուպիտերի տրոյացի աստերոիդները՝ տիեզերական ժայռերի երկու մեծ կլաստեր, որոնք, գիտնականների կարծիքով, արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակները կազմող նախնադարյան նյութի մնացորդներն են:

Աղբյուր՝ reuters.com

15:07 Աշխարհում
Մինչև 2024 թվականի վերջը Մոսկվայում կկառուցվի մետրոյի 35 կայարան

Մոսկվայի քաղաքաշինական քաղաքականության և շինարարության հարցերով փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարևը հայտարարել է, որ մինչև 2024 թվականի վերջը կբացվեն Մոսկվայի մետրոյի 35 կայարան և 76 կիլոմետր գծեր:

Աղբյուր՝ gazeta.ru

14:56 Աշխարհում
Ինդոնեզիայի Բալի կղզում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են՝ շաբաթ առավոտյան Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և հետցնցումների հետևանքով: Երկրաշարժը տեղի է ունեցել լուսաբացից քիչ առաջ, ինչի արդյունքում մարդիկ խուճապահար դուրս են վազել:

Աղբյուր՝ aljazeera.com

14:19 Աշխարհում
Տվերում փաստաբանը 17 տարի աշխատել է կեղծ դիպլոմով

Տվերում պատիժ է կիրառվել նախկին փաստաբանի նկատմամբ, ով 17 տարի կեղծ դիպլոմ է օգտագործել: Փաստաթղթի համաձայն ՝ տղամարդը 1997 թվականին ավարտել է Աբխազիայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Հանցագործը բանտում կանցկացնի 8 ամիս:

Աղբյուր՝ vesti.ru

14:14 Աշխարհում
Ինդոնեզիայում գետի մաքրման ընթացքում 11 աշակերտ է խեղդվել, 10-ը՝ փրկվել

Շաբաթ օրը պաշտոնյաները ասացին, որ տասնմեկ աշակերտ խեղդվել է, ևս 10-ը փրկվել են Ինդոնեզիայի Արևմտյան Ջավա նահանգում՝ գետի մաքրմանը մասնակցելիս: Իսլամական հիմնական դպրոցի ավագ դասարանի 150 աշակերտ ուրբաթ օրը մասնակցում էին մաքրման աշխատանքներին Cileueur գետի ափին, որի ընթացքում նրանցից 21-ը ընկել էին ջուրը:

Աղբյուր՝ foxnews.com

13:55 Տարածաշրջան
Վրաստանում կառուցվում է նոր ճանապարհ դեպի Վերին Լարս. Խցանումների խնդիրը կլուծվի

Վրաստանում սկսվել է Քվեշեթի-Կոբի հատվածի նոր թունելի շինարարությունը՝ անխափան տրանսպորտային կապեր ապահովելու համար: Ծրագրով նախատեսում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև վեց կամուրջների և հինգ թունելների կառուցում: Խաչի լեռնանցքի տակ ինը կիլոմետրանոց նոր թունելի կառուցումը, որը կապում է Վրաստանը և Ռուսաստանը, թույլ կտա նաև հայ փոխադրողներին այլևս խցանման մեջ չընկնել Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

13:39 Աշխարհում
Իսրայելական բանակի հետ բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի

Ավելի քան 40 պաղեստինցի է վիրավորվել հոկտեմբերի 15-ին՝ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ուժերի հետ բախումների արդյունքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկը: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բախում է սկսվել Նաբլուսից հարավ գտնվող Ռեհելիմ գյուղի տարածքում այն բանից հետո, երբ պաղեստինցիներն մուտք են գործել տարածք՝ առանց նախնական թույլտվության:

Աղբյուր՝ eadaily.com

13:34 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը չի ճնշվի՝ Ռոնալդուի ընտրության հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ իրեն չեն ստիպի խաղի մեջ մտցնել Կրիշտիանու Ռոնալդուին, եթե կարծի, որ պորտուգալացի աստղը պետք է դուրս մնա: Սուլշերը բողոքի ալիք առաջացրեց, երբ վերջին՝ «Յունայթեդ»- «Էվերթոն», խաղը սկսեց՝ պահեստայինների նստարանին թողնելով Ռոնալդուին:  Խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Աղբյուր՝ france24.com

12:52 Հայաստան
Համերգ՝ նվիրված Ստեփան Շաքարյանի հիշատակին

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին, Ճարտարապետների միության շենքում կանցկացվի  Հայաստանի պետական ջազ նվագախմբի հատուկ համերգը՝ նվիրված կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Շաքարյանի հիշատակին: Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունները և մշակումները:

Աղբյուր՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբ 

12:39 Աշխարհում
Իդլիբում թուրք զինվորականներով մեքենա են պայթեցրել

Սիրիայի Իդլիբ նահանգւմ ռումբով պայթեցվել է թուրք զինվորականներով մեքենան,կան տուժածներ: Այս մասին հայտնել է սիրիական պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական աղբյուրներին: Ըստ «ՌԻԱ նՈՎՈՍՏԻ»-ի աղբյուրի՝ պայթյունի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը՝ վիրավորվել:
 

12:30 Աշխարհում
Լիբերիացի դեռահասը հերոս է դարձել՝ 50 հազար դոլար գտնելու և վերադարձնելու համար

18-ամյա լիբերիացի տղան, ով ազգային հերոս է դարձել՝ 50 հազար դոլար գտնելով և այն օրինական տիրոջը վերադարձնելով, հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի երկրի նախագահի հետ: Էմանուել Տուլոն ուրբաթ օրը The Associated Press-ին հայտնել է, որ իրեն հրավիրել են երկուշաբթի հանդիպել նախագահ Ջորջ Վեային:

 

12:22 Հայաստան
Մեկնարկեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող, 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

Աղբյուր՝ «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Հանրային կապերի բաժին

11:45 Աշխարհում
Coldplay-ը ներկայացրել է «Music of the Spheres» ալբոմը

Բրիտանական Coldplay ռոք խումբը թողարկել է «Music of the Spheres» իններորդ ստուդիական ալբոմը: Խմբի մենակատար Քրիս Մարտինի խոսքով՝ ալբոմը ոգեշնչված է «Աստղային պատերազմներից»: Ձայնասկավառակի վրա կա 12 ստեղծագործություն: Դրանցից մի քանիսը ստեղծվել են այլ աստղերի հետ միասին. «My Universe» երգը ձայնագրվել է հարավկորեական BTS խմբի հետ միասին, իսկ Սելենա Գոմեսը մասնակցել է «Let Somebody Go» երգի ձայնագրությանը:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:34 Աշխարհում
Աֆղանստանի Քանդահար քաղաքում շիական մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 62-ի

Առնվազն 62 մարդ է զոհվել, ևս 70-ը՝ վիրավորվել՝ Աֆղանստանի հարավում շիական մզկիթի վրա մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով: Քանդահարում գտնվող Իմամ Բարգա մզկիթը լի եղել հավատացյալներով, ովքեր մասնակցում էին ուրբաթօրյա աղոթքներին:

Աղբյուր՝ dailysabah.com

11:15 Աշխարհում
Ուկրաինայում շնորհակալություն են հայտնել Վրաստանին՝ Սաակաշվիլիից ազատելու համար

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ ինքը երախտապարտ է Վրաստանին՝ երկիրը Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից ազատելու համար: Այս մասին խորհրդարանականը գրել է Facebook-ի իր էջում:

Աղբյուր՝ gazeta.ru

10:40 Աշխարհում
Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ, եթե ցանկանում է. Գվարդիոլան

Պեպ Գվարդիոլան զարմացած է Ռահիմ Ստերլինգի խոստովանությունից, որ նա պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»՝ ավելի շատ խաղաժամանակ փնտրելու համար: Իսպանացի մազիչն ասել է,  որ հարձակվողը կարող է տեղափոխվել, եթե նա ցանկանում է:

Աղբյուր՝ theguardian.com

10:22 Աշխարհում
LinkedIn-ը փակվում է Չինաստանում ցենզուրայի պատճառով

LinkedIn մասնագիտական տվյալների սոցիալական ցանցը Չինաստանում կփոխարինվի աշխատանքի որոնման InJobs կայքով՝ երկրում ինտերնետի գրաքննության ավելացման պատճառով: Ինչպես պարզաբանվում է Microsoft-ում, LinkedIn-ը Չինաստանում կփակվի «շատ ավելի բարդ աշխատանքային միջավայրի և ավելի բարձր պահանջների պատճառով»:

Աղբյուր՝ korrespondent.net

22:06 Աշխարհում
Հնագետները հայտնաբերել են արտեֆակտներ, որոնք ապացուցում են, որ Օրյոլ քաղաքը 5 դարով ավելի հին է

Քաղաքի կենտրոնում մեկ ամիս պեղումներ էին կատարվում: Հայտնաբերված արտեֆակտները վկայում են, որ բնակեցում այստեղ հաստատ է XI-XII դարերում: Ամենահին գտածոն քարե կացին է, որը, ըստ փորձագետների, պատկանում է նեոլիթին: Բացի դրանից, հետաքրքրական 11-րդ դարի կեսերից Հյուսիսային Գերմանիայից բերված մետաղադրամ, կախովի կնիքը, 11-րդ դարի կշեռքի կշռաքարը և 12-14-րդ դարերի կրծքի խաչը:

Աղբյուր՝ vesti.ru

21:17 Աշխարհում
ՖԻՖԱ-ն աֆղանցի ֆուտբոլիստներին տարհանել է Դոհա

Քաթարի կառավարության աջակցությամբ մոտ 100 աֆղանցի մարզիկներ անվտանգ վայր են տեղափոխվել Դոհայում: Նախատեսվում է կազմակերպել տարհանման հետագա թռիչքներ:

Աղբյուր՝ dw.com

21:10 Աշխարհում
Բրիտանացի պահպանողական պատգամավորը մահացել է դանակահարման հետևանքով

Բրիտանացի պատգամավոր սըր Դեյվիդ Էմեսը մահացել է ուրբաթ օրը ստացած վերքերից, երբ հարձակման էր ենթարկվել՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է սպանության կասկածանքով՝ Լի-օն-Սիի եկեղեցում տեղի ունեցած հարձակումից հետո: 69-ամյա Սեյր Դեյվիդը պատգամավոր էր 1983 թվականից, ամուսնացած էր, ուներ հինգ երեխա:

Աղբյուր՝ bbc.com

20:58 Աշխարհում
Բեռլինում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել՝ ապօրինի բնակեցվածներին տեղափոխելիս

Գերմանիայի իրավապահ մարմինները 21 մարդու են ձերբակալել՝ Բեռլինի կենտրոնում ձախակողմյան ակտիվիստներին «անօրինական կերպով գրավված լքված բազմաբնակարան շենքից» վտարելու գործողության ընթացքում: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին: Իրավապահ մարմինները առնվազն 37 բնակչի վтարել են «Կեպի» կոչվող շենքից:

Աղբյուր՝ tass.ru

18:05 Հայաստան
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում

Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

18:00 Տարածաշրջան
Իրանը պատրաստ չէ վերսկսել Վիեննայի բանակցությունները

Իրանը դեռ պատրաստ չէ վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային տերությունների հետ բանակցություններին. իր նոր բանակցային խումբը ցանկանում է քննարկել տեքստերը, որոնք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կներկայացվեն՝ ԵՄ-ի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այս մասին ուրբաթ հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Աղբյուր՝ reuters.com

17:30 Հայաստան
«Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը». աշխատաժողով ֆրանսիացի գործընկերների հետ

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի շրջանակում, երկու երկրի մասնագետներն անցկացրին ինտերակտիվ հանդիպում: Բժիշկ, նյարդաբան Բելլա Գրիգորյանն արտերկրի գործընկերների, բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ իրականացրեց հետազոտություններ, ներկայացրեց իր կողմից իրականացված բազմաթիվ նյարդային վնասվածքներ ունեցող վիրավոր զինվորների հետազոտման ուսումնասիրությունները:

Աղբյուր՝ ԵՊԲՀ 

17:18 Հայաստան
Մեկ միլիոն ԱՄՆ դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Աղբյուր՝ Հայաստան համահայկական հիմնադրամ 

17:03 Աշխարհում
Ամենաարդյունավետ հակադեպրեսանտ մթերքները

Միսը, յուղոտ ձուկը, ծովակաղամբը, բանանը, կծու պղպեղը և ընկուզեղենը ամենաարդյունավետ հակադեպրեսանտներն են, ասել է սննդաբան Վյաչեսլավ Սիրաժանովը: Նրա խոսքով՝ հավի, տավարի և խոզի միսը պարունակում են թիրոզին ամինաթթու, որը բարձրացնում է դոպամինի և նորեֆինեֆրինի մակարդակը, ինչը բարելավում է տրամադրությունը, կենտրոնացումը և հիշողությունը: «Բացի այդ, միսը B12 վիտամինի աղբյուր է, որն օգնում է հաղթահարել անքնությունն ու դեպրեսիան»,- հավելել է սննդաբանը:

Աղբյուր՝ gazeta.ru

16:41 Աշխարհում
Իտալիայի նավահանգստի աշխատակիցները գործադուլ են անում՝ Covid անցաթղթի օրենքի դեմ

Իտալական Տրիեստ նավահանգստում դոկերները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի բոլոր աշխատողների կողմից Covid անցաթուղթ (Green Pass) ցույց տալու պահանջի դեմ: Green Pass-ը իրենից ներկայացնում է Covid-ի դեմ պատվաստման, դրանից ապաքինված լինելու, կամ թեստի բացասական արդյունք ցույց տվող փաստաթուղթ: Մոտ 2000 աշխատող է հավաքվել Տրիեստ նավահանգստի մուտքի մոտ, որը հյուսիսային Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի և կենտրոնական Եվրոպայի ծովային դարպաս է:

Աղբյուր՝ bbc.com

16:23 Աշխարհում
Pink Floyd-ի մենակատար Ռոջեր Ուոթերսը ամուսնացել է 5-րդ անգամ 78 տարեկանում

Երաժիշտի ընտրյալը տրանսպորտի ոլորտի աշխատակից, սևամորթ Կամիլա Չևիսն է: Ըստ մամուլի հրապարակումների, Ուոթերսը երկար տարիներ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Ուոթերսին պատկանող հողատարածքում:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:13 Հայաստան
«Տիեզերքի էվոլյուցիա». Նարեկ և Կարեն Պետրոսյանների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայր և որդի Պետրոսյանների՝ «Տիեզերքի էվոլյուցիա» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակների հետաքրքիր և ինքնատիպ լուծումներով ձեռքի աշխատանքները (քանդակներ, արձաններ և այլն): Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 22-ը: Մուտքն ազատ է:

Աղբյուր՝ Նարեկացի Արվեստի Միություն 

15:41 Աշխարհում
Մյանմայում շինհրապարակի վթարից կան վիրավրոներ և առնվազն մեկ զոհ

Մյանմայի հրշեջ-փրկարարները ուրբաթ օրը Յանգոն քաղաքի ավերված շինհրապարակից դուրս են բերել մեկ շինաշխատողի դի: Նրանցից երեքին փրկելել են, ևս յոթ աշխատակիցներ որոնվում են: Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Թեին Թուն Օուն հայտնել է, որ փրկարարական առաքելությունը գտնվում է կրիտիկական փուլում, իսկ մնացած աշխատողներին ողջ գտնելու հավանականությունը ժամ առ ժամ նվազում է:

Աղբյուր՝ reuters.com

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}