Ադրբեջանցի զինծառայողը հիվադության պատճառով մահացել է
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողը Սաաթլիի զինվորական հոսպիտալում մահացել է:
Այս մասին «1նյուզ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ հայտնել են Ադրբեջան ՊՆ մամուլի ծառայությունից:
Տարածված հաղորդագրության համաձայն, 20-ամյա զինծառայողի՝ Ռամիզ Աթաևի մահվան պատճառն անգինայի բարդացումներն են եղել:
Նշենք, որ Աթաևը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել 2010 թվականին, Բաքվի Խազարի շրջանի զինվորական կոմիսարիատից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան