Իսկապես տպավորված եմ Արցախով. Սերժ Թանկյան
«System of a Down» ռոք խմբի անդամ, ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով նախօրեին մի քանի այլ սփյուռքահայ արվեստագետների հետ մեկնել է Ստեփանակերտ, տպավորված է Արցախով:
«Իսկապես տպավորված եմ՝ լինելով Արցախում: Ինչ զարմանալի փոփոխություններ են կատավել այստեղ: Ահա այս երեխան, որ կատարում է SOAD-ի «Lonely Day» երգը: Նա իսկական ռոք աստղ է»,- Ինստագրամում գրել է Սերժ Թանկյանն ու տեղադրել տեսանյութ, որտեղ «փոքրիկ ղարաբաղցի» Միքայել Գրիգորյանը` Միշան, կատարում է իրենց երգը:
Նշենք, որ նախօրեին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ Ս. Թանկյանն ասել էր, որ մտածում է Արցախում համերգ ունենալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ. «Արցախպրես»
- Արցախի նախագահն ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին