Դ. Բաբայան. Ադրբեջանում դիվերսիոն գործողությունները գործելաոճ են դարձել
«ԼՂ հարցի վերաբերյալ կարևոր հանդիպումներից, հարցազրույցներից, հայտարարությւոններից հետո կամ դրանց նախաշեմին ադրբեջանական իշխանությունները մշտապես հանդես են գալիս ոչ կառուցողական քայլերով, մասնավորապես, իրականացնում դիվերսիոն գոծողություններ, և դա, ցավոք, Ադրբեջանի համար կարծես թե գործելաոճ է դարձել: Ի դեպ, նման զարգացումը դարձել է որպես կարևոր գոծելաոճ վերջին 1-2 տարիների ընթացքում: Սա խոսում է մի շարք երևույթների մասին. Առաջին` Ադրբեջանի դիրքերը, հատկապես վերջին զարգացումների ներքո` իրավական դաշտում, գնալով թուլանում է»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած դիվերսիոն գործողությանը՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ, ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկություններ տարածվեցինայն մասին, որ այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: «Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի: Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Դավիթ Բաբայանի խոսքերով, պաշտոնական Բաքվի որդեգրած այդ դիվերսիոն քաղաքականությունով փորձ է կատարում ինչ-որ ձևով կարևորել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում. Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը` պատերազմի վերսկսման գաղափարով:
«Ադրբեջանը փորձում է սրանով ինչ-որ կերպ հակազդել նոր քաղաքական զարգացումներին: Այնուամենայնիվ պետք է նշել, որ դժվար թե դրանք մեծ նշանակություն ունենան հակամարտության գործընթացի վրա:
Սրանից զատ պետք է հաշվի առնել մեկ փաստ ևս: Այս պահին, մահմեդական մի շարք երկրներում հեղափոխական զարգացումներ են ընթաում և այս պահին չի բացառվում, որ նույն Ադրբեջանում նույնպես հաարակությունը ակտիվանա: Այս պահին առկա տեղակտվությունը թույլ է տալիս ասել, որ նման զարգացվումներ Ադրբեջանում հնարավոր են: Ադրբեջանում նման սցենարի կողմնակիցներ կան և այս պահին փորձում են կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը Բաքվի համար հակահայկական հիստերիա բարձրացնելն է՝ արտաքին թշնամու կերպարի սերմացում ադրբեջանական հասարակության մեջ»,- ասաց Դ. Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան