Մոսկվայում կանցկացվի «Հայոց Ցեղասպանություն՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն» խորագրով ցույց
Մոսկվայում շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում կանցկացվի «Հայոց Ցեղասպանություն՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն» խորագրով ցույց:
Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնից, ցույցը համատեղ կազմակերպել են «Ռուս-հայկական միությունը» և «Ռուսաստանի հայերի միությունը»:
Ցույցի անցկացման համար կա Մոսկվայի քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը