Իլհամ Ալիևը Մեդվեդևի մասին. Շատերը նրան որպես լիդեր չեն ընդունում
«Մի կաթսայում երկու գլուխ չես եփի»: Այսպես է բնութագրել Ռուսաստանի ներքին իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ի դեպ, այս ժողովրդական առածը, որով Ալիևը բնութագրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը, ամերիկացի դիվանագետներն ընկալել են որպես «փողոցային ժառգոնի» կիրառություն:
Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն` այս տարի ԱՄՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Ուիլյամ Բըռնսի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անկեղծացել է Ռուսաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի մասին:
«Բարձրաստիճան շատ պաշտոնյաներ Մեդվեդևին որպես լիդեր չեն ընդունում»,- ասել է Իլհամ Ալիևն ու նշել, թե երկու առանջնորդների` Պուտինի ու Մեդվեդևի թիմերի միջև լուրջ դիմակայություն կա:
Ըստ հրապարակված փաստաթղթի` Իլհամ Ալիևը նաև ասել է, որ «անձամբ է ականատես դարձել Մեդվեդևի կողմից որոշումներ կայացնելուն, որոնք կյանքի կոչվելու համար «այլոց» կողմից հետագա հաստատման կարիք ունեն, հիմնականում` վարչապետի գրասենյակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան