Ովքե՞ր կդառնան «Երևանի պատվավոր քաղաքացի»
Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ է գումարելու, օրակարգում այլ հարցերի թվում, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին մի քանի որոշման նախագծեր կան:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին՝ Երևան քաղաքի երաժշտաարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար:
Կոչումը կշնորհվի նաև բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին (Ավետիք Գրիգորի Աբրահամյան)` սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների համար:
Մայրաքաղաքի տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար:
Ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցերի մասին կարդացեք՝
Քաղաքապետարանը տուն կնվիրի Համով Զառային
Զառա Արամյանը չի պատրաստվում հրաժարվել բնակարանից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին