Արցախի նախագահն ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից և Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից և Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին, ինչպես նաև կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման և փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան