Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սահմանն անցած հայ ընտանիքին
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել հայ ընտանիքին, որը 2010 թվականի հունվարի 10-ին հատել էր սահմանը: Գերիների ու անհետ կորածների Ադրբեջանի պետական կոմիտեի տեղեկատվությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից. Հայաստանի քաղաքացիները վերադարձվել են իշխանություններին:
«Նրանք հայրենադարձվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ, Իջևանի և Ղազախի միջանկյալ ճանապարհային հատվածում, նրանք փոխանցվել են Հայաստանի իշխանություններին»,-ասաց ԿԽՄԿ-ի մամուլի խոսնակ Զառա Ամատունին:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը իր թվիթերյան էջում գրել է, որ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանում չորս տարի գերության մեջ գտնվող ընտանիքին: Ընտանիքը կազմված է հինգ անդամից, որից երեքը երեխաներ են:
Նրանք այժմ բուժզննում են անցնում:
Մանրամասներ Panorama.am-ը կհայտնի քիչ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան