- 12:05 | Հայաստան Վարչապետը` էկոնոմիկայի նախարարին. «Զուգարանները արդյունք չեն տվել, սպասում ենք Ձեր վերլուծությանը»
Կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
Աղբյուր` Panorama.am - 11:58 | Աշխարհում Nissan-ը 841 հազար ավտոմեքենա է հետ կանչել ամբողջ աշխարհից
Խնդիրը կապված է ղեկավարման համակարգի հետ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 11:50 | Աշխարհում Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի մակետը վաճառքի է հանվել
Այն զարդարված է Swarovski բյուրեղներով:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:43 | Աշխարհում Croatia Airlines-ի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը
Երկու կողմերը համաձայնության են եկել:
Աղբյուր` Euromag.ru - 11:36 | Հայաստան Մխիթարյան. «Մենք դեմ չենք` նվաճելու ևս մեկ մրցանակ»
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ափսոսում է, որ չի կարողացել աչքի ընկնել «Չեռնոմորեցի» հետ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում:
Աղբյուր` Panorama.am - 11:30 | Աշխարհում Շվեդիա. Անկարգությունները շարունակվում են 4-րդ օրն անընդմեջ
Ռեգսվեդ քաղաքում ոստիկանական բաժանմունք են փորձել այրել:
Աղբյուր՝ BBC Russian - 11:24 | Աշխարհում Samsung-ը շուկա է ներմուծել 10 միլիոն Galaxy S4
60 երկրներում վաճառքը սկսվել էր ապրիլի 27-ից:
Աղբյուր` Vesti.ru - 11:17 | Աշխարհում Չորս եգիպտացի մահապատժի է ենթարկվել ղպտի հոգևորականի սպանության համար
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2011թ-ին:
Աղբյուր` Lenta.ru - 11:10 | Աշխարհում Պակիստանում պայթյունի հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել
Կան մի քանի վիրավորներ:
Աղբյուր` BBC - 11:03 | Տարածաշրջան Վանո Մերաբիշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի բանտ
Նախօերին երեկոյան Քութայիսի քաղաքի դատարանը Վրաստանի նախկին վարչապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր երկամսյա կալանքը:
Աղբյուր` Panorama.am - 10:55 | Աշխարհում Այսօր կրիաների համաշխարհային օրն է
Օրը նշելու որոշումը ընդունվել է 2000թ-ին American Tortoise Rescue կազմակերպության կողմից:
Աղբյուր` Calend.ru - 10:48 | Աշխարհում Ford-ը կփակի իր գործարանները Ավստրալիայում
Ընկերության որոշումը կապված է կրած մեծ կորուստների հետ:
Աղբյուր` Itar-tass.com - 10:43 | Աշխարհում Օկլահոմայում տորնադոյի հասցրած վնասի չափը գնահատվել է 2 մլրդ դոլար
Աղետը մինչև 13 հազար տուն է ավերել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:37 | Աշխարհում Լոնդոնը և Փարիզը մեղադրում են «Հեզբոլահին» ահաբեկչության մեջ
Շիական խմբավորման զինյալները ներկայումս կռվում են նախագահ Բաշար Ասադի կողմից:
Աղբյուր՝ BBC Russian - 10:31 | Աշխարհում Դալիի 14 անհայտ կտավ կվաճառվի աճուրդով
Վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կարող է մինչև 1 մլն ֆունտ սթեռլինգ կազմել:
Աղբյուր` Panorama.am - 10:25 | Հայաստան 53 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը
1915 թ-ին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում. նրա գնդակից է սպանվել Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան։
Աղբյուր` Wikipedia.org - 10:20 | Աշխարհում Լոնդոն. Ձերբակալվել է 31 տարի առաջ իրականացված պայթյունի կասկածյալը
Ահաբեկչության հետևանքով 4 զինծառայող էր զոհվել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:15 | Աշխարհում ԱՄՆ-ում իրար են բախվել 4 դպրոցական ավտոբուս
Մոտ 50 ուղևոր հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 10:10 | Աշխարհում 80-ամյա ճապոնացի Յուիտիրո Միուրան դարձել է Էվերեստի ամենածեր նվաճողը
Բարձունքը հաղթահարելու համար մոտ 8 օր է պահանջվել:
Աղբյուր` BBC - 10:05 | Հայաստան Արմավիրի մարզ կատարած այցելությունից հետո 7 կետից կազմված ծրագիր է մշակվել
Կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:00 | Աշխարհում Սերբիան կարողացել է համաձայնության գալ Կոսովոյի հետ
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 23:50 | Աշխարհում Հռոմի պապ. «Աթեիստները լավն են, եթե բարի գործ են անում»
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 23:37 | Հայաստան Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, վարկերը կսառեցվեն. Վարչապետը եղել է Արմավիրի մարզում
Տիգրան Սարգսյանի հետ են եղել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Աղբյուր` Panorama.am
- 23:33 | Հայաստան Հալեպում հայ մտավորական է առևանգվել
Հակոբ Միքայելյանը առևանգվել է Հալեպից Բեյրութ տանող ճանապարհին:
Աղբյուր` Panorama.am - 23:30 | Աշխարհում Օկլահոլմում տոռնադոյից վիրավորների թիվը հասել է 324-ի
Այս մասին հայտնել է նահանգապետ Մերի Ֆելինը:
Աղբյուր` Ria.ru - 23:20 | Աշխարհում Օբաման կայցելի տոռնադոյից տուժած Օկլահոմ նահանգ
Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին:
Աղբյուր` Interfax.ru - 23:12 | Աշխարհում Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվեց 2 ամսով
Քութաիսիում ավարտվեց Վանո Մերաբիշվիլիի դատավարությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 23:05 | Աշխարհում Սիրիացի ապստամբերը պատրաստ չեն խաղաղ բանակցություններին
Աղբյուր՝ Mignews.co.il
- 22:57 | Աշխարհում Նոր գողություն Կաննի կինոփառատոնում
Սա արդեն նմանատիպ 3-րդ դեպքն է:
Մանրամասները՝ Mignews.co.il - 22:43 | Աշխարհում Ադրիանոն երկարաձգել է «Բարսելոն»-ի հետ պայմանագիրը
Բրազիլացի ֆուտբոլիստը կմնա իսպանական ակումբում մինչև 2017թ-ը.:
Աղբյուր` Itar-tass.com - 22:32 | Աշխարհում Չեխիայում գողացել են Մերլին Մոնրոյին պատկանող իրեր
Դրանց մեջ եղել են օրիգինալ նկարներ, որոնք պատմական և մշակութային տեսանկյունից անգին են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 22:25 | Աշխարհում ԱՄՆ-ը կոչ է արել Ասադին լուրջ վերաբերվել խաղաղ բանակցություններին
Նահանգների պետքարտուղարը զգուշացրել է Սիրիայի նախագահին, որ հակառակ դեպքում կավելանա սիրիացի ապստամբներին տրամադրվող օգնությունը:
Աղբյուր՝ BBC Russian - 22:13 | Աշխարհում Չինաստանը և Պակիստանը մտադիր են «տնտեսական միջանցք» ստեղծել
Երկրները պատրաստվում են ամրապնդել տնտեսական համագործակցությունը:
Աղբյուր` Ria.ru - 22:05 | Աշխարհում ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիա զորքեր ուղարկելու մտքից
Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր քարտուղար Ջոն Քերրին:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:55 | Աշխարհում Ոստիկանությունը Լոնդոնի հրաձգությունը ահաբեկչություն է համարում
Պաշտոնապես հայտարարվել է, որ զոհվել է 1 մարդ:
Աղբյուր՝ Sky News - 21:42 | Աշխարհում Արևի վրա բռնկում է տեղի ունեցել
Այն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:
Աղբյուր` Ria.ru - 21:33 | Աշխարհում Հնդկաստան. Անոտ կինը բարձրացել է Էվերեստի գագաթ
26-ամյա կինը զրկվել էր վերջույթներից 2 տարի առաջ՝ գնացքից ընկնելու պատճառով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:25 | Աշխարհում Տոռնադոն ԱՄՆ-ի բյուջեին 2 մլրդ դոլարի վնաս է հասցրել
Պաշտոնական տվյալներով աղետի զոհ է դարձել 24 մարդ:
Աղբյուր՝ Utro.ru - 21:18 | Աշխարհում ԵՄ-ը կօգնի Լիբիային պաշտպանել իր սահմանները
Հունիսի 1-ից Լիբիա կուղարկվեն պաշտպանության համակարգեր:
Աղբյուր` Itar-tass.com - 21:10 | Հայաստան Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
Այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը:
Աղբյուր` Panorama.am - 21:03 | Տարածաշրջան Վրաստանում պատերազմ են հայտարարել եկեղեցուն
Բողոքի ակցիան նախատեսված է մայիսի 24-ին:
Մանրամասները՝ Rosbalt.ru - 20:52 | Տարածաշրջան ՆԱՏՕ-ի ավիաբազան ավարտում է իր աշխատանքը Թուրքիայի արևմտյան մասում
Այն վերջնական ավարտին կհասնի հունիսի 1-ին:
Աղբյուր` Interfax.ru - 20:43 | Աշխարհում ՄԱԿ. Իրանը ինտենսիվորեն զարգացնում է իր միջուկային հնարավորությունները
Հաղորդել է BBC-ն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:35 | Տարածաշրջան Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից
Պատճառը ձայների անհավասար հաշվարկն է:
Աղբյուր` Panorama.am - 20:27 | Աշխարհում Լոնդոնի փողոցներում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել
Հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:15 | Աշխարհում Պուտինը նշանակել է երկրի փոխվարչապետին
Պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Պրիխոդկոն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Վատիկանը հրապարակել է տտարեկան ֆինանսական հաշվետվությունը
Պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին անգամ:
Մանրամասները՝ Lenta.ru - 20:00 | Հայաստան «Հետքերով որբերի հայոց». Հայաստանում են Ռոքֆելերի արխիվները
Այս մասին հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:
Աղբյուր` Panorama.am - 19:55 | Աշխարհում Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը սպանել է 5, վիրավորել՝ 20 մարդու
Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հարավային մասում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:48 | Աշխարհում Լավրովը կոչ է արել սիրիացիներին համաձայնության գալ երկրի ապագայի հարցում
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ Մոսկվայում:
Աղբյուր` Vesti.ru - 19:40 | Աշխարհում Forbes. Անգելա Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց աղյուսակը
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը:
Աղբյուր՝ Forbes - 19:28 | Հայաստան Գազի գնի հարցը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Աղբյուր` Panorama.am - 19:20 | Աշխարհում Մեսսին կոչ է արել Նեյմարին տեղափոխվել «Բարսելոն»
Արգենտիանցու խոսքերով, «Սանտոսի» ֆուտբոլիստը կուժեղացնի կատալոանցիների կազմը:
Աղբյուր՝ Utro.ru - 19:10 | Աշխարհում Ռուսները կարող են 60 օր մնալ Թուրքիայում առանց վիզայի
Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Աղբյուր` Itar-tass.com
12:15 12/06/2012 » Օրվա թեմա
Վերջին օրերի զինված բախումները ցույց տվեցին, որ կողմերը լուրջ քայլեր ձեռնարկելու կարիք ունեն. ԵԱՀԿ գործող նախագահ (լրացված)
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորի և Հայաստանի արտգործանախար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրին, վերջին զարգացումներին և մասնավորապես, սահմանային միջադեպերին:
Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտգործնախարար Նալբանդյանը: Նա նաև ասաց, որ հանդիպման ընթացքում Հայաստանը վերահաստատել է իր դիրքորոշումը հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ: ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին նկատեց, որ Երևանում, այնուհետև` Բաքվում իր ուղերձը նույնն է լինելու:
«Ես ցանկանում եմ, որ երկու կողմերը նորոգեն ու էություն հաղորդեն իրենց հայտարարություններին: Վերջին օրերի զինված բախումները ցույց տվեցին, որ կողմերը լուրջ քայլեր ձեռնարկելու կարիք ունեն: Բոլոր դերակատրներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, դրա սպառնալիքից և պատասխան գործողություններից: Այս հակամարտությունը չի լուծվի ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ, ըստ իս, ժամանակն է, կառուցել վստահություն, դրա համար պետք է կողմերի իրական կամք ու նվիրվածություն», -հավելեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ կարող է օգնել ժողովուրդների միջև փոխվստահության կամուրջներ գցել. «մենք կարող ենք հարթակ տրամադրել կողմերին երկխոսության համար և սատարել խաղաղության հասնելուն ուղղված կողմերի ջանքերին, բայց չենք կարող լուծում պարտադրել»:
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ արեց հակամարտող կողմերին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, ներդնել և կիրառել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Նա խոստացավ իր նախագահության օրոք անել հնարավորինս նման մեխանիզմի ստեղծման համար, հույս հայտնեց, որ հաջորդ շաբաթ Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը նոր շունչ կհաղորդի բանակցություններին ու առաջընթաց կապահովի նման մեխանիզմի ստեղծման համար:
«Ես գալիս եմ մի երկրից` Իռլանդիայից, որտեղ ծանոթ են հակամարտություններին և գիտեն, թե ինչքան դժվար է լուծել նման իրավիճակները: Մարդիկ, ովքեր ապրում են այս տարածաշրջանում արժանի են խաղաղության ու կայունության, ոչ թե փխրուն ստատուս քվոյի»,-ընդգծեց նա, ավելացնելով, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումները հայկական կողմի հետ շարունակվելու են նաև ասուլիսից հետո շարունակվելիք հանդիպման ժամանակ:
Նրան ընդհատելով նախարար Նալբանդյանը նկատեց, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել և այսօր էլ կողմ է նման մեխանիզմի ներդրմանը և «Ադրբեջանի պես առաջարկն ընդունելու հաջորդ օրը չի մերժում այն»:
Հայ լրագրողները նաև հարց ուղղեցին, թե ինչու ԵԱՀԿ գործող նախագահը չի այցելում ԼՂՀ: Իռլանդացի նախարարը հստակ պատասխան չտվեց:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Իմոն Գիլմորը Երևանում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության Բակո Սահակյանը հանդիպման ընթացքում «կրկին հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարևոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ և հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
12:08 23/05/2013 » Սպորտ
Վիսենտե դել Բոսկե. «Կասիլյասին չհրավիրելու պատճառ չեմ տեսնում»
12:07 23/05/2013 » Հասարակություն
Զարդուշթ Ալիզադե. Ադրբեջանի ժողովուրդն իր իրավունքների համար պետք է զենքը ձեռքին ապստամբի
12:04 23/05/2013 » Սպորտ
Դմիտրի Սելյուկ. «Եթե Ռայոլան Մխիթարյանին տեղափոխի 20 մլն եվրոյով, ես նրան մեկ միլիոն կնվիրեմ»
12:00 23/05/2013 » Քաղաքական
11:58 23/05/2013 » Սպորտ









Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»