Zaman. Թուրք գործարարները պահանջում են բացել Հայաստանի հետ սահմանը
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագը կրկին օրակարգ է բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հարցը: Այսպիսի տեսակետ է հայտնում է թուրքական «Zaman» օրաթերթը` նշելով, որ թուրք գործարարները պահանջում են բացել հայ-թուրքական սահմանը:
Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտի առևտրային հարաբերությունների զարգացմանը: Վերջինս նաև նշել է, որ Հայաստանում գործող մի ընկերության հետ ծրագրել են Երևան-Վան չվերթներ իրականացնել: Քանդաշօլուն հավաստիացնում է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում Վան քաղաքը կդառնա զբոսաշրջային կենտրոն:
Նշենք, որ այս պահին ընթանում է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ մատուցվող պատարագը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` պատարագին մասնակցում է շուրջ 3.500 հայ, թեև սպասվում էր ավելի քան 5000 ուխտավորների այցելություն:
Ի դեպ` պատարագին ներկա է գտնվում նաև Անկարայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը: