Ի. Ալիևին այն ճակատագիրն է սպասվում, ինչին արժանացան Եգիպտոսի և Թունիսի դիկտատորները. Իրանցի վերլուծաբան
Ադրբեջանի անկախացումից ի վեր այդ երկրի ղեկավարներն իրենց գործունեությամբ Իրանում հրահրել են միջէթնիկական լարվածություն: Վերջերս էլ Իլհամ Ալիևն իրեն հռչակեց աշխարհի ազարիների առաջնորդ, իսկ կառավարության թույլտվությամբ` հակաիրանական գործունեություն իրականացնող Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը Բաքվում Իրանի դեսպանության առջև բողոքի ցույց կազմակերպեց:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված իրանցի վերլուծաբան Հասան Գոլիի` Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականության վերաբերյալ վելուծական հոդվածում:
Հոդվածում նշվում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց հակաիրանական հրապարակումներով արդեն գերազանցում են Արևմուտքին: Ադրբեջանի իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներն իրենց այդ քայլը բացատրում են որպես հակաքայլ` հայ-իրանական ջերմ հարաբերություններին»:
Իրանցի վերլուծաբանն Իրանի արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է, որպեսզի Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչեն և լուրջ նախազգուշացնեն, որպեսզի Բաքվի իշխանությունները վերանայեն իրենց անպատասխանատու քաղաքականությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին` Հասան Գոլին նշում է. «Ադրբեջանում հեջաբի արգելման մասին որոշումը առաջացրել է բնակչության ճնշող մեծամասնության դժգոհությունը, Իլհամ Ալիևի համար նույնպես կարելի է կանխատեսել այն ճակատագիրը, ինչին արժանացան Եգիպտոսի և Թունիսի դիկտատորները»:
Նշենք, որ օրերս Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Նասեր Համռանգը հայտարարել էր, որ Ադրբեջանը սուլթանական երկիր է, այնտեղ իշխանությունը ժառանգաբար անցնում է հորից որդուն, ինչպես Իրանում էր Շահի օրոք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը