Լուկաշենկոն հաղթեց Բելառուսի նախագահական ընտրություններում
Երեկ դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է այդ պաշտոնում:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան:
Լուկաշենկոյի մոտակա մրցակից Սերգել Սաննիկովն հավաքել է ձայների 2,56% - ը:
Ընտրաթերթիկների հարյուր տոկոսի հաշվարկումից հետո, Լուկաշենկոն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 79, 67%, ընտրություններին ընտրողների մոտ 90, 66 % մասնակցության պարագայում:
Տեղեկատվության համաձայն, ընդդիմադիր թեկնածուներն ընդհանուր առմամբ, հավաքել են ձայների 0,48%- ից մինչ 1,97% -ը:
Ձայների հաշվարկը երկարաձգվել է ընդդիմության կազմակերպած չարտոնագրված հավաքի պատճառով: Հազարավոր կողմնակիցներ երեկոյան դուրս են եկել մայրաքաղաք Մինսկի կենտրոնական փողոցներ բողոքելու ընտրությունների արդյունքների կեղծման դեմ:
Հաղորդվում է ընդդիմության ներկայացուցիչների ու կողմնակիցների հարյուրավոր ձերբակալությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը