Թուրքիայի դպրոցներում «Ազգային անվտանգություն» դասավանդող ուսուցիչները լրտեսներ են. թուրքական մամուլ
Թուրքական մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Թուրքիայի դպրոցներում ազգային անվտանգության տեսություն առարկան դասավանդող ուսուցիչները լրտեսներ են, որոնք ամեն ամիս զեկույցներ են պատրաստել դպրոցների ներքին անցուդարձի մասին: Զինված ուժերի Գլխավոր շտաբին զեկուցվել է ամեն ինչ` սկսած ուսուցիչների քաղաքական հայացքներից մինչև աշակերտների հագուկապը:
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը, ազգային անվտանգության տեսություն դասավանդող սպա ուսուցիչներն ամեն ամիս լրացրել են «ազգային անվտանգության տեսության ուսուցիչների հսկողության ձև» կոչվող մի փաստաթուղթ ու ներկայացրել իրենց վերադասին:
Հիշյալ փաստաթղթերում անդրադարձ է եղել դպրոցի ներքին կյանքին վերաբերող տարբեր հարցերի, ինչպես օրինակ, արդյոք տվյալ դպրոցի ուսուցչուհիները գլխաշոր կապում են , աղջիկները և տղաները արդյոք միևնույն դասասենյակում են սովորում, թե առանձին-առանձին, դպրոցի գրադարանում կան արդյոք «քայքայիչ, պառակտիչ» ներգործություն ունեցողգրավոր նյութեր, գրքեր: Անգամ տեղեկությունէ հաղորդվել այն մասին, թե աշակերտներն ու ուսուցիրները ինչ թերթեր են կարդում և ինչ հաղորդումներ են դիտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը