ՀԱՄԱՑԱՆՑ

13:30 Հայաստան
Ռոմելա Սարգյան. Էս փոփոխությանը երկար եմ սպասել

Սերիալային դերասան Ռոմելա Սարգսյանը գրում է.

«Էս ոճային փոփոխությանը երկար եմ սպասել, որովհետև նկարահանումների ընթացքում չէի կարող որևէ փոփոխություն կատարել ... բայց ամեն ինչ իր ճիշտ ժամանակին...»։

Նշենք,  օրեր առաջ  նրա ու դերասան Գևորգ Գրիգորյանի հարաբերությունները հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ Հարցազրույցում նա նշել էր, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա ամուսնացած է եղել դերասան Աշոտ Պողոսյանի հետ։

Լուսանկարները՝ համացանցից։




22:39 Հայաստան
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ՔՊ-ական պատգամավորի հարսանիքին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ներկա են գտնվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանյաց հանդեսին:

«Այսօր ներկա էինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր գեղեցկուհի Մարիամ Պողոսյանի հարսանյաց արարողությանը։ Երջանկություն նորապսակներին»,- գրել է նա:

 

17:23 Աշխարհում
Քիմ և Քլոե Քարդաշյանները մասնակցել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու հարսանիքին ուրբաթ օրը հավաքվել են հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

«Համաշխարհային հայտնի մարդիկ, բիզնես- մագնատները և քաղաքական գործիչները ուրբաթ օրը սկսեցին ժամանել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք՝ մասնակցելու Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի կրտսեր որդու հարսանիքին», - ասվում է հոդվածում։

Ռիա նովոստին գրում է, Ամբանիի որդին՝ Անանտը 29 տարեկան է, նրա ընտրյալը հնդկական Encore Healthcare դեղագործական հսկայի հիմնադրի դուստրն է։

CNN-ը գրում է, որ  արարողությանը մասնակցելու համար ժամանել են հեռուստադեմքեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, երգիչ Նիկ Ջոնասը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Հյուրերի թվում են նաև բազմաթիվ բոլիվուդյան աստղեր և Հնդկաստանի նախկին նախագահ Ռամ Նաթ Կովինդը, լրագրողները։

Associated Press-ի տվյալներով, հարսանեկան տոնակատարությունների ընդհանուր արժեքը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Լրագրող Լետեր Կալան Guardian-ին ասել է, որ նման ցնցող շքեղությունն անսովոր է նույնիսկ Հնդկաստանի համար։ Նրա կարծիքով, Ամբանիները ցանկանում են ներկայանալ որպես յուրօրինակ «հնդկական Վինձոր»՝ հավասարվելով բրիտանական թագավորական դինաստիայի կարգավիճակին։

17:45
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը որոշել են ազատվել իրենց առանձնատնից

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը սկսել են ազատվել իրենց ընդհանուր անշարժ գույքից։ Այս մասին հայտնում են Daily Mail-ի լրագրողները։

Նրանց շրջապատից ինսայդերը պարզաբանել է, որ Լոպեսն ու Աֆլեքը վաճառքի են հանել ընդհանուր առանձնատունը, որի դիմաց ցանկանում են ստանալ 68 մլն դոլար։

«360»-ը գրում է, որ ինսայդերի հաղորդմամբ, Աֆլեքը տեղափոխվել է ապրելու իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ, իսկ Լոպեսը մտադիր է դատարանի միջոցով վերցնել դերասանի ունեցվածքն ու խնայողությունները։

Վերջերս մեկ այլ աղբյուր լրատվամիջոցներին հայտնել էր, որ Աֆլեքն ու Լոպեսն իբր բաժանվել են մի քանի ամիս առաջ։ Նրա խոսքով, դերասանը չի բացահայտել երգչուհու հետ իր հարաբերությունների մանրամասները, քանի որ փորձում է պաշտպանել նրա անձնական կյանքի իրավունքը։ Ինսայդերը հավելել է, որ Աֆլեքը պլանավորում էր հրապարակայնորեն հայտարարել ամուսնալուծության մասին մայիսին, սակայն փոխել է իր որոշումը։


 

12:00 Հայաստան
Ամերիկյան ֆիլմերի հայ դիմահարդարը. Մի կնոջ պատմություն

Դիմահարդար, վարսահարդար և հատուկ էֆեկտների մասնագետ տիկին Թերեզայի ամերիկյան կարիերան սկսվել է դեռ 90-ականներին, երբ 1991-ի սեպտեմբերին տեղափոխվել է Լոս Անջելես։

Աշխատել է մոտ 200 ֆիլմերում, ամուսնու հետ իրենց առանձին ֆիլմերն են նկարահանել։ Ասում է՝ «փողին չի նայել», օրը 20 դոլարով էլ աշխատել է,  միայն թե կինոյի աշխարհում լիներ։

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, այսօր էլ շարունակում է ռեկվիզիտներ տրամադրել ամերիկայն մի շարք ֆիլմերի նկարահանումների համար։

«Աշխատել եմ 200 ֆիլմում, ամուսնուս հետ պատրաստել ենք 10 ֆիլմ»,-պատմել է նա։

23:55 Հայաստան
Եվ ինչքան սարսափելի է, անձայն ստորագրում են մասնագետի հեռանալը. Վահե Դավթյան

Լրագրող Վահե Դավթյանը, արձագանքելով Արսեն Գասպարյանի հայտարարությանը, գրում է.

«Արսեն Գասպարյանը անձայն հեռացավ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ղեկավարի պաշտոնից:

Իսկական գիտնական, որ ձեռնոց նետեց ինքն իրեն ու որոշեց կենդանացնել  գիտական կառույցն ու մեր սիրելի Բուսաբանական այգին:

Եվ ինչքան սարսափելի է, անձայն ստորագրում են մասնագետի հեռանալը...վայ քեզ ակադեմիա, որ չես պայքարում ազնիվ ու սրտացավ բանականությամբ պայքարողներին համակարգում պահելու համար:
Որքան էլ գոռանք, որ գիտության ֆինանսավորումը ավելացել է, իսկ ովքե՞ր են ծրագրերը կյանքի կոչելու: 

Արսենը բարձրակարգ գիտնական է` եվրոպական ինդեքսներում բարձր վարկանիշով:
Արսենը խնդիր չունի, խնդիր մենք ունենք, որ անտարբեր ստորագրում ենք ազնիվների հեռանալը, որ տաղանդավոր են գիտության մեջ, անտաղանդ` փող ը տակով անելու հարցում:
Հ.գ. - Եվրոպական գիտությունը հարստացավ, մենք` էլի աղքատացանք...»։

16:42 Հայաստան
Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան. Սոֆի Դևոյան. «Հրապարակ»

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը նույնպես ներկա է եղել համերգին, որի ընթացքում ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ: Այս ամենը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել:

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել պարուհի Սոֆի Դևոյանին:

Հարց- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

Պատասխան-Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ:

Հարց - Դրական մեկնաբանություններ, անշուշտ, կան, սակայն գաղտնիք չէ, որ այս իշխանություններին շատ շատերը չեն համակրում, մեղադրում են, ուստի նաև քննադատում են Ձեզ, հատկապես Աննա Հակոբյանի հետ գրկախառնվելու համար:

Պատասխան - Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: Ոչ ժողովրդական եմ, ոչ մի բան ու ընդհանրապես ի՞նչ է տալիս դա, ժողովուրդը սիրում է ինձ, շնորհակալ եմ, ինձ գնահատում են, շնորհակալ եմ, իսկ ուրիշ կարծիքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, մարդիկ նրա համար են, որ խոսեն: Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

Հարց- Բայց նաև ասում են, որ այսքան ժամանակ Դուք լռում էիք հենց սրա համար....

Պատասխան - Եկեք չքննարկենք նման մարդկանց, ես շատ հանգիստ եմ վերաբերվում: Ուզում են քննադատել, թող քննադատեն, ուզում են լավ բաներ ասել, թող ասեն, ամեն մարդ իր կարծիքն ունի և թող մնա իր կարծիքին: Իմ տրամադրությունը շատ բարձր է, ես չեմ էլ կարդում ինչեր են գրում, շատ հանգիստ եմ վերաբերվում ամեն ինչին:

Հարց- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

Պատասխան- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ: Բացում եմ ֆեյսբուքը, ինչ ասես գրում են, գրել էին Գարիկ Մարտիրոսյանի մասին: Ով մի բան ասում է, էդպես է լինում....

Հարց- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

Պատասխան - Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

 

13:41 Հայաստան
Լիա Զախարյան. Չկարողացա մերժել

Սերիալային դերասան Լիա Զախարյանն իր ամառային հանգիստն է անցկացնում Թունիսում։

«Միջերկրական ծովը ինձ հրավիրեց պարելու և հյուրասիրեց համեղ կոկտեյլ։ Չկարողացա մերժել»,-ինսթագրամի  իր էջում գրել է նա։


 

11:19 Հայաստան
Աննա Հակոբյանն իր մայրիկի հետ ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված համերգին

Նիկոլ Փաշինյանի կինը երեկ մոև և կրտսեր դստեր՝ Արփիի հետ ներկա է է եղել  ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց Սոֆի Դևոյանի 75- ամյակին նվիրված «Սոֆի Դևոյանն ու Հայաստանի պարի պետականը» խորագրով հոբելյանական համերգային ծրագրին։

«Վայելեցինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ չքնաղ Սոֆի Դևոյանի ծննդյան տարեդարձը»,-ինսթագրամում գրել է նա։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: 


 

17:40 Հայաստան
Արմինե Օհանյան. Իջեցված «նշաձողով» և ամեն ինչ հանդուրժող հայեր են այլևս ապրում «իրական Հայաստանում»

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը համոզում էր` եթե Արցախի կարգավիճակի «նշաձողն» իջեցնենք, ամեն ինչ լավ կլինի...Այսօր կարող ենք արձանագրել, որ «նշաձող» իջեցնելու հարցում իշխանությունն ֆանտաստիկ «հաջողություններ» է գրանցել: Խոսքը ոչ միայն Արցախի մասին է, այլ ամենատարբեր հարցերի:

Ըստ էության, մեր պահանջների նշաձողն են իջեցրել, մեզ հաշտեցրել են անհաշտելի իրողությունների հետ, փոխել մեր աշխարհայացքը, ստիպել, որ վերանայենք ազգային արժանապատվության, ավանդական արժեքների, հայ լինելու, պետություն ունենալու մասին մեր նախկին պատկերացումները:

Առաջ մենք դավաճան էինք համարում բոլոր նրանց, ովքեր Արցախի անվտանգության գոտու շրջանները ոչ թե ազատագրված էին անվանում, այլ «օկուպացված», հիմա ողջ Արցախն են օկուպացրել, և դա ընդվզում գրեթե չի առաջացնում: Առաջ մենք դժգոհում էինք, որ աշխարհի ինչ-որ երկրներ դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիմա մենք ինքներս ենք համաձայն մոռանալ ցեղասպանությունը...

Հիշում եմ՝ 1995 թվականին կրթության նախարարն անզգուշություն էր ունեցել կոչ ուղղել տարրականների ուսուցիչներին, թե` ցածր դասարանների երեխաների մասնակցությամբ ապրիլի 24-ին նվիրված հանդեսներ մի կազմակերպեք, ի~նչ աղմուկ ու ընդվզում առաջացրեց այդ կոչը և ի վերջո` նախարարի պաշտոնանկության պատճառներից մեկը դարձավ:

Հիմա պատմության դասագրքերն են նորովի «շարադրում», հայերին են եկվոր անվանում, առաջարկում են չօգտագործել Արևմտյան Հայաստան հասկացությունը: Հայ մարդու նոր «նշաձող» են սահմանել` ապրել- ուտել-խմել- չմաքառել-չպայքարել-չհիշել: Իջեցված «նշաձողով» և ամեն ինչ հանդուրժող հայեր են այլևս ապրում «իրական Հայաստանում»»։

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}