Սերգեյ Լավրով. Իրանի միջուկային հարցը բացի դիվանագիտական ճանապարհից, այլ լուծում չունի
Ռուսաստանը կողմ է, որ Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով` խաղաղ բանակցությունների միջոցով:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Ժնևում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ 5+1 խմբի(ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Չինաստան և Գերմանիա) և Իրանի միջև միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է կառուցողական քաղաքականություն վարել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության կազմակերպության տնօրեն Միխայիլ Դիմիտրովն էլ օրերս հայտարարել էր, որ միջուկային հարցի առնչությամբ Իրանի նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցների պարագայում Ռուսաստանը շարունակում է Իրանին վաճառել այլ զինատեսակներ և Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը չի ընդհատվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները