Aerosmith-ի վոկալիստը Մոսկվայում երգել է փողոցային երաժիշտի հետ (տեսանյութ)
Աշխարհահռչակ Aerosmith ռոք-խմբի վոկալիստ Սթիվ Թայլորը Մոսկվայում գիշերային զբոսանքի ժամանակ երգել է փողոցային երաժիշտի հետ: Անցորդները հեռախոսներով նկարել են «դուետը» և տեղադրել YouTube-ում:
Aerosmith-ը Մոսկվա է ժամանել, այսօր` սեպտեմբերի 5-ին Մոսկվայի օրվա առթիվ կայանալիք համերգ տալու համար: Ըստ ծրագրի, խմբի ելույթը կտևի մեկ ժամ ու կես: Aerosmith-ի հետ միասին համերգին կմասնակցեն նաև ռուս կատարողներ` Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսը և Դիմա Բիլանը: Բեմը տղադրված է Լուբյանսկ հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ